Մարդու Առնանդամի Չափս

Մարդանց մոտ առնանդամի չափսերը (երկարությունը և տրամագիծը) տարբեր են, այդ թվում, երբ առնանդամը թուլացած կամ էրեկցված է։ Բացի բնական տարբերություններից, կան նաև մի շարք այլ գործոններ, որոնք ազդում են առնանդամի չափսի վրա՝ գրգռման աստիճանը, օրվա ժամը, սենյակի ջերմաստիճանը, տագնապները, սպորտով զվաղվելը և սեռական հարաբերության հաճախությունը։ Մյուս պրիմատների, այդ թվում՝ գորիլայի համեմատ, մարդու առնանդամը ամենահաստն է, ինչպես համեմատական, այնպես էլ բացարձակ առումներով։

Մարդու Առնանդամի Չափս
Սխեմա, որը ցույց է տալիս, թե ինչպես պետք է չափել մարդու առնանդամի երկարությունը և տրամագիծը։

Այն հետազոտություններում, որի ժամանակ մարդիկ չափում են իրենք իրենց առնանդամի չափսը՝ առնանդամի միջին չափսը շատ ավելի մեծ է ստացվում, քան երբ չափումներն իրականացնում են մասնագետները։ 2015 թվականին 15521 տղամարդկանց առնանդամի չափսերի հետազոտությունը թույլ է տալիս եզրակացնել, որ էրեկցված առնանդամի միջին երկարությունը 13,12 սմ է, իսկ միջին տրամագիծը՝ 11,55 սմ։ Թուլացած առնանդամի երկարությունը անմիջականորեն չի կարող խոսել էրեկցված առնանդամի երկարության մասին։

Առնանդամի հիմնական աճը մարդու մոտ տեղի է ունենում մինչև 5 տարեկանը և սեռական հասունացման սկզբին հաջորդող տարուց մինչև առնվազն 17 տարեկանը։

Առնանդամի չափսի և մարմնի այլ անդամների մեծության հարաբերության ոչ մի հետազոտության ընթացքում վիճակագրորեն հավաստի կապ չի հայտնաբերվել։ Բացի ժառանգականությունից, առնանդամի աճի վրա կարող են ազդել մի շարք արտաքին գործոններ, օրինակ՝ էնդոկրինային խանգարիչները։ Մարդու էրեկցված առնանդամը, որը ձևավորման խնդիրներ չունի, բայց ունի 7 սմ-ից պակաս երկարություն, բժշկության մեջ հայտնի է միկրոառնանդամ (միկրոպենիս) անվամբ։

Հետազոտություններ

Մարդու Առնանդամի Չափս 
Առնանդամի չափսերի բաշխվածությունն ըստ երկարության։ Առնանդամների 45%-ը ունի 12-14 սմ երկարություն։
Մարդու Առնանդամի Չափս 
Առնանդամի չափսերի բաշխվածությունն ըստ տրամագծի։ Էրեկցված առնանդամների 81%-ը (կանաչ) ունի 10-13 սմ տրամագիծ։

Չնայած տարբեր հետազոտությունների առկայությանը, ընդունված է համարել, որ մարդու էրեկցված առնանդամը ունի 12,9-15 սմ երկարություն։

Վիլի և նրա թիմի 2015 թվականին իրականացրած բժշկական համակարգային հետազոտությունը նույն արդյունքն է ցույց տվել։ Ըստ այս հետազոտության՝ թուլացած, ձգված-չէրեկցված և էրեկցված առնանդամի միջին երկարությունը համապատասխանաբար 9,16 սմ, 13,24 սմ և 13,12 սմ է, իսկ թուլացած և էրեկցված առնանդամի միջին տրամագիծը՝ 9,31 սմ և 11,66 սմ։ Էրեկցված առնանդամի երկարությունը չափվել է նախացայլքային ճարպաշերտը հետ սեղմելով, իսկ տրամագծի չափումն իրականացվել է առնանդամի հիմքում կամ միջին հատվածում։

Ծանոթագրություններ

Tags:

ԳորիլաԷրեկցիաՄարդու առնանդամՊրիմատներՍեռական հարաբերություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՆոյԵրիտասարդ թուրքերԱրտարգանդային հղիությունՔիմիական ռեակցիաներՀայաստանի ազգային հերոսԱշոտ Բ ԵրկաթՀավասարասրուն եռանկյունՁկներԱնտանտԼեոնարդո դա ՎինչիԱռաջին համաշխարհային պատերազմԶվարթնոց միջազգային օդանավակայանԿիստաԵրկիրԹրաֆիքինգԿլաուդիա ԿարդինալեԿանադաԲարդ համադասական նախադասությունՍևանա լիճԱրարատ (ֆիլմ)Անալ սեքսԽոր ՎիրապՀովհաննես ԲաղրամյանՀուլիոս ԿեսարԳրիգոր ԼուսավորիչԷկզեմաԹալեաթ փաշաՄաշկաբորբԵրվանդունիների թագավորությունԿարսՍրտամկանի ինֆարկտՍեռական հարաբերությունԱրարատի մարզԱրթուր ՉիլինգարովՀականիշԱղասի ԱյվազյանԲանաստեղծությունԱշտարակ (քաղաք)Արամ ԵրկանյանՉինաստանԱրտաշեսյանների թագավորությունՍանահինի վանական համալիրԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՀերհերի ձորՆԱՏՕԹոքերՍիլվա ԿապուտիկյանԳլխավոր էջԵռանկյունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱրյան ճնշումԼիոնել ՄեսսիՇահան ՆաթալիՕրգազմՍև խոռոչՆոր ԶելանդիաՎագրՕյկոֆոբիաԱռողջ ապրելակերպՄակերեսԹուրքիաԶվարթնոցի տաճարՄագաղաթՀայաստանի դրոշՎիլսոնյան ՀայաստանԷվերեստԼեոնիդ ԱզգալդյանՄեղրԾիծեռնակաբերդի բլուրՄխիթար ՍպարապետԱմերիկայի Միացյալ ՆահանգներՈսկեպարԱշխարհի երկրներն ըստ տարածքիԳորտեր🡆 More