Կովկաս

Կովկաս, տարածաշրջան Եվրասիայում։ Այն ընդգրկում է Կովկասյան լեռները և հարակից հարթավայրերը։ Տեղակայված է Արևելաեվրոպական հարթավայրից հարավ՝ Եվրոպայի ու Ասիայի սահմանին։ Կովկասն ընդգրկում է Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի որոշ տարածքներ։ Արևմուտքում ձգվում է մինչև Սև ծով, արևելքում՝ մինչև Կասպից ծով։ Հյուսիսում Կովկասի սահմանները հասնում են մինչև Կումա-Մանիչի իջվածք, Ազովի ծով ու Կերչի նեղուց։

Կովկաս
Կովկաս
Տեսակտարածաշրջան և մշակութային շրջան
Երկարություն1200 կմ
Ամենաբարձր կետԷլբրուս
ԲԾՄ5642 մետր
Կազմված էMamison Pass?
Աշխարհագրական տեղադրությունԿովկասյան լեռներ
Կովկաս
Կովկասի էթնիկ խմբերը։

Անվան ստուգաբանություն

«Կովկաս» անվանումը (հին հունարեն՝ Καύκασος) առաջին անգամ հանդիպում է հին հույն հեղինակներ Էսքիլեսի (մ. թ. ա. 6-5-րդ դարեր) «Պրոմեթևսը շղթայված» ու «Հերոդոտոսի» (մ. թ. ա. 5-րդ դար) աշխատություններում։ Աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ՝ (հղումով Էրաթոսֆենին (հելլենիզմի ժամանակաշրջանի այս մեծ գիտնականի անունը ԷՐԱՏՈՍԹԵՆ է (մ. թ. ա. 3-րդ դար)՝ տեղաբնակները Կովկասն անվանում էին Կասպի, ինչը վկայում է, որ Կովկաս անվանումը տարածաշրջանին տրվել է ոչ տեղաբնակների կողմից Καύκασος։

Հունարեն Καύκασος բառի ծագումը պարզ չէ, և լեզվաբանների բացատրություններն էլ տարաբնույթ են։

Հին հայկական աղբյուրներում հայտնի է որպես Կապկոհ։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

Հյուսիսային Կովկասը հարթավայրային է, արևմուտքում գտնվում են Մերձազովյան դաշտավայրը և Մերձկուբանի թեք հարթավայրը, կենտրոնական մասում՝ Ստավրոպոլյան բարձրությունը (400-600 մ), արևելքում՝ Թերեք-Կումայի (Նողայական) հարթավայրը, Ստավրոպոլյան բարձրության հարավ-արևելքում՝ Միներալնիե վոդիի լակոլիթների շրջանը։

Մեծ Կովկասը հզոր լեռնային համակարգ է, ձգվում է Թամանի թերակղզուց մինչև Ապշերոնյան թերակղզին (1100 կմ), որի միջին գծով անցնում է Ջրբաժան, իսկ հյուսիսից նրան զուգահեռ՝ Կողքային լեռնաշղթան։ Դեպի հյուսիս Մեծ Կովկասին զուգահեռ անցնում է Ժայռոտ լեռնաշղթան, իսկ Դաղստանի լեռնային երկրի սահմաններում՝ Անդյան, Բոգոսյան, Գիմրինյան, Սամուրի և այլ լեռնաշղթաներ։ Մեծ Կովկասը բաժանվում է 3 մասի՝

  1. Արևմտյան Կովկաս, տարածվում է Անապայից մինչև Էլբրուս. բարձր գագաթներից են Դոմբայ-Ուլղենը (4046 մ), Ղվանդրան,
  2. Կենտրոնական Կովկաս, տարածվում է Էլբրուս (5642 մ) և Կազբեկ (5033 մ) գագաթների միջև։ Կազմված է բյուրեղային ապարներից։ Այստեղ 15 գագաթ (Շխարա, Դիխ-Տաու, Կոշտան-Տաու և այլն) գերազանցում են Ալպերի ամենաբարձր գագաթ Մոնբլանին (4807 մ),
  3. Արևելյան Կովկաս, տարածվում է Կազբեկից մինչև Ապշերոնյան թերակղզի։ Բարձր գագաթներից են Թեբուլոսմթան (4493 մ), Դիքլոսմթան (4285 մ), Բազարդյուզյուն (4466 մ), Բաբադաղը (3629 մ)։

Հարավային Կովկասի մակերևույթը կազմված է Մեծ Կովկասի հարավային շղթաներից, միջին իջույթային լայնատարած մարզից, հարավում տարածված Հայկական լեռնաշխարհի՝ ՀՀ պատկանող հատվածից և հարավ-արևելքում՝ Թալիշ-Լենքորանից։ Մեծ Կովկասի Ջրբաժան լեռնաշղթայի առանցքից դեպի հարավ ճյուղավորվում են Բզիբի, Կոդորի, Սվանեթյան, Ռաճայի, Լեչխումի, Սուրամի (Լիխի), Կախեթի, Քարթալինյան լեռնաշղթաները։ Հարավային Կովկասի իջվածքը Սուրամի լեռնաշղթայով բաժանվում է երկու մասի՝ Կոլխիդայի և Կուրի իջվածքների։ Վերջինս իր հերթին կազմված է Գորիի, Մուխրանի, Ալազանի, Ստորին Քարթլիի, Շիրակի, Ղարաբաղի, Սուղանի, Միլի, Մալյանի հարթավայրերից։ Կուր և Արաքս գետերի ստորին հոսանքների ավազանում է գտնվում Կուր-Արաքսյան դաշտավայրը։ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասը առաջացնում է լեռնաշղթաների, սարավանդների ու միջլեռնային հովիտների մի համակարգ։ Եզրային լեռները կոչվում են Փոքր Կովկաս։ Այս համակարգին են պատկանում Մեսխեթական (Աջարա-Իմերեթական), Թրիալեթի, Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Արեգունու, Սևանի, Մռավդաղի, Ղարաբաղի լեռնաշղթաները։ Լեռնաշխարհի կազմում են ներքին՝ հրաբխային բարձրավանդակներն ու լեռնաշղթաները՝ Ախալքալաքի, Շիրակի, Լոռվա, Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի (Ղարաբաղի), ինչպես նաև ծալքաբեկորավոր՝ Ուրծի, Վայքի, Զանգեզուրի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաները։ Հայկական լեռնաշխարհի սովետական հատվածի ամենաբարձր գագաթը Արագածն է (4090 մ)։ Հարավային Կովկասի ծայր հարավարևելյան մասում՝ Կասպից ծովի ափին է գտնվում Թալիշ-Լենքորանի շրջանը։ Ծովափի երկարությամբ ձգվում է Լենքորանի ոչ լայն դաշտավայրը, իսկ ադրբեջանա-իրանական սահմանով՝ Թալիշի լեռնաշղթան:

Կովկաս 

Ջրային ռեսուրսներ

Կովկասի արևմուտքը ջրառատ է, արևելքը՝ սակավաջուր։ Գետերը պատկանում են Սև, Ազովի և Կասպից ծովերի ավազաններին։ Սև ծովն են թափվում Կոդոր, Բզիբ, Ինգուր, Ռիոն, Ճորոխ և այլ, Ազովի ծով՝ Կուբան, Եգորլիկ, Կասպից ծով՝ Թերեք, Կումա, Սուլակ, Սամուր, Կուր (Արաքսի հետ) գետերը։ Գետերը սնվում են ձյան, անձրևի, ստորերկրյա և սառցադաշտային ջրերով, մեծ մասամբ հորդանում են գարնանը՝ ձնհալի ժամանակ։ Կոլխիդայում հոսքի մոդուլը կազմում է 25–50 լ/վրկ կմ2, երբեմն՝ մինչև 100 լ/վրկ կմ2, Արևելյան Նախակովկասում, Կուր-Արաքսյան դաշտավայրում, Միջինարաքսյան գոգավորությունում՝ մինչև 2 լ/վրկ կմ2, լեռներում ըստ բարձրության մոդուլը աճում է 5-10 լ/վրկ կմ2-ով։ Կովկասի գետերը մեծ մասամբ լեռնային են, ունեն հիդրոէներգետիկ ռեսուրսներ, նրանց վրա կառուցված են հիդրոկայաններ։ Նավարկության համար պիտանի են Ռիոն, Կուբան և Կուր գետերի ստորին հոսանքները։ Գետերի ջուրն ունի թույլ հանքայնացում և լայնորեն օգտագործվում է ոռոգման համար։

Երկրներ

Չճանաչված կամ մասամբ ճանաչված երկրներ

Ծանոթագրություններ

Կովկաս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 627 Կովկաս 

Tags:

Կովկաս Անվան ստուգաբանությունԿովկաս Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրԿովկաս Ջրային ռեսուրսներԿովկաս ԵրկրներԿովկաս ԾանոթագրություններԿովկասԱդրբեջանԱզովի ծովԱսիաԵվրասիաԵվրոպաԿասպից ծովԿերչի նեղուցԿովկասյան լեռներԿումա-Մանիչի իջվածքՀայաստանՌուսաստանՍև ծովՎրաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արագածոտնի մարզԼոռու մարզԹիթեռներՈւրան (մոլորակ)ԹռչուններՈւղիղ խնդիրՀիսուսի ծնունդԻսլամՖեյսբուքՆիկոլ ՓաշինյանՖոսֆորՀավասարասրուն սեղանՄիապետությունԻտալիաԽոսրովի անտառ պետական արգելոցԵրիկամԵրևանի պետական համալսարանՄաշկի սնկային հիվանդություններՀովհաննես ԲաղրամյանՇնչառությունԱզատի ջրամբարԱրիստոտելԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՀեմոգլոբինՊապ թագավորՍաղմոսավանքԳևորգ Մարզպետունի (վեպ)Հայրենիք (հասկացություն)ՈւզբեկստանԹմրամիջոցՄարս (մոլորակ)Քաոս (վեպ)Պարզ թիվԲրազիլիաՏիգրան ՊետրոսյանՄարդու առնանդամՀայերենի կետադրությունՄշո ճառընտիրՎարդգես ՍուրենյանցԳաստրիտՀայկական ֆիլմերի ցանկՄարմնի զանգվածի ինդեքսՀաստատուն բաղադրության օրենքՇեղանկյունԿենդանակերպի նշաններՈրոտանի կիրճՀեմոֆիլիաՓղերՀայ հեթանոսական առասպելներՄթնոլորտի աղտոտումՍևանա լիճԵրկկենցաղներՍտրեպտոկոկային ֆարինգիտԱրյունահոսությունԱրյան խումբՇաքիի ջրվեժԸղձական եղանակՎազգեն ՍարգսյանԼեյկոցիտԿաուչուկներԹթվածինԷրիթրոցիտների նստեցման արագությունԱրագածՆոյյան տապանԳեղարդի վանքԵրվանդ ՔոչարՕրալ սեքսԱծականի համեմատության աստիճաններԱկրոստիքոսՄեծապատիվ մուրացկաններԱցտեկներԿիլիկիաՀենրիխ ՄխիթարյանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԺառանգական հիվանդություններԷկոլոգիական գործոններՄեքսիկա🡆 More