Կենսաբանություն Թագավորություն: կենսաբանություն

Թագավորություն (լատին․՝ regnum), կենսաբանական տեսակների գիտական դասակարգման մեջ հիերրարխիկ աստիճաններից` տաքսոններից երկրորդ ամենաբարձր տաքսոնոմիական աստիճանն է.

թագավորությանը նախորդում է դոմենը, հաջորդում է տիպը։ Կենդանի օրգանիզմների դասակարգումը միանշանակ չէ. այն փոփոխվում է գիտության նորանոր հայտնագործություններին համընթաց։

Կենսաբանություն Թագավորություն: Պատմություն, Թագավորությունների գիտական դասակարգման աղյուսակ, Տես նաև
Կյանքի դասակարգման կենսաբանական կարգաբանություն

Պատմականորեն առանձնացում են կենդանի օրգանիզմների դասակարգման 5 թագավորություններ

  1. Կենդանիներ
  2. Բույսեր
  3. Սնկեր
  4. Բակտերիաներ
  5. Վիրուսներ

1977 թվականից դրանց նաև ավելացնում են ևս երկու թագավորություն՝

Իսկ 1998-ից նաև մեկը՝

  • Քրոմիստներ

Պատմություն

Դեռևս հնուց մարդիկ բոլոր կենդանի օրգանիզմները բաժանել են երկու խմբի` կենդանիներ և բույսեր։ Առաջին անգամ կենդանիներին դասակարգել է հույն փիլիսոփա Արիստոտելը (մ. թ. ա. 384-322) իր «Կենդանիների պատմություն» գրքում, իսկ նրա աշակերտը` Թեոփրաստեսը (մ. թ. ա. մոտ 371-287) զուգահեռաբար գրել է «Բույսերի պատմություն» աշխատությունը։

Լիննեյը (1707-1778) կազմել է ժամանակակից երկնոմինալ կարգաբանությունը 1735 թվականին։ Բոլոր կենդանի օրգանիզմները բաժանել է երկու թագավորության` կենդանիների թագավորություն (լատին․՝ Regnum Animale) և բույսերի թագավորություն (լատին․՝ Regnum Vegetabile)։ Նա զուգահեռաբար առանձնացրել է միներալների թագավորությունը (լատին․՝ Regnum Lapideum

1674 թվականին Անտոն Լևենհուկը Լոնդոն ուղարկեց միաբջիջ օրգանիզմների իր հետազոտությունները։ Դրանից առաջ այդ օրգանիզմները հայտնի չէին և բաշխվեցւն կենդանիների և բույսերի թագավորությունների մեջ։ 1866 թվականին Օուենի և Հոգի (1800-1869) ավելի վաղ կատարած հետազոտությունների հիման վրա Հեկկելն առանձնացրեց կենդանի օրգանիզմների երրորդ թագավորությունը, որն անվանեց Պրոտիստների թագավորություն։

Մանրադիտակի կատարելագործումը և էլեկտրոնային մանրադիտակների ստեղծումը գիտնականներին հնարավորություն տվեց նկատել միաբջիջ օրգանիզմների միջև էական տարբերությունները. դրանցից մի մասն (էուկարիոտներ) ունեին բջջակորիզ, իսկ մյուս մասը (պրոկարիոտներ)` չունեին։ 1938 թվականին Կոուպլենդը առաջարկեց կենդանի օրգանիզմների դասակարգման քառաստիճան համակարգ։ Չորրորդ թագավորության` մոներայի մեջ նա միավորեց բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները, որոնք բջջակորիզ չունեին։

Պրոկարիոտների և էուկարիոտների միջև տարբերությունները շուտով ակնհայտ դարձան, և 1960 թվականին Ստանիերը և վան Նիելը` հիմնվելով Շատոնի գաղափարի վրա, ստեղծեցին նոր տաքսոնոմիական կարգ` վերնաթագավորություն։

Գիտնականները հասկանում էին, թե սնկերը, որոնք մտնում էին բույսերի թագավորության մեջ, որքանով տարբեր էին մյուս բույսերից։ Հեկկելը ենթադրում էր, որ պետք է սնկերին բուսերի թագավորությունից տեղափոխել պրոտիստների թագավորություն, սակայն շուտով հրաժարվեց այդ մտքից։ Ուիտեկերն առաջարկեց սնկերը առանձին թագավորության մեջ միավորել։ 1969 թվականին նա դասակարգման նոր` հինգ թագավորությամբ համակարգ առաջարկեց, որը առ այսօր հեղինակություն է վայելում։ Այն հիմնված է օրգանիզմների սնվելու տարբերությունների վրա. բույսերի թագավորության ներկայացուցիչները բազմաբջիջ աֆտոտրոֆներ են, սնկերը` բազմաբջիջ սապրոտրոֆներ։ Պրոտիստների և բակտերիաների թագավորությունները իրենցում ներառում են միաբջիջ և պարզագույն օրգանիզմները։ Բոլոր հինգ թագավորությունները բաժանվում են էուկարիոտների և պրոկարիոտների ենթաթագավորությունների, որը կախված է այդ օրգանիզմների բջիջների բջջակորիզ ունենալով կամ չունենալով։

Գենետիկայի և մոլեկուլային կենսաբանության զարգացմամբ ակնհայտ դարձավ, որ պրոտիստների թագավորությունը իրենից ներկայացնում է նաև հավաքական ոչ տաքսոնոմային խումբ։

Թագավորությունների գիտական դասակարգման աղյուսակ

Լիննեյ
1735
2 թագավորություն
Հեկկել
1866
3 թագավորություն
Շատտոն
1925
2 գերթագավորություն
Կոուպլենդ
1938
4 թագավորություն
Ուիտեկեր
1969
5 թագավորություն
Վյոզե և այլք
1977
6 թագավորություն
Վյոզե և այլք
1990
3 վերնաթագավորություն
Սմիթ
1993
8 թագավորություն
Սմիթ
1998
6 թագավորություն
Մ. Ռուջիերո և այլք
2015
7 թագավորություն
- Պրոտիստներ Պրոկարիոներ Մոներաներ

(Պրոկարիոտներ)

Մոներաներ Էուբակտերիաներ Բակտերիաներ Էուբակտերիաներ Բակտերիաներ Բակտերիաներ
- Արքեբակտերիաներ Արքեաներ Արքեբակտերիաներ Արքեաներ
- Էուկարիոտներ Պրոտիստներ

(Էուկարիոտներ)

Պրոտիստներ Պրոտիստներ Էուկարիոտներ Արխեզոյներ Պրոտոզոյներ Պրոտոզոյներ
- Պրոտոզոյներ
- Քրոմիստներ Քրոմիստներ Քրոմիստներ
Բույսեր Բույսեր Բույսեր Բույսեր Բույսեր Բույսեր Բույսեր Բույսեր
Սնկեր Սնկեր Սնկեր Սնկեր Սնկեր
Կենդանիներ Կենդանիներ Կենդանիներ Կենդանիներ Կենդանիներ Կենդանիներ Կենդանիներ Կենդանիներ

Տես նաև

Գրականություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կարգաբանական խմբեր

Վերնաթագավորություն — Թագավորություն — Ենթաթագավորություն — Վերնատիպ/Վերնաբաժին — Տիպ/Բաժին — Ենթատիպ/Ենթաբաժին — Վերնադաս — Դաս — Ենթադաս — Ինֆրադաս — Վերնակարգ — Կարգ — Ենթակարգ — Ինֆրակարգ — Վերնաընտանիք — Ընտանիք — Ենթաընտանիք — Վերնատրիբա — Տրիբա — Ենթատրիբա — Ցեղ — Ենթացեղ — Վերնասեկցիա — Սեկցիա — Ենթասեկցիա — Շարք — Ենթաշարք — Տեսակ — Ենթատեսակ — Կենսաձև/Տարատեսակ — Ենթատարատեսակ — Ձև — Ենթաձև

Տաքսոնոմիա — Կենսաանվանական անվանակարգ

Tags:

Կենսաբանություն Թագավորություն ՊատմությունԿենսաբանություն Թագավորություն Թագավորությունների գիտական դասակարգման աղյուսակԿենսաբանություն Թագավորություն Տես նաևԿենսաբանություն Թագավորություն ԳրականությունԿենսաբանություն Թագավորություն ԾանոթագրություններԿենսաբանություն ԹագավորությունԼատիներենԿարգաբանությունԿենսաբանական տեսակԿենսաբանությունՀիերարխիաՎերնաթագավորություն (կենսաբանություն)ՏաքսոնՏաքսոնոմիաՏիպ (կենսաբանություն)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲայՀայկական դրամԱշոտ Գ ՈղորմածԹաջ ՄահալԾիրանի փողըԱլեքսանդր ՇիրվանզադեԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Դրաստամատ ԿանայանԲութԵռանկյան բարձրությունՕրալ սեքսԱնլռելի զանգակատունՔութեշԶապել ԵսայանԱրյան խումբԲանակում (հեռուստասերիալ)Մյունխհաուզենի համախտանիշՀայաստանի ձկների ցանկԵրկիր ՆաիրիԲարդիԼոբիԱծանցյալՄուտացիաԵվրոպայի դրոշներՀարկադրական եղանակԱշտարակ (քաղաք)Յուպիտեր (մոլորակ)ՓողՕձունի տաճարԱնասնապահությունՄակդիրՅուրի ՎարդանյանՔիշ (կղզի)ԱմերիկաԻրանԱմբոխները խելագարվածՍրտային անբավարարությունՀարավաֆրիկյան ՀանրապետությունԳրիգոր ԼուսավորիչԴպրությունԹթվածինՍահմանական եղանակԷրիթրոցիտներՈրոտանի կիրճԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԹռչուններՀայկական հարցԴաշտանՄովսես ԳորգիսյանԵրևանԷլեկտրական հոսանքԱնանիա ՇիրակացիԵգիպտոսԲառարանԱրտիստը (Շիրվանզադե)Ժառանգական հիվանդություններՖաշիզմՀովհաննես ԹումանյանԾիծեռնակներԱրցախյան շարժումՏոլմաԱրմավիրՎլադիմիր ԼենինՊարագաներՀարադրությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀունաստանՍմբատ Ա ՆահատակՀայ ֆիդայիներԵրիկամՍեռական հարաբերությունՀեշտոցի սնկային վարակԵրևանի թանգարանների ցանկԳետԱղտոտումԱմերիկայի հայտնագործումՀայկական առածներ և ասացվածքներ🡆 More