Գիշատիչներ

ԴասակարգումըՎիքիցեղերում

Գիշատիչներ
Գիշատիչներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Լատիներեն անվանում
Carnivora
Ենթակարգեր
  • Կատվանմաններ (Feliformia)
  • Շնանմաններ (Caniformia)

Գիշատիչներ
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180539
NCBI 33554
EOL 7662

Գիշատիչներ (լատին․՝ Carnivora — «մսակեր»), ընկերքավոր կաթնասունների (Mammalia) կարգ, որը ընդգրկում է շնանմանների (Caniformia) և կատվանմանների (Feliformia) ենթակարգերը։ Կարգի 11 ընտանիքները ընդգրկում են շուրջ 270 տեսակ և 110 ցեղ, որոնք տարածված են համարյա ամբողջ մոլորակով։ Ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը մսակեր կենդանիների դասական օրինակներ են և սնվում են հիմնականում ողնաշարավորներով։ Գիշատիչներին կարող են բաժանել նաև ցամաքաբնակ գիշատիչների (Fissipedia) և մաշկոտանիների (Pinnipedia) խմբերի մեջ։

Carnivora բառի լատիներեն թարգմանությունը «մսակեր» է և կազմված է երկու արմատներից՝ caro (carnis բառի սեռական հոլով) «միս» և vorare «խժռել»։

Միշտ չէ, որ գիշատիչները սնվում են մսով։ Արջերը (Ursidae) ամենակերներ են, իսկ որոշ տեսակներ, օրինակ՝ մեծ պանդան ընդհանրապես բուսակեր է։ Միևնույն ժամանակ կան նաև կաթնասուններ, որոնք չեն պատկանում գիշատիչների կարգին, բայց գիշատիչ են։ Դրանցից են առնետները, ոզնիները, կուղբերը, փորսուղները, որոշ կապիկներ, օպոսումներ, զրահակիրներ և այն։

Կենդանաբանները տարբերում են գիշատիչներ (մսակերներ), կապված կենդանու սննդառությունից և գիշատիչներ, որպես առանձին տաքսոնոմիական միավոր։ Առօրյա կյանքում գիշատիչ անվանում են ոչ միայն կաթնասուններին, այլ նաև տարբեր ոչնչացած ողնաշարավորներին, շնաձկներին, թռչուններին և այլն։ Ըստ Հրաչյա Աճառյանի՝ գիշատիչ անվանումը ծագում է գէշ արմատից (նշանակում է՝ դի, դիակ, նաև՝ բզկտված մարմնի կտոր, հետագայում բարբառներում ձեռք է բերել վատ, տգեղ, անբարո նշանակությունը)։ Այսպիսով, գիշատիչ նշանակում է դիակ բզկտող, պատառոտող։

Գիշատիչների դասակարգումը վերջին տարիներին, կապված մոլեկուլագենետիկական ուսումնասիրությունների հետ, կրել է մի շարք փոփոխություններ։ Ներկայումս գիշատիչների կարգը ստորաբաժանվում է երկու ենթակարգի՝ շնանմանների և կատվանմանների, որոնք ներառում են 15 կամ 16 ընտանիքի շուրջ 280 կաթնասուններ։

  • կարգ Գիշատիչներ (Carnivora)
    • ենթակարգ Շնանմաններ (Caniformia)
    • ենթակարգ Կատվանմաններ (Feliformia)
      • ընտանիք Կատվայիններ (Felidae), 37 տեսակ (առյուծ, վագր, հովազ, կատուներ, լուսան և այլն)
      • ընտանիք Վիվերայիններ (Viverridae), 35 տեսակ (գենետ, ցիվետ, լինսանգ, մուսանգ, բինտուրոնգ)
      • ընտանիք Մանգուստայիններ (Herpestidae), 33 տեսակ (մանգուստներ, սուրիկատ)
      • ընտանիք Բորենիներ (Hyaenidae), 4 տեսակ (բորենի, հողագայլ)
      • ընտանիք Մադագասկարյան գիշատիչներ (Eupleridae), 10 տեսակ (ֆոսսա, մունգո, ֆալանուկ, ֆանալուկ)
      • ընտանիք Նանդինայիններ (Nandiniidae), 1 տեսակ (աֆրիկյան արմավենային ցիվետ)

Գրականություն

  • Биологический энциклопедический словарь под редакцией М. С. Гилярова и др. — М.։ Сов. энциклопедия, 1989.
  • Корытин С. А.  Поведение и обоняние хищных млекопитающих. 2-е изд. — М.։ Изд-во ЛКИ։ URSS дистрибьютор, 2007. — 224 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 73 Գիշատիչներ 
Գիշատիչներ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիշատիչներ» հոդվածին։
Գիշատիչներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիշատիչներ» հոդվածին։

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Քաոս (վեպ)ՁեռնաշարժությունԱռաքյալը (Մուրացան)Երկիր ՆաիրիԿենդանակերպՄարքեթինգԺաքի ՆերսեսյանԴերբայական դարձվածԼևոն ԱրոնյանՄաշկի սնկային հիվանդություններՀեշտոցՍիամանթոՀիսուսԵղանակՀամո ՍահյանՀայկական լեռնաշխարհԹալեաթ փաշայի սպանությունՀայկական գամփռԱրարատի մարզՋրծաղիկՎահանագեղձԽրիմյան ՀայրիկՊաղպաղակՎայոց ձորի մարզԱլեն ՍիմոնյանԿանդիդոզՄուսա լեռան քառասուն օրը (ֆիլմ)Սասնա ծռերում գործող անձանց անուններՊետրոս ԴուրյանՎերածնունդԱրևմտյան ՀայաստանԱրյունՀովհաննավանքՀարցական և հարաբերական դերանուններՄազաթափությունԷպիլեպսիաՍողոմոնի երգերըՀայ գրերի գյուտՀայրենական մեծ պատերազմՁվարանի կիստաԱնիԲեզոարյան այծԱկրոստիքոսՇառլ ԱզնավուրԱնտանտՍպիտակ ձին (պատմվածք)Մեծ ՄհերՀամիդյան ջարդերԱրտաշես Ա ԲարեպաշտԱլբերտ ԱյնշտայնՇրջակա միջավայրԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԽաչակրաց արշավանքներՍեղան (երկրաչափություն)ՈւկրաինաԱծանցՀայերԿանոնավոր եռանկյունՄարդու կմախքԹթենու մետաքսագործԲեհաեդդին ՇաքիրՔարերի սիմֆոնիաԱրևելյան ՀայաստանՁկներԱրարատՌափայել ՊատկանյանՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՀրեաներՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԵվրոպայի դրոշներՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունԱդոլֆ ԱնդերսենԶոլի ԱդոկԵվրոպաԹորոս ՌոսլինՄոնթե ՄելքոնյանՊետությունՄանդակ🡆 More