Սասունցի Դավիթ: «Սասնա ծռեր» էպոսի հերոս

Սասունցի Դավիթ, «Սասնա Ծռեր» էպոսի Դավթի ճյուղի գլխավոր հերոսը։

Սասունցի Դավիթ
Սասունցի Դավիթ: «Սասնա ծռեր» էպոսի հերոս
Տեսակգեղարվեստական անձ
Սեռարական
Սասունցի Դավիթ: «Սասնա ծռեր» էպոսի հերոս David of Sassun Վիքիպահեստում
Սասունցի Դավիթ: «Սասնա ծռեր» էպոսի հերոս
Սուսունցի Դավթի արձանը Երևանի կայարանի հրապարակում

Հերոսավեպի ավարտուն, դյուցազնական ու մարդկային հարուստ գծերով օժտված ամենահերոսական կերպարն է․ ձևավորվել ու զարգացել է վիպական իրադարձությունների ընթացքում, սկսած ծննդից, վերջացրած ամուսնությամբ ու ողբերգական մահով։ Սասունցի Դավիթը ծնվել է նախախնամությամբ և հատուկ առաքելությամբ՝ որպես վտանգված երկրի ու ժողովրդի փրկության միակ հույս ու ապավեն, «Սասնա տան ճրագ»։ Մարդածին լինելով հանդերձ, օժտված է գերբնական ուժով, սակայն ավելի է հզորանում իր նախնիների ֆիզիկական տարերքը կազմող Կաթնաղբյուրի ջուրը խմելով և այդ ջրում լողանալով։ Անհնազանդ է, ըմբոստ, ազատատենչ։ Դեռևս մանուկ հասակից տարերայնորեն հակադրվում է Մսրա օտար և թշնամի միջավայրին․ չի ընդունում ոչ մի ստնտու, սնվում է հայրենի Սասունից բերված յուղ ու մեղրով, պատուհասում Մսրա երեխաներին, հակառակվում Մսրա Մելիքին, չի անցնում նրա թրի տակով, բռնում է նրա նետած գուրզը, սպանում փահլևաններին։ Արդարամիտ է, շիտակ, վեհանձն ու ազնիվ, երբեմն դյուրահավատ, որ փորձանքի պատճառ է դառնում (Մսրա Մելիքի փորած հորի մեջ ընկնելը), մարդասեր է, խելացի խորհուրդներին (անգամ թշնամու) միշտ ունկնդիր, թշնամու նկատմամբ հաճախ ներողամիտ, բայց վճռական պահերին, երբ վտանգ է սպառնում իր հայրենիքին ու ժողովրդին, դառնում է խենթ ու կատաղի, համառ ու անզիջում։

Օժտված է մարդկային թուլություններով, որով նրա հերոսական կերպարը դառնում է առավել կենդանի, իրական ու համոզիչ։ Սասունցի Դավիթը հակապատկերն է իր գլխավոր թշնամու՝ նենգ ու խարդախ, վախկոտ ու փոքրոգի, մարդատյաց ու բռնակալ Մսրա Մելիքի, որի՛ դեմ տարած հերոսական հաղթանակով բացասվում են չարն ու անարդարը, հավաստվում և իմաստավորվում է արդար ու հայրենապաշտպան հերոսի իսկական առաքելությունը։ Դրանով միաժամանակ հաստատվում են բռնակալության անխուսափելի կործանումը և հերոսի կերպարում մարմնավորված ժողովրդի հարատևման իրավունքը։ Սասունցի Դավթի կերպարում կենտրոնացվել ու խտացվել են հայ ժողովրդի բոլոր ժամանակներում ստեղծած ազգ․ վիպական հերոսների լավագույն հատկանիշները։

Ակնարկ

Սասունցի Դավիթ /«Սասնա ծռեր» էպոսի երրորդ ճյուղի, ինչպես նաև ամբողջ էպոսի՝ կենտրոնական հերոսը/  ̶  մ.թ. 850-ին Բաղդադի խալիֆի կողմից ուղարկված ոստիկան /էմիր/ Յուսուֆը (Աբուսեթի որդին), մեծ բանակով ներխուժել է Հայաստան /ալ-Արմինիյա վարչատարածք/ ու թալանել հարավային տարածքները, խաբեությամբ ձերբակալել իշխանաց-իշխան /բաթրիկ ալ բաթրիկա/ Բագրատ Բագրատունուն և ուղարկել խալիֆի նստավայր Սամարա, որտեղ էլ նրան մահապատժի են ենթարկել։ Սասունում ապաստանած Բագարատի որդիները՝ Աշոտը և Դավիթը, ապստամբեցին Յուսուֆի արաբական բանակի դեմ և ջախջախեցին նրանց։ Լեռնականների հաղթանակն այնքան փառահեղ ու տպավորիչ էր, որ Դավիթ Բագրատունու կերպարը հիմք հանդիսացավ հայոց ժողովրդական «Սասնա ծռեր» էպոսում գլխավոր հերոս՝ Սասունցի Դավիթի համար։

Ծանոթագրություններ

Սասունցի Դավիթ: «Սասնա ծռեր» էպոսի հերոս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասունցի Դավիթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 204 Սասունցի Դավիթ: «Սասնա ծռեր» էպոսի հերոս 

Tags:

Սասնա Ծռեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Թութակներ (ընտանիք)Պապ թագավորՄոլորակՄայիսյան հերոսամարտերՀայկական մուֆլոնԻրանի հարվածները Իսրայելին (2024)ՔանդակագործությունԵրկկենցաղներԵնթակաՍրտային անբավարարությունԱրարատի մարզՍանահինի վանական համալիրՄոմիկԿարմիր գիրքԿոնՀայ ֆիդայիներՄթնոլորտային ճնշումՀայկական ճարտարապետությունԱխթալայի վանքԿռունկ (երգ)Մինաս ԱվետիսյանԱդրբեջանԿենդանիների հատկանիշների ցանկԳորշ արջՍմբատաբերդԵրկրաշարժՌուսերենԱրտաշես Ա ԲարեպաշտՌուսաստանի քաղաքների ցանկՀարադրությունՄայր Հայաստան հուշահամալիրԵրուսաղեմԱֆրիկաԲասկետբոլՄիջատներԱուտիզմԾխախոտԲյուզանդական կայսրությունՀայկական լեռնաշխարհՎիտամին CԴիկլոֆենակԱնթառամՀապավումՇառլ ԱզնավուրԱպրիլի 24Հայկական ֆիլմերի ցանկՄեռյալ ծովԱնահիտ ՊարսամյանԿարմիր կիրակիՄիավորված ազգերի կազմակերպությունՎիտամին EՀարավային ԿորեաՏեղի պարագաՍաղմոսավանքԳրիգոր ԼուսավորիչՖրանսիայի պատմությունԱռնո ԲաբաջանյանԱրաբական Միացյալ ԷմիրություններԵզդիներԿապանԱբաս ԱԱտոպիկ մաշկաբորբԼեղապարկՄովսես մարգարեԱրհեստական բանականությունՄիսաք ՄեծարենցԱստղՄարտիրոս ՍարյանԱրտաշես ԱրամԹալինԽոսրովի անտառ պետական արգելոցԱլեքսանդր ՄակեդոնացիԱզոտական թթուԲացառական հոլովԱվստրալիաՀայաստանի պատմական մայրաքաղաքներՄանրանկարչություն🡆 More