Կենսաբանական դասակարգման մեջ, դասը (լատին․՝ classis) դա՝
Դասը գտնվում է տիպի և կարգի միջև։ Ցանկացած աստիճանի համար գոյություն ունեն միջանկյալ աստիճաններ, որոնք կազմվում են ենթա- լատին․՝ sub և վերնա- լատին․՝ super նախածանցներով։ (Օրինակ՝ ենթադաս, վերնադաս)։
Օրինակներ՝ Բամբակենին և բաղրջուկը պատկանում են փիփերթազգիների (լատին․՝ Malvaceae) ընտանիքին, որը ներառվում է փիփերթածաղկավորների կարգի, վերջինս էլ իր հերթին՝ երկշաքիլավորների դասի մեջ։
Հայկական արշալուսաթիթեռը պատկանում է միջատների դասին։
Թե կարգերից որն է պատկանում այս կամ այն դասին որոշվում է տաքսոնոմիստի (կարգաբանի) կողմից։ Շատ հաճախ այդ դասակարգման գործընթացում որևէ միանշանակ կարծիք չի լինում։ Օգտագործվում են նաև՝
Բույսերի և սնկերի դասերի լատիներեն անվանումներում օգտագործվում են ստանդարտիզացված վերջավորություններ։
դաս | ենթադաս | |
բարձրակարգ բույսեր | -opsida | -idae |
ջրիմուռներ | -phyceae | -phycidae |
սնկեր | -mycetes | -mycetidae |
Կարգաբանական խմբեր |
Վերնաթագավորություն — Թագավորություն — Ենթաթագավորություն — Վերնատիպ/Վերնաբաժին — Տիպ/Բաժին — Ենթատիպ/Ենթաբաժին — Վերնադաս — Դաս — Ենթադաս — Ինֆրադաս — Վերնակարգ — Կարգ — Ենթակարգ — Ինֆրակարգ — Վերնաընտանիք — Ընտանիք — Ենթաընտանիք — Վերնատրիբա — Տրիբա — Ենթատրիբա — Ցեղ — Ենթացեղ — Վերնասեկցիա — Սեկցիա — Ենթասեկցիա — Շարք — Ենթաշարք — Տեսակ — Ենթատեսակ — Կենսաձև/Տարատեսակ — Ենթատարատեսակ — Ձև — Ենթաձև |
Տաքսոնոմիա — Կենսաանվանական անվանակարգ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Դաս (կենսաբանություն), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.