Անթառամ: բույսերի ցեղ

Անթառամ
Անթառամ: բույսերի ցեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Gnaphalieae
Ցեղ Անթառամ (Helichrysum)
Mill., 1754

Անթառամ (լատին․՝ Helichrysum), անմեռ ծաղիկ, ոսկարեգ, տիրամոր ծաղիկ և այլն, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 500 (այլ տվյալներով՝ 10-12), ՀՀ-ում՝ 6 տեսակ։

Ձևաբանություն

Ցողունի բարձրությունը 15-30 սմ է (երբեմն՝ մինչև 1 մետր)։ Տերևները հերթադիր են, պարզ, երկարավուն, ամբողջաեզր։ Ծաղկաբույլը սկավառակաձև, կիսագնդաձև, գլանաձևից մինչև բրգաձև, թաղանթանման, թեվտւկանման կամ կաշեկերպ թերթիկներով պատված վահանաձև կամ բազմագլուխ զամբյուղ է։ Թերթիկները բարակ են, բազմաշարք, կղմինդրային, սպիտակ, հարդագույն, դեղին, ոսկեգույն, ծիրանագույն։ Ծաղկում Է հունիս-հուլիսին։ Պտուղը գլանաձև կամ չընդգծված պրիզմայաձև սերմիկ է։

Կիրառում

Դեղաբույս է, ծաղկաբույլը պարունակում է ֆլավոնիդներ, եթերայուղեր, կարոտին, ճարպանյութեր, ներկանյութ։ Ծաղկաբույլը հավաքում են ոչ լրիվ բացված վիճակում, չորացնում ստվերոտ, բաց տեղում։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, հակաբորբոքային, ցավազրկող միջոց։ Ցեցերի դեմ պայքարի միջոցներից է։ Գեղազարդիչ է։ Պալասի անթառամը հանդիպում է Գեղարքունիքի և Սյունիքի (Գեղամա և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններ) մարզերի վերին լեռնային, գոտու չոր, քարքարոտ լանջերին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տարածվածությունը Հայաստանում

ՀՀ-ում հայտնի է 6 տեսակ՝ անթառամ ոսկեգույն (H. callichrysum), անթառամ Պալասի (H. pallasii), անթառամ բուրավետ (H. graveolens), անթառամ հայկական (H. armenium) և այլն։ Տարածված Է բոլոր մարզերում։ Աճում է ժայռոտ, քարքարոտ, խճաքարային վայրերում, ցամաքած գետաբերաններում, անտառեզրերին, ալպյան մարգագետիններում, օշինդրային կիսաանապատային, ֆրիգանոիդային, լեռնատափաստանային խմբավորումներում և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Անթառամ: բույսերի ցեղ 
Անթառամ: բույսերի ցեղ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթառամ» հոդվածին։
Անթառամ: բույսերի ցեղ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթառամ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 404 Անթառամ: բույսերի ցեղ 

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ալպիական մանուշակ (պատմվածք)ԿոկորդաբորբԾիծեռնակներՕլիմպիական խաղերՈսկեպարՎբեթԱրագածԱնհանգիստ ոտքերի համախտանիշՊարույր ՍևակԳոշավանքՀայկական գամփռԱրմավիրԻրավունքՀայերենի այբուբենԲույսերԿիլիկիաՔամիՍպի (ֆիլմ, 2014)ՄարգինալՓսորիազԵվրոպական միությունՀայաստանի ՍահմանադրությունՏրանսպորտՍիրտՀնդեվրոպական լեզուներՏեղերի վանքԲանաստեղծական կայուն ձևերՄաշկային հիվանդություններՄաշկաբորբՄանդակԶապել ԵսայանԲյուզանդական կայսրությունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱլեքսանդր ՊուշկինԿռունկներԿաթվածՅուպիտեր (մոլորակ)Եռաբլուր պանթեոնՎազգեն Ա ԲուխարեստցիԵրիտասարդ թուրքերՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՍպիտակ ձին (պատմվածք)Վիլսոնյան ՀայաստանՀայաստանի գետերի ցանկԱրմեն Տիգրանյան (երգահան)ՄայրցամաքՄյունխհաուզենի համախտանիշՄեղրՀայոց լեզվի պատմությունԿատուներԴվինԼեոնիդ ԵնգիբարյանՀունաստանԵրվանդ ՔոչարԵվրոպայի դրոշներԷպիլեպսիաԿառլես ՊուչդեմոնՀերհերի ձորԹոնդրակյաններԵրկաթՎարդան Ղուկասյան (Դոգ)Շրջակա միջավայրԱվետիք ԻսահակյանՔարահունջՄարքեթինգՎիլհելմ ՍտեյնիցՇեշտՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՍաշուր ՔալաշյանՄեծ Հայքի նահանգների ցանկՀայոց ցեղասպանությունՎիկտոր ՀամբարձումյանՊարբերական հիվանդությունՍպիտակավոր վանքՄթնոլորտի աղտոտումԷկզեմաՍննդային ալերգիա🡆 More