Դեղաբույսեր

Դեղաբույսեր (լատին․՝ plantae medicinalis), մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման, կանխարգելման և այլ դեղերի ստացման նպատակով օգտագործվող բույսեր։ Թեև բույսերը մինչ օրս մնում են տարբեր ֆարմակոլոլգիական ակտիվություն ունեցող նյութերի ստացման աղբյուր, ներկայումս նոր դեղերի ստեղծումը կապված է ավելի շատ սինթետիկ օրգանական քիմիայի հետ։

Դեղաբույսեր
Սովորական ուրցի եթերայուղը (Thymus vulgaris) պարունակում է 20-54% թիմոլ, որը ուժեղ հակաբորբոքային և հակասնկային դեղամիջոց է ու օգտագործվում է տարբեր դեղերի պատրաստման մեջ: Մինչ ժամանակակից հակաբիոտիկների հայտնաբերումը, ուրցի եթերայուղն օգտագործվել է վիրակապերում:

Բուսաբուժություն

Դեղաբույսերի հնարավոր բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանց օրգաններում առկա տարբեր օրգանական նյութերով (ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնիններ, եթերայուղեր, ֆլավոնիդներ, աղաղանյութեր, վիտամիններ և այլն)։

Բույսերը մարդկային պատմության ընթացքում կիրառվել են տարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Մեր օրերում բուսաբուժությունը այլընտրանքային բժշկության մաս է համարվում։

Բուսաբուժությունը տարբերվում է ժամանակակից բուսական ծագման դեղերից, քանի որ հիմնված է այն սխալ պակերացումների վրա, որ «բնական» ամբողջական բույսերը ավելի էֆեկտիվ և/կամ անվտանգ են քան բույսերից առանձնացված կամ սինթետիկ դեղերը։

Հայաստանի դեղաբույսեր

Դեղաբույսեր 
Դեղաբույսերը նկարագրող հայերեն մագաղաթ։ Պահվում է Մատենադարանում։

Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունն է թողել Եզնիկ Կողբացին, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին։

Տեսակներ

Հայաստանի ֆլորայում տարածված դեղաբույսերը կարելի է խմբավորել մարդու օրգանիզմի վրա ունեցած ենթադրելի ներգործությամբ. սիրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում գործածվող դեղաբույսերից են կուժկոտրուկը, ծխաբույսը, եղեսպակը, մատնոցուկը, գազը, նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում՝ շիկատակը, սև բանգին, կատվախոտը, դաղձը և այլն։ Արյան բարձր ճնշումն իջեցնող միջոց են սխտորը, հովվամաղախը, մորենին, ընկուզենին և այլն։ Միզամուղ հատկություն ունեն կուժկոտրուկը, կռատուկը, ճարճատուկը, դաշտային ձիաձետը, գիհին, եգիպտացորենը և այլն։ Լեղամուղ են մասրենին, կանթեղախոտը, անթառամը, գաղձը և այլն։ Ստամոքսի հիվանդությունների դեպքում օգտագործում են տուղտը, նշենին, հորթալեզուն, ոսկեհազարուկը, հոնը, մատուտակը, եզան լեզուն, խատուտիկը, շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում՝ տուղտը, խուլեղինջը, դաղձը, ուրցը, տատրակը և այլն։ Քրտնաբեր հատկություններ ունեն ազնվամորին, թանթրվենին, լորենին և այլն։ Ցավամոքիչ են ընձախոտը, շիկատակը, սև բանգին, կակաչը, արջընկույզը և այլն։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Դեղաբույսեր 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 336 Դեղաբույսեր 

Tags:

Դեղաբույսեր ԲուսաբուժությունԴեղաբույսեր Հայաստանի դեղաբույսերԴեղաբույսեր ԾանոթագրություններԴեղաբույսերԼատիներենԿենդանիներՄարդՕրգանական քիմիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ես և նաՀայկական դրամՕլիմպիական խաղերԵրկաթՀովհաննես ԱդամյանԲացահայտիչՋավախքԳոյական անունՀայաստանի Հանրապետության նախագահԿապ (խոսքի մաս)ԲրազիլիաԱղավնիներԵրվանդունիների թագավորությունԱրամ ԽաչատրյանԵրազահանՋաննի ՌոդարիՄիգրենՀակաբիոտիկներՖրանսիաԵվրոպական միությունԱծանցյալՄակդիրՄշակույթԿապույտ հազԿալցիումի օքսիդԼիոնել ՄեսսիԱլկալիական մետաղներԹուրքմենչայի պայմանագիրԳյումրիՋահերով երթՏավուշ (գյուղ)ՆոյեմբերյանՊարբերական աղյուսակԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ՌուսաստանՀեշտոցՀիպոթիրեոզՄԻԱՎԹավշյա հեղափոխություն (Հայաստան)Արամ ԱսատրյանՀարցական նշանԱնդրանիկ ՕզանյանԷրիթրոցիտների նստեցման արագությունՆահանջը առանց երգիՖեյսբուքՍննդային շղթաԾաղկեվանք (Արա լեռ)Վիտամին DԱռաջին համաշխարհային պատերազմՍտորոգյալԱմերիկայի հայտնագործումԱրծիվներՋրային ռեսուրսներՀերպեսԴեռահասի հոգեբանությունMercedes-BenzԱստիգմատիզմԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԶինվորական կոչումներՄաշկ (մարդ)Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիՆյուտոնի օրենքներՀովհաննես ՔաջազնունիԶապել ԵսայանԹոքի քաղցկեղՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Արյան ընդհանուր հետազոտությունԻտալիաՀապավումԱվստրալիաԱզատի ջրամբարՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԵզդիներԲրոնխիալ ասթմաԱստղԽոստումը (ֆիլմ, 2016)Սուր բրոնխիտ🡆 More