Երիկամի Քրոնիկ Հիվանդություն

Երիկամի քրոնիկ հիվանդություն, երիկամի ախտահարում, երիկամի գործառույթի աստիճանական կորուստ ամիսների կամ տարիների ընթացքում։ Վաղ շրջանում ախտանիշներ չկան։ Ավելի ուշ առաջանում է ոտքերի այտուցվածություն, հոգնածություն, փսխում, ախորժակի կորուստ և շփոթվածություն։ Բարդություններից են սրտի և ոսկրերի ախտահարումը, բարձր զարկերակային ճնշումը, սակավարյունությունը։

Երիկամի քրոնիկ հիվանդություն
Տեսակքրոնիկական հիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտություննեֆրոլոգիա
Երիկամի Քրոնիկ Հիվանդություն Chronic kidney diseases Վիքիպահեստում

Պատճառներն են՝ շաքարային դիաբետը, բարձր զարկերակային ճնշումը, գլոմերուլոնեֆրիտը և երիկամների պոլիկիստոզը։ Ռիսկի գործոն է ընտանեկան պատմության առկայությունը։ Ախտորոշումը սովորաբար կատարում են արյան լաբորատոր հետազոտությամբ՝ կծիկային ֆիլտրացիայի արագությունը որոշելու միջոցով և մեզի հետազոտությամբ՝ ալբումինը որոշելու միջոցով։ Հետագա ուլտրաձայնային հետազոտությունը կամ երիկամի բիոպսիան կատարում են պատճառը գտնելու համար։ Առկա են տարբեր դասակարգումներ։

Ռիսկի խմբում գտնվող հիվանդներին խորհուրդ է տրվում կատարել սկրինինգային հետազոտություն։ Նախնական բուժումը ենթադրում է կարգավորել արյան ճնշումը, գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակը։ Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերից պետք է խուսափել։ Խորհուրդ է տրվում նաև լինել ակտիվ և հետևել սննդին։ Ծանր դեպքերում անհրաժեշտ է հեմոդիալիզ, որովայնային դիալիզ և երիկամի փոխպատվաստում։ Սակավարյունության և ոսկրերի ախտահարման դեպքում ևս անհրաժեշտ է բուժում։

Երիկամի քրոնիկ հիվանդությունը 2016 թվականին ախտահարել է 753 միլիոն մարդու, որից 417 միլիոնը՝ կանայք, իսկ 336 միլիոնը՝ տղամարդիկ։ Մահվան պատճառն էր բարձր ճնշումը՝ 550,000-ի մոտ, շաքարային դիաբետը՝ 418,000-ի մոտ և գլոմերուլոնեֆրիտը՝ 238,000-ի մոտ։

Նշաններ և ախտանշաններ

Երիկամի քրոնիկ հիվանդությունը սկզբնական շրջանում չունի առանձնահատուկ նշաններ և արյան մեջ հայտնաբերվում է միայն կրեատինինի բարձր մակարդակ կամ մեզում սպիտակուցի առկայություն։ Երիկամի գործառույթի ընկճումը ուղեկցվում է՝

  • Բարձր զարկերակային ճնշմամբ՝ առաջանում է երիկամի կողմից արտադրվող անոթային ակտիվ նյութերի՝ ռենին-անգիոտենզին-ալդոստերոնային համակարգի ակտիվացումից, և հեղուկի կուտակման պատճառով։ Այն բերում է գերճնշման կամ կանգային սրտային անբավարարության։
  • Միզանյութի կուտակմամբ, որը բերում է ազոտեմիայի և արագ առաջանում է ուրեմիա՝ բնութագրվում է լեթարգիայով, սրտակրանքաբորբով և էնցեֆալոպաթիայով։ Համակարգային շրջանառության մեջ բարձր քանակի պատճառով, այն արտազատվում է էկրինային քրտնագեղձերի միջոցով և մաշկի վրա մնում է կրիստալների ձևով՝ ուրեմիկ փոշի։
  • Կալիումի արյան մեջ կուտակմամբ՝ հիպերկալեմիա (հոգնածություն և սրտային առիթմիաներ)։ Կծիկային ֆիլտրացիան նվազում է 20–25 մլ/ր/1.73 մ2-ից քիչ և այդ ժամանակ առաջանում է հիպերկալեմիա, քանի որ այդ ժամանակ երիկամը չի կարողանում դուրս բերել կալիումը։ Երիկամի քրոնիկ հիվանդությունը ժամանակ հիպերկալեմիան կարող է առաջանալ նաև ացիդեմիայի կամ ինսուլինի քիչ քանակի պատճառով։
  • Էրիթրոպոետինի սինթեզի նվազումը բերում է սակավարյունության
  • Ավելորդ հեղուկը կարող է բերել մեղմ այտուցներից մինչև կյանքին սպառնացող թոքային այտուց։
    • Հիպերֆոսֆատեմիանն առաջանում է կծիկային ֆիլտրացիայի նվազմամբ պայմանավորված ֆոսֆատների չհեռացումից։ Այն համարվում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկի գործոն, քանի որ խթանում է անոթային կալցիֆիկատների առաջացումը։ Ավելին, ֆոսֆատների կուտակումից մեծանում է ֆիբրոբլաստիկ աճի գործոն-23-ի քանակը, որը կարող է բերել ձախ փորոքի գերաճի և բարձրացնել մահացությունը։
  • Հիպոկալցեմիա՝ 1,25 դիհիդրօքսիվիտամին D3-ի անբավարարությունից (ֆիբրոբլաստիկ աճի գործոն-23-ի խթանում և երիկամային զանգվածի նվազում), և պարաթ հորմոնի նկատմամբ կայունությունից։ Օստեոցիտները նպաստում են ֆիբրոբլաստիկ աճի գործոն-23-ի շատ արտադրմանը, որը բերում է ալֆա-1 հիդրոքսիլազի ընկճման, որն էլ 25-հիդրոքսիխոլեկալցիֆերոլը դարձնում է 1,25 դիհիդրօքսիվիտամին D3։ Ավել ուշ հարաճում է երկրորդային հիպերպարաթիրեոիդիզմը, երիկամային օստեոդիստրոֆիան և անոթային կալցիֆիկատները, որոնք վնասում են սրտի գործառույթը։ Ծայրահեղ վիճակ է հազվադեպ հանդիպող կալցիֆիլաքսիսի առաջացումը։
  • Երիկամի քրոնիկ հիվանդությունը և ոսկրերի հանքայնացման խանգարումը բավականին ծավալուն համախտանիշ է, որը առաջանում է երիկամների, ոսկրերի առանձին կամ կոմբինացված ախտահարման ձևով՝ 1) կալցիումի, ֆոսֆորի, պարաթ հորմոնի կամ վիտամին D-ի նյութափոխանակության խանգարում 2) Երիկամային օստեոդիստրոֆիա՝ ոսկրային մետաբոլիզմի, հանքայնացման, երկարությամբ աճի և ամրության խնդիրներ։ Այս համախտանիշը կապված է վատ ելքի հետ։
  • Նյութափոխանակային ացիդոզ՝ սուլֆատների, ֆոսֆատների, միզաթթվի և այլնի կուտակման արդյունքում, որը կարող է բերել ֆերմենտների ակտիվության ընկճման և կարդիոմիոցիտների և նեյրոնների թաղանթների դրդունակության մեծացման՝ հիպերկալեմիայով պայմանավորված։ Ացիդոզը առաջանում է նաև մոտակա ոլորուն խողովակում ամոնիակի սինթեզի խանգարման պատճառով։
  • Երկաթ պակասորդային սակավարյունություն, որը շատանում է երիկամի գործառույթի ընկճմանը զուգընթաց և հատկապես հեմոդիալիզ ստացողների մոտ։ Պատճառը բազմագործոնային է, բայց ներառում է բորբոքումը, էրիթրոպոետինի նվազումը և հիպերուրիկեմիան, որոնք ընկճում են ոսկրածուծի գործառույթը։

Երիկամի քրոնիկ հիվանդությունը հիվանդների մոտ աթերոսկլերոզի առաջացումը արագացված է և ավելի մեծ է հավանականությունը սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման, քան ընդհանուր բնակչության մոտ։ Այս երկուսի առկայությունը վատացնում է հետագա կանխատեսումը։

Սեռական գործառույթի ընկճումը շատ տարածված է և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ։ Տղամարդկանց մեծ մասի մոտ նվազած է սեռական գրգռվածությունը, առկա է էրեկցիայի և օրգազմի հասնելու դժվարություն, որը տարիքի հետ ավելի է խորանում։ Կանանց մեծ մասը ունենում են սեռական թուլություն, ցավոտ դաշտանային ցիկլ և հաճույքի հետ կապված խնդիրներ։

Պատճառներ

Երիկամի քրոնիկ հիվանդության ամենատարածված պատճառը 2015 թվականին համարվում էր շաքարային դիաբետը և ուղեկցող զարկերակային գերճնշումը ու գլոմերուլոնեֆրիտը։ Պատճառը կարող է լինել նաև իդիոպաթիկ՝ անհայտ։ Միասին սրանք առաջացնում են մեծահասակների 75%-ի մոտ երիկամի քրոնիկ հիվանդությունը։

Պատմականորեն երիկամային հիվանդությունը դասակարգվում է երիկամի անատոմիական կառուցվածքից ելնելով։

  • Անոթային հիվանդությունը ընդգրկում է խոշոր անոթները, օրինակ՝ երկկողմանի երիկամային զարկերակի նեղացում, և փոքր անոթներրը՝ իշեմիկ նեֆրոպաթիա, հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշ և անոթաբորբ։
  • Կծիկային հիվանդությունը դասակարգվում է հետևյալ կերպ՝
  • Բնածին երիկամների պոլիկիստոզ
  • Խողովակա-ինտերստիցիալ հիվանդությունը՝ դեղերի, թույների ազդեցությամբ, ներառում է խողովակա-ինտերստիցիալ նեֆրիտը և հետհոսքային նեֆրոպաթիան։
  • Երկկողմանի երիկամային քարերը և շագանակագեղձի բարորակ գերաճը բերում են խցանող նեֆրոպաթիայի առաջացման
  • Հազվադեպ կլոր որդերը նույնպես կարող են բերել նեֆրոպաթիայի առաջացման
  • Երիկամի քրոնիկ հիվանդության ոչ ավանդական պատճառները կասկածվում են, եթե հաճախակի հանդիպող պատճառ չի հայտնաբերվում՝

Ախտորոշում

Երիկամի Քրոնիկ Հիվանդություն 
Երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդի 12 արտածումային էլեկրրոսրտագրությունը և ծանր էլեկտրոլիտային հավասարակշռության խանգարում՝ հիպերկալեմիա (7.4 մմոլ/լ) հիպոկալցեմիայով(1.6 մմոլ/լ)։ T ատամիկները սրացած են և QT միջակայքը երկարած է։

Երիկամի քրոնիկ հիվանդության ախտորոշումը հիմնված է հիվանդության պատմության, ֆիզիկալ քննության և մեզի հետազոտության միջոցով, ինչպես նաև արյան մեջ կրեատինինի մակարդակի որոշմամբ։ Կարևոր է այն տարբերակել սուր երիկամային վնասումից, քանի որ այն կարող է լինել դարձելի։ Տարբերությունը կայանում է կրեատինինի աստիճանական և հանկարծակի բարձրացմամբ համապատասխանաբար երիկամի քրոնիկ հիվանդության և սուր երիկամային վնասման ժամանակ։ Երիկամի քրոնիկ հիվանդության ժամանակ նախկինում տարած երիկամային հիվանդություն կամ այլ ուղեկցող հիվանդություն ևս նշվում է։

Թույներ

Երիկամի քրոնիկ հիվանդության ժամանակ տարբեր ուրեմիկ թույներ են կուտակվում արյան մեջ։ Նույնիսկ երիկամային անբավարարության վերջնական փուլում, երբ հիվանդները ստանում են հեմոդիալիզ, թույների մակարդակը չի վերադառնում նորմայի։ Նույն կերպ երիկամի փոխպատվաստման ժամանակ ևս թույների մակարդակը կարող է նորմայի չվերադառնալ, քանի որ փոխպատվաստված երիկամը կարող է 100%-ով չաշխատել։ Եթե նորմալ աշխատի կրեատինինի մակարդակը հաճախ կլինի նորմայի սահմաններում։ Թույները ունեն բջջատոքսիկ ազդեցություններ և տարբեր մոլեկուլային զանգված, դրանցից որոշները կապվում են սպիտակուցների հետ, հատկապես ալբումինի։ Ուրեմիկ թույները դասակարգվում են երեք խմբի՝ քիչ ջրալույծ, միջին մոլեկուլային զանգվածով լուծույթներ և սպիտակուցներին կապված լուծույթներ։ Մեծ հոսք ունեցող դիալիզի թաղանթով կատարված հաճախակի կամ երկարատև բուժումը և մեծացած երիկամային արյունահոսքը նպաստում է փոքր մոլեկուլային զանգված ունեցող ջրալույծ թույների հեռացմանը։ Միջին մոլեկուլային զանգվածով մոլեկուլների հեռացումը կատարելու համար ավելի արդյունավետ է հեմոդիալիզը անել բարձր թափանցելիություն ունեցող թաղանթով՝ հեմոդիաֆիլտրացիա և հեմոֆիլտրացիա։ Այնուամենայնիվ, հեմոդիալիզի միջոցով սպիտակուցներին կապված թույների դուրսբերումը սահմանափակված է։

Սկրինինգ

Այն մարդիկ, ովքեր չունեն ո՛չ ախտանիշներ, ո՛չ ռիսկի գործոններ սկրինինգային հետազոտությունը նպատակահարմար չէ։ Սկրինինգի կարիք ունեն զարկերակային գերճնշումով, շաքարային դիաբետով հիվանդները, սիրտ-անոթային հիվադություն, արտահայտված ճարպակալում, 60-ից բարձր տարիք ունեցողները, աֆրո-ամերիկյան ժողովուրդները, նախկինում երիկամային հիվանդություն կրած մարդիկ և ընտանեկան դրական պատմություն ունեցողները։ Սկրինինգը պետք է ներառի կծիկային ֆիլտրացիայի արագության, արյան մեջ կրեատինինի մակարդակի և մեզի մեջ ալբումին/կրեատինին հարաբերության որոշմամբ առավոտյան, ինչպես նաև մեզի արագ հետազոտությամբ՝ արյունամիզությունը որոշելու համար։ Կծիկային ֆիլտրացիայի արագությունը որոշում են արյան մեջ կրեատինինի մակարդակով և համապատասխանաբար հավասար է 1/կրեատինինին, այսինքն առկա է հակադարձ համեմատական կապ՝ ինչքան բարձր է կրեատինինի մակարդակը, այնքան ցածր է կծիկային ֆիլտրացիայի արագությունը։ Այն ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է կծիկը աշխատում։ Բայց քանի որ կծիկները կազմում են երիկամի ամբողջ զանգվածի <5%-ը, ապա այս ցուցանիշը ամբողջովին չի ներկայացնում երիկամի գործառույթը։ Հստակ ախտորոշելու համար կծիկային ֆիլտրացիայի արագությունից բացի, ուշադրություն են դարձնում նաև հիվանդի կլինիկական նշանների վրա, հատկապես հեղուկի մակարդակին և որոշում են հեմոգլոբինի, կալիումի, ֆոսֆատների, պարաթ հորմոնի մակարդակը։ Կծիկային ֆիլտրացիայի նորմալ մակարդակը կազմում է 90-120 մլ/ր։ Կրեատինինի նորման տարբեր երկրներում տարբեր է։

Նեֆրոլոգ

Նեֆրոլոգների կողմից կիրառվող ուղեցույցները բավականին բազմազան են տարբեր երկրներում։ Թեև շատերը կհամաձայնվեն, որ նեֆրոլոգիայի ուղեցույցները անհրաժեշտ են 4-րդ աստիճանի երիկամի քրոնիկ հիվանդության ժամանակ (երբ կծիկային ֆիլտրացիայի արագություն/1,73մ2 հարաբերությունը քիչ է 30մլ/ր-ից կամ նվազում է 3մլ/ր/տարի և ավելի քիչ), ինչպես նաև կարող են օգտագործվել ավելի վաղ փուլերում՝ 3-րդ աստիճանի ժամանակ, երբ մեզում ալբումին/կրեատինին հարաբերությունը 30մգ/մմոլ ավելի է, կամ արյան ճնշումը դժվար է կարգավորել, կամ արյունամիզությունը ու այլ նշանները խոսում են առաջնային կամ երկրորդային կծիկային ախտահարման մասին։ Նեֆրոլոգիայում ուղեցույցների մեջ ներառված են նաև հիվանդի կրթության տարբերակներ երիկամի փոխպատվաստման մասին և զարկերակ-երակային խուղակների ձևավորում այն հիվանդների մոտ, ովքեր ստանում են հեմոդիալիզ։

Հետագա երիկամի գործառույթային թեստեր

Մոլեկուլային բժշկության MAG3 սկանավորումը արյունահոսքը հաստատելու և երկու երիկամների միջև գործառույթների տարբերությունը գնահատելու լրացուցիչ եղանակ է։ Դիմերկապտոսուկցինաթթվով սկանավորումը նույնպես կիրառվում է երիկամները տեսապատկերելու համար։ Այս երկուսն էլ օգտագործվում են տեխնիցիում-99 ռադիոակտիվ էլեմենտների հետ խելատացված։

Ծանրության աստիճաններ

Երիկամի քրոնիկ հիվանդության աստիճանները
Առաջին աստիճան ≥ 90
Երկրորդ աստիճան 60 – 89
Երրորդ աստիճան 30 – 59
Չորրորդ աստիճան 15 – 29
Հինգերորդ աստիճան < 15

Բոլոր անհատները, ովքեր ունեն կծիկային ֆիլտրացիայի արագութան <60 մլ/ր/1.73 մ2 արժեք 3 ամիս շարունակ, համարվում են երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդներ, անկախ նրանից թե երիկամի վնասում առկա է, թե ոչ։ Նրանց երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցողների շարքին դասելու հիմնավորումը հետևյալն է. կծիկային ֆիլտրացիայի այս աստիճան նվազումը խոսում է երիկամի գործառույթի կեսից ավել նվազման մասին, որը կարող է կապված լինել շատ բարդությունների հետ, օրինակ՝ սիրտ-անոթային հիվանդություններով պայմանավորված։

Մեզում սպիտակուցի առկայությունը համարվում է երիկամի գործառույթի նվազման և սիրտ-անոթային հիվանդության անկախ գործոն։ Հետևաբար անգլիական ուղեցույցներում ավելացվում է "P" տառը, եթե առկա է սպիտակուցի նշանակալի կորուստ։

1-ին աստիճան՝ մի փոքր գործառույթի նվազում։ Առկա է երիկամի վնասում նորմալ կամ հարաբերականորեն բարձր կծիկային ֆիլտրացիայով (≥90 մլ/ր/1.73 մ2) և մեզում մշտական սպիտակուցի առկայություն։ Երիկամի վնասումը հայտնաբերվում է ախտաբանական նշաններով և վնասման ցուցանիշներով, ինչպես նաև արյան մեջ, մեզում կամ տեսապատկերմամբ առկա փոփոխություններով։

2-րդ աստիճան՝ կծիկային ֆիլտրացիայի արագության (ԿՖԱ) թեթև նվազում (60–89 մլ/ր/1.73 մ2) երիկամի վնասմամբ։ Երիկամի վնասումը հայտնաբերվում է ախտաբանական նշաններով և վնասման ցուցանիշներով, ինչպես նաև արյան մեջ, մեզում կամ տեսապատկերմամբ առկա փոփոխություններով։

3-րդ աստիճան՝ կծիկային ֆիլտրացիայի արագության միջին աստիճանի նվազում (30–59 մլ/ր/1.73 մ2)։ Անգլիական ուղեցույցները տարբերակում են 3Ա աստիճան(ԿՖԱ 45–59) և 3Բ աստիճան (ԿՖԱ 30–44) սկրինինգների նպատակով։

4-րդ աստիճան՝ ծանր աստիճանի կծիկային ֆիլտրացիայի արագության նվազում (15–29 մլ/ր/1.73 մ2)։ Հիվանդին պատրաստում են երիկամին փոխարինող բուժման։

5-րդ աստիճան՝ երիկամային անբավարարություն (GFR <15 մլ/ր/1.73 մ2)։ Կիրառվում է մշտական երիկամին փոխարինող բուժում։

Հեմոդիալիզ անկախ երիկամի քրոնիկ հիվանդություն և երիկամային հիվանդության վերջին փուլ

Հեմոդիալիզ անկախ երիկամի քրոնիկ հիվանդություն տերմինը կիրառվում է բնութագրելու համար այն հիվանդներին, ովքեր ունեն երիկամի քրոնիկ հիվանդություն, բայց կյանքին օժանդակող՝ երիկամին փոխարինող բուժման կարիք դեռ չունեն։ Այն հիվանդները, ովքեր կարիք ունեն օժանդակող բուժման համարվում են երիկամային հիվանդության վերջին փուլում գտնվողներ։ Հետևաբար այս փուլում երիկամի փոփոխությունները անդարձելի են։ Չնայած որ, հեմոդիալիզ անկախ երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդները պատկանում են երիկամի քրոնիկ հիվանդության վաղ փուլերին (1-4 աստիճան), 5-րդ աստիճանի հիվանդները, ովքեր դեռ չեն ստանում փոխարինող բուժում, նույնպես պատկանում են այս խմբին։

Ուլտրաձայնային հետազոտություն

Երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդների մոտ ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է ախտորոշիչ և կանխորոշիչ նպատակով։ Երիկամի կեղևային մասի էխոգենության բարձրացում լինում է կծիկային սկլերոզի, խողովակային ապաճի, ինտերստիցիալ ֆիբրոզի կամ բորբոքման դեպքում։ Երիկամի էխոգենությունը պետք է լինի նման լյարդի և փայծաղի էխոգենությանը (նկար 22 և 23)։ Ավելին, երիկամի չափերի փոքրացումը և կեղևային մասի բարակումը նույնպես հաճախ հանդիպող նշաններ են և խոսում են հիվանդության հարաճման մասին (նկար 24 և 25)։ Այնուամենայնիվ, երիկամների չափերը կախված են հասակից՝ կարճահասակ մարդիկ հակված են ունենալու փոքր երիկամներ, դրա համար երիկամի չափը միակ ցուցանիշը չէ։

Բուժում

Ռիսկի գործոնները կարգավորելուց բացի, բուժման հիմնական նպատակն է դանդաղեցնել կամ դադարեցնել երիկամի քրոնիկ հիվանդության հարաճումը։ Արյան ճնշման կագավորումը և բուժումը բուժման հիմնաքարերից մեկն է։

Արյան ճնշում

Ընդհանրապես, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչները կամ անգիոտենզին II ընկալիչների ներհակորդները օգտագործվում են հարաճումը դանդաղեցնելու համար։ Հայտնաբերվել է նաև, որ այս դեղերը նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների՝ սրտամկանի ինֆարկտի, կաթվածի, սրտային անբավարարություն առաջացումը և սիրտ-անոթային հիվանդություններից մահվան ռիսկը պլացեբոյի հետ համեմատ։ Ավելին, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչներն ավելի արդյունավետ են երիկամային անբավարարության հարաճումը կանխելու նպատակով, քան անգիոտենզին II ընկալիչների ներհակորդները։ Գերճնշման ագրեսիվ կարգավորումը նվազեցնում է մահվան ռիսկը։

Չնայած անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչները և անգիոտենզին II ընկալիչների ներհակորդները հանդիսանում են երիկամի քրոնիկ հիվանդության բուժման ստանդարտը, հիվանդների մոտ այս դեղերը ստանալու ժամանակ աստիճանական երիկամի գործառույթի կորուստ է գրանցվել, ինչպես ցույց է տրված IDNT և RENAL հետազոտություններում, որը ներկայացրել է կծիկային ֆիլտրացիայի արագության աստիճանական նվազում (երիկամի քրոնիկ հիվանդության առաջընթացի ճշգրիտ չափում, ինչպես ներկայացված է K/DOQI չափորոշիչներում) այն հիվանդների մոտ, ովքեր ստացել են այս բուժման եղանակները։

Այլ

Լիպիդների բարձր մակարդակի դեպքում ագրեսիվ բուժումը հաստատված է։ Սպիտակուցներից, կերակրի աղից քիչ դիետան նպաստում է երիկամի քրոնիկ հիվանդության հարաճման դանդաղեցմանը և սպիտամիզության նվազեցանը, ինչպես նաև փոխարինող բուժման երկարաձգմանը։ Հիվանդության ավելի ծանր դեպքերում անհրաժեշտ է լինում կատարել նաև էրիթրոպոետինի և կալցիտրիոլի փոխարինում։ Ուղեցույցներում խորհուրդ է տրվում էրիթրոպոետինից առաջ նշանակել ներերակային երկաթ։ Հեմոգլոբինը խորհուրդ է տրվում 9–12 գ/դլ նվազելու դեպքում։ Հայտնի չէ անդրոգենների ազդեցությունը սակավարյունության ժամանակ։ Ֆոսֆատների բարձր քանակի ժամանակ կիրառում են նաև ֆոսֆատներին կապող նյութեր։ Հստակ ապացույցներ չկան Ֆոսֆոդիէսթերազ-5-ի պաշարիչների և ցինկի կիրառման մասին սեռական դիսֆունկցիայի ժամանակ։

5-րդ աստիճանի երիկամի քրոնիկ հիվանդության դեպքում փոխարինող բուժում է կիրառվում՝ հեմոդիալիզ կամ երիկամի փոխպատվաստում։

Կանխատեսում

Երիկամի քրոնիկ հիվանդությունը համարվում է սիրտ-անոթային հիվանդությունների համար ռիսկի գործոն, բացի այդ հիվանդները ունեն նաև այլ ռիսկի գործոններ, օրինակ՝ լիպիդների բարձր մակարդակ արյան մեջ։ Մահվան հաճախակի պատճառ համարվում է սիրտ-անոթային հիվանդությունը ավելի քան երիկամային անբավարարությունը։

Երիկամի քրոնիկ հիվանդությունը բարձրացնում է բոլոր տեսակի մահացությունները։ Մահվան հիմնական պատճառը սիրտ-անոթային հիվանդությունն է, անկախ հիվանդության ծանրության աստիճանից։

Փոխարինող բուժումը երկարացնում է հիվանդի կյանքի տևողությունը, բայց կյանքի որակի վրա ազդում է բացասականորեն։ Երիկամի փոխպատվաստումը բարձրացնում է ապրելիությունը 5-րդ աստիճանի երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցողների մոտ։ Այնուամենայնիվ, այն կապված է կարճատև ապրելիության հետ, քանի որ վիրահատությունից հետո լինում են բարդություններ։ Տրանսպլանտացիայից բացի, բարձր ինտենսիվության տնային հեմոդիալիզը ապահովում է ավելի մեծ ապրելիություն և կյանքի որակ, քան հիվանդանոցում կատարվող շաբաթական 3 անգամյա հեմոդիալիզը և որովայնային դիալիզը։

Ուռուցքի ռիսկ

Երիկամային հիվանդության վերջին փուլում հիվանդները ունեն ուռուցքի զարգացման բարձր ռիսկ։ Այս ռիսկը մասնակիորեն բարձր է երիտասարդ հիվանդների մոտ։ Բժշկական մասնագիտական կազմակերպություններում չեն իրականացնում մշտական սկրինինգային հետազոտություններ, քանի որ չկան հիվադի վիճակը բարելավող ապացույցներ։

Համաճարակաբանություն

10 հոգուց մեկը ունի երիկամի քրոնիկ հիվանդություն։ Աֆրոամերիկացիները, ամերիկացի հնդիկները, իսպանացիները և Հարավային Ասիայի բնակիչները, մասնակիորեն Պակիստանի, Շրի Լանկայի, Բանգլադեշի և Հնդկաստանի բնակիչները երիկամի քրոնիկ հիվանդության բարձր ռիսկի խմբում են։ Աֆրո-ամերիկացիները ունեն բարձր ռիսկ, քանի որ նրանց մոտ տարածված է զարկերակային գերճնշումը։ 37%-ի մոտ առկա է զարկերակային գերճնշում։

Զարկերակային գերճնշում և շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ երիկամի քրոնիկ հիվանդության ռիսկը ավելի բարձր է։ Հիվանդների 1/5-րդի մոտ առկա է զարկերակային գերճնշում և 1/3-րդի մոտ՝ շաքարային դիաբետ։ Ճարպակալումը, խոլեստերոլի բարձր մակարդակը, ընտանեկան պատմությունը, համակարգային կարմիր գայլախտը և սիրտ-անոթային տարբեր հիվանդությունները նույնպես կարող են բերել երիկամի քրոնիկ հիվանդության առաջացման։

2013 թվականին մահվան 956,000 դեպք է գրանցվել երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցողների մոտ, իսկ 1990 թվականին՝ 409,000։ 2008 թվականին Կանադայում գրանցվել է 1,9-2,3 միլիոն դեպք։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հայտնաբերել է, որ հիվանդների թիվը 16,8% է եղել 20 տարեկանների մոտ 1999-2004 թվականներին։ Մեծ Բրիտանիայում 2007 թվականին գրանցվել է, որ Անգլիայի և Հյուսիսային Իռլանդիայի 8,8%-ը ունեցել են ախտանշանային երիկամի քրոնիկ հիվանդություն։

Բուժման արդյունավետությունը նույնպես տարբերվում է տարբեր ազգերի մոտ։ Հակագերճնշումային դեղերի ընդունումը արդյունավետ է սպիտակամորթների մոտ և ունի քիչ ազդեցություն սևամորթների մոտ և բիկարբոնատների անհրաժեշտություն է լինում։ Սոցիալ-տնտեսական գործոնները մեծ ազդեցություն ունեն հիվանդության զարգացման գործում, քանի որ առկա են նշանակալի տարբերություններ սևամորթների և սպիտակամորթների շրջակա միջավայրում։

Հետազոտությունները ցույց են տվել, որ կա կապ երիկամի քրոնիկ հիվանդության զարգացման և առաջին կամ երկրորդ աստիճանի հարազատների միջև։ Սևամորթները ունեն նաև արյան մեջ մարդու լեյկոցիտային հակածնի բարձր պարունակություն (HLA)։ HLA-ի բարձր պարունակությունը բերում է արտահայտված համակարգային բորբոքման առաջացման, որը անուղղակիորեն բերում է երիկամային հիվանդության զարգացման։ Գիշերվա ընթացքում ճնշման նվազման բացակայությունը ևս բացատրում է սևամորթների մոտ տարածվածությունը։

Միջին ամերիկյան նեֆրոպաթիան անհայտ պատճառով համարվում է բարձր ռիսկի գործոն այս հիվանդության համար։ Այն նկարագրվել է Կենտրոնական Ամերիկայի աշխատող տղամարդկանց մոտ, գլխավորապես Էլ Սալվադորի և Նիկարագուայի շաքարեղեգի դաշտերում։ Երկարատև ջերմային սթրեսը բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ՝ մոտ 36 °Ց (96 °ֆ) համարվում է գյուղատնտեսական քիմիական գործոն։ Շրի Լանկայում անհայտ ծագման ևս մեկ համաճարակ է արձանագրվել, որը համարվել է հանրային առողջության մեծ խնդիր։

Հասարակություն և մշակույթ

ԱՄՆ-ի Երիկամի ազգային ֆոնդը ազգային կազմակերպություն է, որը ներկայացնում է հիվանդներին և մասնագետներին, ովքեր բուժում են այդ հիվանդներին։ Ամերիկյան երիկամի ֆոնդը ազգային շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ապահովում է բուժման հետ կապված ֆինանսական խնդիրները տարեկան 5-ից 1 դիալիզով հիվանդի համար։ Երիկամային աջակցման կազմակերպությունը շահույթ չհետապնդող հիվանդակենտրոն, հիվանդների կողմից ղեկավարվող կազմակերպություն է, որն ապահովում է երիկամի քրոնիկ հիվանդությունններով հիվանդների ոչ բժշկական ծառայությունները։ Երիկամային հիվանդների ամերիկյան ասոցիացիան շահույթ չհետապնդող, հիվանդակենտրոն խումբ է, որը կենտրոնացած է քրոնիկական երիկամային հիվանդների և դիալիզ ստացող հիվանդների առողջությունը և լավ ինքնազգացողությունը ապահովելու վրա։ Երիկամային բժիշկների ասոցիացիան նեֆրոլոգ մասնագետների համար նախատեսված կազմակերպություն է։  

Միացյալ թագավորության ազգային երիկամային ֆեդերացիան և բրիտանական երիկամային հիվանդների ասոցիացիան ներկայացնում է այդ հիվանդներին։ Երիկամային ասոցիացիան ներկայացնում է երիկամի մասնագետներին և նրանց աշխատանքը խիստ կապված է Ազգային ծառայության համակարգի հետ՝ երիկամային հիվանդությունների համար։ Ավստրալիայի երիկամի առողջությունը ներկայացնում է այդ երկիրը։

Նեֆրոլոգիայի միջազգային կազմակերպությունը ներկայացնում է երիկամային հիվանդությունները։

Այլ

Երիկամի քրոնիկ հիվանդության հանդիպման հաճախականությունը շների մոտ կազմում է 16։10,000 տարեկան։ Մահացության տարածվածությունը՝ 10։10,000։ Բարձր տարածվածություն ունեն հետևյալ ցեղատեսակները՝ Բերնեսյան լեռնային շունը, փոքրիկ շնաուզերը և բոքսյորը։ Շվեդական էլկհաունդը, Սիբիրյան հասկին և Ֆիննական շպիցը հիվանդության տարածվածության ցածր հաճախականություն։

Հետազոտություններ

Ներկայումս երիկամի քրոնիկ հիվանդության բուժման համար հետազոտվում են տարբեր տարբերակներ։ Սա ներառում է անգիոտենզինի ընկալիչների պաշարիչները՝ օլմեսառտան մեդօքսոմիլ և սուլօդեքսիդ՝ ցածր մոլեկուլային հեպարինի և դերմատան սուլֆատի խառնուրդը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Երիկամի Քրոնիկ Հիվանդություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիկամի քրոնիկ հիվանդություն» հոդվածին։

Tags:

Երիկամի Քրոնիկ Հիվանդություն Նշաններ և ախտանշաններԵրիկամի Քրոնիկ Հիվանդություն ՊատճառներԵրիկամի Քրոնիկ Հիվանդություն ԱխտորոշումԵրիկամի Քրոնիկ Հիվանդություն ԲուժումԵրիկամի Քրոնիկ Հիվանդություն ԿանխատեսումԵրիկամի Քրոնիկ Հիվանդություն ՀամաճարակաբանությունԵրիկամի Քրոնիկ Հիվանդություն Հասարակություն և մշակույթԵրիկամի Քրոնիկ Հիվանդություն ԱյլԵրիկամի Քրոնիկ Հիվանդություն ՀետազոտություններԵրիկամի Քրոնիկ Հիվանդություն ԾանոթագրություններԵրիկամի Քրոնիկ Հիվանդություն Արտաքին հղումներԵրիկամի Քրոնիկ ՀիվանդությունԱխորժակԱյտուցներԳերճնշումԵրիկամՀոգնածությունՈսկորՍակավարյունությունՍիրտՓսխում

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ըղձական եղանակՀայաստանի դրոշԱվարայրի ճակատամարտՔարային շինանյութերԱնուղղակի խնդիրԽոր ՎիրապՏեղի պարագաՖրանսիաՄագաղաթՎիլսոնյան ՀայաստանՕմար ՇարիֆԹվաբանական պրոգրեսիաՌուբեն Վարդանյան (գործարար)ԿանադաԳարեգին ԲԲացահայտիչՅակով ԶարոբյանԳլաուկոմաՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԱնհանգիստ ոտքերի համախտանիշԱնահիտՀին աշխարհի յոթ հրաշալիքներՄարսողությունԱրագածոտնի մարզՔըրք ՔըրքորյանՀականիշՄարդու գլխուղեղՀավերժության հայկական նշանՀայաստանի ազգային հերոսԵրկիրԱրեգակԲարդ համադասական նախադասությունՔարերի սիմֆոնիաԱրթուր ՉիլինգարովԲրազիլիաՄեսրոպ ՄաշտոցԹռչնագիրԻսլամԱֆրիկաՀայաստանի քաղաքներըԹոնդրակյաններՕրգազմԱդանայի կոտորածԱնդրանիկ ՕզանյանԼեոնիդ ԱզգալդյանԵրկիր ՆաիրիԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԱմբերդ (ամրոց)ՓորկապությունԳլխուղեղի ուռուցքՀայաստանի տնտեսությունԱրտաշատSourՌուսական կայսրությունԿոտայքի մարզՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)ՀամեմատությունԿանաչ դաշտը (պատմվածք)Ռափայել ՊատկանյանԱրարատ (ֆիլմ)Սաշուր ՔալաշյանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄեր հայրենիքԱրցախի պատմությունԲնության պահպանությունՄիացյալ ԹագավորությունՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԴերանունՀարադրությունԹթենու մետաքսագործԲրոնխիալ ասթմաՀարկադրական եղանակՌոբերտ ՔոչարյանԿենդանիներՎերածնունդՆոյՍպիտակավոր վանքՄակարավանք🡆 More