Սոսի

Platanus orientalis L., 1753 — Տնջրի,Սոսի արևելյան

Սոսի, տնջրի
Հսկա ծառի արտաքին տեսքը
Հսկա ծառի արտաքին տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Սոսածաղկավորներ
Ընտանիք Սոսազգիների
Ցեղ Սոսի, տնջրի
Լատիներեն անվանում
Platanus
L., 1753
Տիպիկ ներկայացուցիչներ

Սոսի
Դասակարգումը
Վիքիցեղերում

Սոսի
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 195053
NCBI 122832
EOL 596130

IPNI685873-1

Սոսի, տնջրի, չինար (լատին․՝ Plátanus), սոսազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 10 տեսակ։

Անվանում

Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև Տնջրի անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, հայտնի է նաև պարսկերեն Չինար ձևով։

Կենսաբանական նկարագիր

Սոսի 
Բուսաբանական նկարազարդումը Das Pflanzenreich. Hausschatz des Wissens գրքից, 1900

Սոսին գեղեցիկ ու հզոր ծառ է, որի բարձրությունը կարող է հասնել մինչև 50 մ, իսկ տրամագիծը՝ 1,5-2(3) մ։ Ցողունը կանաչամոխրագույն է, հիմնականում՝ կեղևազուրկ։ Տերևները հերթադիր են, թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով։ Ծաղիկները մանր են, անշուք, միասեռ, երկար ոտիկով գլխիկներում, որոնք տեղադրված են մեկ տարեկան ճյուղերին։ Ստորին, գրեթե նստադիր գլխիկները կազմված են արական, իսկ վերինները՝ իգական ծաղիկներից։ Պտուղը կլոր, փշապատ բազմընկուզիկ է։ Ջերմախոնավալուսասեր ծառատեսակ է, երկարակյաց։ Ապրում է մինչև 3000 տարի։

Սոսիի դասը (Platanus L.) սոսազգիների (Platanaceae Lindl.) միակ ներկայացուցիչն է, որը հանդիսանում է ընտանիքի տիպիկ ներկայացուցիչը։ Platanus L. դասը պատկանում է Magnoliophyta (Angiospermae) բաժնին, Magnoliopsida (Dicotyledones) դասին, Hamamelidae Takht. ենթադասին, Hamamelidales Takht. կարգին, Platanaceae Lindl. ընտանիքին։

Տեսակներ

  • Platanus mexicana Moric. — Սոսի մեքսիկական
  • Platanus occidentalis L. — Սոսի արևմտյան
  • Platanus orientalis L.Սոսի արևելյան
  • Platanus racemosa Nutt. — Սոսի չինական
  • Platanus wrightii S.Watson — Սոսի Ռայթի

Հիբրիդներ

  • Platanus × acerifolia (Aiton) Willd. — Սոսի հիբրիդային [= Platanus occidentalis × Platanus orientalis]
    [syn. Platanus hispanica auct. — Սոսի իսպանական]

Տարածում

Հայտնի է մոտ 10 տեսակ, որոնք տարածված են հյուսիսային կիսագնդում, Հյուսիսային Ամերիկայում, Միջին Արևելքում և Ասիայում, ինչպես նաև հարավարևմտյան և Կենտրոնական Եվրոպայում։ Տարածված է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում։

Սոսի ծառը Հայաստանում

Հայաստանում հանդիպում է 2 տեսակ՝ Տնջրի կամ Սոսի արևելյան (P. orientalis) և Սոսի թխկիատերև (P. acerifolia)։ Առաջինը բնական պայմաններում հանդիպում է Սյունիքի մարզում՝ Ծավ գետի հովտում, նրա վտակ Շիկահողի համանուն արգելոցի տարածքում (զբաղեցնում է 60 հա տարածություն)։ Թխկիատերև սոսին ներմուծված է, աճում է ամենուրեք (մինչև 1300 մ բարձրություններում)։

Պատմական ակնարկ

Արևելյան սոսին Հայաստանում անհիշելի ժամանակներից համարվել է սրբազան ծառ։ Օգտագործվել է նաև քրիստոնեական եկեղեցիների, վանքերի, ջրաղացների բակերը կանաչապատելու համար։

Սոսյաց անտառի նվիրյալ դյուցազունն էր համարվում հայերի նահապետներից մեկը՝ Արամը։ Արա Գեղեցիկի թոռ Անուշավանը կրում էր Սոսանվեր մակդիրը։

Հայաստանի հնադարյան մայրաքաղաք Արմավիրում գտնվող Անահիտ աստվածուհու մեհյանը շրջապատված էր Սոսյաց հռչակավոր անտառով։ Ներկայում բնական պայմաններում հանդիպում է միայն Ծավ գետի (Սյունիքի մարզ) կիրճում (զբաղեցնում է 60 հա տարածություն), Շիկահողի պետական արգելոցի տարածքում։

Կիրառություն

Սոսին կիրառվում է քաղաքների կանաչապատման համար, հարմարվել է քաղաքի օդի աղտոտվածությանը (գազ, ծուխ, փոշի, մուր) և հողի մեխանիկական տրորմանը։

Սոսին մշակույթում

  • Սոսի ծառը Քաշմիրի խորհրդանիշն է,
  • Դեռ հին ժամանակներից սոսին երկրպագվում էին տարբեր ժողովրդներ,
  • Իսպանիայում սիրահարները ծառի տերևը բաժանում էին երկու մասի և պահում որպես հանդիպման երաշխիք,
  • Աստվածաշնչում շքեղ ծառը համարվում է Աստծո ծառ,
  • Հին Եգիպտոսում այն համարում են Նուտ երկնային աստվածուհու մարմնացում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

    Գրքեր
  • Naumann, Helmut (2007). «Die Platane von Gortyna». In Kämmerer., Thomas Richard (ed.). Studien zu Ritual und Sozialgeschichte im Alten [Orient / Studies on Ritual and Society in the Ancient Near East. Tartuer Symposien 1998–2004]. Berlin, de Gruyter,. էջեր 207–226.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  • Sunset Western Garden Book. 1995. էջեր 606–607.
    Թերթեր
    Կայքեր
  • «Sycamore», Merriam-Webster Online Dictionary, Վերցված է 2009-08-04-ին
  • «Pathology note 7» (PDF). The Research Agency of the Forestry Commission. 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Սոսի 
Սոսի Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոսի» հոդվածին։
Սոսի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոսի» հոդվածին։

Tags:

Սոսի ԱնվանումՍոսի Կենսաբանական նկարագիրՍոսի ՏարածումՍոսի ծառը ՀայաստանումՍոսի ԿիրառությունՍոսի ն մշակույթումՍոսի ՊատկերասրահՍոսի ԾանոթագրություններՍոսի ԳրականությունՍոսի Արտաքին հղումներՍոսիPlatanus orientalis

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բարդ համադասական նախադասությունԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՈւրբաթագիրքՏեղի պարագաԱրկադի Տեր-ԹադևոսյանՀեքիաթՀռոմեական դիցարանի աստվածների ցանկԱռաջին համաշխարհային պատերազմ44-օրյա պատերազմԾիրանի փողըՇվեյցարիաՄԻԱՎ/ՁԻԱՀԱղիների բորբոքային հիվանդությունՎիտամին B12 անբավարարությունԱլբերտ ԱյնշտայնԿոստանդնուպոլիսԱծական անունԱրծիվներԹմրամիջոցԱրտազատական համակարգՆյութափոխանակությունՄոնթե ՄելքոնյանԾիր ԿաթինԱլբերտ ԱզարյանԳևորգ ԿասպարովՀայաստանի անկախության հռչակագիրՇունՍահմանադրությունԵրկրաշարժՀամո ԲեկնազարյանՇաղկապՀապավումՀիսուսի ծնունդԲարդիՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՍեղան (երկրաչափություն)Վահագն ԴավթյանՇնչառությունՏուբերկուլոզՄեյոզԼիմֆոմաՀակոբ ՊարոնյանԱլյումինԴուբայի ԷմիրությունԱրյան ընդհանուր հետազոտությունԱրջերՀայաստանի ՍահմանադրությունԲացատրական բառարանՌոբերտ ԱբաջյանԽոսքի մասերՍատանի կամուրջԲրուցելոզԵրիկամաքարային հիվանդությունԱքբար ՄեծԿանդիդոզՀաղթանակի օրԱրյունահոսությունՌուսաստանՀայկական լեռնաշխարհՆյարդային համակարգԱվշային հանգույցների բորբոքումՖեյսբուքՎանՋրծաղիկՋրի աղտոտումԻմպրեսիոնիզմԽտությունՀյուսիսային ԱմերիկաԴավիթ ԲեկԳյումրիՍպիտակ ձին (պատմվածք)ԲույսերՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Մայիսյան հերոսամարտեր🡆 More