Իսպանիա: երկիր հարավարևմտյան Եվրոպայում

Իսպանիա (իսպ.՝ España ՄՀԱ՝ ), պաշտոնական անվանում՝ Իսպանիայի Թագավորություն (իսպ.՝ Reino de España), պետություն Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակից է Պորտուգալիային, հյուսիսում՝ Ֆրանսիային և Անդորրային, հարավում՝ Ջիբրալթարին։ Ըստ պետական կառավարման՝ սահմանադրական միապետություն է։ Հյուսիսում և արևմուտքում Իսպանիայի ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում՝ միջերկրածովյան ջրերով։

Reino de España
Իսպանիայի թագավորություն
Իսպանիայի դրոշ
Դրոշ
Իսպանիայի Զինանշան
Զինանշան
Նշանաբան՝
"Plus Ultra"  (Լատիներեն)
"Եզրագծից այն կողմ"
Ազգային օրհներգ՝ "Marcha Real" (իսպաներեն)
"Թագավորական օրհներգ"
Իսպանիայի դիրքը
Իսպանիայի դիրքը
     Իսպանիա
     Եվրոպական Միությունը
Իսպանիայի դիրքը
Իսպանիայի դիրքը
ՄայրաքաղաքՄադրիդ
40°26′N, 3°42′W
Ամենամեծ քաղաք Մայրաքաղաք
Պետական լեզուներ Իսպաներեն
Կառավարում Սահմանադրական միապետություն
 -  Միապետ Ֆիլիպ VI
 -  Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես
Ձևավորում 15-րդ դար 
Տարածք
 -  Ընդհանուր 505,992 կմ²  (50-րդ)
 -  Ջրային (%) 1.04
Բնակչություն
 -  2018 նախահաշիվը 46 528 966  (30-րդ)
 -  Խտություն 93 /կմ² (106-րդ)
231 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $1.413 Տրիլիոն (13-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $30,622 (28-րդ)
ՀՆԱ (անվանական) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $1.536 Տրիլիոն (12-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $33,298 (26-րդ)
Ջինի (2005) 32 
ՄՆԶԻ (2011) 0.878 (շատ բարձր) (23-րդ)
Արժույթ Եվրո () (EUR)
Ժամային գոտի ԿԵԺ (ՀԿԺ+2)
Հեռախոսային կոդ +34

Պաշտոնական լեզուներն են իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 528 966 մարդ է (2018)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան։ Իսպանիան երկրորդ ամենամեծ երկիրն է Արևմտյան Եվրոպայում և Եվրոպական միության տարածքում և հինգերորդ խոշորագույն երկիրը Եվրոպայում։

Ժամանակակից Իսպանիան ժողովրդավարական կազմակերպված խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական միապետություն է։ Իսպանիան զարգացած երկիր է և 2015 թվականին ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն տնտեսությունների ցանկում զբաղեցնում էր 14-րդ հորիզոնականը։ Իսպանիայի տնտեսության համար հիմնական խնդիրը դարձավ տնտեսական ճգնաժամը։ Իսպանիան անդամակցում է Միավորված ազգերի կազմակերպությանը, ՆԱՏՕ-ին, ՏՀԶԿ-ին և ԱՀԿ-ին։

Անվանում

España անվանման «իսպաներեն» ու «իսպանական» ածանցումների ծագման վերաբերյալ կան մի քանի կարծիքներ։ Հռոմեական կայսրության կողմից տրված Հիսպանիա անվանումը կարող է սերել բանաստեղծների կողմից օգտագործվող Հեսպերիա տերմինից, քանի որ հույներիը Իտալիան անվանել են Հեսպերիա, (հուն․՝ Εσπερία), որը հայերեն թարգմանաբար նշանակում է «արևմտյան երկիր» կամ «երկիր, որտեղ արևը մայր է մտնում», իսկ Իսպանիան, որն ավելի հեռու արևմուտքում էր գտնվում, անվանել են Հեսպերիա Ուլտիմա։

Անվանումը կարող է ունենալ նաև Կարթագենյան ծագում՝ Ի-Շպանիա, որը նշանակում է «նապաստակների երկիր» կամ «ծայրամաս», քանզի Իսպանիան գտնվում է Միջերկրական ծովի ծայրին։ Տարածաշրջանից պեղվել են նաև հռոմեական Հադրիանոս կայսեր ժամանակաշրջանի մետաղադրամներ, որոնց վրա պատկերված էր կնոջ կերպար, ոտքերի մոտ՝ ճագար։ Կա նաև այլ բացատրություն España անվանման ծագման վերաբերյալ, ըստ որի` բասկերեն Էզպաննա նշանակում է «ծայրամաս» կամ «սահման». ևս մեկ հղում այն փաստին, որ Պիրենեյան թերակղզին գտնվում է Եվրոպայի հարավարևմտյան սահմանին։

Հումանիստ Անտոնիո դը Նեբրիխան առաջ քաշեց մեկ այլ վարկած, ըստ որի Հիսպանիա բառը ծագել է իբերերեն «Հիսպալիս» բառից, որը նշանակում է «քաղաք արևմտյան երկրում»։

Պատմություն

Ներկայիս Իսպանիայի ամենահին ճանաչված ազգերը եղել են կելտերը և իբերները։ Հռոմեական կայսրության կողմից Պիրենեյան թերակղզու մեծ դժվարությամբ զավթումից հետո այն դարձավ կայսրության շրջան և անվանվեց Հիսպանիա։ Վաղ միջնադարում այն գտնվում էր գերմանական ցեղերի, հատկապես վեստգոթերի հպատակության ներքո, իսկ այնուհետև նվաճվեց մուսուլմանների կողմից։ Երկարատև ու դժվար պայքարի արդյունքում (Ռեկոնկիստա) քրիստոնեական թագավորությունը, որը գտնվում էր թերակղզու հյուսիսում, մուսուլմաններին դուրս մղեց երկրից, որոնց վերջին մնացորդները դուրս մղվեցին Գրանադայից 1492 թվականին։ Նույն թվականին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան։ Թագավորությունը բարգավաճեց և 16-րդ դարում և 17-րդ դարի սկզբներին դարձավ ամենահզորը Եվրոպայում։ 1899 թվականին Իսպանիան 20 միլիոն դոլարի դիմաց ԱՄՆ-ին զիջեց Գվատեմալան, Կուբան, Պուերտո Ռիկոն և Ֆիլիպինները։

Շարունակական պատերազմները և այլ խնդիրներ հանգեցրին թագավորության թուլացմանը։ 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի ներխուժումն Իսպանիա քաոսի մեջ դրեց վերջինիս, անկախության համար մղվող պայքարը քայքայեց թագավորության մեծ մասը և երկիրը դրեց քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ 20-րդ դարում երկիրը տուժեց քաղաքացիական կործանարար պատերազմի պատճառով, և իշխանության եկավ ավտորիտար կառավարությունը, սակայն այն ավարտվեց նշանակալից տնտեսական աճով։ Ժողովրդավարությունը վերականգնվեց 1978 թվականին խորհրդարանական սահմանադրական իշխանության տեսքով։ 1986 թվականին Իսպանիան միացավ Եվրամիությանը, վերականգնեց մշակույթը և ունեցավ կայուն տնտեսական աճ։

Նախապատմություն և նախահռոմեական ժողովուրդ

Անտապուերկայում իրականացված հնէաբանական պեղումներից պարզվել է, որ Պիրենեյան թերակղզում մարդը բնակություն է հաստատել դեռևս 1.2 միլիոն տարի առաջ։ Ժամանակակից բնակչությունը բնակություն է հաստատել թերակղզում 32.000 տարի առաջ` տեղափոխվելով հյուսիսից։ Լավագույն վկայությունները հյուսիսային Իբերիայում գտնվող Կանտաբրիա բնակավայրի Ալտամիրա քարանձավում պահպանված հանրահայտ նկարներն են։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Ալտամիրա քարանձավի նկարները, Կանտաբրիա

Հնէաբանական և գենետիկական տվյալները հանգեցնում են այն մտքին, որ Պիրենեյան թերակղզին Եվրոպայում մարդկության խոշորագույն ապաստաններից մեկն է եղել, որտեղից Հյուսիսային Եվրոպան վերաբնակեցվել է վերջին Սառցե դարաշրջանից հետո։

Պիրենեյան թերակղզու երկու հիմնական պատմական ազգերը եղել են իբերիացիները և կելտերը։ Իբերիացիները բնակվել են Միջերկրական ծովի կողմում՝ սկսած հյուսիսարևելյան հատվածից մինչև հարավարևելյան հատվածը։ Կելտերը բնակվել են Ատլանտյան մասում՝ հյուսիսում և կենտրոնում, Պիրենեյան թերակղզու հյուսիսարևմտյան և հարավարևմտյան հատվածներում։ Բասկերը բնակեցրել են արևմտյան մասում գտնվող Պիրենեյան լեռները և հարթավայրային գոտին։

Հռոմեական վկայություններ կան այն մասին, որ Իսպանիայում բնակվել են լիգուրներ, սակայն նրանց գոյության պատմական շրջանի մասին ոչինչ հայտնի չէ։

Պիրենեյան թերակղզու հարավում է գտնվել կիսաառասպելական քաղաք Տարտեսոսը (մ.թ.ա 1100 թվական), որը ոսկյա և արծաթյա զարդերի առևտրով էր զբաղվում փյունիկեցիների և հույների հետ։ Այս մասին հիշատակվում է Ստրաբոնի մոտ և Սոլոմոնի գրքում։ Մ.թ.ա. 500-300 թվականներին փյունիկեցի և հույն նավաստիներն առևտրական բնակավայրեր են հիմնում Միջերկրական ծովի երկայնքով։ Կարթագենացիների հսկողության տակ էր Միջերկրական ծովի առափնյա մեծ հատվածը մինչև հռոմեացիների հաղթանակը։

Հռոմեական կայսրություն և Գոթական թագավորություն

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Մերիդայի Հռոմեական թատրոնը, Բադայոզում

Կարթագենի հետ պատերազմի ընթացքում հռոմեացիները մ. թ. ա 210-205 թվականներին գրավեցին Կարթագենի բոլոր առևտրային գաղութները Միջերկրական ծովի երկայնքով։ Հռոմեացիներից պահանջվեց մոտ երկու դար Պիրենեյան թերակղզուն ամբողջությամբ տիրելու համար, որը նրանց տիրապետության տակ մնաց մոտ 6 դար։ Հռոմեական տիրապետությունը բերեց օրենքների, լեզուների և ճանապարհների միավորում։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Սան Սալվադորի տաճարը Օվիեդոյում:

Կելտերի և իբերիացիների մշակույթները տարեցտարի հռոմեացվեցին (լատինացվեցին) Հիսպանիայի տարբեր մասերում տարբեր արագությամբ։ Տեղի առաջնորդներին ընդունեցին որպես Հռոմեական արիստոկրատներ։ Հիսպանիան ծառայում էր որպես հռոմեական շուկայի ամբար և նրա նավահանգիստներից արտահանվում էին ոսկի, բուրդ, ձիթապտղի յուղ և գինի։ Գյուղատնտեսական արտադրությունն աճեց ոռոգման համակարգերի ներդրման հետ, այդ համակարգերից մի քանիսը դեռ շահագործվում են։

Հռոմեական կայսրեր Տրայանոսը Թեոդոսիս I-ը և փիլիսոփա Սենեկան ծնվել են Հիսպանիայում։ Բանաստեղծներ Մարցիալիսը, Քուինտիլիանուսը և Լուկանոսը նույնպես ծնվել են Իսպանիայում։

Քրիստոնեությունը տարածվեց Հիսպանիայում մ.թ. առաջին դարում և մեծ տարածում գտավ Հիսպանիայի քաղաքներում երկրորդ դարում։ Իսպանիայի այժմյան լեզվի, մշակույթի և օրենքի որոշ տարրեր սերում են այս ժամանակներից։

Արևմտյան հռոմեական տիրապետության թուլացումը Հիսպանիայում սկսվեց 409 թվականին, երբ գերմանական սվեբները և վանդալները, սարմատական ալանների հետ միասին 407 թվականին անցան Հռենոս գետը և ամայացրեցին Գալիան` ներխուժելով Պիրենեյան թերակղզի։ Սվեբները հիմնեցին թագավորություն այժմյան Գալիսիայի տարածքում և հյուսիսային Պորտուգալիայում, իսկ վանդալները 420 թվականին հաստատվեցին հարավային Իսպանիայում նախքան 429 թվականին Հյուսիսային Աֆրիկա տեղափոխվելը և 439 թվականին Կարթագենը գրավելը։ Արևմտյան կայսրության փլուզմանը զուգընթաց սոցիալ-տնտեսական հիմքերը մեծապես պարզեցվեցից, բայց անգամ ձևափոխված ձևով իրավահաջորդ ռեժիմները պահպանեցին անցողիկ կայսրության շատ հաստատություններ և օրենքներ, այդ թվում `քրիստոնեությունը և հռոմեական մշակույթի զարգացումը։

Բյուզանդացիները արևմուտքում հիմնեցին Սպանիա նահանգը` ամբողջ Իբերիայի հռոմեական իշխանությունը վերականգնելու մտադրությամբ։ Ի վերջո, Հիսպանիան վերամիավորվեց Վեստգոթական թագավորության իշխանության ներքո։

Ալանները միավորվեցին Հասդինգիների հետ և հիմնեցին թագավորություն Գալիսիայում, նաև օկուպացրին մի քանի մեծ շրջաններ նույն տարածաշրջանում, սակայն հետո մեծացրին տարածքը դեպի հարավ՝ մինչև Դուերո գետը։ Սիլինգյան վանդալները գրավեցին մինչև այժմ անվանումը պահպանած – Վանդալուզիան (ժամանակակից Անդալուսիան Իսպանիայում)։

Իսպանա-գոթացի գիտնականները, ինչպիսիք են Բրաուլիո Սարագոսացին և Իսիդոր Սևիլիացին, կարևոր դերակատարում են ունեցել դասական հունա-հռոմեական մշակույթի պահպանման գործում։ Իսիդորը Միջնադարյան Եվրոպայում ամենաազդեցիկ հոգևորականներից և փիլիսոփաներներից մեկն էր, և նրա տեսությունները կենսական նշանակություն են ունեցել նաև Վեսթգոթական թագավորության արիոսական դավանանքից Տոլեդոյի Խորհուրդները կաթոլիկ դարձնելու գործում։ Այս գոթական թագավորությունը Իբերիայի թերակղզում առաջին ինքնավար քրիստոնեական թագավորությունն էր, և Ռեկոնկիստայում այն հանդիսանում էր մուսուլմանների իշխանության դեմ պայքարող տարբեր թագավորությունների ներկայացուցիչը։ Իսիդորն ստեղծեց առաջին արևմտյան Հանրագիտարանը (լատին․՝ Etymologiae sive Origines libri XX), որը մեծ ազդեցություն ունեցավ միջնադարում։

Անդալուսիա

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Ալհամբրա դղյակը Գրանադայում:

8-րդ դարում՝ 711–718 թվականներին, Պիրենեյան թերակղզու համարյա ամբողջ տարածքը զավթեցին արաբական զորքերը, որոնք ներխուժեցին հյուսիսային Աֆրիկայից։ Այս նվաճումները արաբական Խալիֆաթի կայսրության ստեղծման մի մասն էր։ Միայն մի փոքր երկրամաս հյուսիսարևմտյան լեռներում կարողացավ դիմակայել արաբական առաջին արշավանքին։

Իսլամական տիրապետության ներքո քրիստոնյաներին և հրեաներին տալիս էին դհիմի կարգավիճակ։ Այս կարգավիճակը թույլ էր տալիս դավանել իրենց հավատքներին, սակայն նրանք պետք է վճարեին ավելի մեծ հարկեր և նրանց հանդեպ կիրառվում էին որոշ խտրականություններ։

Իսլամի տարածումը թերակղզում գնալով ավելի էր ուժեղանում։ Մուալիդները (Պիրենեյան թերակղզու էթնիկ մուսուլմանները) հանդիսանում են հիմնականում Ալ-Անդալուսի 10-րդ դարի բնակչության ժառանգները։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Լա Ջիրալդա, Սևիլյայի տաճարի զանգագատունը

Մուսուլմանական համայնքը Պիրենեյում շատ բազմազան էր և սոցիալական ընդվզումների պատճառ էր։ Բերբեր ժողովուրդը հյուսիսային Աֆրիկայից, որոնք տրամադրում էին արաբներին նեծ քանակությամբ զորքեր նվաճումների համար, ապստամբեց։ Բերբերները շուտով ազատագրեցին հյուսիսային որոշ տարածքներ՝ գահընկեց անելով արաբ ղեկավարներին։ Ժամանակի ընթացքում Մավրերը բնակություն հաստատեցին հիմնականում Գվադալկիվիր գետի ափերին, Վալենսիա մարզի ափամերձ շրջաններում, Էբրո գետի հովտում և (մինչև ժամանակաշրջանի վերջերը) Գրանադայի լեռնային տարածքներում։

Կորդովան՝ խալիֆաթի մայրաքաղաքը, հանդիսանում էր ամենամեծ, ամենահարուստ և ամենազարգացած քաղաքը Արևմտյան Եվրոպայում։ Միջերկրական ծովում առևտուրը բարգավաճում էր։ Մուսուլմանները ներմուծում էին հարուստ ինտելեկտուալ ավանդույթներ Մերձավոր արևելքից և հյուսիսային Աֆրիկայից։ Մուսուլման և հրեա մտավորականները մեծ դեր խաղացին Արևմտյան Եվրոպայի անտիկ մշակույթի վերածնունդի գործընթացում։ Անտիկ մշակույթը միաձուլվեց մուսուլմանական մշակույթի հետ և տարածաշրջանին տվեց յուրատեսակ մշակույթի ոճ։ Քաղաքներից դուրս, որտեղ ապրում էր բնակչության ճնշող մեծամասնությունը, գործում էր Հռոմեական ժամանակներից եկած հողի սեփականության ձևը, քանի որ մուսուլման լիդերները հազվադեպ էին վտարում հողատերերին, և նոր մշակաբույսերի և տեխնոլոգիաների ներդրումը բերեց գյուղատնտեսության լայնածավալ զարգացմանը։

11-րդ դարում մուսուլմանական տիրապետությունը վտանգի տակ էր, քանի որ զարգանում էր Տայֆա թագավորությունը, որը հրահրում էր փոքր քրիստոնեական երկրներին ընդլայնել իրենց տարածքները։ Հյուսիսային Աֆրիկայից ժամանած մուսուլմանական համայնքները, ինչպիսիք էին Ալմորադիվները և Ալմոհադները վերականգնեցին իշխանությունը մուսուլմանական տարածքներում և առավել մեծ ուժով իրականացրեցին Իսլամի տարածումը։ Վերականգնված իսլամական իշխանությունը հաջողությամբ գոյատևեց մոտ մեկ դարից ավելի։

Իսլամական կայսրության անկում և միավորում

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Լոարե ամրոց, Հուեսկա

Reconquista ("Վերանվաճում") դա Իբերիական քրիստոնեական թագավորության ընդլայնման բազմադարյա ժամանակաշրջանն է։ Վերանվաճումն սկսվեց 722 թվականի Կովադենգայի ճակատամարտով և միաժամանակ Պիրենեյան թերակղզու մուսուլմանական նվաճումների ժամանակաշրջանն էր։ Քրիստոնեական բանակի հաղթանակը մուսուլմանական զավթիչների դեմ թույլ տվեցին ստեղծել քրիստոնեական Ատուրաս թագավորությունը 739 թվականին, հյուսիսարևմտյան ափամերձ լեռների երկայնքով, Մուսուլմանական զավթիչներին նաև դուրս մղեցին Գալիսիայից, որը հետագայում դարձավ ամենասուրբ վայրը արևմտյան Եվրոպայում՝ միջին դարերում իր Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքով և միավորվեց նոր քրիստոնեական թագավորությանը։ Մուսուլմանական զորքերը նույնպես տեղափոխվեցին Պիրենեյի հյուսիս, սակայն ջախջախվեցին Ֆրանկների կողմից։ Ավելի ուշ Ֆրանկները հիմնեցին քրիստոնեական երկրներ Պիրենեյի հարավային մասերում։ Նրանց տարածքները ձգվում էին մինչև Նավարե թագավորություն, Արագոն և Կատալոնիա։ Մի քանի դար մուսուլմանների և քրիստոնեական երկրների սահմանները անցնում էին Էբրո և Դուերո հարթավայրերով։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Ավիլա քաղաքի դարպասները:

Ալ-Անդալուսը մասնատվեց տաիֆաների (թագավորությունների), որոնց միջև երկարատև մրցակցությանը, թույլ տվեցին երկար ժամանակ պատերազմին պատրաստվող քրիստոնեական թագավորություններին դրության տեր դառնալ։ Ռազմավարական կենրտորնական քաղաք Տոլեդոյի գրավումը 1085 թվականին մեծ քայլ էր քրիստոնեական թագավորության առաջխաղացման հարցում։ Մուսուլմանական մեծ վերածննդից հետո մեծ Մավրական տերությունը ընկավ քրիստոնեական տիրապետության տակ 13-րդ դարում, Կորդովան 1236 թվականին և Սևիլյան 1248 թվականին, մնաց միայն Գրանադան որպես չնվաճված քաղաք հարավում։

13-րդ և 14-րդ դարերում Մարինիդի մուսուլմանները Հյուսիսային Աֆրիկայի մուսուլմանական խմբավորումների հետ ներխուժեցին և հիմնեցին որոշ անկլավներ թերակղզու հարավային ափամերձ գոտում, բայց նրա փորձը վերականգնել մուսուլմանական տերությունը ձախողվեց, և նրանք դուրս մղվեցին Պիրենեյան թերակղզուց։ 13-րդ դարում նաև տեղի ունեցավ Արագոնի թագավորության կազմավորումը, որի կենտրոնը գտնվում էր Պիրենեյան թերակղզու հյուսիս-արևելքում։ Նրանք կարողացան տիրանալ Միջերկրական ծովի հարուստ կղզիներին Սիցիլիային, ինչպես նաև Աթենքին։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Բուրգոսի տաճարը

1469 թվականին քրիստոնեական թագավորություններ Կաստիլյան և Արագոնը միացան Իզաբելլա I Կաստիլիացու և Ֆերդինանդ II Արագոնեցու ամուսնությունից հետո։ 1478 թվականին ավարտվեց Կանարյան կղզիների նվաճումը, և 1492 թվականին Կաստիլիայի և Արագոնի միացյալ ուժերը նվաճեցին Գրանադա Էմիրատը, որով ավարտվեց 781-ամյա մուսուլմանական տերությունը Պիրենեյան թերակղզում։ Գրանադայում ցուցաբերեցին որոշ համբերություն մուսուլմանների նկատմամբ։

1492 թվականը պատմության մեջ մտավ նաև Նոր երկրի հայտնաբերմամբ Քրիստափոր Կոլումբոսի կողմից, որի նավագնացությունը հովանավորում էր Իզաբելլան։ Այս նույն տարում սկսվեց Իսպանական հրեաների բռնի վերափոխումը կաթոլիզիմի, ովքեր հրաժարվում էին դուրս էին քշվում Իսպանիայի տարածքներից։ Մի քանի տարի հետո Մուսուլմանները նույնպես նույն բախտին արժանացան։

Որպես Վերածննդիի Նոր Արքաներ՝ Իզաբելլան և Ֆերդինանդը կենտրոնացրեցին ամբողջ իշանությունը իրենց ձեռքերում և նոր թագավորությունը կոչեց España՝ փոխարինելով նախկին Հիսպանիա բառին։

Նրանց քաղաքականության արդյունքում ծնվեց նոր Իսպանական կայսրությունը։

Կայսերական Իսպանիա

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Իսպանական կայսրության պատմական քարտեզը

Արագոնի և Կաստիլիայի թագավորությունները սկիզբ դարձան այժմյան Իսպանիայի և Իսպանական կայսրության ձևավորման։ Իսպանիան Եվրոպայի ամենահզոր տերությունն էր 16-րդ դարում և 17-րդ դարի հիմնական հատվածում, նա գնալով հզորանում էր առևտրի և գաղութների մեծացման շնորհիվ։ Նա հասավ իր հզորության գագաթնակետին երկու թագավորների օրոք – Կառլոս I (1516-1556) և Ֆիլիպ II (1556-1598)։ Այս ժամանակաշրջանում տեղի ունեցան Իտալական պատերազմները, կոմուներների հեղափոխությունը, Հոլանդական հեղափոխությունը, Մորիսկո հեղափոխությունը, Օսմանական Թուրքիայի ներխուժումը և Ֆրանսիական վերածննդի պատերազմները։

Իսպանական կայսրությունը տիրեց Ամերիկայի մեծ մասին, Խաղաղ օվկիանոսի Ասիական կղզիներին, Իտալիայի որոշ տարածքներին, Հյուսիսային Աֆրիկայի որոշ քաղաքներին, այժմյան Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդեռլանդների որոշ մասին։ Սա առաջին կայսրությունն էր, որի մասին ասացին կայսրություն, որտեղ արևը երբեք մայր չի մտնում։

Սա մի հայտնաբերումների դարաշրջան էր, որի ընթացքում ծովում և ցամաքում իրականացնում էին նոր առևտրային ուղիների հայտնաբերում, և այս ժամանակաշրջանում սկիզբ առավ եվրոպացիների կողմից աշխարհի գաղութականացումը։ Այս հայտնաբերությունների հետ մեկտեղ իսպանացիները նոր երկրներից բերում էին ոչ միայն թանկարժեք զարդեր, պերճանքի առարկաներ, նոր գյուղատնտեսական մշակույթ, այլ նաև նոր գիտելիքներ, որոնք զարգացրեցին նրանց աշխարհայացքը։ Այս ժամանակաշրջանը դարձավ Իսպանիայի ոսկե դարաշրջանը։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
17-րդ դարի առագաստանավ

16-րդ դարի վերջին և 17-րդ դարի առաջին կեսին Իսպանիան կանգնեց դաժան մարտահրավերների առաջ բոլոր կողմերից։ Բերեբերյան ծովահենները հզորացող Օսմանյան կայսրությանն հովանու ներքո ներխուժում էին ափամերձ գոտիներ և ստրկության վերցնում տեղի բնակչությանը։ Այս ժամանակում Իսպանիիան նաև հաճախ պատերազմում էր Ֆրանսիայի հետ։

Բողոքականների անջատումը կաթոլիկ եկեղեցուց երկրին ավելի խորը դրության մեջ դրեցին իրենց կրոնական պատերազմների արդյունքում։ Արդյունքում երկիրը ներքաշվեց Եվրոպական և Միջերկրածովային պատերազմների մեջ։

Տասամյա պատերազմեները, Սևիլյայի մեծ ժանտախտը 17-րդ դարում բերեցին կայսրության մեջ կրոնական և սոցիալական ընդվզումների։ Այս ընդվզումների արդյունքում Եվրոպական տնտեսությունը ահռելի վնասներ կրեց։ Իսպանիային հաջողվեց պահպանել Հեբսբուրգյան կայսրության մեծ մասը, օգնել Սուրբ Հռոմեական կայսրությանը բողոքականների դեմ պայքարում, սակայն վերջում Պորտուգալական ապստամբութունը, Նիդերլանդերի անջատումը և Ֆրանսիայի հետ մղվող արյունալի պատերազմները զգալիորեն թուլացրեվին Իսպանիայի դիրքերը։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Էլ Էսկորիալ, Կենտրոնական Իսպանիա:

17-րդ դարի վերջերին Իսպանիան դանդաղ տեմպերով անկում էր ապրում, կորցնելով փոքր տարածքներ Ֆրանսիայում, սակայն կայսրության սահմաններից դուրս գաղութները գնալով մեծացնում էին, որոնք պահպանվեցին մինչև 19-րդ դարը։ Գահի համար մղվող պայքարներով սկսվեց 18-րդ դարը։ Ժառանգների պատերազմը Իսպանիայում վերածվեց քաղաքացիական պատերազմի, որի արդյունքում Իսպանիան կորցրեց իր վաղեմի դիրքերը Եվրոպայում։

Այս պատերազմների ընթացքում Ֆրանսիայում հիմնվեց Բուրբոնների դինաստիան։ Առաջին Բուրբոն թագավորը դարձավ Ֆիլիպ Vը, որը վերափոխեց շատ հին օրենքներ։

18-րդ դարում սկսվեց վերականգնվել կայսրության որոշ տարածքներ։ Բուրբոնների դինաստիան ներդրեց ֆրանսիական տնտեսական և ադմինիստարտիվ կառավարման համակարգը։ Բրիտանիային ցուցաբերած օգնությունը գաղութների, մասնավորապես Ամերիկայի անկախության դեմ մղվող պայքարում Իսպանիային վերադարձրեցին նրա կորցրած դիրքերը Եվրոպայում։

Նապոլեոնյան տիրապետություն ու դրա հետևանքներ

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
1808 Մայիսի 2 ժողովրդի ապստամբությունը Բոնապարտիստների ռեժիմի դեմ

1793 թվականին, Իսպանիան ներքաշվեց Ֆրանսիական հանրապետության դեմ պատերազմում, որի պատճառ հանդիսացավ Բուրբոն թագավոր Լուի XVI-ին մահապատժի ենթարկելը։ Պարտվելով ֆրանսիացիներին, խաղաղություն հաստատվեց և արդյունքում 1795 թվականին երկիրը դարձավ Ֆրանսիային ենթակա, մինչև 1804 թվականը, երբ իսպանական նավատորմի մնացորդները կատարելապես ջախջախվեցին Տրաֆալգար հրվանդանի մոտ (1805 թվականի հոկտեմբերի 20)։ 1807 թվականին Ֆոնտենբլոյի գաղտնի պայմանագրով, որը կնքվեց Նապոլեոնի և Իսպանիայի թագուհու ֆավորիտ Գոդոյի միջև, պատերազմ հայտարարվեց Պորտուգալիային և Բրիտանիային։ Ֆրանսիական զորքերը ներխուժեցին թագավորություն առանց դիմադրության` Պորտուգալիա ներխուժելու կեղծ պատրվակով, սակայն դրա փոխարեն նրանք գրավեցին իսպանական ամրոցները։ Այս խորամանկ քայլի արդյունքում գահընկեց արվեց Իսպանիայի թագավորը և այստեղ իշխանությունն անցավ Նապոլեոն Բոնապարտի եղբայր Ժոզեֆ Բոնապարտին։

Այս օտարերկրացի թագավորը լայնածավալ դժգոհությունների առիթ էր տալիս։ 1808 թվականի մայիսի ապստամբությունը Բոնապարտիստների ռեժիմի դեմ մղվող պայքարներից մեկն էր։ Այս ապստամբությունները Իսպանիայում հայտնի դարձան որպես պատերազմ անկախության համար, իսկ բրիտանացիներն այն կոչեցին Պիրենեյան պատերազմ։ Նապոլեոնը ստիպված էր անձամբ միջամտել, հաղթելով Իսպանական չկազմավորված բանակին և Բրիտանացիներին ստիպեց նահանջել։ Բայց և այնպես իսպանական պարտիզանական ջոկատների և բանակի պայքարը, Բրիտանա-պորտուգալական զորքերի առաջխաղացում, ինչպես նաև Նապալեոնի անհաջողությունները Ռուսաստանում ստիպեցին Ֆրանսիական զորքերին հեռանալու Իսպանիայից 1814 թվականին, իսկ Ֆերդինանդ VII թագավորը վերադարձավ գահին։

Ֆրանսիական ներխուժումը շատ թանկ նստեց երկրի տնտեսության վրա և երկիրը դրեց քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ Գաղութների ուժեղացումը 19-րդ դարի սկզբներին նպաստեց, որ Իսպանիան կորցնի իր բոլոր գաղութները Ամերիկայում (որոնք ձգվում էին Կալիֆոռնիայից մինչև Պատագոնիա), չհաշված Կուբան և Պուերտո Ռիկոն։

Իսպանա-Ամերիկյան պատերազմ

19-րդ դարի Իպանիայի տնտեսական ճգնաժամի և քաղաքական անկայուն վիճակից օգտվելով՝ Կուբայում և Ֆիլիպիններում առաջ եկան ազգայնական շարժումներ, որոնք պայքարում էին անկախության համար։ Այս երկրների անկախության համար մղվող պատերազմների մեջ ներքաշվեց նաև Միացյալ Նահանգները։ Չնայած հակառակորդի զորքերի մարտական թույլ պատրաստվածությանը՝ պատերազմը, որն սկսվեց 1898 թվականի գարնանը, շատ կարճ տևեց։ Արդյունքում Իսպանիան պարտություն կրեց և կորցրեց կայսրության շատ գաղութներ, այդ թվում՝ Ֆիլիպինները և Կուբան։

Քաղացիական պատերազմ

20-րդ դարը մի փոքր խաղաղություն բերեց. Իսպանիան շատ փոքր դերակատարություն ունեցավ Աֆրիկայի նվաճման և գաղութականացման հարցում։ Մեծաքանակ կորուստները Ռիֆ պատերազմում Մարոկկոյում օգնեցին գահընկեց անել թագավորին։ Այդ ժամանակահատվածում իշանության գլուխ կանգնեց Գեներալ Միգել Պրիմո դե Ռիվերան (1923–1931) և հիմնադրեց Իսպանիայի երկրորդ հանրապետությունը։ Հանրապետությունը ինքնավարություն առաջարկեց Բասկերի երկրին, Կատալոնիային և Գալիսիային, կանանց տվեց ընտրության իրավունք։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Գեներալ Ֆրանկոն և ԱՄՆ նախագահ Էյզենհաուերը Մադրիդում (1959)

Քաղաքացիական պատերազմը Իսպանիայում տեղի ունեցավ (1936–39) թվականներին։ Երեք տարի անց Իսպանացի ազգայնականները Գերմանական և Իտալական նացիստների աջակցությամբ, Գեներալ Ֆրանկոյի գլխավորությամբ՝ հաղթանակ տարան։ Կառավարության ազգային ճակատին հովանավորում էին Սովետական Միությունը, Մեքսիկան և միջազգային ուժեր, այդ թվում ոչ պաշտոնապես Միացյալ Նահանգները։

Քաղաքացիական պատերազմի զոհ դարձան մոտ 500.000 մարդ և մոտ կես միլիոն մարդ գաղթեցին երկրից։ Այդ գաղթականների մեծ մասը տեղափոխվեց Լատինական Ամերիկա, միայն Արգենտինա գաղթեցին 300.000 մարդ։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմը համարում են Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին կռիվը։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին Իսպանիան չեզոք դիրք էր գրավում, չնայած հարում էր Ֆաշիզմին։

Ֆրանկոյի ժամանակ քաղաքացիական պատերազմի ընթացքում գործում էր միայն մեկ կուսակցություն, դա Ֆալանգ Española Tradicionalista y de las JONS, ստեղծված 1937 թվականին. Կուսակցության գաղափարախոսություններն էին Հակա-կոմունիզմ, Կաթոլիզմ և նացիոնալիզմ։ 1949 թվականին կուսակցությունը անվանափոխվեց Նացիոնալիստական շարժում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսպանիան տնտեսապես և քաղաքապես մեկուսացվել էր և չէր ընդգրկվել ՄԱԿի կազմում։ Իրավիճակը փոխվեց 1955 թվականին Սառը պատերազմի ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանը ԱՄՆ-ի համար դարձավ ստրատեգիկ կարևոր կետ, որը թույլ կտար ԽՍՀՄ-ին դուրս մղել Միջերկրական ծովից։ 1960-ականներին Իսպանիան ցուցաբերեց աննախադեպ տնտեսական աճ, որը կոչվեց Իսպանական հրաշք, որի հետևանքով Իսպանիան ունեցավ ժամանակակից հզոր տնտեսություն։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Իսպանիայի 1978 թվականի սահմանադրությունը

Ֆրանկոյի մահվանից հետո 1975 թվականին, Խուան Կառլոս I-ը դարձավ Իսպանիայի թագավոր, տիրելով նաև ողջ իշխանությանը։ Իսպանիայի սահմանադրության ընդունումից հետ 1978 թվականին Իսպանիայում հաստատվեցին դեմոկրատական կարգեր, իսկ որոշ շրջաններին տվեցին ինքնավարության իրավունք։

Բասկերի Երկիրում բասկյան ազգայնականութուն շարժումը արմատական ազգայնական շարժման գլխավորությամբ ստեղծեց զինված կազմակերպության ԷՏԱ-ն։ Խումբը ստեղծվել է 1959 թ. Ֆրանկոյի իշխանության տարիներին նրա բռնի քարոզարշավի դեմ, սակայն շարունակում է մղել իր պայքարը անգամ ժողովրդավարության տարածաշրջանային ինքնավարության վերականգնումից հետո։

1981-ի փետրվարին ուժային կառույցների որոշ ուժեր փորձեցին հեղաշրջում իրականացնել, սակայն Խուան Կառլոս արքան ստանձնեց զինված ուժերի հրամանատարի պաշտոնը և ազգային հեռուստատեսությամբ հորդորեց ապստամբներին հանձնվել։

1982 թվականի մայիսի 30-ին Իսպանիան միացավ ՆԱՏՕ-ին, որը պայմանավորված էր սահմանադրության ընդունմամբ։ Այդ տարի Իսպանական սոցիալական բանվորական կուսակցությունը եկավ իշխանության, որը վերջին 43 տարում առաջին ձախակողմյան կառավարությունն էր։ 1986 թվականին Իսպանիան միացավ Եվրամիությանը։ Իսպանական սոցիալական բանվորական կուսակցությունը 1996 թվականի ընտրություններում պարտվեց Իսպանական ժողովրդական կուսակցությանը վերջ դնելով նրանց 14 տարվա իշխանությանը։

21-րդ դար

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Իսպանիայում արժույթը դարձավ Եվրոն 2002-ին

2002 թվականի հունվարի 1-ին Իսպանիան պեսետան որպես ազգային արժույթ փոխարինվեց Եվրոյի, որը միաժամանակ հանդիսանում էր Եվրոգոտու 15 երկրների արժույթ։ Իսպանիան նաև ցուցաբերում էր ակտիվ տնտեսական աճ, բարձր լինելով Եվրամիության տնտեսության միջին մակարդակից, սակայն երկրի տնտեսությունը վատթագույնս էր պատրաստված համաշխարհային տնտեսական ճգնաժամին և հետևանքները շատ ծանր նստեցին երկրի տնտեսության վրա։

2004 թվականի մարտի 11-ին մի քանի պայթյուններ տեղի ունեցան Մադրիդի գնացքներում։ Հինգ ամիս տևած դատական նիստերի արդյունքում 2007 թվականին հաստատվեց, որ պայթյուններն իրականացվել է ալ-Քաիդայի կողմից։ Պայթյունների հետևանքով զոհվեցին 191 մարդ, 1800 մարդ վիրավորվեցին, իսկ ընտրությունները հետաձգվեցին 3 օրով։

Չնայած սկզբում բոլոր կասկածները Բասկյան ԷՏԱ խմբի վրա էր, սակայն ապացույցները ցույց տվեցին, որ մեղավորը Իսլամական շարժում է։ Ընտրությունների բոյկոտման պատճառով քաղաքական տարաձայնությունները տեղի տվեցին։ Առաջատար կուսակցությունները սկսեցին մեղադրել միմյանց։ 2004- թվականի մարտի 14-ին Իսպանիայի սոցիալիստական աշխատավորաան կուսակցությունը նորից հաղթանակ տարավ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի գլխավորությամբ, որը արդյունքում դարձավ երկրի վարչապետ։

Իսպանիայի տնտեսությունը 2008-2014 թվականներին ապրեց մեծ ճգնաժամ, որի արդյունքում գործազրկությունը աճեց ահռելի մակարդակի։ 2011 թվականին Մարիանո Ռախոյի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը 44,6% ընդհանուր ձայներով հաղթանակ տարավ, իսկ Ռախոյը դարձավ վարչապետ։ 2014 թվականի հունիսի 19-ին միապետ Խուան Կառլոսը գահը հանձնեց իր որդուն, ով դարձավ Ֆելիպե VI-ը։

Կատալոնական սահմանադրական ճգնաժամ

2015 թվականի Կատալոնիայի տարածքային ընտրություններից հետո, որոնց արդյունքում մեծամասնություն ստացան անկախամետ ուժերը, Կատալոնիայի կառավարությունը անկախության հանրաքվե հայտարարեց 2017 թվականի հոկտեմբերի 1-ին, չնայած Իսպանիայի իշխանությունները դեմ էին։ 2017 թվականի սեպտեմբերի 6-ին Իսպանիայի սահմանադրական դատարանը հայտարարեց, որ անկախության հանրաքվեն անօրինական է, քանի որ չի համապատասխանում Իսպանիայի սահմանադրության դրույթներին, ինչին սատարեց նաև Եվրոպական հանձնաժողովը։

Աշխարհագրություն

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Բոսոստ (Լլեյդա), Պիրենեյան լեռնաշղթա

504782 կմ2 տարածքով Իսպանիան աշխարհում 51-րդն է իր տարածքով։ Այն միայն 47000 կմ2 է փոքր Ֆրանսիայի և 81000 կմ2 ավելի մեծ է, քան ԱՄՆ նահանգ Կալիֆոռնիան։ Տեյդեն (Տեներիֆե, Կանարյան կղզիներ) ամենաբարձր գագաթն է Իսպանիայում և երրորդ ամենամեծ հրաբուխը աշխարհում։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Էլ Սարդիներո լողափը, Սանտանդերում (Կանտաբրիա)

Արևմուտքում Իսպանիան սահմանակից է Պորտուգալիային, հարավում՝ Ջիբրալթարին և Մարոկկոյին։ Հյուսիս-արևելքում, Պիրենեյան լեռնաշղթայի երկայնքով սահմանակից է Ֆրանսիային, ինչպես նաև գաճաճ պետություն Անդորրային։

Կղզիներ

Իսպանիայի կազմում են ընդգրկված Բալեարյան կղզիները Միջերկրական ծովում, Կանարյան կղզիները Ատլանտյան օվկիանոսում և մի քանի անմարդաբնակ կղզիներ Ջիբրալթարի Մեջերկրական ծովի հատվածում, հայտնի են որպեսPlazas de soberanía:

Կղզիների բնակչությունը։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Տեյդե, Իսպանիայի ամենաբարձր լեռը (Տեներիֆե, Կանարյան կղզիներ)
Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Պալմա դե Մալյորկա քաղաքը
Կղզի Բնակչություն Մակերես (կմ2) Խտություն (շունչ//կմ2)
Տեներիֆե 899833 2034 435
Մալյորկա 862397 3640.11 238.75
Գրան Կանարիա 838397 1560 537.4
Լանսարոտե 141938 845.9 209
Իվիսա 125053 571.6 231.6
Ֆուերտեվենտուրա 103107 1660 45
Մենորկա 92434 695.7 135.67
Լա Պալմա 85933 706 135.67
Լա Գոմերա 22259 369.76 60.32
Էլ Հիերրո 10558 278 37.97
Ֆորմենտերա 7957 83.24 95.59
Արոսա 4889 7 698.42
Լա Գրացիոզա 658 29.05 22.65
Տաբարկա 105 0.45 233.3
Օնս 61 0.0171 3567

Լեռներ և գետեր

Աշխարհամասային Իսպանիան լեռնային երկիր է, հիմնված բարձր գոտում և բազմաթիվ լեռնաշղթաներով։ Պիրենեյան լեռներից հետո հիմնական լեռնաշղթաներն են Կորդիլերրա Կանտրաբիցա, Սիստեմա Իբերիցո, Սիստեմա Սենտռալ, Մոնտես դե Տոլեդո, Սիեռա Մորենա և Սիստեմա Պենիբետիցո, որոնց ամենաբարձր գագաթը 3.478 մ Մուլհակեն լեռն է, տեղակայված Սիերա Նևադայում, իսկ Իսպանիայի ամենաբարձր գագաթը դա Տեյդեն է, 3.718 մետր բարձրությամբ, որը գործող հրաբուխ է Կանարյան կղզիներում։

Իսպանիայում հոսում են մի քանի խոշոր գետեր ինչպիսիք են Տախոն, Էբրոն, Դուերոն, Գուանդիանան և Գվադալքվիվերը։

Կլիմա

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Իսպանիայի կլիմայական գոտիները Իսպանիայի համաձայն Köppen կլիմայի դասակարգում

Իսպանիան կարելի է բաժանել երեք հիմնական կլիմայական գոտիների համաձայն իրենց աշխարհագրական դիրքի և օրորգրաֆիկ պայմանների.

  • Միջերկրածովային կլիմա, դրսևորվում է չոր և շոգ ամառներով, որը համաձայն Köppen կլիմայի դասակարգման բաժանվում է երկում մասի Csa և Csb.
  • Կիսաչոր կլիմա (Bsh, Bsk), տեղակայված է հարավարևելյան քարորդում, հատկապես Մուսիա մարզում և Էբրո հարթավայրում, ի տարբերություն միջերկրածովային կլիմայի միայն ամռանն է լինում չոր։
  • Օվկիանոսային կլիմա (Cfb), տեղակայված է երկրի հյուսիսում, հատկապես Բասկերի երկրում, Աստուրասում, Կանտաբրիայում և մասամբ Գալիսիայում։ Ի տարբերություն միջերկրածովային կլիմայի ամառային և ձմեռային եղանակը կապված է օվկիանոսից, իսկ եղանակային երաշտներ չկան։

Բացի այս հիմնական գոտիներից կան նաև ենթագոտիներ ինչպիսին են Ալպյան կլիման Պիրենեյան լեռնաշղթայում և Սիեռա Նևադայում և տիպիկ մերձարևադարձային կլիմա Կանարյան կղզիներում։

Քաղաքականություն

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Ֆելիպե VI

1978 թվականի Իսպանիայի սահմանադրություն Իսպանիայում ժողովրդավարության հաստատման գագաթնակետն էր։ Իսպանիայի սահմանադրության պատմությունը սկսվում է դեռ 1812 թվականին։ Ժողովրդական ռեֆորմները սկսվեցին 1976 թվականին և 1977 թվականին, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը նախևառաջ պաշտոնանկ արեց Կառլոս Արիաս Նավառոյին և Ադոլֆո Սուարեսին նշանակեց վարչապետ։ 1977 թվականի հանրաքվեի արդյունքներով Իսպանիայի պառլամենտում ստեղծվեց սահմանադրության մշակման հանձնաժողով, որը պետք է ներկայացներ սահմանադրության վերջնական տեսքը 1978 թվականին։ 1978 դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքում 88 % ձայներով ընդունվեց նոր սահմանադրությունը։

Որպես արդյունք, Իսպանիան այժմ բաղկացած է 17 ինքնավար համայնքից և 2 ինքնավար քաղաքից՝ տարբեր ինքնավարության աստիճանով, սակայն սահմանադրությամբ ասվում է որ Իսպանիան անբաժանելի է, ինչպես նաև Իսպանիայում չկա պաշտոնական կրոն, բոլորը կարող են ունենալ այն կրոնը, որը կցանականան։

2009 թվականի նոյեմբերի դրությամբ Իսպանիայի կառավարությունը շարունակում է սոցիալական հավասարության քաղաքականությունը։ Կառավարության 18 անդամից ինը կանայք են։ Խոսե Լուիս Ռոդրիգես Սաբատերոյի ժամանակաշրջանում Իսպանիան դարձավ կանանց հավասարությունը պաշպանող երկրների ավանգարդը, սկանդինավյան երկրներից հետո։ Իսպանիայում նաև ընդունվեց օրենք, որով պաշտոնապես հարգվում է կանանց հավասարության իրավունքը։ Սակայն օրենսդիր մարմնում, 2010 հուլիսի դրությամբ միայն 36.3% կոնգրեսական են կանայք։ Ներկայումս կանանց կշռով օրենսդիր մարմնում Իսպանիան 13-րդն է։ Սենատում կանանց կշիռը ավելի փոքր է կազմում է ընդամենը 30.0 %:

Կառավարության կազմ

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Պեդրո Սանչես, վարչապետ

Իսպանիան սահմանադրական միապետություն է, ժառանգական միապետով և երկպալատանի պառլամենտով, Գլխավոր կորտեսներով։ Գործադիր մարմինը՝ Իպանիայի նախարարների խորհուրդը վարչապետի նախագահությամբ, որը նշանակվում է միապետի կողմից և առաջադրվում է Կոնգրեսի կողմից։

Օրենսդիր մարմինը կազմված է կոնգրեսից (Congreso de los Diputados) 350 անդամներով, որոնք ընտրվում են համամասնական ցուցակներով 4 տարի ժամկետով, և Սենատից(Senado) 259 անդամից, որոնցից 208-ը ընտրվում են մեծամասնական ցուցակներով, իսկ 51-ին ընտրում են տեղական օրենսդիր մարմինները նույնպես 4 տարով։

  • Երկրի ղեկավար
    • Իսպանիայի միապետ Ֆելիպե VI, 2014 Հունիսի 19-ից
  • Կառավարության նախագահ
    • Իսպանիայի վարչապետ (Իսպաներեն Presidente del Gobierno ). Պեդրո Սանչես, ընտրվել է 2018 թվականի հունիսի 1-ին։
      • Առաջին փոխնախագահ և ներքին գործերի նախարար. Սորայա Սաենս դե Սանտամարիա։
  • Կաբինետ
    • Նախարարների խորհուրդ (Իսպաներեն Consejo de Ministros) նշանակվում են վարչապետի կողմից։

Իսպանիան կանոնակարգված տեսքով կազմված է ինքնավար մարզերից, որը Եվրոպայի ամենաապակենտրոնացված ձևն է Շվեյցարիայի, Գերմանիայի և Բելգիայի հետ միասին։ Օրինակ բոլոր ինքնավար մարզերը ունեն իրենց սեփական պառլամենտները, կառավարությունները, բյուջեները։ Բասկերի երկրում և Կատալոնիայում նույնիսկ ոստիկանությունը ենթարկվում է տեղի իշխանությանը։

Վարչական բաժանում

Ինքնավար համայնքներ և քաղաքներ

Ինքնավար համայնքները երկրի վարչական բաժանման առաջին մակարդակն է։ Նրանք ստեղծվել են և մինչև այժմ գործում են 1979 թվականից և իրավունք է տալիս նրանց ստեղծել սեփական կառավարությունը։ Ինքնավար համայնքները կարող են ինտեգրված լինել հարակից շրջանների հետ պատմական, մշակութային և տնտեսական կապերով։

Հիմնական օրենքները յուրաքանչյուր ինքնավար համայնքում՝ դա ինքնավարության կանոնն է։ Ինքնավարությամ կանոնով սահմանվում է ինքնավար համայնքի անվանումը, սահմանները, կառավարության ձևավորման կարգը և շատ ներքին օրենքներ, երկրի սահմանադրությամբ սահմանված կարգով։

Բոլոր ինքնավար համայնքների կառավարությունները պետք է կազմված լինեն.

  • Օրենսդիր մարմին, որի անդամներն ընտրվում են համամասնական ցուցակներով և պետք է ներկայացված լինեն համայնքի բոլոր շրջանները,
  • Կառավարության խորհուրդ իրենց վարչական և գործադիր գործունեությամբ, ղեկավարում է նախագահը, որին ընտրում է օրենսդիր մարմինը միապետի համաձայնությամբ,
  • Գերագույն դատարանը, որն ենթարկվում է երկրի գերագույն դատարանին և գործունեություն է իրականացնում ինքնավար համայնքի ներսում։

Կատալոնիային, Գալիցիային և Բասկերի երկրին, որոնք իրենց անվանում են ազգայնականներ, ինքնավարություն տրամադրվեց շատ կարճատև ժամանակահատվածում։ Անդալուզիան նույնպես ուներ նույն ինքնավարության կարգավիճակ, սակայն նրա ինքնավարության տրամադրման գործընթացը համեմատաբար երկարատև էր։ Կամաց կամաց մյուս համայնքներին նույնպես տրվեց ինքնավարության կարգավիճակ, հաշվի առնելով տարածաշրջանի պատմական, կրոնական հատկանիշները, ինչպիսիք են Վալենիսայի համայնքը, Կանարյան կղզիները, Բալեարիկ կղզինեը, և Արագոնը։

Ինքնավար համայնքները ունեն լայն օրենսդիր և գործադիր ինքնավարություն, իրենց սեփական պառլամենտներով և կառավարություններով։ Յուրաքանչյուր համայնքի համար լիազորությունների բաշխումը կարող է տարբեր լինել, միայն երկու համայնքներ ունեն լիարժեք ինքնավարություն, դրանք են Բասկերի երկիրը և Նավարեն։ Բացի այդ Բասկերի երկիրը, Կատալոնիան և Նավարեն ունեն սեփական ոստիկանություն և զինված ուժեր։

Մարզերը և համայնքներ

Ինքնավար համայնքները իրենց հերթին բաժանվում են մարզերի իսպաներեն (provincias)։ Իսկ մարզերը իրենց հերթին բաժանվում են համայնքների իսպաներեն (municipios)։ Եվ մարզերի, և համայնքների գոյատևումը պաշտպանված է սահմանադրությամբ և պարտադիր չէ դրա վերաբերյալ գրված լինի ինքնավար համայնքի կանոնադրությունում։ Մարզերին տրված է ազատություն սեփական գործերը կառավարելու համար և իրականացնում են երկրի շահերից բխող գործունեություն։

Ներկայիս վարչական բաժանումը հիմնված է Խավիեր Բուրգոսի կողմից 1833 իրականացված բաժանման վրա, որը Իսպանիան բաժանեց 50 մարզերի։ Որոշ ինքնավար համայնքներ բաժանված են միայն մեկ մարզի, օրինակ Աստուրասը, Կանտաբրիան, Լա Ռիոյան, Բալեառիկ Կղզիները, Մասրիսը, Մուրսիան և Նավարեն, որոնք հանդիսանում են և ինքնավար համայնք և մարզ։

Արտաքին հարաբերություններ

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Իսպանիան դարձավ Եվրամիության անդամ 1986-ին և ստորագրեց Լիսաբոնյան պայմանագիրը 2007-ին:

Ժողովրդավարության վերադարձից հետո 1975 թվականին Ֆրանկոյի մահվանից հետո, Իսպանիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակն էր կոտրել դիվանագիտական մեկուսացումը, որը մեջ ընկել էր Ֆրանկոյի տարիներին և ընդլայնել դիվանագիտական հարաբերությունները, մուտք գործել Եվրոպական համայնք և սահմանել անվտանգության հարաբերություններ Արևմուտքի հետ։

Որպես արդյունք Իսպանիան 1982 թվականից դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Իսպանիայի ԵՄ անդամագրությունը կարևոր քայլ էր արտաքին հարաբերություններում։

Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ, Իսպանիան ավարտեց դիվանագիտական գործունեության հիմնական փուլը։

Իսպանիան հատուկ հարաբերություններ ստեղծեց Լատինական Ամերիկայի հետ։ Քաղաքականությունը ենթադրում էր միավորել Լատինական Ամերիկայի իսպանալեզու համայնքին իր մշակույթով, լեզվով և պատմությամբ։ Իսպանիան դարձավ դիկտատուրայից ժողովրդավարության վերափոխման օրինակ ամբողջ Լատինաամերիկյան ժողովրդի համար, որոնք տուժել են դիկտատուրայից՝ ինչպես Իսպանիան Ֆրանկոյի ժամանակաշրջանում։

Տարածքային վեճեր

Իսպանիան հավակնում է Ջիբրալթարին, ինչպես նաև Բրիտանիային պատկանող 6 կմ2 ափամերձ տարածքին Պիրենեյան թերակղզում, որոնք գրավել էին անգլո-հոլանդական զորքերը դեռ 1704 թվականին, Իսպանիայի ժառանգության համար մղվող պատերազմի ժամանակ։

Ջիբրալթարը օրինական կարգավիճակ է ստացել 1713 թվականին Ուտրեխտի պայմանագրով, որի համաձայն Իսպանիան անժամկետ հանձնեց Ջիբրալթարը Բրիտանական թագավորությանը պայմանով, եթե Բրիտանիան հրաժարվի այդ տարածքներից, այն անցնելու է Իսպանիային։ Մինչև 1940 ականները Իսպանիան միշտ փորձել է վերադարձնել Ջիբրալթարը, սակայն Ջիբրալթարի բնակչության ճնշող մեծամասնությունը միշտ դեմ է եղել Իսպանիային միանալուն Միացյալ ազգերի կազմակերպությունը առաջարկեց Իսպանիային և Բրիտանիային, որպես ԵՄ անդամ համաձայնության գալ Ջիբրալթարի հարցում։

Չնայած դրան Իսպանիան գտնում է, որ Ուտրեխտի պայմանագրով Բրիտանիային է հանձնվել միայն Ջիբրալթար քաղաքը, այլ ոչ թե նեղուցը, և գտնում է, որ նեղուցի տարածքները ապօրինի բռնազավթել են, ինչը հակասում է միջազգային նորմերին։ Բրիտանիան գտնում է, որ դե ֆակտո տարածքների պատկանելը բխում է պայմանագրի կետերից։

Իսպանիան հավակնում է Պերեժիլ կղզիին, որը փոքր անմարդաբնակ կղզյակ է Ջիբրալթարի նեղուցում։ Կղզին ընկած է Մարոկկոյի ափից 250 մետր հեռավորության վրա և 13 կիլոմերտ Իսպանիայի ափից։ Այն վիճաբանության առարկա է Իսպանիայի և Մարոկկոյի միջև։ Այն նաև զինված ընդհարման պատճառ է երկու երկրների միջև 2002 թվականին։ Միջադեպը ավարտվեց համաձայնությամբ, որը Մարոկկոյին թույլ տվեց օկուպացնել կղզին։ Կղզյակի ճակատագիրը մինչև այժմ որոշված չէ, քանի որ դեռևս չի կնքվել որևէ համաձայնագիր։

Մարոկկոն նաև հավակնում է Իսպանական որոշ կղզիների Աֆրիկայի հյուսիսային ափում։ Պորտուգալիան չի ճանաչում Իսպանիայի իշխանությունը Օլիվենզա տարածաշրջանում։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Իսպանիայի զինված ուժերի խորհրդանիշը

Զինված ուժեր

Իսպանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ն է։

Իսպանիայի զինված ուժերը բաժանվում են երեք ճյուղի.

  • Բանակ (Ejército de Tierra)
  • Ռազմածովային ուժեր (Armada)
  • Ռազմաօդային ուժեր (Ejército del Aire)

Տնտեսություն

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Մադրիդ: Կուատրո Տորես Բիզնես կենտրոն

Իսպանիայի տնտեսությունը կապիտալիստական բազմաճյուղային տնտեսություն է իր ՀՆԱ-ի մակարդակով աշխարհում քսաներորդն է, իսկ Եվրամիության՝ մեջ հինգերորդը, Եվրագոտում՝ չորրորդը։

Աջակենտրոնական կառավարության տարիներին Իսպանիան իրեն լավ դրսևորեց և 1999 թվականին միացավ Եվրագոտուն։ Գործազրկության մակարդակը 7.6 % էր 2006 թվականի հոկտեմբերին, մինչդեռ Եվրոպական շատ երկրներում գործազրկության մակարդակը 90-ականներին 20 % էր։ Իսպանիայի տնտեսության թույլ կողմն է բարձր արժեզրկման մակարդակը, մեծ ստվերային տնտեսությունը, և կրթական ցածր մակարդակը։

Սակայն անշարժ գույքի վրա հիմնված փուչիկը, որը սկսվեց ձևավորվել դեռ 1997 թվականից պայմանավորված տոկոսադրույքների ցածր մակարդակով և ներգաղթի բարձր ցուցանիշով, 2008 թվականին բերեց գործազրկության մակարդակի արագ տեմպերով աճին և տնտեսական աճի թուլացման։ 2009 թվականի մայիսին գործազրկության մակարդակը հասավ 18.7 % (37 %՝ երիտասարդության համար)։

    Իսպանիայում գործազրկության տոկոսն ընդհանուր աշխատուժի մեջ, 1991-2021


Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Իսպանիան կազմում է Եվրագոտու մի մասը (մուգ երկնագույն) և Եվրոպայի միասնական շուկայի անդամ է:

Մինչև ներկայիս ճգնաժամը Իսպանիան իր խոշորագույն գործընկերների հետ ուներ զրոյական տնտեսական աճ։ Փաստացի երկիրը ստեղծել էր կես անգամ ավելի նոր աշխատատեղ վերջին 5 տարիների ընթացքում, որը միանգամից կորցրեց։ Իսպանիայի տնտեսությունը մինչև վերջին ժամանակները համարվում էր ԵՄ ամենազարգացող տնտեսություններից մեկը, ներգրավելով մեծ չափով օտարերկրյա ներդրումներ։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Վալենսիա քաղաքը

Ըստ գերմանական Die Welt պարբերականի հաշվարկների, Իսպանիան 2011 թվականին իր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակով կանցնի Գերմանիային։ Սակայն մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակը ներկայումս ցածր է ԵՄ միջին մակարդակից ԱՄՆ $29,875, դառնալով երկրորդ ամենացածրը արևմտյան Եվրոպայում՝ Պորտուգալիայից հետո։ Ներկայիս ճգնաժամի հիմնական պատճառ է նաև անձնական ծախսերի աճը անձնական եկամուտների նույն մակարդակին մնալու պայմաններում. որպես օրինակ, անշարժ գույքի գները այնպիսի բարձր մակարդակի վրա են, որ հիպոթեքային պարտքը ավելի բարձր տեմպով է աճում, քան սեփականատերերի եկամուտները։

2008/2009 տնտեսական ճգնաժամը մեծ հետք թողեց Իսպանիայի տնտեսության վրա, մասնավորապես անշարժ գույքի շուկայի։ Բարեբախտաբար իսպանական բանկերը կարողացան դիմակայել ճգնաժամին ԱՄՆ-ի և Բրիտանական գործընկերների շնորհիվ և վարում էին կոշտ ֆինանսական գործունեություն։ Իսպանիայի ֆինանսական չինովնիկները դեռ չէին մոռացել բանկային ճգնաժամը 1979 և 1993 թվականներին։

Եվրոպական հանձնաժողովի կանխատեսումներով Իսպանիա մուտք կգործեր 2008–2009 թվականների ճգնաժամը 2008 թվականի վերջերին։ Ըստ Իսպանիայի ֆինանսների նախարարի՝ դա Իսպանիայի ամենամեծ ճգնաժամն էր վերջին կես դարի ընթացքում։

Զբոսաշրջություն

Վերջին չորս տասնամյակի ընթացքում զբոսաշրջությունը Իսպանիայում վերելք ապրեց և աշխարհում գրավում է երկրորդ տեղը, այն գնահատվում է 40 միլիարդ եվրո, կազմում էր ՀՆԱ-ի մոտ 5 %-ը 2006 թվականին։ Ներկայումս Իսպանիայի կլիման, պատմական և մշակութային հուշարձանները, նրա աշխարհագրական դիրքը միասին վերցված Իսպանիան դարձնում են տուրիստների համար գրավիչ երկիր՝ բերելով երկրին կայուն տնտեսական աճ և մեծ թվով աշխատատեղեր։ Իսպանիայում հյուրանոցների վարկանշմանը ավելի խստապահանջ են մոտենում, քան եվրոպական մյուս երկրներին, ըստ այդմ գները ավելի բարձր են։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
PS10 Սևիլյայի արևային էներգիայի աշտարակը

Էներգետիկա

Իսպանիան էներգիայի արտադրության առաջատար երկրներից մեկն է։ 2010 թվականին Իսպանիան դարձավ արևային էներգիա արտադրող առաջատար երկիրը, առաջ անցնելով Միացյալ Նահանգներից, կառուցելով գերհզոր էներգիայի գործարան Ալվալդո I-ը Ալվալդոյի մոտակայքում։ Իսպանիան նաև քամու էներգիայի հիմնական արտադրողն է Եվրոպայում։ 2010 թվականին քամու տուրբիններով գեներացվել է 42,976 ԳՎ/ժ էներգիա, որը կազմում է Իսպանիայի ամբողջ արտադրանքի 16.4 %-ը։ 2010 թվականի նոյեմբերի 9-ին քամու էներգիան ակնթարթորեն հասավ իր գագաթնակետին՝ ծածկելով կղզու պահանջարկի 53 %-ը և արտադրում էր այնքան էներգիա, որը կարտադրեին 14 ատոմային էներգակայաններ։ Իսպանիայում էներգիա ստանում են նաև ՀԷԿ-երի և ծովային կայանների միջոցով։

Տրանսպորտ

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
AVE Բարսելոնա-Մադրիդ

Իսպանիայի ճանապարհային համակարգը կենտրոնացված է, 6 հիմնական ճանապարհները կապում են Մադրիդը Բասկերի երկրին, Կատալոնիային, Վալենիային, Անդալուզիային, Էքստրեմադուրային և Գալիսիային։ Բացի դրանից գործում է ատլանտյան մայրուղին Ֆերրոլից մինչև Վիգո, Կանտաբրյան մայրուղին (Օվիեդոյից մինչև Սան Սեբաստիան) և միջերկրական մայրուղին (Ջիրոնայից Կադիզ)։

Իսպանիայի գերարագ գնացքների տոմսերը ամենաթանկն են Եվրոպայում և աշխարհում զիջում են միայն Չինաստանին։ 2010 թվականի հոկտեմբերի դրությամբ Իսպանիան ուներ ընդհանուր 3500 կմ երկարությամբ գերարագ երկաթգծեր՝ կապելով Մալագան, Սևիլյան, Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան և Վալադոլիդը գնացքներով, որոնց արագությունը հասնում է մինչև 300 կմ/ժ։ Միջին հաշվով Իսպանական գերարագ գնացքները ամենաարագներից մեկն են աշխարհում, զիջելով միայն Ճապոնական և Ֆրանսիական գնացքներին։ Ճշտապահությամբ երկրորդն են աշխարհում (98.54 %) Ճապոնական գնացքներից հետո (99 %)։ Եթե բոլոր մտահղացումները իրականանան, ապա ըստ իսպանացի մասնագետների՝ 2020 թվականին Իսպանիան կունենա մոտ 7000 կմ երկարությամբ գերարագ երկաթգիծ՝ իրար կապելով գրեթե բոլոր քաղաքները։

Իսպանիայում կա 47 քաղաքացիական օդանավակայան։ Ամենահայտնի օդանավակայանը Մադրիդում (Բարախաս), ունեցել է 50.8 միլիոն ուղևոր 2008 թվականին, հանդիսանում է աշխարհի 11-րդ ծանրաբեռնված օդանավակայանը, իսկ Եվրոպայում՝ չորրորդը։ Բարսելոնայի օդանավակայանը նույնպես շատ ծանրաբեռնված է՝ ունենալով 30 միլիոն ուղևոր 2008 թվականին։ Մյուս հիմնական օդանավակայաններն են Գրան Կանարիայի օդանավակայանը, Մալագայի, Վալենսիայի, Սևիլյայի, Մայորկայի, Ալկանտեի և Բիլբաոյի օդանավակայանները։

Ժողովրդագրություն

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Իսպանիայի բնակչության աշխարհագրությունը 2008-ին

2008 թվականի մարդահամարով Իսպանիայի բնակչությունը կազմում է 46 միլիոն։ Իսպանիայի բնակչության խտությունը 91 մարդ/կմ ², ավելի ցածր է, քան Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասում և բաշխվածությունը երկրով շատ անհավասար է։ Բացառությամբ մայրաքաղաք Մադրիդը հարող տարածքի, խիտ բնակեցված են հիմնականում ափամերձ տարածքները։ Իսպանիայի բնակչությունը 1900 թվականի համեմատ կրկնապատկվել է, այն ժամանակ կազմելով 18.6 միլիոն շնորհիվ 1960-ականների և 1970-ականների սկզբի մեծ աճի տեմպերի։

Բնիկ իսպանացիները կազմում են բնակչության 88 %-ը։ 1980-ականների բնակչության աճի տեմպերի դանդաղումը լրացվեց հիմնականում ներգաղթի շնորհիվ, որոնք կազմում են բնակչության 12 %-ը։ Գաղթականների հինական մասը Լատինական Ամերիկայից են (39 %), Հյուսիսային Աֆրիկայից (16 %), Արևելյան Եվրոպայից (15 %) և Մերձ-Սահարյան Աֆրիկայից (4 %).

2008 թվականին Իսպանիայում քաղաքացիություն ստացավ 84,170 անձ, հիմնականում Էկվադորից, Կոլումբիայից և Մարոկկոյից գաղթածներ։ Իսպանիայում բնակվող օտարերկրացիների զգալի մասը բնակություն է հաստատել Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայից։ Դրանք հիմնականում բրիտանացիներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ, հոլանդացիներ և նորվեգացիներ են։ Նրանք հիմնականում բնակություն են հաստատել միջերկրյածովյան առափնյա հատվածում և Բալեարիկ կղզիներում, նրանք վայելում են թոշակառուի և ստեղծագործական կյանքը։

Իսպանացի գաղութարարների սերունդները սփռված են ամբողջ աշխարհում, հատկապես մեծ մաս են կազմում Լատինական Ամերիկայում։ 15-րդ դարի վերջերից սկսած մեծ թվով Պիրենեյան գաղութարարներ բնակություն հաստատեցին Լատինական Ամերիկայում, այժմ Լատինական Ամերիկայի բնակչության մեկ երրորդ մասը ունեն իսպանական կամ պորտուգալական արմատներ։ 16-րդ դարում մոտ 240,000 իսպանացիներ արտագաղթեցին հիմնականում Պերու և Մեքսիկա։ Հաջորդ դարում ևս 450,000 իսպանացի արտագաղթեց Հարավային Ամերիկա։ 1846–1932 թթ. ընթացքում մոտ 5 միլիոն իսպանացիներ բնակություն հաստատեցին Ամերիկայում, մասնավորապես Արգենտինա և Բրազիլիա. 1960–1975 թթ. մոտ երկու միլիոն իսպանացի արտագաղթեցին Արևմտյան Եվրոպայի այլ երկրներ։ Նույն ժամանակահատվածում 300,000 մեկնեցին Լատինական Ամերիկա։

    Իսպանիայի բնակչությունը, 1960-2021
    Իսպանիայի բնակչության տարեկան տոկոսային աճը, 2009-2019
    Իսպանիայի բնակչության աճը՝ ըստ սեռի, 1960-2021


Ուրբանիզացիա

Աղբյուր. ESPON, 2007

համար Քաղաք Շրջան Մարզ Բնակչություն
1 Մադրիդ Մադրիդ Մադրիդ 6,103,000
2 Բարսելոնա Կատալոնիա Բարսելոնա 4,851,000
3 Վալենսիա Վալենսիայի համայնք Վալենսիա 1,499,000
4 Սևիլյա Անդալուզիա Սևիլյա 1,262,000
5 Բիլբաո Բասկերի երկիր Բիսկայ 1,000,000
6 Մալագա Անդալուզիա Մալագա 900,000
7 Օվիեդո–Խիխոն Աստուրիաս Աստուրիաս 844,000
8 Ալկանտե–Էլչե Վալենսիայի համայնք Ալկանտե 793,000
9 Լաս Պալմաս դե Գ.Կ. Կանարյան կղզիներ Լաս Պալմաս 750,000
10 Սարագոսա Արագոն Սարագոսա 730,000
Դիրք Քաղաք Շրջան Մարզ Բնակչություն
1 Մադրիդ Մադրիդ Մադրիդ 3,213,271
2 Բարսելոնա Կատալոնիա Բարսելոնա 1,615,908
3 Վալենսիա Վալենսիայի համայնք Վալենսիա 810,064
4 Սևիլյա Անդալուզիա Սևիլյա 703.206
5 Սարագոսա Արագոն Սարագոսա 699.240
6 Մալագա Անդալուզիա Մալագա 566,447
7 Մուրսիա Մուրսիա Մուրսիա 430,571
8 Պալմա դե Մալյորկա Բալեարյան կղզիներ Բալեարյան կղզիներ 401,570
9 Լաս Պալմաս դե Գ.Կ. Կանարյան կղզիներ Լաս Պալմաս 381,723
10 Բիլբաո Բասկերի երկիր Բիսկայ 353,340
Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Տոլեդո քաղաքը
Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Խոշոր քաղաքների բնակչությունը
Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Լաս Պալմաս դե Գ.Կ. քաղաքը

Ազգային փոքրամասնություններ

Իսպանիայում են բնակվում նախկին գաղութներից ներգաղթած բնակչության հետնորդներ՝ առավելապես Հասարակածային Գվինեայից և որոշ մասը Հյուսիսային-Սահարայից և Կարիբյան ծոցի երկրներից, որոնք վերջերս են բնակություն հաստատել Իսպանիայում։ Նաև զգալի մաս են կազմում Ասիայի էմիգրանտները, որոնց մեծ մասը չինացիներ, հնդիկներ, ֆիլիպինցիներ և մերձավոր արևելքի և հարավային ասիայի երկրներից են, Լատինական Ամերիկայի բնակչությունը նաև մեծ հատված է ապրում և ցուցաբերում է մեծ աճի միտում։ Մյուս աճող խմբերն են բրիտանացիները 760,000՝ 2006 թվականի տվյալներով, գերմանացիները և այլ էմիգրանտներ Եվրոպայի այլ տարածքներից։

Իսպանիայում մեծ թիվ են կազմում նաև գնչուները, որոնք ներգաղթել են 16-րդ դարից սկսած և այժմ կազմում են մոտ 700,000։

    Իսպանիայում կա մեծ թվով հայկական համայնք, որոնք բնակվում են Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում, Սևելիայում, Մալագայում, Կադիսում և այլ քաղաքներում։ Հայերի թիվը Իսպանիայում մոտ 55.000 է։

Ներգաղթ

Ըստ Իսպանիայի կառավարության տվյալների Իսպանիայում 2007 թվականի դրությամբ ապրում են 4.5 միլիոն օտարերկրացի, այլ տվյալներով նրանց թիվը կազմում է 4.8 միլիոն, կամ ընդհանուր բնակչության 11%-ը։ Ըստ բնակության թույլտվություն տվյալների 2011 թ. դիմել են ավելի քան 860.000-ը Ռումինիաից, մոտ 770.000-ը Մարոկկոյից, մոտ 360,000-ը Էկվադորից և 270,000-ը Կոլումբիայից։ Մեծ համայնքներ ունեն նաև Մեծ Բրիտանացիները, Բոլիվացիները, Գերմանացիները, Իտալացիները, Բուլղարացիները և Չինացիները։ Ավելի քան 200,000 ներգաղթականներ Աֆրիկայից են։ 2000 թվականից Իսպանիայի բնակչությունը ունեցավ կտրուկ աճ, չնայած ծնելիությունը մնում է ցածր մակարդակի վրա։ Այս անսպասելի և շարունակական միգրանտների ներհոսքի պատճառով, հատկապես ծովով աննկատ ժամանումները, առաջացրեցին նկատելի սոցիալական լարվածություն։

ԵՄ երկրների մեջ Իսպանիան էմիգրանտների միջին թվով երկրորդն է Կիպրոսից հետո, իսկ բացարձակ մեծությամբ՝ առաջինը։ Այս բարձր մակարդակը մի քանի պատճառ ունի, ներառված Իսպանիայի մշակութային կապը Լատինական Ամերիկայի հետ, նրա աշխարհագրական դիրքը, սահմանի թույլ պաշտպանվածությունը, ստվերային տնտեսության բարձր մակարդակը հատկապես շինարարության և գյուղատնտեսության ոլորտում, որոնք շահագռգռված են ավելի էժան աշխատուժ ունենալ քան իսպանացիներն են։

Մեկ այլ վիճակագրականորեն նշանակալի գործոն է մեծ թվով ԵՄ ծագման բնակիչների ներգաղթ Իսպանիա՝ սովորաբար հանգիստ միջերկրական ափը։ Փաստացի Իսպանիան Եվրոպայի ամենամեծ միգրանտներ կլանող երկիրն էր, 2002-2007 թթ. նրանց թիվը կրկնապատկվեց հասնելով 2.5 միլիոնի։ Ըստ Financial Times պարբերականի Իսպանիան Արևմտյան Եվրոպայի ամենացանկալի երկիրն է զբոսաշրջիկների մոտ։

Էմիգրանտների թիվը 1996 թվականից 500,000-ից դարձավ 5.2 միլիոն 2008 թվականին, երբ ընդհանուր բնակչության թիվը 40 միլիոն էր։ Միայն 2005 թվականին Իսպանիայում գրանցվել է մոտ 700,000 էմիգրանտ։

Լեզուներ

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Իսպանիայի լեզուները (պարզեցված)
     Իսպաներեն      Կատալոներեն      Բասկերեն      Գալիսերեն      Օքսիտաներեն      Աստուրերեն      Արագոներեն

Իսպաներենը (español կամ castellano, Կաստիլերեն) լայն տարածում ունի բազմաթիվ երկրներում։ Իսպանիայում միակ լեզուն է, որ համարվում է մայրենի։ Սակայն որոշ տարածաշրջանային լեզուներ ստացել են կիսապաշտոնական կարգավիճակ իրենց տեղական կանոնակարգերով։

Կան նաև այլ գոյատևող Ռոմանական փոքրամասնությունների լեզուներ, ինչպիսիք են Աստուր-Լեոնեսե լեզվաընտանիքը, որը ներառում է Աստուրերնը և Լեոնեսերոնը։ Ինչպես նաև Արագոնեսերենը, որով խոսում են Արագոնում։ Ինչպես Բասկերենը, Կալաոներենը և Գալիսերենը, այս լեզուները չունեն պաշտոնական կարգավիճակ։

Կրթություն

Պետական կրթությունը Իսպանիայում անվճար է և պարտադիր 6-16 տարեկան երեխաների համար։ Ներկայիս կրթական համակարգը հաստատվել է 2006 թվականին կրթության մասին օրենքով։

Կրոն

Կաթոլիզմը Իսպանիայի հիմնական կրոնն է և չնայած այն այլևս չունի պաշտոնական կարգավիճակ, Կաթոլիզմ են դասավանդում բոլոր դպրոցներում և կրթական հաստատություններում, չնայած, որ մեծ թիվ են կազմում մուսուլման ուսանողները։ 2009 թվականի հուլիսին պաշտոնական հարցումներից պարզ դարձավ, որ երկրի 73%-ը կաթոլիկ են, 2.1%-ը այլ կրոնի և մոտ 22%-ը ոչ մի կրոնի չեն դավանում, որոնցից 7.3% աթեիստ են։ Իսպանացիների մեծ մասը չեն մասնակցում կրոնական ծիսակատարություններին։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Սանտիագո դե Կոմպոստելա տաճար

Իսկ 2006 թվականի հարցումներով միայն 48%-ն է հավատում աստծուն, իսկ 41%-ի իրենց համարում են աթեիստ։ Միայն 22%-ն էր մասնակցել կրոնական ծիսակատարությունների վերջին մեկ ամսվա ընթացքում։ Չնայած իսպաներեն հասարակությունը դարձել է զգալիորեն ավելի շատ աշխարհիկ վերջին տասնամյակների ընթացքում, ներհոսքը Լատինական Ամերիկայի գաղթականների, ովքեր հակված են ուժեղ կաթոլիկ լինելու, օգնեցին, որ կաթոլիկ եկեղեցին վերականգնվի։

բողոքական եկեղեցիները ունեն մոտ 1,200,000 անդամ։ Կան մոտ 105,000 Եհովայի վկաներ։

Վերջին ներգաղթի ալիքները նաև հանգեցրեցին մուսուլմանների մեծ թվով աճի, որոնք Իսպանիայում կազմում են մոտ մեկ միլիոն։ Ներկայումս Իսլամը Իսպանիայում հանդիսանում է երկրորդ խոշորագույն կրոնը, ընդհանուր բնակչության մոտ 2.3%-ը իսլամի հետևորդ է։ Մուսուլմանների վտարումից հետո 1492, նրանք չէին ապրում Իսպանիայում դարեր շարունակ։ 19-րդ դարի վարջին Աֆրիկայում իրականացրած գաղութարարության հետևանքով մեծ թվով Մարոկկոցիներ և Արևմտյան Սահարացիներ ստացան Իսպանիայի քաղաքացիություն։ Նրանց թիվը գնալով աճեց Մարոկկոյից և այլ աֆրիկյան երկրներից գաղթածների շնորհիվ։

Հուդաիզմը Իսպանիայում 1492 թվականից գործնականում չէր գործում մինչև 19-րդ դարի սկզբները, երբ հրեաները նորից թույլտվություն ստացան բնակվել երկրում։ Այժմ Իսպանիայում բնակվում են մոտ 62,000 հրեաներ, կամ բնակչության ընդհանուր թվի 0.14%-ը։ Նրանց մեծ մասը անցյալ դարում ժամանածների նախնիներ են։

Մշակույթ

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Սուիդեդ դե լաս Արտես ի լաս Սիենսաս կիսագունդը, Վալենսիա

Իսպանիան մի արևմտյան երկիր է, որի մշակույթը ունի հունա-հռոմեական արմատներ։ Երկրի մշակույթի վրա իրենց ազդեցությունն են թողել բազմաթիվ ժողովուրդներ, որոնք ապրել են պատմության ընթացքում, ներառած Իբերիացիները, Կելտերը, Հռոմեական կայսրությունը, Իսլամիստները, հրեաները և հռոմեական կաթոլիկ եկեղեցին։

Իսպանիան իր Միջերկրական-ատլանտյան միջավայրով մեծ դեր է խաղացել մշակույթի ձևավորման հարցում։ Իսպանիան Իտալիայից հետո ունի երկրորդ ամենաշատ ՅՈԻՆԵՍԿՕ – ի Համաշխարհային ժառանգության վայրերը աշխարհում, ընդհանուր 46։

Գրականություն

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Միգել դե Սերվանտեսի դասական նովել Դոն Կիխոտը

Իսպանիայի գրականություն տերմինը օգտագործվում է իսպաներեն լեզվով գրված ստեղծագործությունների վերաբերյալ։ Պարտադիր չէ, որ գրողը ծնված լինի Իսպանիայում։ (Իսպաներենից բացի այլ գրականության համար Իսպանիայում տես Կատալոնական գրականություն, Բասկ գրականություն և Գալիսերեն գրականություն)։ Հատկապես Իսպանա-Ամերիկյան գրականության համար տես Լատինա-Ամերիկյան գրականություն։ Պատմական, աշխարհագրական և ազգային բազմազանության հետևանքով Իսպանիայի գրականությունը ունեցել է մեծ ազդեցություն և հայտնի է իր բազմազանությամբ։

Միգել դե Սերվանտեսը թերևս ամենահայտնի իսպանացի հեղինակն է իր Դոն Կիխոտ ստեղծագործությամբ, որը համարվում է Իսպանիայի խորհրդանիշ և արևմտյան դասական գրականության հիմնադիր։

Արվեստ

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Գուգենհայմ թանգարանը Բիլբաոյում

Իսպանիայի արվեստագետները մեծ ներդրումներ են ունեցել տարբեր Եվրոպական արվեստի շարժումներում։ Ի շնորհիվ աշխարհագրական և պատմական բազմազանության Իսսպանիայի արվեստ մեծ ներդրում է ունեցել համաշխարհային արվեստում։ Մարրական ժառանգությունը Իսպանիայում, հատկապես Անդալուզիայում, դեռևս կարելի է տեսնել այնպիսի քաղաքներում ինչպիսիք են Կորդոբան, Սևիլյան և Գրանադան։ Եվրոպայի թողած ազդեցությունը մեծ է ներառված Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի, հատկապես Բարոկկոյի և Նոր դասականների ժամանակաշրջաններում։

Կինո

Իսպանական կինոն վերջին շրջանում մեծ հաջողությունների է հասել միջազգային մրցանակաբաշխություններում, այդ թվում Օսկարի։ Իր երկար պատմության իսպանական կինոյի մեծ ռեժիսոր Լուիս Բունյուելը առաջինն է հասել համաշխարհային ճանաչման։ Մյուս հայտնի ռեժիսորներն են Պեդրո Ալմոդովարը, ով ճանաչում է ձեռք բերել սկսած 1980-ականներին և Ալեխանդրո Ամենաբարը։

Հայտնի դերասաններից են Խավիեր Բարդեմը և Բենիսիո Դել Տորոն, իսկ դերասանուհիներից՝ Վիկտորիա Աբրիլը, Անա Բելենը, Արիադնա Հիլը, Կարմեն Մաուրան, Պենելոպե Կրուսը և այլք։

Իսպանական կինոյի լավագույն աշխատանքի համար սահմանվել է «Գոյա» ամենամյա ազգային կինոմրցանակը, որը շնորհվում է 1987 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարվա հունվար-փետրվար ամիսներին։ Այն կոչվել է այդպես ի պատիվ իսպանացի հայտնի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի և իրենից ներկայացնում է բրոնզե կիսանդրի։ Առաջին մրցանակաբաշխությունը ընդգրկել է 15 անվանակարգ, ներկայումս այն շնորհվում է 28 անվանակարգերում։

Ճարտարապետություն

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Պլազա դե Սիբելես, Մադրիդ

Իսպանիայի ճարտարապետությունը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային ճարտարապետության զարգացման մեջ։ Իսպանիայի ճարտարապետության նմուշներ կան ոչ միայն ներկայիս Իսպանիայի տարածքում, այլ նաև նախկին Հիսպանիկայի և քրիստոնեական այլ թագավորությունների տարածքներում։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Սագրադա Ֆամիլիա, Բարսելոնա

Հռոմեացիների կողմից հիմնադրված Կորդոբան դարձավ Հռոմեական ժամանակաշրջանում մշակութային մայրաքաղաք, ներառելով նաև Արաբական ոճը իսլամական իշխանության տարիներին։ Ավելի ուշ արաբական ոճը ավելի զարգացավ երկրում և դրա փայլուն վկայությունն է Նասրիդ դինաստիայի ժամանակաշրջանում կառուցված պալատական համալիրը Գրանադայում։

Նույն ժամանակահատվածում քրիստոնեական թագավորությունները ձեռք բերեցին սեփական ճարտարապետական ոճը, նրանց ոճը միաձուլվեց Եվրոպական ոճային այնպիսի համադրությունների հետ, ինչպիսիք էին Ռոմանական ոճը և Գոթական ոճը։ Այսպիսի ոճով շինություններ կառուցվեցին երկրի ամբողջ տարածքով՝ միախառնվելով մուսուլմանական ոճին։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Աուդիտորիո դե Տեներիֆե, Սանտա Կրուզ դե Տեներիֆե

Մոդերնիզմի ժամանումը ազդեցություն ունեցավ 20-րդ դարում կառուցված տաճարների վրա։

Երաժշտություն

Իսպանական երաժշտությունը երբեմն նույնականացվում է ֆլամենկոյի հետ։ Արևմտյան երաժշտական ժանրը, որը շատ սիրված է տարածաշրջանում, տարածաշրջանից դուրս ճանաչված չէ։ Տարբեր շրջանային ժողովրդական երաժշտություններ կան Արագոնում, Կատալոնիայում, Կաստիլիայում, Վալենսիայում, Բասկերի երկրում, Գալիսիայում և Աստուրասում։ Փոփը, Ռոքը, հիփ հոփը և ծանր մետալը նույնպես ճանաչված են։

Դասական երաժշտության մեջ Իսպանիան ունեցել է շատ ճանաչված կոմպոզիտորներ ինչպիսիք են Իսահա Ալբանիզը, Մանուել դե Ֆելլան և Էնրիկե Գրանադոսը ու երգիչներ և տենորներ ինչպիսիք են Պլասիդո Դոմինգոն, Խոսե Կարերասը, Մոնտսերատ Կաբալիե ն, Ալիսիա դե Լարրոչան, Ալֆրեդո Կրաուսը, Պաբլո Կասալսը, Ռիկարդո Վինասը, Խոսե Իտուրբին, Պաբլո դե Սարասատեն, Խորդի Սավալը և Թերեզա Բերգանսան։ Իսպանիայում կան մոտ քառասուն մասնագիտացված համույթ։

Ամենաճանաչված երաժշտական գործիքը կիթառն է, որի հայրենիքը Իսպանիան է։ Ամենահայտնի կիթառահարը Պակո դե Լուսիան է։

Խոհանոց

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Պաելյա, ավանդական վալենսիական ուտեստ

Իսպանական խոհանոցը ունի ճաշատեսակների մեծ բազմազանություն, որոնք հետևանք են տարբեր աշխարհագրական, մշակութային և կլիմայական ազդեցությունների։ Նրա ձևավորման վրա մեծապես ազդել է ծովամթերքների մատչելիությունը (երկիրը շրջապատում են մի քանի ծովեր)։ Իսպանական խոհանոցը արտացոլում է երկրի խոր Միջերկրական արմատները։ Իսպանիայի պատմություն ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ մշակութային ազդեցությունները հանգեցրել են սեփական յուրահատուկ խոհանոցի ձևավորմանը։ Մասնավորապես, հեշտությամբ հայտնաբերվել են երեք հիմնական բաժիններ։

  • Միջերկրյածովյան Իսպանիայի բոլոր ափամերձ տարածքները սկսած Կատալոնիայից մինչև Անդալուզիա. ծանր օգտագործման ծովամթերք, ինչպիսիք են pescaíto fritoն, որոշ սառը ապուրներ գազպոչոյի նման և շատ բրնձային ճաշատեսակներ Պաելյայի նման և արոզ նեգրո Կատալոնիայից։
  • Ներքին Կաստիլիա. տաք, թանձր ապուրներ ինչպիսիք են հացի ու սխտոր վրա հիմնված Կաստիլյան ապուրը, ինչպես նաև իսպանական խոզապուխտը։
  • Ատլանտիկ Իսպանիայի հյուսիսայի ափը, բանջարեղենով և ձկնային ուտեստներ, ինչպիսիք են pote gallego և մարմիտակոն։

Գիտություն և տեխնիկա

19-րդ և 20-րդ դարերում գիտությունը Իսպանիայում անկում ապրեց կապված քաղաքական և սոցիալական ծանր վիճակի հետ։ Այնուամենայնիվ Իսպանիան ունեցել է պատմության մեջ մեծ դեր ունեցած գիտնականներ և ճարտարագետներ։ Ճանաչված գիտնականներից են Միգել Սերվետը, Սանտիագո Ռամոն ի Կայալը, Նարցիս Մոնտուրիոլ ի Էստարիոլը, Սելեդոնիո Կատայուդը, Խուան դե լա Սիերվան և Սեվերիո Օչոյան։

Սպորտ

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Կամպ Նոու, Բարսելոնա

Իսպանիայում ամենաճանաչված մարզաձևը ֆուտբոլն է սկսած 20-րդ դարի սկզբից։ Ռեալ Մադրիդը և Բարսելոնան երկու ամենաճանաչված ակումբներն են Իսպանիայում և աշխարհում։ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում 1964, 2008 և 2012 թվականներին և դարձել է 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն։

Բասկետբոլը, թենիսը, հեծանվասպորտը, հանդբոլը, մոտոսպորտը և ավելի ուշ Ֆորմուլա 1-ը նույնպես շատ կարևոր են Իսպանիայում, և նրան հաճախ չեմպիոններ են դառնում այս մարզաձևերում։ Ներկայումս Իսպանիան համաշխարհային սպորտում մեծ տեղ է գրավում, հատկապես 1992 Ամառային Օլիմպիական խաղերից հետ Բարսելոնայում, որը մեծ դեր խաղաց երկրում սպորտի զարգացման գործում։

Ռաֆայել Նադալը Իսպանիայի լավագույն թենիսիստն է, որը հաղթել է բազմաթիվ մեծ սաղավարտի և այլ մրցույթներում։ Ալբերտո Կոնտադորը իսպանացի լավագույն հեծանվորդն է, որը հաղթել է բազմաթիվ մրցույթներում, ներառյալ երեք անգամ Տուր դե Ֆրանսը։

Հայերը Իսպանիայում

Հայ-իսպանական առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից, սակայն գործուն են դարձել միայն միջին դարերում՝ Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանում։ 1385 թ-ին Կաստիլիայի թագավորը հրովարտակով Մադրիդը (Վիլյառեալ և Անդուխար քաղաքների հետ) նվիրել է Լևոն Զ Լուսինյան արքային՝ ցկյանս տնօրինելու իրավունքով։ 16-17-րդ դարերում հաճախացել են հայ վաճառականների այցելությունները Իսպանիայի առևտրական կենտրոններ։ Ներկայումս Իսպանիայում բնակվում է 50.000 հայեր, որոնք ապրում են հիմնականում Մադրիդում, Բարսելոնայում, Սևիլյայում, Վալենսիայում և այլ քաղաքներում։ Իսպանիայում Հայաստանի սփյուռքի նախարարի խորհրդական է նշանակվել Գասպար Պետրոսյանը, ով մեծ ջանքեր է գործադրում համայնքային կյանքը զարգացնելու ուղղությամբ։ Բարեկամական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Իսպանիաի միջև։

Ազգային տոներ

Ազգային տոները, որոնք նշում են Իսպանիայում ընդգրկում են կրոնական (Հռոմի կաթոլիկ), ազգային և տարածաշրջանային ավանդույթները։ Ամեն համայնք իրավունք ունի նշել առավելագույնը 14 ազգային տոն տարվա ընթացքում, որոնցից 9-ից ավելին որոշում է երկրի կառավարությունը։ Իսպանիայի ազգային օրը հոկտեմբերի 12-ն է։

Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 
Սան Սեբաստիան քաղաքը

Ծանոթագրություններ

    Նշումներ
Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն  Ընթերցե՛ք «Իսպանիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 402 Իսպանիա: Անվանում, Պատմություն, Աշխարհագրություն 

Tags:

Իսպանիա ԱնվանումԻսպանիա ՊատմությունԻսպանիա ԱշխարհագրությունԻսպանիա ՔաղաքականությունԻսպանիա ՏնտեսությունԻսպանիա ԺողովրդագրությունԻսպանիա ՄշակույթԻսպանիա Հայերը յումԻսպանիա Ազգային տոներԻսպանիա ԾանոթագրություններԻսպանիա Արտաքին հղումներԻսպանիաԱնդորրաԱտլանտյան օվկիանոսԲալեարյան կղզիներԵվրոպաԻսպաներենԿանարյան կղզիներՄիջազգային հնչյունական այբուբենՄիջերկրական ծովՊիրենեյան թերակղզիՊորտուգալիաՋիբրալթարՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ռուբեն Եսայան (վիդեոբլոգեր)Աշխարհի երկրներն ըստ տարածքիԿոմիտասՀայաստանի զինանշանՍուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարԱրմավիրի մարզՎաղ հղիության արյունահոսությունՀարավային ԿորեաԱրգանդԱռնո ԲաբաջանյանՄիքայել ՆալբանդյանԴիմակահանդես (Արամ Խաչատրյան)Վերք Հայաստանի (վեպ)Դաշտանային ցիկլԼևոն Տեր-ՊետրոսյանՎարդան ՄամիկոնյանՆԱՏՕԷկզեմաԾիրանՄաշկաբորբԴրաստամատ ԿանայանՄինաս ԱվետիսյանԿոկորդի քաղցկեղՍյունիքի մարզԳուրգեն ՄահարիՀայ գրողների կեղծանունների ցանկՀեպատիտ CՍերո ԽանզադյանՉարենցավանԱնանիա ՇիրակացիՁայնավորներԴվինՄովսես ԳորգիսյանԹամարա ՊետրոսյանSourԱրտարգանդային հղիությունՇառլ ԱզնավուրԴերբայՀաստատուն բաղադրության օրենքՀին ՀունաստանՀատապտուղԹիրեոտրոպ հորմոնԱրծիվներԱլեքսանդր ՇիրվանզադեԵրկրի օրՍիրտՍալոմեԴերենիկ ԴեմիրճյանՎահանանց պատերազմԳորշ արջԱրգանդի միոմաՍաուդյան ԱրաբիաԼեղապարկՁկներՔարային շինանյութերԹութքԱրեգակի խավարումԷրիթրոցիտների նստեցման արագությունՍայաթ-ՆովաԱրքիմեդի օրենքԱրման ԾառուկյանՍիամանթոՎանի թագավորությունԿանաչ դաշտը (պատմվածք)ԴիսհիդրոզՊյութագորասի թեորեմՍևանավանքԳունային խորհրդանիշներՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՏիգրան ՄեծՌափայել ՊատկանյանԿենդանիներԶատիկՄոնթե Մելքոնյան🡆 More