Քարտեզ: տարածքի վիզուալ պատկերում

Քարտեզ, երկրային մակերևույթի՝ քարտեզագրական պրոյեկցիայով կառուցված փոքրացված ընդհանրացված պատկերը հարթության վրա, որը պարունակում է կոորդինատային ցանց և ներկայացնում է նրա վրա տեղակայված օբյեկտներն ու երևույթները պայմանական նշանների որոշակի համակարգով։

Քարտեզ: Դասակարգում, Իրավական կարգավորում, Տես նաև
Աշխարհի ֆիզիկական քարտեզ
Քարտեզ: Դասակարգում, Իրավական կարգավորում, Տես նաև
Աշխարհի պետությունների դրոշների քարտեզ, 2012 թ.

Շատ քարտեզներ ստատիկ են, հիմնականում երկչափ, սակայն գոյություն ունեն նաև դինամիկ, եռաչափ քարտեզեր։ Դրանք ցույց են տալիս բնական և հասարակական օբյեկտների և երևույթների տեղադիրքը, վիճակը և փոխադարձ կապը տարածության ու ժամանակի մեջ։

Ընդհանուր ձևավորում ունեցող քարտեզները կարող են ընդգրկվել ատլասի մեջ։

Դասակարգում

Քարտեզ: Դասակարգում, Իրավական կարգավորում, Տես նաև 
Տեղագրական քարտեզի օրինակ
Քարտեզ: Դասակարգում, Իրավական կարգավորում, Տես նաև 
Աֆրիկայի քարտեզ

Աշխարհագրական քարտեզները դասակարգվում են ըստ բովանդակության, մասշտաբի, նշանակության, տարածքի ընդգրկման։

Ըստ բովանդակության

Ըստ բովանդակության՝ քարտեզները լինում են ընդհանուր աշխարհագրական և թեմատիկ։

  • Ընդհանուր աշխարհագրական (ֆիզիկական) քարտեզներում ներկայացվում են բոլոր աշխարհագրական երևույթները, այդ թվում՝ ռելիեֆը, ջրագրությունը, բուսական-հողային ծածկույթը, բնակավայրերը, տնտեսական կառույցները, հաղորդակցումը, սահմանները և այլն։ Ընդհանուր աշխարհագրական խոշորամասշտաբ քատեզները, որոնցում պատկերված են տեղանքի բոլոր օբյեկտները, կոչվում են տեղագրական քարտեզներ։
  • Թեմատիկ քարտեզները ներկայացնում են բնական երևույթները, բնակչության, տնտեսության տեղակայվածությունը, փոխադարձ կապերն ու դինամիկան, սոցիալական ոլորտը։ Դրանք կարելի է բաժանել երկու խմբի՝ բնական երևույթների քարտեզներ և հասարակական երևույթների քարտեզներ։
    • Բնության երևույթների քարտեզները ներառում են բնական միջավայրի բոլոր բաղադրիչներն ու նրանց համադրությունները։ Այդ խմբում ներառված են երկրաբանական, գեոֆիզիկական, Երկրի մակերևույթի և Համաշխարհային օվկիանոսի հատակի ռելիեֆների, օդերևութաբանական և կլիմայական, օվկիանոսագիտական, բուսաբանական, ջրաբանական, հողային, օգտակար հանածոների, ֆիզիկա-աշխարհագրական լանդշաֆտների ու ֆիզիկա-աշխարհագրական շրջանացման և այլ քարտեզներ։
    • Հասարակական-քաղաքական քարտեզների թվին են պատկանում բնակչության, տնտեսագիտական, քաղաքական, պատմական, սոցիալ-աշխարհագրական քարտեզները, ընդ որում՝ այդ ենթակատեգորիաներից յուրաքանչյուրն իր հերթին կարող է ունենալ իր ենթատեսակները։ Այսպես, տնտեսագիտական քարտեզների թվին են պատկանում արդյունաբերության (ինչպես ընդհանուր, այնպես էլ ճյուղային), գյուղատնտեսության, ձկնարդյունաբերության, տրանսպորտի ու կապի քարտեզները։

Ըստ տարածքի ընդգրկման

Ըստ տարածքի ընդգրկման՝ լինում են.

  • տիեզերքի քարտեզներ
  • աշխարհի քարտեզներ,
  • մայրցամաքների քարտեզներ,
  • երկրների և տարածաշրջանների քարտեզներ։

Ըստ տարածքի ընդգրկման` առանձնացնում են տիեզերքի քարտեզները։ Դրանք պատկերում են աստղային երկնակամարի տարբեր մասեր, երկնային մարմինների, հատկապես մոլորակների մակերևույթներ։ Ամենաբազմաազանը մեր մոլորակի` Երկրի մակերևույթի , նրա առանձին մասերի` մայրցամաքների, տարածաշրջանների և տարածքային փոքր միավորների քարտեզներն են։ Վերջիններից են վարչատարածքային միավորների(պետությունների, վարչական շրջանների,քաղաքների, գյուղերի) քարտեզները։

Ըստ մասշտաբի

Ըստ մասշտաբի՝

  • խոշորամասշտաբ (1:10 000 - 1:200 000 ու ավելի մեծ)
  • միջին մասշտաբի (1:200 000 - 1:1 000 000)
  • փոքր մասշտաբի (1:1 000 000-ից ավելի փոքր)

Տարբեր մասշտաբի քարտեզներն ունեն պատկերի տարբեր ճշգրտություն և մանրամասնություն, ընդհանրացման տարբեր աստիճաններ և տարբեր նշանակություններ։

Ըստ նշանակության

Ըստ նշանակության՝

  • գիտատեղեկատվական, որ նախատեսված են գիտական հետազոտությունների իրականացման և առավել ամբողջական տեղեկատվություն ստանալու համար,
  • մշակութային-կրթական, նախատեսված է գիտելիքների, գաղափարների ժողովրդականացման համար,
  • ուսումնական, օգտագործվում է որպես տեսողական ուղեցույցներ աշխարհագրության, պատմության, երկրաբանության և այլ առարկաների ուսումնասիրության ժամանակ, դրանց թվին է պատկանում եզրագծային քարտեզը,
  • տեխնիկական, արտացոլում է օբյեկտները և պայմանները, որոնք անհրաժեշտ են տեխնիկական այս կամ այն խնդիրները լուծելու համար,
  • զբոսաշրջային, կարող են պարունակել բնակավայրեր, ուղենիշներ, տեսարժան վայրեր, տեղաշարժման երթուղիներ, հանգստի, գիշերակացի և այլ ծառայությունների վայրեր՝ կախված զբոսաշրջության տեսակներից,
  • նավիգացիոն (ճանապարհային) և այլն։

Իրավական կարգավորում

Որոշ երկրներ պահանջում են, որ հրատարակված բոլոր քարտեզներում արտացոլվեն վիճելի տարածքների պատկանելության վերաբերյալ իրենց տեսակետները, օրինակ.

  • Ռուսաստանում Google քարտեզը Ղրիմը ներկայացնում է որպես Ռուսաստանի մաս։
  • Ինչպես Հնդկաստանի Հանրապետությունը, այնպես էլ Չինական Ժողիվրդական Հանրապետությունը պահանջում են, որ հնդկա-չինական սահմանային վեճի առարկա հանդիսացող տարածքները բոլոր քարտեզներում ներկայացվեն իրենց օգտին։

2010 թվականին Չինական Ժողովրդական Հանրապետությունը պահանջել է, որ Չինաստանից սպասարկվող բոլոր օնլայն քարտեզները տեղակայվեն երկրի տարածքում, ինչը նրանց ենթակա կդարձներ չինաստանյան օրենքներին։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • David Buisseret, ed., Monarchs, Ministers and Maps: The Emergence of Cartography as a Tool of Government in Early Modern Europe. Chicago: University of Chicago Press, 1992, 0-226-07987-2
  • Denis E. Cosgrove (ed.) Mappings. Reaktion Books, 1999 1-86189-021-4
  • Freeman, Herbert, Automated Cartographic Text Placement. Արխիվացված 2007-10-29 Wayback Machine White paper.
  • Ahn, J. and Freeman, H., “A program for automatic name placement,” Proc. AUTO-CARTO 6, Ottawa, 1983. 444–455.
  • Freeman, H., “Computer Name Placement,” ch. 29, in Geographical Information Systems, 1, D.J. Maguire, M.F. Goodchild, and D.W. Rhind, John Wiley, New York, 1991, 449–460.
  • Mark Monmonier, How to Lie with Maps, 0-226-53421-9
  • O'Connor, J.J. and E.F. Robertson, The History of Cartography. Scotland : St. Andrews University, 2002.

Արտաքին հղումներ

Քարտեզ: Դասակարգում, Իրավական կարգավորում, Տես նաև Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարտեզ» հոդվածին։

Tags:

Քարտեզ ԴասակարգումՔարտեզ Իրավական կարգավորումՔարտեզ Տես նաևՔարտեզ ԾանոթագրություններՔարտեզ ԳրականությունՔարտեզ Արտաքին հղումներՔարտեզԴեկարտյան կոորդինատների համակարգՀարթությունՊայմանական նշաններ (քարտեզագրություն)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրեգակՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՋուրՊետրոս ԴուրյանՀեշտոցՓսորիազԿռունկներՁմերուկԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայաստանում ֆրանսիական համալսարանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԿատուներՀեշտոցի սնկային վարակՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ՔարտեզՆռնենիՄիսաք ՄեծարենցԱնալ սեքսՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)ՆոյԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՈսկեպարՏաթևի վանքԱղավնիներԽաչքարԵրկրաշարժԲաթումի պայմանագիրՍևանի ճակատամարտԲարդ նախադասությունՓշատենիՈսկիԱշոտ Ա ՄեծԱվարայրի ճակատամարտՆեպտունԹռչուններՄիքայել ՆալբանդյանԱրարատ Երևան ՖԱՄինչամուսնական սեքսԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՌոբերտ ՔոչարյանԴեղանյութերԻրավունքՁգողականությունՀայաստանի առաջին հանրապետությունԵրևանԳլոբալ տաքացումԿոտորակ (մաթեմատիկա)Ծաղկած փշալարերՈւրբաթագիրքԹմրամիջոցԿոալաՀայկական ճարտարապետությունՀայաստանի թռչունների ցանկԿոնքի բորբոքային հիվանդությունԿրիշտիանու ՌոնալդուՎիտամին DԹվական անունԱվշային հանգույցների բորբոքումԾիրանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԼյուդվիգ վան ԲեթհովենԱռասպելՋրհեղեղՓոքր Մհեր44-օրյա պատերազմԱղաթթուԱկացիաՄանդակՍտորոգյալՆոր ԶելանդիաԱնսեռ բազմացումՇարահյուսությունԵղջերուՀաստ աղիքների բորբոքումԷկզեմաԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՀնդեվրոպական լեզուներ🡆 More