Արագածոտնի Մարզ: մարզ Հայաստանում

Արագածոտնի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։

Արագածոտն
Քարտեզ
դիրքը Հայաստանում
դիրքը Հայաստանում
Կառավարություն
Մարզկենտրոն Աշտարակ
Մարզպետ Սերգեյ Մովսիսյան
Մարզի կազմավորման թիվը՝ ապրիլի 12, 1995
Տարածաշրջանները Աշտարակի շրջան
Ապարանի շրջան
Արագածի շրջան
Թալինի շրջան
Քաղաքային համայնքների թիվ 3
Գյուղական համայնքների թիվ 111
Գյուղական բնակավայրերի թիվ 118
Վիճակագրություն
Տարածք
 - Ընդհանուր

2,753 կմ²
Բնակչություն
 - (01.01.2002)
 - խտություն

168,100
61.1/կմ² 
Հապավումներ
 - Փոստային ինդեքս
 - ISO 3166-2
 - FIPS 10-4

0201-0514
AM.AG
AM01
Կայք: aragatsotn.mtad.am/

Տարածքը՝ 2753 կմ2, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ Հայաստանի մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։

Անվանում

Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից։

Աշխարհագրական դիրք

Արագածոտնի Մարզ: Անվանում, Աշխարհագրական դիրք, Բնական պայմաններ և հարստություններ
Արագածոտնի մարզի ռելիեֆային քարտեզ

Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։

Հայաստանի Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ավտոխճուղիները՝ Երևան – Աշտարակ—Թալին—Գյումրի, Երևան—Աշտարակ—Սպիտակ և Երևան—Արմավիր—Քարակերտ—Գյումրի։ Մարզի տարածքը հատում է նաև Հայաստանի գլխավոր երկաթուղին (միայն արևմտյան հատվածով և մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում)։

Բնական պայմաններ և հարստություններ

Արագածոտնի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիսարևմտյան մասը (950 մետրից մինչև 4090 մ բացարձակ բարձրությունները)։ Հարավում լեռնալանջերը ձուլում են Արարատյան դաշտին, հյուսիսում ձգվում են մինչև Արագածի լեռնագագաթը։

Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են հայտնի բոլոր վերընթաց լանդշտաֆտային գոտիները։

Մարզի մակերևույթի մեծ մասը կազմված է տարբեր տիպի ու բնույթի երիտասարդ հրաբխային լավաներից։ Այստեղ են գտնվում Թալինի, Կարմրաշենի, Ապարանի սարավանդները, որոնց մակերևույթին բնորոշ են խարամային կոները, տուֆային դաշտերը, քարակարկառները։ Այստեղ է գտնվում Փոքր Սիփան լեռը (հայտնի է նաև որպես Սիփան)։

Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները։ Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով։ Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը։

Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ վարարելով մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին։

Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։

Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման նույնպես բազմազան է։ Մեծ են ցածրադիր և բարձրադիր մասերի կլիմայական պայմանների տարբերությունները։ Եթե տարվա ամենատաք ամսվա՝ հուլիսի միջին ջերմաստիճանը լեռան ստորոտում լինում է 24-ից ոչ պակաս, ապա բարձրլեռնային գոտում չի բարձրանում 6-ից։ Արագածի մերձգագաթային հատվածում նույնիսկ ամռանը կարելի է հանդիպել ձնաբծերի։

Նույն օրինաչափությամբ էլ լանջերն ի վեր փոխվում է մթնոլորտային տեղումների քանակը՝ 400 մմ-ից մինչև 1000 մմ։

Մարզի տարածքը մեծ մասը զբաղեցնում են լեռնային սևահողերը՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։

Բարձր լեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով։

Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ։ Օգտակար հանածոները բազմազան չեն, բայց պաշարները մեծ են։ Դրանք հիմնականում հրաբխային ապարատեսակներին են՝ բազմագույն տուֆերը, բազալտը, պեռիլտը, հրաբխային խարամը, որոնք իրենց գոյությամբ պարտական են Արագած լեռան հրաբխային ժայթքումներին և ծառայում են որպես որակյալ շինանյութ։

Մարզը հարուստ է նաև բարձրորակ խմելու ջրի պաշարներով։

Մարզում շատ են ոչ միայն բնական, այլև պատմական ու ճարտարապետական հուշարձանները։ Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Օշական գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը։

Մարզի տարածքով մեկ ցրված են միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Թալինի, Սաղմոսավանի, Աշտարակի եկեղիցիներն ու վանքերը։

Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։

Արագածոտնի Մարզ: մարզ Հայաստանում

Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գուղատնտեսությունն են։ Արդյունաբերությունը մասնագիտացած է սննդամթերքի և ըմպելիքի, թանկարժեք իրերի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։

Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության (հացահատիկ, կարտոֆիլ, բազմամյա տնկարկներ, կերային մշակաբույսեր), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար։ Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապես, հացահատիկային մշակաբույսերի արտադրության) և անասնաբուծության մեջ։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։

Արագածոտնի մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար
կշիռը ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում, 2020

2.1% Արդյունաբերություն

   

9.9% Գյուղատնտեսություն

   

3.3% Շինարարություն

   

1.7% Մանրածախ առևտուր

   

0.7% Ծառայություններ

   

Աղբյուրը՝ armstat.am

Մարդկային ներուժի զարգացման ինդեքս

Ստորև ներկայացված է Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների։ Այն իրենից ներկայացնում է մարզի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկանի եկամուտների համախառն ցուցանիշ։

Տարի 1990 1995 2000 2005 2010 2015 2017
Ցուցանիշ 0.577 0.549 0.591 0.643 0.682 0.728 0.738

Գիտական կենտրոններ

Արագածոտնի Մարզ: Անվանում, Աշխարհագրական դիրք, Բնական պայմաններ և հարստություններ 
Արագածոտնի մարզի կրթական հաստատությունները

Տրանսպորտ

Մարզի տարածքով անցնում են համապետական նշանակություն 3 ավտոխճուղիներ՝ Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի, Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ և Երևան-Արմավիր-Քարակերտ-Գյումրի։ Մարզի տարածքը հատում է նաև Հայաստանի գլխավոր երկաթուղին, բայց միայն ծայր արևմտյան հատվածով, ուստի մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում։ Մարզը հիմնականում օգտագործվում է Երևանի և Մասիսի երկաթուղային կայարաններից, որոնք նրա սահմաններից դուրս են գտնվում։

Բնակչություն

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է։ Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները։ Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում։

Քաղաքներ

  1. Աշտարակ
  2. Ապարան
  3. Թալին

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Աշխարհագրություն։ Հայաստան։ Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք /Լ. Վալեսյան, Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան.-Եր.։ Տիգրան Մեծ, 2009. - 240 էջ

Արտաքին հղումներ

Tags:

Արագածոտնի Մարզ ԱնվանումԱրագածոտնի Մարզ Աշխարհագրական դիրքԱրագածոտնի Մարզ Բնական պայմաններ և հարստություններԱրագածոտնի Մարզ ՏնտեսությունԱրագածոտնի ՄարզԱշտարակՀայաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՆևրոզներՎարդգես ՍուրենյանցԴանիաԵրևանի պետական համալսարանԱնորոշ դերբայԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտՎիրուսներՀայ գրերի գյուտԿաթվածԽառնվածքՏիգրան Ասատրյան (երգիչ)Անուղղակի խնդիրԿլիմաքս (ֆիզիոլոգիա)Նիկոլ ՓաշինյանՕհմի օրենքԱլգորիթմՀամակարգիչՃրագալույցՀովհաննես ԲաղրամյանԶինվորական կոչումներԱրցախի ՀանրապետությունՀայկական առածներ և ասացվածքներՍտամոքսի քաղցկեղՉինաստանԱլեքսանդր ՇիրվանզադեԵրիկամի քրոնիկ հիվանդությունՀրայր ԴժոխքԹթվածնաքաղցԹմրամիջոցՀայկական պարԱրտաշատԶատկի ավանդույթներԵռանկյան միջնագիծԱնդրանիկ ՔոչարյանՄաշկաբորբԻլոն ՄասկԵղնջացանՆԱՏՕԱրգենտինաՖուտբոլՀոմանիշՀարկՀիսուսի ծնունդԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՀելիկոբակտեր պիլորի վարակԵրաժշտական գործիքներՄոմիկՎիտամին B12 անբավարարությունԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԱրագածոտնի մարզՋրոլորտԿուրտ ԳյոդելԿանոնավոր եռանկյունԳևորգ Մարզպետունի (վեպ)Հայկական մուֆլոնՍալոմեՀայաստանՍտրեպտոկոկային ֆարինգիտԷջմիածնի Մայր ՏաճարԿարմրուկՎահանաձև գեղձի քաղցկեղԲարորակ ուռուցքներԲանանՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՏեղեկատվական տեխնոլոգիաներԹլպատումՄիգրենՎերին ՈսկեպարԷպոսԷրեբունի ամրոցԱնկախ պետությունների դրոշներՀայոց ցեղասպանությունՀայկյան տոմարԵրիկամային անբավարարությունԻլհամ ԱլիևԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԱղբյուր Սերոբ🡆 More