Թորոս Ռոսլին: նկարիչ

Թորոս Ռոսլին (1210 - 1270), 13-րդ դարի 2-րդ կեսի հայ կիլիկյան դպրոցի մանրանկարիչ և գրիչ։ Ստեղծագործել է Հռոմկլայում և արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»։

Թորոս Ռոսլին
Թորոս Ռոսլին: Կյանքն ու գործունեություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ
Ծնվել է1210/16
Վախճանվել է1270
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԹորոս Ռոսլին: Կյանքն ու գործունեություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Մասնագիտությունմանրանկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներձեռագրերի նկարազարդում
ՄեկենասներԿոնստանդին Ա Բարձրաբերդցի
Ակտիվ շրջանXIII դարի 2-րդ կես
Թորոս Ռոսլին: Կյանքն ու գործունեություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ Toros Roslin Վիքիպահեստում

Կյանքն ու գործունեություն

Ռոսլինի ստեղծագործական ողջ գործունեությունն ընթացել է Հռոմկլայում, որտեղ այդ ժամանակ գտնվում էր կաթողիկոսական աթոռանիստը։ Հռոմկլայում պաշտոնավարած կաթողիկոսները մեծ ուշադրություն էին հատկացնում ձեռագրական մշակույթին, գրչության և մատենական նկարչության զարգացմանը։ Կաթողիկոսական ձեռագրատանը ձևավորված մանրանկարչության դպրոցը գլխավորն էր մյուս դպրոցների մեջ ու վճռական ազդեցություն ունեցավ կիլիկյան և ոչ միայն կիլիկյան գրքարվեստի հետագա զարգացման վրա։ Հռոմկլան իր ծաղկման բարձրակետին հասավ Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի (1221–1267 թթ.) օրոք, որի հովվապետությամբ էլ ծավալվում էր Թորոս Ռոսլինի գործունեությունը։ 

Նկարիչը բարձր համբավ ուներ իր կենդանության օրոք. նա աշխատում էր արքայական ընտանիքի, իշխանների և բարձրաստիճան հոգևորականների պատվերով, բայց Ռոսլինի անունը չի հանդիպում ժամանակակից հայկական աղբյուրներում, բացի իր գրած հիշատակարաններից։ Դրա պատճառներից մեկը նկարիչների անունները չտալու միջնադարյան տարեգիրների սովորությունն էր․

Թորոս Ռոսլին: Կյանքն ու գործունեություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ  Նրանք չեն սիրում հաղորդել նույնիսկ խոշոր փաստի մանրամասերը, և այն, ինչ մենք հետաքրքիր ենք համարում հատկապես ականատեսի պատմածում, նրանք համարում են ավելորդաբանություն՝ անարժան լուրջ գրողի գրչին։ Նրանց գործն է հաղորդել փաստը, իսկ ընթերցողի թեթևամիտ հետաքրքրասիրությունը հագեցնել, նրան զբաղեցնել աշխարհիկ իրադարձությունների փաստի մանրամասներով՝ ցածր է նրանց արժանապատվությունից։ Թորոս Ռոսլին: Կյանքն ու գործունեություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ 

Ռոսլինի ժամանակակից Հովհաննես Երզնկացին հաղորդում է, որ արքայական ընտանիքի անդամները (նկատի ունի Կիլիկիայի թագավորներին) սովորություն ունեին պատվիրել իրենց նկարները տարբեր տարիքներում.

Թորոս Ռոսլին: Կյանքն ու գործունեություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ  Եւ զոր աւրինակ նկարի պատկեր թագաւորի ի մանկութեանն` զնոյն պահէ զնմանութիւն զգայականն կերպ, նոյնպէս կատարեալ հասակին, և ծերութեանն, և յորժամ թագ առնի, իւրաքանչիւրն զնոյն նմանութիւն պահեն։ Թորոս Ռոսլին: Կյանքն ու գործունեություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ 

Էլ ավելի որոշակի է դիմանկարում նմանությունը պահպանելու պահանջը Ներսես Լամբրոնացու «Ատենաբանության» մեջ.

Թորոս Ռոսլին: Կյանքն ու գործունեություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ  Զորօրինակ թէ ախորժէ ոք գծագրութեամբ դեղոց պատկեր նկարագրել՝ զպէսպէս երանգ՝ դեղոցն ի կիր ածէ. և ջանայ ուշիւ իմաստիցն զնա ի տիպ և ի հասակ և ի ձև կենդանեաց յօրինել, զի հաճելի և ցանկալի որպէս զկենդանի թուեսցի տեսողացն` անկենդանին։ Թորոս Ռոսլին: Կյանքն ու գործունեություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ 

Կաթողիկոսական նստավայրի ավերումը 1292 թվականին, որտեղ անցել էր Ռոսլինի կյանքը, և 1375 թվականին Կիլիկյան թագավորության դիվանի կործանումը մայրաքաղաքի գրավման ժամանակ զրկեցին նոր ժամանակի պատմաբաններին, այդ թվում արվեստի պատմաբաններին, ոչ միայն քաղաքական բնույթի մեծարժեք նյութերից, այլև մշակույթի գործիչների հետ կապված վավերագրերից։ 

Ռոսլինի կենսագրության միակ աղբյուրը դարձան նրա ձեռագրերի հիշատակարանները։ Նկարչի ստորագրությամբ այսօր հայտնի յոթ աշխատանքը արվել են 13 տարում` 1256 թվականից 1268 թվականը ընկած ժամանակահատվածում։ Այդ ձեռագրերի հիշատակարաններում նա իրեն անվանում է Թորոս «մականուն Ռաւսլին կոչեցելոյ», խնդրում է հիշել իր մտերիմներին և ուսուցիչներին։

Ռոսլինի ստեղծագործական ողջ գործունեությունն անցել է Հռոմկլայում և, անշուշտ, այստեղ էլ նա կրթություն է ստացել։ Հիշատակարաններում նկարիչը շնորհակալությամբ է հիշում իր ուսուցիչներին, որոնք պետք է լինեին Հռոմկլայի 1240-1250-ական թվականների խոշորագույն վարպետներ Հովհաննեսը և Կիրակոսը։ 

Սիրարփի Տեր-Ներսեսյանը Թորոս Ռոսլինին համարում է Հռոմկլայի ձեռագրատան ղեկավար։

Կեղծանուն

Գրեթե բոլոր հիշատակարաններում Թորոսն իր անվանը վերագրում է «Ռոսլին» մականունը, իսկ 1256 թվականին Ավետարանում նկարիչն ավելացնում է՝ «մականուն Ռաւսլին ստ նախնեաց»։ Այդ մականունը, որի վրա ուշադրություն է հրավիրել Թորոս Ռոսլինի ստեղծագործության առաջին ուսումնասիրող Մ. Տեր-Մովսեսյանը, 20-րդ դարի 70–90-ական թվականներին դարձել է մի շարք հեղինակների ուշադրության առարկա, և նրանցից ոմանք սկսել են բազմապիսի ենթադրություններ անել, թե որտեղից կարող էր լինել նման արտասովոր մականունը, և փորձել են զանազան կռահումների հիման վրա հիմնավորել Թորոսի ոչ հայկական ծագումը. ոմանք նրան վերագրել են գերմանական, ոմանք՝ ֆրանսիական, ոմանք էլ՝ նույնիսկ շոտլանդական ծագում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

«Սեբաստիայի Ավետարանը» (1262, ձեռ. թիվ 539, Բալթիմորի Ուոլտերս պատկերասրահ)

Այլ էջեր

Թորոս Ռոսլին: Կյանքն ու գործունեություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորոս Ռոսլին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 208 Թորոս Ռոսլին: Կյանքն ու գործունեություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ 

Tags:

Թորոս Ռոսլին Կյանքն ու գործունեությունԹորոս Ռոսլին ՊատկերասրահԹորոս Ռոսլին ԾանոթագրություններԹորոս Ռոսլին ԳրականությունԹորոս Ռոսլին Արտաքին հղումներԹորոս Ռոսլին Այլ էջերԹորոս Ռոսլին12101270Գրիչ (գրագիր)ԿիլիկիաՀայ մանրանկարիչների ցանկՀայերՀռոմկլա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բրոնխիալ ասթմաՀայոց ցեղասպանությունԵրկրի օրՆյարդային համակարգՀայաստանի գետերի ցանկԼյարդի հիվանդություններԿաթվածՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՊղինձՊարզ նախադասությունՁկներՀայկական ԽՍՀ շրջաններՀայերենի այբուբենՏոտոԳեյմինգՎիտամինՀարավային ԿովկասՀենրիկ ՍևանՀայաստանի պետական խորհրդանիշներՀեմոգլոբինՄիխայիլ ԻվանովՊապ թագավորՍասնա ծռերԿոստանդնուպոլիսԳևորգ Մարզպետունի (վեպ)ՀիսուսՊարացետամոլԳոշավանքՌացիոնալ թիվՄեջքի ցավԶոլի ԱդոկԴավիթ ԲեկԱրշակունիներՏիգրան ՊետրոսյանՍայաթ-ՆովաՖուտբոլՀարցական և հարաբերական դերանուններԼևոն ԱրոնյանԴավիթ ՄուրադյանԲեղմնավորումՓսորիազԴաշտանային ցիկլԸնտանի կենդանիներՎազգեն ՍարգսյանՄիակազմ նախադասություններԽոսրովի անտառ պետական արգելոցԱշոտ Բ ԵրկաթՅուրի ՎարդանյանՎինսենթ վան ԳոգՀյուսիսային Ամերիկայի երկրների ցանկԶուգահեռագիծՅուպիտեր (մոլորակ)Էջմիածնի Մայր ՏաճարՄիջին ականջի բորբոքումՍիֆիլիսԱվշային հանգույցների բորբոքումԲիբլիական (պոեմ)ԶատիկԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Արյան խումբԴուբայԱնասնապահությունՍեռական հարաբերությունՄաշկի սնկային հիվանդություններԱպրիլի 24ԲրուցելոզՀայկյան տոմարՊետությունԵրաժշտությունՍարդարապատի հերոսամարտՄիքայել ՆալբանդյանԱկնարկ (ժանր)Գեղարդի վանքԵրեքնուկՄիջնադարԱշխարհի երկրներն ըստ տարածքիՄթնոլորտի աղտոտումՄԻԱՎԳոյական անուն🡆 More