Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն

Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն (ադրբ.՝ Naxçıvan Muxtar Respublikası), ինքնավար հանրապետության կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ադրբեջանական ԽՍՀ Հանրապետության կազմում։ Սահմանակից է արևելքում՝ Հայաստանի Սյունիքի, հյուսիսում՝ Վայոց ձորի և Արարատի մարզերին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, հյուսիս-արևուտքում՝ Թուրքիայի Հանրապետության Իգդիրի մարզին։ Հայկական ինքնավար մարզը ադրբեջանի կազմի է մեջ է մտել ըստ Նախիջևանի պայմանագրի, որը լրացել է 2021 թվականին։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ադրբ.՝ Naxçıvan Muxtar Respublikası
Դրոշ Զինանշան
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՀիմնԱդրբեջանի օրհներգը
Կարգավիճակէքսկլավ և Ինքնավար հանրապետություն
ՎարչկենտրոնՆախիջևան
Խոշորագույն քաղաքՆախիջևան
ԲԾՄ880 մետր
Բարձրագույն Մեջլիսի ՆախագահՎասիֆ Թալիբով
Հիմնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն (2009)400 000
Խտություն75
Տարածք5 363
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Հիմնադրված էնոյեմբերի 17, 1990 թ.
Սահմանակցում էԹուրքիա, Իրան և Հայաստան
ISO 3166-2 կոդAZ-NX
Հեռախոսային կոդ60
Ինտերնետ-դոմեն.az
Ավտոմոբիլային կոդ67, 68, 69, 70, 71, 72, 73, 74 և 75
nakhchivan.az

Պատմություն

Նախիջևանը Հայաստանի առաջին հանրապետության մասն է եղել։ Այնտեղ զարգացած է եղել մշակույթը, որի վառ ապացույցն են հանդիսանում Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր խաչքարերը։ Այժմ Նախիջևանը հայաթափված է և ապօրինաբար բռնակցված Ադրբեջանի Հանրապետությանը։

1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր, ըստ որի Նախիջևանը հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։ Միջազգային իրավունքի տեսակետից դա միանշանակ ապօրինի պայմանագիր էր։ Երկու երկրներ իրենց իսկ կողմից ինքնիշխան ճանաչված մի երրորդ պետության տարածք հանձնում էին մի չորրորդ պետության՝ առանց նրանց մասնակցության և նույնիսկ կարծիքը հարցնելու։Բայց սա դեռ ամենը չէ։ Տարածքը Ադրբեջանին հանձնվելուց հետո ոչնչացվեցին ՆԻՀ֊ի 219 եկեղեցիները և Ջուղայի միջնադարյա խաչքարերի գերեզմանոցը։

Աշխարհագրություն

Նախիջևանը (ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը) իր պատմական գավառներով Հայկական լեռնաշխարհի բնական հարմարավետ պայմաններ ունեցող և գեղեցկատես անկյուններից մեկն է։ Նրա այժմյան տարածքը 5368 կմ² է, որը ձգված է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք։ Ամբողջ մակերևույթը խազատված է բազմաթիվ մեծ ու փոքր լեռնագյուղերով և միմյանց զուգահեռվելով ձգվում են դեպի մեծ ու փոքր դաշտերն ու գետահովիտները։ Այս կազմվածքով առաջացած են բազմաթիվ նեղ ու խոր կիրճեր, հովիտներ։ Ունի մոտ 170 կմ երկարություն և ամենալայն մասում 70-75 կմ լայնություն։ Լեռնաշխարհը բաժանվում է բնակլիմայական պայմաններով իրարից տարբերվող երկու մասից, որի լեռնային մասը հարթավայրայինի նկատմամբ ունի 1300-1500 մ բարձրություն։ Այսպես, տարածքի հարթավայրային մասը (կամ տարածքի 63%-ը) ծովի մակարդակից գտնվում է 750-1500 մ բարձրության վրա, միջլեռնային մասը (կամ տարածքի 30%-ը)՝ 1500–2500 մ, իսկ բարձրլեռնային մասը (կամ տարածքի 7%-ը)՝ 2500-3500 մ բարձրության վրա։ Ամենացածր կետը Գողթն գավառի Քոթամ գյուղի մոտ է, որը ծովի մակարդակից ունի 600 մ, իսկ ամենաբարձր կետը Կապուտջուղ լեռնագագաթն է, որը ունի 3806 մ բարձրություն։ Կլիման այստեղ բարեխառն է։ Ձմռանը սովորաբար լինում է -7°–+5°, իսկ ամռանը՝ +15°–+35°։ Իրանի հետ ունի 163 կմ սահման, որը սկսվում է Գողթն գավառի Քոթամ գյուղի մոտից մինչև Շարուր գավառի Դահնա լեոնաբլուրը։ Այստեղից էլ Նախիջևանը ընդամենը 8-11 կիլոմետրով սահմանակից է Թուրքիայի հետ։

Նախիջևանի պատմական գավառների գրաված տարածքում կա 130-ից ավելի անվանակոչումներ ունեցող մեծ ու փոքր լեռներ, չորս տասնյակից ավելի ձորեր ու ձորակներ, երեք տասնյակի հասնող դաշտեր ու գետահովիտներ, հինգ բարձրլեռնային փոքրիկ ու քաղցրահամ լճակներ։ Նախիջևանի տարածքը եզերող Զանգեզուրի և Վայքի լեռնաշղթաների խորխորատ, մեծ ու փոքր ձորերից ու ձորակներից սկզբնավորվում և հոսում են մոտ 400 գետեր ու գետակներ։ Այդ գետերից 330-ը ունեն մինչև 5 կմ երկարություն, 31-ը՝ 6-10 կմ, 24-ը՝ 11-25 կմ, 7-ը՝ 26 - 50 կմ և 4-ը՝ 51-100 կմ երկարություն։ Այս գետ-գետակները, ինչպես նաև լճակները սնվում են մակերեսային (հալոցքային) և ստորերկրյա (գրունտային) ջրերով ու մթնոլորտային տեղումներով։ Այս լեռնաշխարհի տարբեր անկյուններում բխում են նաև 200-ի հասնող մեծ ու փոքր հանքային աղբյուրներ, կան բնական ու ձեռակերտ այլևայլ հուշարձաններ, որոնց շուրջը հազարամյակներ առաջ մեր նախնիները հիմնել են իրենց բնակավայրերն ու բերդաքաղաքները, ստեղծել նյութական ու հոգևոր մշակույթը։ Ահա այս ամենից ստորև զետեղել ենք այն կարևոր տեղանքները, որոնք բնորոշում են Նախիջևան լեռնաշխարհը, որոնց մի մասի հետ կապված են նաև դարերի խորքից եկող հուշ ու ավանդություն, եղելություն և արդեն սրբության վերածված պատմական հիշողություն։

Վարչական բաժանում

Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն 
ՆԻՀ-ի վարչական քարտեզը

Ադրբեջանի կազմում ապօրինաբար գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը (ՆԻՀ) վարչատարածքային առումով բաղկացած է 7 շրջաններից։ Առանձին և հատուկ վարչատարածքային միավորի կարգավիճակ ունի նաև ՆԻՀ մայրաքաղաքը՝ հայոց վաղնջական քաղաքներից մեկը՝ Նախիջևանը (Նախճավան

Ստորև ներկայացված են ՆԻՀ-ի վարչատարածքային միավորները (ՆԻՀ-ի վարչական քարտեզի վրա տրված թվանշաններով՝ 1-8):

  1. Բաբեկի շրջան (ադրբ.՝ Babək rayonu),
  2. Ջուղայի շրջան (ադրբ.՝ Culfa rayonu),
  3. Քենգերլիի շրջան (ադրբ.՝ Kəngərli rayonu),
  4. Նախիջևան (ադրբ.՝ Naxçıvan) - մայրաքաղաք,
  5. Որդուարի շրջան (ադրբ.՝ Ordubad rayonu),
  6. Սադարակի շրջան (ադրբ.՝ Sədərək rayonu),
  7. Շահապոնքի շրջան կամ Շահբուզի շրջան (ադրբ.՝ Şahbuz rayonu) - (Շահապոնքը կամ Շահապոնսը Մեծ Հայքի Սյունիք նահանգի կամ աշխարհի գավառներից մեկն էր,
  8. Շարուրի շրջան (ադրբ.՝ Şərur rayonu

Պատկերասրահ

Տես նաև

Արտաքին հղումներ

Գրականություն

  • Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 161 Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն 

Tags:

Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն ՊատմությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն ԱշխարհագրությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն Վարչական բաժանումՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն ՊատկերասրահՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն Տես նաևՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն Արտաքին հղումներՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն ԳրականությունՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունԱդրբեջանական ԽՍՀԱդրբեջաներենԱրարատի մարզԹուրքիայի ՀանրապետությունԻգդիրի մարզԻնքնավար հանրապետությունԻրանի Իսլամական ՀանրապետությունՀայաստանՍյունիքի մարզՎայոց ձորի մարզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՊյութագորասՓորլուծությունԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԹուղթ (նյութ)Սպիտակի երկրաշարժՀայաստանի դրոշԾիծեռնակներՍասնա ծռերում գործող անձանց անուններԳևորգ ՉաուշԳարեգին ԲՎարդԴրաստամատ ԿանայանՀամացանցԽուստուփԵվրոպաԿենդանակերպի նշաններՎանաձորՍայաթ-ՆովաՊարզ նախադասությունԹաթուլ ԿրպեյանՇաղկապՓորկապությունՄեր հայրենիքԱրգանդի միոմաԱրա Գեղեցիկ և ՇամիրամՄուշՀայկական լեռնաշխարհՀայկական դիցաբանությունՈրոտանի կիրճԱրտաշատԼիոնել ՄեսսիԳլաուկոմաՄուսա լեռԴանիել ՎարուժանԱծանցԶվարթնոց միջազգային օդանավակայանԱլեքսանդր Մակեդոնացու արշավանքներՀովհաննես ՉեքիջյանՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)ՄասոնականությունՀայկական առածներ և ասացվածքներՀայաստանի խորհրդանիշներՄայրիկ (ֆիլմ)Հայաստանի կենդանական աշխարհԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)Ալան Ալեքսանդր ՄիլնՀայաստանի Ազգային ժողովԵրաժշտական գործիքներԻսրայելԱլմա-Աթայի հռչակագիրԴերբայական դարձվածԹմկաբերդի առումըԱրյունԲյուրականի աստղադիտարանԹռչուններԽոստումը (ֆիլմ, 2016)ՎիքիպահեստՖրանսիաԲարդ նախադասությունՎիրուսներԵվրասիաԵղինջՁիԱրտադրյալԱծական անունՌուբեն ՍևակԳոշավանքԿռունկ (երգ)ԻզմիրԼյարդԷնվեր փաշաԵզդիներԱզգային ժողովրդավարական բևեռԱրտարգանդային հղիությունՀաղպատի վանական համալիրՏիգրան Մեծ🡆 More