Սոցիալական Շարժում

Սոցիալական շարժում, կոլեկտիվ գործողությունների տեսակ, որն ուղղված է քաղաքական կամ սոցիալական կոնկրետ խնդիրների վրա։ Սոցիալական շարժում անվանում են նաև կազմակերպված կոլեկտիվ ջանքերը, որոնք նպաստում կամ խոչընդոտում են սոցիալական փոփոխություններին։

Հասկացության սահմանում

Առանձնացվում են սոցիալական շարժումների հետևյալ կոնկրետ բաղադրիչները.

  • Համատեղ գործող մարդկանց կոլեկտիվայնություն,
  • Կոլեկտիվ գործողությունների նպատակի միասնություն. հենց փոփոխությունները հասարակության մեջ, ընդ որում նպատակը մասնակիցների կողմից պետք է ընկալվի միանշանակ,
  • Կոլեկտիվայնությունը հարաբերականորեն դիֆուզ է՝ ֆորմալ կազմակերպման ցածր մակարդակով,
  • Գործողություններն ունեն տարերայնության հարաբերականորեն բարձր աստիճան և չեն ընդունում ինստիտուցիոնալացված ձևեր։

Վերը թվարկած առանձնահատկությունների համաձայն՝ կարելի է ասել, որ սոցիալական շարժումները ազատորեն կազմակերպված կոլեկտիվներ են, որոնք գործում են համատեղ, չինստիտուցիոնալացված՝ հասարակության մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով։ Սոցիալական շարժում հասկացության որոշ դասական սահմանումներ այսպիսինն են.

  • Կոլեկտիվ նախաձեռնություններ սոցիալական կարգուկանոնի վերափոխման համար
  • Կոլեկտիվ նախաձեռնություններ կյանքի նոր դրվածքի հասատատման համար
  • Կոլեկտիվ ջանքեր նորմերի և արժեքների փոփոխության համար
  • Կոլեկտիվ ջանքեր փոփոխությունների վերահսկողության կամ դրանց ուղղվածության շտկման համար

Ժամանակակից հեղինակները տալիս են սոցիալական շարժումների հետևյալ առանձնահատկությունները.

  • Կոլեկտիվ փորձեր դժգոհության արտահայտման համար, աջակցություն կամ դիմադրություն փոփոխություններին։
  • Ոչ ավանդական խմբեր, որոնք օժտված են ֆորմալ կազմակերպվածության տարբեր աստիճանով, փորձում են մտցնել արմատական փոփոխություններ կամ խոչընդոտել դրանց։

Որոշ հետազոտողների կարծիքով սոցիալական շարժումները գոյություն ունեն ավելի երկար, քան զանգվածները, ամբոխները և առավել ինտեգրված են։ Այնուամենայնիվ նրանք կազմակերպված չեն այնպես, ինչպես քաղաքական ակումբները կամ այլ ասոցացիաներ։

Բոլոր սահմանումներում ընդգծվում է սոցիալական շարժումների և սոցիալական փոփոխությունների սերտ կապը. փոփոխությունները սոցիալական շարժումների հիմնական բնութագիրն են։ Սոցիալական շարժումները կապված են սոցիալական փոփոխությունների հետ։

Սոցիալական շարժումները տարբեր պատճառական կապեր ունեն փոփոխությունների հետ։ Մի կողմից, դրանք կարող են դիտարկվել որպես վերջիններիս վերջնական պատճառ, այսինքն՝ անհրաժեշտ և բավարար պայման դրանց իրագործման համար։ Սոցիալական շարժումներն արդյունավետ են միայն այն ժամանակ, երբ լրացվում են այլ գործոններով, և դժվար թե, ծառայեն որպես փոփոխությունների միակ պատճառ։ Սովորաբար դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է սոցիալական վերափոխումների համար։

Սոցիալական շարժումները կարող են դիտարկվել որպես սիմպտոմներ՝ ուղեկցելով այնպիսի գործընթացների, որոնք բացահայտվում են իրենց սեփական կանոններով. օրինակ՝ ուրբանիզացիային, մոդեռնիզացիային ուղեկցող տնտեսական ճգնաժամերը։ Խնդիրը նրանում է, որ շատ սոցիալական շարժումներ նպաստում են սոցիալական վեչափոխումներին, ազդում նրանց ուղղվածության և արագության վրա։

Ցանկացած սոցիալական շարժում այն հասարակության մաս է կազմում, որում տեղի են ունենում փոփոխություններ՝ ընդգրկելով նրա գործառնության որոշակի ոլորտներ, այլ կերպ ասած գործում է հասարակության վրա ներսից։ Սա այն դեպքն է, երբ «հասարակությունը վերափոխում է հասարակություն»։ Շարժումներից առաջացող փոփոխությունների մեծ մասն իրնեից ներկայացնում է հենց շարժման մեջ փոփոխություն՝ նրա կազմի, գաղափարախոսության, կանոնների։ Նույնիսկ շարժւմների հետևանքով առաջացած արտաքին տեղաշարժերը հետադարձ կապով ազդում են նրա սեփական անդամների, նրա կառուցվածքի վրա՝ փոխելով նրանց մոտիվացիան, գաղափարները և այլն։ Սոցիալական շարժումները, փոխելով հասարակությունը, այդ գործընթացում հենց փոխում են իրենց, կազմակերպվում և մոբիլիզացվում հասարակության վրա առավել արդյունավետ ազդելու համար։ Շարժման մեջ տեղի ունեցող փոփոխությունները և շարժումների առաջացրած փոփոխությունները փոխկապակցված, մրցակցող գործընթացներ են։ Հենց դա է պատճառը, որ սոցիալական շարժումները բավական դինամիկ են։

Դասակարգում

  • Սոցիալական շարժումները միմյանցից տարբերվում են ենթադրվող փոոխությունների մասշտաբով։ Նրանցից որոշները հարաբերականորեն սահմնափակ են իրենց նպատակներով և ուղղված չեն հիմնական ինստիտուցիոնալ կառուցվածների վերփոխմանը։ Դրանք ցանկանում են փոփոխություններ կառուցվածքի ներսում, այլ ոչ թե հենց կառուցվածքի վերափոխում։ Սրանք ռեֆորմիստական՝ բարենորոգչական շարժումներն են. օրինակ՝ կենդանիների իրավունքների պաշտպանության շարժումներ, որոնք կոչ են անում արգելելու նրանց հետ գիտափորձերը։

Այլ շարժումներ ձգտում են առավել խորը փոփոխությունների՝ նշանառության տակ առնելով կենտրոնական, ռազմավարական դիրք զբաղեցնող ինստիտուտները. այս դեպքում փոփոխություններն ունենում են առավել խորը հետևանքներ, քան նախատեսված էր սկզբնապես։ Արդյունքում տեղի է հասարակության վերակառուցում, այլ ոչ թե փոփոխություն նրա ներսում։ Այսպիսի շարժումները կոչվում են արմատական. օրինակ՝ ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքի համար մղվող շարժումները։

Երբ նախատեսվող փոփոխություններն ընդգրկում են սոցիալական կառուցվածքի բոլոր ասպեկտները և ուղղված են հասարակության տոտալ փոփոխություններին՝ նոր այլընտրանքային հասարակություն կառուցելու նպատակով, մենք խոսում ենք հեղափոխական շարժումների մասին. օրինակ՝ ֆաշիստական և սոցիալիստական շարժումները։

  • Սոցիալական շարժումները տարբերվում են ենթադրվող փոփոխությունների որակով։ Որոշները ձգտում են ստեղծել նոր ինստիտուտներ, ընդունել նոր օրենքներ, ձևավորել կյանքի նոր ոճ։ Կարճ ասած փորձում են ձևավորել հասարակություն, որը նախկինում չկար։ Այս շարժումները ուղղված են ապագային և կարելի է անվանել պրոգրեսիվ։ Իսկ այն դեպքում, երբ շարժումները ուղղված են հնի վերականգնմանը և ձգտում են հետ բերել նախկին օրենքները, նորմերը, կյանքի ձևը, ապա շարժումերը կարելի է անվանել «կոնսերվատիվ» կամ «ռետրոակտիվ»։ Օրինակ՝ էկոլոգիական շարժումները, ֆունդամենտալ կրոնական շարժումները և այլն։
  • Սոցիալական շարժումները տարբերվում են նախատեսված փոփոխությունների նպատակներով։ Մի մասը ուղղված են սոցիալական կառուցվածքի փոփոխությանը, որոշները անձի փոփոխությանը։ Սոցիալական կառուցվածքի փոփոխությանն ուղղված շարժումները լինում են 2 տեսակի՝ սոցիոքաղաքական, որոնք փորձում են փոփոխության հասնել քաղաքականությունում, տնտեսությունում, դասային կառուցվածքում և սոցիալ-մշակութային, որոնք ուղղված են փոխելու համոզմունքները, հավատը, արժեքները, նորմերը, սիմվոլները։

Անձի կառուցվածքի փոփոխության ուղղված շարժումները նույնպես երկու տեսակի են լինում։ Առաջինը միստիկ կամ կրոնական, որոնք պայքարում են հասարակության անդամների փրկության և կրոնական ոգու կենդանացման համար. օրինակ՝ իսլամական ֆունդամետալ շարժումները։ Երկրորդը ինքնակատարելագործման, հոգևոր և ֆիզիկական կոմֆորտի համար մղվող շարժումներ։

Կառուցվածքի փոփոխության ուղղված շարժումը, ենթադրում է նաև անձի փոփոխություն և հակառակը անձի փոփոխությունը ենթադրում է սոցիալական կառուցվածքի փոփոխություն, քանի որ մարդիկ, ովքեր դեպի լավն են փոխվել անընդհատ կձևավորեն ավելի կատարյալ սոցիալական նորմեր և ավելի լավ հասարակություն։

  • Սոցիալական շարժումները տարբերվում են փոփոխությունների «վեկտորով»։ Մեծ մասամբ վեկտորը դրական է, այսինքն շարժումը ուղղված է նորի ստեղծմանը։ Սակայն կարող է լինել նաև հակառակ իրավիճակը, երբ շարժումը ուղղված է, ոչ թե նրան, որպեսզի կյանքը տանի մի նոր ուղղությամբ, այլ որպեսզի խոչընդոտի այս կամ այս սոցիալական միտման զարգացմանը։ Այս դեպքում խոսում ենք բացասական վեկտորի մասին։ Օրինակ՝ տեղաբնիկ մշակույթի պահպանության համար մղվող շարժումները։
  • Սոցիալական շարժումները տարբերվում են իրենց հիմքում ընկած ստրատեգիայով կամ գործողության տրամաբանությամբ։ Որոշները հետևում են «գործիքային» տրամաբանությանը՝ ձգտելով հասնել քաղաքական իշխանության։ Այս դեպքում, եթե շարժումը հաջողության է հասնում, շարժման մասնակիցները վերածվում են ճնշող խմբի կամ քաղաքական կուսակցության, մտնում են խորհրդարան և կառավարություն։ Այլ շարժումներ հետևում են «էքսպրեսիվ» տրամաբանությանը՝ ձգտելով հասնել հավասար իրավունքների, ինքնավարության, մշակութային կամ քաղաքական ազատության։ Օրինակ՝ էթնիկական, ֆեմինիստական շարժումները։
  • Տարբեր տեսակի շարժումներ գործում են տարբեր պատմական դարաշրջաններում։ Օրինակ՝ ժամանակակից հասարակությանը բնորոշ են «նոր սոցիալական շարժումները»։ Սրանց թվին են պատկանում էկոլոգիական, ֆեմինիստական, խաղաղության շարժումները։ Այս շարժումներին հատուկ են 3 գծեր
  1. կենտրոնացած են նոր թեմաների, նոր հետաքրքրությունների, սոցիալական կոնֆլիկտների նոր կողմերի վրա
  2. այսպիսի շարժումների մասնակիցները միայն մեկ դասի ներկայացուցիչներ չեն,
  3. սովորաբար չունեն խիստ հիերարխիկ կառուցվածք, ապակենտրոնացված են։
  • Յուրաքանչյուր շարժում իր հերթին կարող է առաջ բերել կոնտրշարժում կամ հակաշարժում։ Կոնտրշարժումն ուղղված է շարժման կառուցվածքին և տակտիկային։ Այսինքն՝ յուրաքանչյուր շարժում տարբերվում է իր հետևից առաջ բերող կոնտրշարժմամբ։

Ներքին դինամիկա

Սոցիալական շարժումները ծագում են որոշակի պահի, զարգանում, անցնում տարբեր փուլեր, մարում և անհետանում։ Շարժման ներսում՝ ծագումից մինչև անհետացում, ընթանում են անընդհատ գործընթացներ։ Նրանք նեևառում են ոչ միայն շարժման մասնակիցներին, այլ նրա կազմակերպությունը, նորմատիվային համակարգերը և ինստիտուտները։ Շարժման ներքին դինամիկայում կարելի է առանձնացնել 4 գլխավոր փուլ՝ առաջացում, մոբիլիզացիա, կառուցվածքի կատարելագործում, ավարտ։

  • Բոլոր սոցիալական շարժումները առաջանում են որոշակի պատմական պայմաններում, պատմականորեն առաջադրված կառուցվածքի սահմաններում։ Վերջինս ստեղծում է ռեսուրսների պաշար և հնարավորություններ, ծառայում որպես գաղափարների աղբյուր, որի հիման վրա շարժումը ձևավորում է իր գաղափարախոսությունը, նպատակները, դուրս բերում իր թշնամիներին և կողմնակիցներին։ Պայմանները և լարվածությունը կարևոր են, սակայն բավարար չեն շարժման առաջացման համար։ Քանի որ կարևոր է, որ պրոցեսը տեղափոխվի սոցիալական գիտակցության միջավայր։ Հաջող կոլեկտիվ գործողությունները կախված են էական փոփոխություններից և խմբի անդամների կոլեկտիվ գիտակցությունից։ Նրանք ոչ միայն պետք է գիտակցեն, թե ինչ վատ դրության մեջ են, այլև պետք է կազմեն պլան վիճակը դեպի լավը տանելու համար։ Երբ սոցիալական լարվածությունը միավորվում է ընդհանուր գաղափարախոսության գիտակցման հետ, այդ դեպքում միայն իրավիճակը կարելի է համարել «հասունացած» շարժման ծագման համար։ Նման իրավիճակներում դրդող գործոն է շատ հաճախ դառնում ոչ նշանակալից մի իրադարձություն, որից էլ սկսվում է շարժման «կարիերան»։
  • Հաջորդիվ հետևում է մոբիլիզացիայի փուլը։ Շարժման սկզբնական փուլում ներգրավվում են այն մարդիկ, ովքեր բոլորից լավ են ընկալում շարժման կենտրոնական գաղափարը, ավելի ճիշտ են գնահատում դրա պատճառները։ Երբ շարժումը աճում է և ուժ է հավաքում, դրան միանում են այն մարդիկ, ովքեր ուղղակի կյանքի իմաստ են փնտրում։ Այս դեպքում մարդիկ ավելի շուտ շարժմանը միանում են ոչ թե համոզմունքներով, այլ զգացմունքներով։ Շարժման մեջ կան և՛ ակտիվիստներ, և՛ հետևորդներ, և՛ ուղեկիցներ, և՛ «ազատ հեծյալներ», ովքեր մտածում են, որ հաղթանակը իրենց էլ օգուտ կբերի։ Սոցիալական շարժման ուսումնասիրողները պնդում են, որ այստեղ մեծ նշանակություն ունեն խարիզմատիկ լիդերները՝ Հիսուս Քրիստոսը, Մարտին Լյութեր, Բուդդան, Մուհամմեդը և այլք։ Նրանք մարդիկ են, ովքեր ներշնչում են անել հերոսական արարքներ։
  • Շարժման զարգացման մյուս մակարդակը կառուցվածքային կատարելագործումն է, որը անցնում է երկար ճանապարհ՝ մարդկանց ուղղակի միավորումից մինչև ձևավորված կազմակերպություն։ Այս պրոցեսում տարբերում են 4 ենթապրոցես՝
  1. նոր մտքերի անընդհատ առաջացում։
  2. նոր նորմերի և արժեքների ինստիտուցիոնալացում, որոնք կարգավորում են շարժումների գործառնությունը։
  3. ներքին օրգանիզացիոն կառուցվածքի ստեղծում. նոր փոխազդեցություններ, պարտականություններ, որի վերջնարդյունքը հենց ամբողջությամբ ձևավորված շարժման կազմակերպությունն է։
  4. լիդերության, ենթակայության, դոմինանտման, ղեկավարման և իշխանության նոր հիերարխիա։ Օպտիմալ է անհատական հետաքրքրությունների և հասարակական նպատակների միավորումը։
  • Վերջին փուլում տարբերում են 2 տարբերակ՝
  1. օպտիմիստական - շարժումը հաղթում է։ Այս կերպ, վերանում են այն առաջացրած պատճառները, նրա գործունեությունը և այն ավարտվում է։
  2. պեսիմիստական - շարժումը պարտվում է, ճնշվում է։ Բայց իրավիճակը կարող է լինել երկակի։

Երբեմն շարժման ամբողջական հաջողությունը բերում է նպատակին արագ հասնելուն և շարժումը թուլանում է, որն էլ կարող է բերել հակադիր ուժերի ակտիվացմանը։ Սա այն է, ինչ որոշ լիդերներ անվանում են «հաղթանակի ճգնաժամ»։ Այլ դեպքերում անհաջողությունն օգնում է հայտնաբերել թույլ կողմերը և վերանայելով շարժման տակտիկան՝ այն վերականգնել նոր ձևերում։ Այս իրավիճակը կարելի է անվանել «պարտության հաղթանակ»։

Արտաքին դինամիկա

Սոցիալական շարժումների արտաքին դինամիկան վերաբերում է հասարակության մեջ առաջացրած փոփոխութուններում նրա դերին։ Այս տեսանկյունից գլխավոր են կառուցվածքային տեղաշարժերը, որոնք կարելի է անվանել շարժումների «մորֆեգենետիկ պոտենցիալ»։ Գնահատելով նրանց ազդեցությունն արտաքին կառուցվածքների վրա՝ կարևոր է հարաբերակցել նրա նպատակները կոնկրետ պատմական հնարավորությունների հետ։

Այս կերպ, սոցիալական շարժումների հետևանքներն ունեն բարդ, երկակի բնույթ։ Պարտություն կրելով՝ այն կարող է, այնուամենայնիվ, առաջ բերել այնպիսի կառուցվածքային տեղաշարժեր, որոնք ավելի ուշ կհանգեցնեն հաղթանակի։ Միևնույն ժամանակ, եթե շարժումը ակնհայտ իրականացրել է իր նպատակները, բայց չի օգտագործել բոլոր պատմական հնարավորությունները, հանգամանքները, հազիվ թե այն կարելի է անվանել հաջողված շարժում։

Շարժման մորֆոգենետիկ պոտենցիալը դրսևորվում է և ավերող, և կառուցողական գործողություններում։ Նորամուծություններ մտցնելու համար շարժումը պետք է քայքայի կամ գոնե թուլացնի նախկին կառուցվածքը և միայն այդ դեպքում կառուցի նորը։ Սակայն որոշ շարժումներ սահմնափակվում են ավերիչ գործողություններով, քանի որ նրանց չի բավարարում ստեղծագործական պոտենցիալը։

Շարժման կառուցվածքա-վերակառուցող պոտենցիալը կարող է ընդունել տարբեր ձևեր՝ կախված այն սոցիալական կառուցվածքից, որին ուղղված է։ Տարբերում են այսպիսի պոտենցիալի չոչս տարատեսակներ.

  1. Շարժման գաղափարախոսական պոտենցիալն արտացոլվում է նրանում, թե որքանով է շարժումն ազդում հասարակության մեջ գաղափարների, հավատի, աշխարհայացքի, ներկայի և ապագայի մասին պատկերացումներին տարածման վրա։
  2. Շարժման ռեֆորմատորական (բարենորոգչական) պոտենցիալը արտահայտվում է նրանում, թե որքանով է այն ազդում բնակչության շրջանում նորմատիվ կառուցվածքների, նոր արժեքների, վարքի կանոնների տարածման վրա։
  3. Շարժման վերակառուցող պոտենցիալը արտահայտվում է նրանում, թե որքանով է այն ազդում սոցիալական փոխազդեցությունների, սոցիալական նոր կապերի ստեղծման գործընթացի, նոր խմբերի և նոր միջխմբային կոալիցիաների ստեղծման վրա։
  4. Շարժման վերաբաշխող պոտենցիալը արտացոլվում է նրանում, թե որքանով է շարժումը ազդում նոր համապատասխան կառուցվածքների ձևավորման վրա՝ այն չափով, որքանով այդ շարժումն ընդունակ է իր հակառակորդներից վերցնելու արտոնություններ և դրանցով ապահովելու իր անդամներին, համակիրներին, կողմնակիցներին։

Շարժումն ամբողջությամբ բացահայտում է իր դինամիկ պոտենցիալը միայն այն ժամանակ, երբ իրացվում է նրա 4 տարատեսակներից յուրաքանչյուրը։

Հաջողության հասնելու հնարավորությունների վերաբաշխումը շարժումների վերջնական նպատակն է կառուցվածքային տեղաշարժերի ոլորտում։ Իշխանության նկատմամբ մուտքը որոշիչ դեր է կատարում ձեռք բերած առավելությունների պահպանման և ապագայում ռեսուրսների և բարիքների կառավարման համար։

Կարելի է առանձնացնել արտաքին մորֆոգենեզի երկու այլընտրանքային հաջորդականություններ։ Առաջինն ընթանում է «ներքևից»՝ սկսվելով նոր գաղափարախոսությունից, որի ազդեցությամբ հաստատվում են նոր նորմեր և արժեքներ, իսկ նրանց կիրառությունը նպաստում է փոխազդեցության և կազմակերպման նոր մոդելների ձևավորմանը։ Սա սպոնտան մորֆոգենետիկ գործընթաց է։ Այլընտրանքային հաջորդականությունն ընթանում է հակառակ ուղղությամբ. այն սկսվում է «վերևից» ռեսուրսների, հնարավորությունների վերաբաշխումից՝ իշխանության եկած կառավարության կողմից։ Նրանց աստիճանական բյուրեղացումն է հանգեցնում նոր արժեքների և նորմերի, արդյունքում՝ ծագում են նոր գաղափարներ, համոզմունքներ։ Սա օրենքով ներմուծված մորֆոգենետիկ գործընթացն է։

Սոցիալական շարժումները հանգեցնում են հասարակության մեջ փոփոխությունների հենց իրենց ծագման սկզբից, այսինքն՝ իրենց ներքին մորֆոգենեզի սկզբից։ Նմանապես հասարակության մեջ փոփոխությունները նույնպես անընդհատ ազդում են շարժման վրա հետադարձ կապի մեխանիզմով՝ անընդհատ ձևափոխելով նրա ընթացքը, արագությունը և ուղղվածությունը։

Աղբյուրներ

  • Штомпка П. Социология социальных изменений; пер. с англ. М., 1996. 416 с.
  • Штомпка П. Социология։ анализ современного общества / Пер. с польского С. М. Червонной. — М.։ Логос, 2005.

Tags:

Սոցիալական Շարժում Հասկացության սահմանումՍոցիալական Շարժում ԴասակարգումՍոցիալական Շարժում Ներքին դինամիկաՍոցիալական Շարժում Արտաքին դինամիկաՍոցիալական Շարժում ԱղբյուրներՍոցիալական ՇարժումԳործողությունՍոցիալական փոփոխություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿաթվածՀովհաննես ԹումանյանԿրեատինինՄարդու աչքՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՌոբերտ ԱբաջյանԱրեգակԵրկիրԻբուպրոֆենԼիպոմաԿանոնավոր եռանկյունՀայաստանի անտառներԵրիկամաքարային հիվանդությունԱրշակունիներՎերարտադրողական բժշկությունԿենդանակերպի նշաններՄանրանկարչությունՀուդայածառԱզգային ժողովրդավարական բևեռՍտրեպտոկոկային ֆարինգիտՍննդային թունավորումներԱնգլերենՌամադան (ամիս)ՂազախստանՕձերՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՎանո ՍիրադեղյանՀայաստանի բուսական աշխարհԿրծքավանդակի ցավՀիսուսԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԳեղարդի վանքՇվեյցարիաՎիտամինՄանանեխ (համեմունք)Հայաստանի ազգային հերոսԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՀինդուիզմՍեյրան ՕհանյանՔառօրյա պատերազմՏաղավար տոներՆԱՏՕԲջիջՍթրեսԳարեգին ՆժդեհՔրոնոսԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱրարատի մարզՀայկական դիցաբանությունԵրիկամային անբավարարությունՀայկ նահապետՄասոնականությունՍասունցի ԴավիթՁեռնաշարժությունԿարմրուկԱնաֆիլաքսիաՆշիկաբորբՕվկիանոսՋրոլորտԱրամ ԱսատրյանՀավասարասրուն սեղանԻրավունքԹութակներ (ընտանիք)ՀունգարիաՎերաբերական (խոսքի մաս)Իոսիֆ ՍտալինՈւղղանկյուն եռանկյունԳառնու հեթանոսական տաճարԵրկրորդ համաշխարհային պատերազմԵրկրաշարժՄարդու առնանդամՊատարագ (եկեղեցական)ՀռոմԿապիկներՈւշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշՍերմնահեղուկՖրանսիայի քաղաքներՈւկրաինա🡆 More