Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրություն

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրություն, Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հիմնական օրենքը, որի համաձայն պետք է կազմակերպվի ադրբեջանական իշխանությունների կողմից իշխանության իրացումը։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրություն
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության քարտեզն ըստ վարչական բաժանման

Նախիջևանի տարածաշրջանը Խորհրդային Ադրբեջանի կազմում է ընդգրկվել Կարսի պայմանագրիի համաձայն, որը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Թուրքիայի և Խորհրդային Միության միջև։

1923 թվականի հունիսի 16-ից շրջանը անվանվեց Նախիջևանի մարզ, իսկ 1924 թվականի փետրվարի 9-ից՝ Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Հանրապետություն։ 1990 թվականի նոյեմբերի 17-ին շրջանը վերանվանվեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։

1926 թվականին ընդունվեց Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Հանրապետության սահմանադրությունը։ 1937 և 1978 թվականներին այն փոփոխվեց։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության հիմքում դրված է Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությունը, որն ընդունվեց 1995 թվականի նոյեմբերի 12-ի հանրաքվեի միջոցով։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրությունն ամրագրում է հետևյալ հինական դրույթները՝

  1. «պապհանել Ադրբեջանական պետության անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,
  2. «հիմնվելով օրենքի վրա՝ ապահովել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնակչության արժանապատիվ կենսամակարդակը»,
  3. «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության շրջանակներում երաշխավորել ժողովրդավարական, իրավական, խաղաղ պետության կառուցումը, պաշտպանել օրենքի գերակայությունը»։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրությունը կազմված է 6 գլուխներից, որոնք բաժանված են 50 հոդվածների։ Սահմանադրության գլուխներն են՝

  1. գլուխ 1՝ ընդհանուր դրույթներ (1-ից 10-րդ հոդված),
  2. գլուխ 2՝ օրենսդիր իշխանություն (11-ից 33-րդ հոդված),
  3. գլուխ 3՝ գործադիր իշխանություն (34-ից 42-րդ հոդված),
  4. գլուխ 4՝ դատական իշխանություն (43-ից 46-րդ հոդված),
  5. գլուխ 5 (47-ից 49-րդ հոդված),
  6. գլուխ 6՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության փոփոխություններ և լրացումներ (50-րդ հոդված)։

Ծանոթագրություններ

Tags:

Ադրբեջանի ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սևան (քաղաք)ՀայաստանՓոխաբերությունՁեռնաշարժությունՀովհաննես ՇիրազՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՆապոլեոն ԲոնապարտՀայրենական մեծ պատերազմԲարդ ստորադասական նախադասությունԵմենի տնտեսությունԹուրքիաԱղերՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետությունՍուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի (Անի)Հարավաֆրիկյան ՀանրապետությունԵռանկյան մակերեսԿաթոլիկությունՎարդանանց պատերազմՄեսրոպ ՄաշտոցՏիրՊետությունՆիկոլա ՏեսլաՀայոց պատմությունԷկոլոգիական գործոններՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներԿիլիկիայի հայկական թագավորությունԱրյան ճնշումՀակաբիոտիկներՀամացանցՀրամայական եղանակՀամաստեղություններՀաղարծնի վանքԿրեատինինԴիմակահանդես (պիես)Արտիստը (Շիրվանզադե)ԿրոնՀայերԱնիԲաշ-Ապարանի ճակատամարտԱծական անունԵզդիներԶատիկՖուտբոլՀամբարձման տոնը ՀայաստանումՀայկական մանրանկարչությունՏիգրանակերտ (մայրաքաղաք)Ալբերտ ԱյնշտայնՁկներՁվարանի կիստաՀնձանՊղինձԳարեգին ՆժդեհԱղբյուր ՍերոբԻսլամՄիգրենՄարս (մոլորակ)Սուրբ Յոթ ՎերքՅուրի ԽաչատուրովՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Խոսքի մասերԲնության պահպանությունԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ՄակդիրՄարդու կմախքՄոլորակՏեղի պարագաՀայկական խոհանոցՍյունիքի թագավորությունԷրեկտիլ դիսֆունկցիաՀարցական նշանՇաղկապԳլխավոր էջԱրմավիրի մարզԹմրամոլությունՈրդան կարմիրՍատուրն (մոլորակ)ՈւրցՊարզ թիվՀեշտոց🡆 More