Հասարակ Եւ Հատուկ Գոյականներ

Հասարակ և հատուկ գոյականներ, գոյականի իմաստային–քերականական խումբ։

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, ինչպես՝ տղա, մարտ, ծաղիկ, մեխակ, գյուղ, հայտարարություն և այլն։

Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն։ Այդպիսի անուններ տրվում են մարդկանց, աշխարհագրական վայրերին, պետություններին, հիմնարկներին, ձեռնարկություններին, ստեղծագործություններին, կենդանիներին և այլն։

Հասարակ և հատուկ անունների միջև եղած իմաստային յուրահատկությունը ստեղծում է նաև որոշ քերականական տարբերություններ։ Այսպես, ի տարբերություն հասարակ անունների, հատուկ անունները սովորաբար չեն ունենում հոգնակի թիվ, հմմտ.՝ գրքեր - «Քաոս», «Անահիտ»։ Պետք է նկատի ունենալ, որ կան հոգնակի ձևով գործածվող անուններ, ինչպես՝ «Կայծեր», «Ցեցեր», «Վարդանանք», Ալպեր, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սրանք անվանողական տեսակետից եզակի արժեք ունեն, և դիտվում են որպես մեկ երկրի, մեկ ստեղծագործության անուն, որը և իր համապատասխան արտահայտությունն է գտնում քերականական համաձայնության դեպքում։ Օր.` «Կայծերը» արագ տարածվեց ընթերցողների շրջանում։ Կայծերը արագ տարածվեցին չորս կողմը։ Որոշ անձնանուններ ունեն հավաքականությանը մոտ հոգնակի` Վարդանանք, Հակոբենք, որը նշանակում է Վարդանը իր յուրայինների հետ։ Օր.` Վարդանանք մարտնչում էին։ Ազգանունները հոգնակի թվով գործածվում են այն դեպքում, երբ մեկից ավելի անձինք ունենում են նույն ազգանունը, և վերջինս գործածվում է մեկ անգամ, բայց հոգնակի թվով, օր.` Գնել և Հրայր Հակոբյանները։ Ազգանվան հոգնակին գործածվում է ընտանիքը, գերդաստանը անվանելու համար, օր.` Գրիգորյանների տանը այսօր տոնախմբություն է։ Հատուկ անուններն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ։

Ըստ Այտընյանի՝ այն բառերը, որոնք որոշակի անձին կամ տեղին են վերաբերվում, նրա հատուկ լինելն են ցույց տալիս անվանվում են ածական հատուկ անուններ (Արտաշեսյան, Սեբաստացի, Աթենական և այլն)։

Ծանոթագրություններ

Tags:

Գոյական

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հին ՀռոմԿասկադ համալիրԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԿունիլինգուսՏուբերկուլոզԿոռուպցիաԳևորգ ՄկրտչյանՔարերի սիմֆոնիաՔարԲագրատունիների թագավորությունՎիլհելմ ՍտեյնիցԿենդանակերպՍասանյան ՊարսկաստանԲացատրական բառարանԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ԽնձորԱրաքսԴիվերսիֆիկացիաՔաղաքական գործիչԿիրանց վանքԹբիլիսիՀղիություն (մարդ)ԲառարանՀայկական դիցաբանությունԱկրոստիքոսՊապ թեստՀայաստանի բուհերի ցանկԱռաջին համաշխարհային պատերազմՕվկիանոսՔութեշԱշխարհի բնակչությունԴավիթ ԲեկԼևոն ԱրոնյանՎահագնՀաղարծնի վանքԼեռնային ՂարաբաղՀայաստանի դրոշՁիՊարզ նախադասությունՍիամանթոՄեղրՀովհաննես ԲաղրամյանԾխախոտԼյուդվիգ վան ԲեթհովենՀայկական կամավորական շարժում (1914-1918)Գագիկ ԱԽաչքարԳերմանիաՀիսուսի ծնունդԱդոլֆ ՀիտլերԱրտաշատԱվշային հանգույցների բորբոքումԿարեն ԴեմիրճյանՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԼեոնարդո դա ՎինչիՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՀայկական ատոմային էլեկտրակայանՄետաղԽուստուփՀայոց լեզվի պատմությունԿրծքագեղձի քաղցկեղԱմբերդ (ամրոց)Սիլվա ԿապուտիկյանԱնուղղակի խնդիրԱլպիական մանուշակ (պատմվածք)Հայկական դրամԶվարթնոցի արծիվՌուսական կայսրությունԷկզեմաԿենդանիների հատկանիշների ցանկՄարդու իրավունքներՍպիտակավոր վանքՎահանավանքԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԱրյունԿարո ՓայլանԹեհրանՀակաբիոտիկներՀայկական ճարտարապետություն🡆 More