Դիալիզ

Դիալիզ (հունարեն՝  αιμοκάθαρση - բաժանում, քայքայում), կիսաթափանցիկ թաղանթի միջոցով կոլոիդ համակարգերի և բարձրամոլեկուլային լուծույթների բաժանումը ցածրամոլեկուլային խառնուրդներից։ Դիալիզի նպատակով օգտագործվող թաղանթները թափանցիկ են միայն փոքր մոլեկուլների և իոնների համար։ Դիալիզը իրականացվում է բաժանիչում (ղիալիզատորում), որը, սովորաբար, մաքրվող հեղուկով լցված և մաքուր լուծիչում ընկղմված կիսաթափանցիկ հատակ ունեցող գլան Է։

Կիսաթափանցիկ թաղանթները պատրաստում են կոլոդիումից, ցելոֆանից, բուսական կամ կենդանական թաղանթներից, սինթետիկ և այլ նյութերից։ Դիալիզը չափազանց դանդաղ է ընթանում, քանի որ մասնիկների անցումը կիսաթափանցիկ թաղանթով պայմանավորված է նրանց դիֆուզիայով։ Դիալիզը արագացնելու համար հարկավոր է արագացնել դիֆուզիան։ Կենդանի և բուսական օրգանիզմներում մի շարք կենսաբանական երևույթներ ընթանում են դիալիզի շնորհիվ։ Եթե մաքրվող հեղուկը էլեկտրոլիտներ է պարունակում, ապա դրանց անջատումը խիստ արագանում է Էլեկտրական դաշտում (էլեկտրադիալիզ)։ Այդ դեպքում առավել հաջողությամբ կիրառվում են իոնիտային թաղանթները։ Դիալիզը և էլեկտրադիալիզը կիրառվում են ֆիզիկաքիմիական ու կենսաբանական հետազոտություններում, արդյունաբերության և բժշկության մեջ։ Հիդրոմետալուրգիայում և ատոմական արդյունաբերության մեջ դիալիզը օգտագործում են արտադրական ջրերը մաքրելու, աղերի լուծույթները խտացնելու, քիմիական տարրերը միմյանցից բաժանելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 373 Դիալիզ

Tags:

ԳլանԻոնՀունարենՄոլեկուլ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Փարիզի Աստվածամոր տաճարը (վեպ)Մայիսի 1 (տոն)Էրեկտիլ դիսֆունկցիաԺան Ժորժ ՆովերԴեղաբույսերՄինաս ԱվետիսյանԳյումրիՍրտի ռիթմի խանգարումներԱշխարհի երկրներն ըստ տարածքիԱծխաջրածիններՎլադիմիր ՊուտինԱրտաշես ԱԹաիլանդԱծական անունՆահանջը առանց երգիՀակոբ ՊարոնյանԲուրգ (երկրաչափություն)ԱռաքյալներԲրազիլիաԳլաուկոմաՄիքայել ՆալբանդյանԻրանԱմբերդ (ամրոց)ԱնգլերենՀայաստանի ազգային հերոսԴաունի համախտանիշՍտեփան Զորյան (գրող)ՀայերենԺիլբերտի համախտանիշԱմբողջ թիվՄարս (մոլորակ)Սամվել (վեպ)Մարդու աչքՎանաձորՍիրտՊարույր ՍևակԳիրքՍամուել ԱռաքելԳոշավանքԴիլիջան ազգային պարկՓորլուծությունԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԼինուքսՎահանագեղձԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՍոսիԵրևանԿոմիտասՀաղպատի վանական համալիրՄատենադարանԱռնո ԲաբաջանյանԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՏրդատ ԳՀռոմեական դիցարանի աստվածների ցանկԳրիգոր ԶոհրապԹութքՏիգրան ՄեծԱրեգակԱռիթմիաԳևորգ Մարզպետունի (վեպ)ԲրուցելոզԿեչիՄոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (1921)Քառակուսի մետրՍուրբ Գայանե եկեղեցի (Վաղարշապատ)Եռանկյան միջնագիծԴիլիջանՄաշկի սնկային հիվանդություններՉինաստանԻլհամ ԱլիևՀասարակ և հատուկ գոյականներԵրազԱրցախի ՀանրապետությունՄիսաք ՄեծարենցԱրգանդի վզիկի քաղցկեղԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի🡆 More