Հաղարծնի Վանք

Հաղարծնի վանք, 10-րդ դարի հայկական վանական համալիր, Հայաստանի Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։

      Հաղարծնի Վանք Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաղարծին

Հաղարծնի վանք
Հաղարծնի Վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԹեղուտ և Հաղարծին
Հասցեգյուղից 8 կմ հս-ամ, հրվանդանի վրա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՏավուշի թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը10-րդ դար
Ներկա վիճակկանգուն
Կազմված էԳավիթ, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Հացատուն, Մատուռ, Խաչքար, Սեղանատուն, Տապանաքար, Խաչքար, Գավիթ, Գերեզմանոց, Եկեղեցի Սբ. Աստվածածին, Եկեղեցի Սբ. Գրիգոր, Եկեղեցի Սբ. Ստեփանոս, Խաչքար, Խաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ10-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
Հիմնադրված10-րդ դար
Հաղարծնի Վանք Haghartsin Monastery Վիքիպահեստում

Ծագումաբանություն

Ըստ ավանդույթի վանքի բացման և օծման արարողության ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ)։ Այտեղից էլ առաջացել է Հաղարծին բառը։

Պատմություն

Հաղարծնի Վանք 
Հաղարծին վանքը վերանորոգված վիճակում

Վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է մեզ հասել Կիրակոս Գանձակեցու կողմից։ Վանքը ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին - 13-րդ դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Հայոց Բագրատունիների թագավորության թագավոր Սմբատ Ա-ը թաղվել է Հաղարծին վանական համալիրում։

Ճարտարապետություն

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։

Սուրբ Գրիգոր եկեղեցի

Ամենավաղը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար), որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև (չորս անկյունների ավանդատներից արևելյաններն առանձնացված չեն աղոթասրահից) հատակագծով գմբեթավոր կառույց է։ Գմբեթային փոխանցումն իրականացված է սաղր տրոմպներով։ Դեկորատիվ միակ տարրը խիստ հողմահարված անկյունային որմնախոյակներն են՝ պարզ բեկվածքներով և ականթի տերևների արխաիկ նկարվածքի շարքով։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XII դարի վերջ), որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև արձանագրություններ)։ Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ մատուռ (XIII դար), իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Հաղարծնի Վանք 
Սրբապատկեր Հաղարծին վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է։ Ըստ հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցվել է 1281-ին, սակայն հարավային և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից և, ենթադրել են տալիս, որ 1281-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է՝ հիմնարկված լինելով հավանաբար X-XI դդ․։ Ճակատները (բացառությամբ արևմտյանի) ունեն հայկական խորշեր։ Բարձր, բոլորակ թմբուկը պարուրված է դեկորատիվ խորաններով։ Մուտքերը, լուսամուտներն ու որմերը չափավոր զարդարված են պարզ բեկվածքավոր քիվագոտիներով, խաչերով ևն։ Արևմտյան ճակատի դիմաց ավերված շինության (հավանաբար նախորդ կառույցի գավիթը) մնացորդներ են։

Սեղանատուն

Հաղարծնի Վանք 
Հաղարծնի Վանք 
Սեղանատունը դրսից և ներսից

Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է (ըստ հարավարևմտյան մուտքի շրջակալի արձանագրության՝ կառուցվել է 1248 թվականին, ճարտարապետի անունը՝ Մինաս, ներսում, արևմտյան երդիկի հյուսիսարևելյան անկյունում է), Հայաստանում նմանօրինակ երկու կառույցներից մեկը (մյուսը Հաղպատում է)։ Այն ուղղանկյուն դահլիճ է (21, 6 x 9, 5 մ)՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավարևմտյան մուտքի շրջակալը (հարավային ճակատի երկու լուսամուտը հետագայում են բացվել)։ Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Դեպի արևելք այլ շինությունների (հավանաբար խոհանոց, հացատուն ևն) մնացորդներ են։

Ներկայիս վիճակը

Այժմ Հաղարծին վանքը վերանորոգում է Համահայկական հիմնադրամը Սուլթան բեն Մոհամմադ ալ Քասիմի շեյխի օգնությամբ։ Հաղարծինը և Գոշավանքը Դիլիջանի ազգային պարկի հսկողության տակ են։

Պատկերներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Հաղարծնի Վանք 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 76 Հաղարծնի Վանք 

Tags:

Հաղարծնի Վանք ԾագումաբանությունՀաղարծնի Վանք ՊատմությունՀաղարծնի Վանք ՃարտարապետությունՀաղարծնի Վանք Ներկայիս վիճակըՀաղարծնի Վանք ՊատկերներՀաղարծնի Վանք ԾանոթագրություններՀաղարծնի Վանք Արտաքին հղումներՀաղարծնի Վանք10-րդ դարԴիլիջանՀայաստանՏավուշի մարզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Անսեռ բազմացումԴոմինիկյան ՀանրապետությունՆոյՄարսողական համակարգԼադանիվաԿարտոֆիլԲուրգ (երկրաչափություն)Քրիստոնեության ընդունումը ՀայաստանումՄայիսի 1 (տոն)Կոտորակ (մաթեմատիկա)Միհրան ՊողոսյանՍեռական հարաբերությունԼյարդի ցիռոզՄինչամուսնական սեքսԲագրատունիներՄանդակՖեռնան ՄագելանՌոբերտ ԱբաջյանՍպիտակավոր վանքՎարդանանց պատերազմՏոտոԳեյմինգՀովհաննես ՇիրազԹուղթ (նյութ)Արյան խումբՂազարոս ԱղայանԱմառՀայկական խոհանոցԱրմավիրՓոքր ՄհերՇախմատԳետԿարո ՓայլանԱրգենտինաԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԲանաստեղծական կայուն ձևերԵռանկյունԿարսի պայմանագիրԴիլիջանԱլկալիական մետաղներԱնդրեյ ԲիտովՀրազդան (քաղաք)Վանի թագավորությունԱզոտԱլմա-Աթայի հռչակագիրՍաղմոսավանքԹբիլիսիՏրական հոլովԱնորոշ դերբայԱշխարհի բնակչությունՀայերեն հայհոյախոսությունԿարմիր գիրքՈրոտանՈւկրաինաՀովհաննես ԱյվազովսկիԱլյումինԶապել ԵսայանԱպրիլի 24ՀակաբիոտիկներԼիլիթ ՀովհաննիսյանԿրիաներԵրեքնուկԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՆաիրի ՀունանյանՀնդկաստանԲուլինգԶվարթնոցի տաճարՊղինձԱկնարկ (ժանր)Անլռելի զանգակատունՌուսերենՄարքեթինգԴաշտանային ցիկլԲնական ընտրությունՀայրենիք (հասկացություն)ԱրվեստՓղեր🡆 More