Անանիա Շիրակացի: Մաթեմատիկոս, պատմաբան և աստղագետ

Անանիա Շիրակացի (մոտ 610, Ղոնախղռան, Բյուզանդական կայսրություն - մոտ 685, Անիավան, Բյուզանդական կայսրություն), VII դարի հայ գիտնական։ Առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում։

Անանիա Շիրակացի
Անանիա Շիրակացի: Ծննդավայրը և ուսումը, Գիտական գործունեության ոլորտը, Աշխատություններ
Ծնվել էմոտ 610
Ղոնախղռան, Բյուզանդական կայսրություն
Մահացել էմոտ 685
Անիավան, Բյուզանդական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս, պատմաբան, աստղագետ, աշխարհագրագետ, փիլիսոփա, քարտեզագիր և ալքիմիկոս
Գործունեության ոլորտմաթեմատիկա, աստղագիտություն և բնական պատմություն
Ալմա մատերԴպրեվանք
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Անանիա Շիրակացի: Ծննդավայրը և ուսումը, Գիտական գործունեության ոլորտը, Աշխատություններ Anania Shirakatsi Վիքիպահեստում
Անանիա Շիրակացի: Ծննդավայրը և ուսումը, Գիտական գործունեության ոլորտը, Աշխատություններ
Անանիա Շիրակացուն նվիրված հուշադրամ

Ծննդավայրը և ուսումը

Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում։ Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով և համարողություն (թվաբանություն) սիրելով` որոշել է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով` մեկնել է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսել է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որն ապրում էր Չորրորդ Հայքում։

Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո եկել է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանությանը։ Ապա կամեցել է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպել է այնտեղից եկող ծանոթների և լսել, թե Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորել է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետել համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթաել այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի։ Ապա նա վերադարձել է Հայաստան և փորձել ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացել է դպրոց և գրել դասագրքեր։

Գիտական գործունեության ոլորտը

Մեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը։ Զբաղվել է փիլիսոփայությամբ, աստղագիտությամբ, աշխարհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ, ալքիմիկոսությամբ։ Նա երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում էր, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։ Իր աշխատություններում Անանիա Շիրակացին նշել է աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ։ Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է լուսնային խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Մեծ արժեք են ներկայացնում Անանիա Շիրակացու աշխատություններում հանդիպող աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։

Մաթեմատիկական բովանդակություն ունեցող աշխատություններից ամենաարժեքավորը թվաբանության դասագիրքն է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։ Գրքում զետեղված են նաև թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ հիշեցնող աղյուսակներ, մի շարք խնդիրներ։ Անանիա Շիրակացու մեզ հասած աշխատություններից գիտական հետաքրքրություն են ներկայացնում նաև թանկարժեք քարերին, չափ ու կշիռներին, ֆիզիկայի և օդերևութաբանության զանազան հարցերին վերաբերող ուսումնասիրությունները։

Ազդվելով ժամանակի առաջավոր սոցիալ–քաղաքական ու մշակութային շարժումներից և անմիջականորեն ուսումնասիրելով բնությունը՝ նա կարողացել է տեսնել միջնադարյան բնագիտական տեսությունների կրոնական ուղղվածությունը և փորձել է դրանք փոխարինել գիտական տեսակետներով։ Անանիա Շիրակացու գիտա–մանկավարժական գործունեության և աշխարհայացքի վերլուծությունը վկայում է ինչպես նրա հայացքների բացառիկ խորության ու ինքնուրույնության, այնպես էլ միջնադարյան հայ առաջավոր բնագիտական, փիլիսոփայական ու մանկավարժական մտքի զարգացման գործում մատուցած մեծ ծառայությունների մասին։ Անանիա Շիրակացին փաստորեն բնական գիտությունների հիմնադիրն է Հայաստանում [փա՞ստ]։

Շիրակացու ձեռագրերը՝ նվիրված ճշգրիտ գիտություններին

Պահպանվել են նաև Շիրակացու «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», «Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր Կաթինի մասին» և այլ աշխատություններ։ Շիրակացին իր աշխատություններում բերում է եգիպտացիների, հրեաների, ասորիների, հույների, հռոմեացիների և հաբեշների մոտ ընդունված թվագրության սկզբունքները, խոսում է մոլորակների շարժման, Արևի և Լուսնի խավարումների և նրանց պարբերականության մասին և այլն։ Ընդունելով երկրի գնդաձևությունը՝ Շիրակացին կարծում է, որ արևը կարող է լուսավորել երկրի երկու կողմերը օրվա տարբեր ժամերին և երբ երկրի մի կողմում ցերեկ է, մյուսում՝ գիշեր։ Նա Ծիր Կաթինը համարում է «խիտ և աղոտ աստղերի կուտակում»։ Պաշտպանում է այն գիտնականների կարծիքը, որոնք համարում են, որ Լուսինը սեփական լույս չունի և լույս ստանում է Արևի միջոցով։ Արևի խավարումը բացատրում է Լուսնի՝ Արևի և Երկրի միջև գտնվելով։ Շիրակացին ուշագրավ բացատրություններ է տալիս անձրևի, ձյան, կարկուտի, ամպրոպի, հողմերի, երկրաշարժի և բնության զանազան այլ երևույթների մասին։ Շիրակացու գրչին են պատկանում նաև մի շարք աշխարհագրական, պատմական աշխատություններ Մատենադարան։

Աշխատություններ

Նշումներ

Գրականություն

Տես նաև

Անանիա Շիրակացի: Ծննդավայրը և ուսումը, Գիտական գործունեության ոլորտը, Աշխատություններ 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Անանիա Շիրակացի: Ծննդավայրը և ուսումը, Գիտական գործունեության ոլորտը, Աշխատություններ Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանիա Շիրակացի» հոդվածին։
Անանիա Շիրակացի: Ծննդավայրը և ուսումը, Գիտական գործունեության ոլորտը, Աշխատություններ Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանիա Շիրակացի» հոդվածին։
Անանիա Շիրակացի: Ծննդավայրը և ուսումը, Գիտական գործունեության ոլորտը, Աշխատություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանիա Շիրակացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 362 Անանիա Շիրակացի: Ծննդավայրը և ուսումը, Գիտական գործունեության ոլորտը, Աշխատություններ 

Tags:

Անանիա Շիրակացի Ծննդավայրը և ուսումըԱնանիա Շիրակացի Գիտական գործունեության ոլորտըԱնանիա Շիրակացի ԱշխատություններԱնանիա Շիրակացի ՆշումներԱնանիա Շիրակացի ԳրականությունԱնանիա Շիրակացի Տես նաևԱնանիա Շիրակացի610685VII դարԱնիավանԲյուզանդական կայսրությունՇիրակ (գյուղ, Շիրակի մարզ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԴեղանյութերՇախմատՀամբարձում (տոն)ՔրիստոնեությունԿանադաՇաքիի ջրվեժԴիվերսիֆիկացիաԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՎբեթՄեսրոպ ՄաշտոցՇիզոֆրենիաԿարեն ԴեմիրճյանԱրծիվներՄարդու առնանդամԱղավնիներՏիգրան ՊետրոսյանԿապանՓիլիսոփայությունԼևոն ԲԳևորգ ՉաուշԱնսեռ բազմացումԱլմա-Աթայի հռչակագիրԱլյումինԴաջվածքՀայոց ցեղասպանությունԵրևանԳերմանիաԿապ (խոսքի մաս)Հայաստանի քաղաքներըԴիկլոֆենակԵրկաթ պակասորդային սակավարյունությունԶոլի ԱդոկՎիրուսներԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՀայկական ԽՍՀ շրջաններԱկսել ԲակունցՄակարավանքՇաղկապենաբորբԱվարայրի ճակատամարտԱրայի (լեռ)ՎիքիպեդիաԽատուտիկՎարդան ՄամիկոնյանՊարզ թիվՄոլորակԱրեգակMercedes-BenzՀայկական կինոՍուրբ Յոթ ՎերքՍրտային անբավարարությունՀայկյան տոմարՀեշտոցային արտադրությունՅուպիտեր (մոլորակ)ԿունիլինգուսԲրազիլիաԱնրի ՎեռնոյՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ՔութեշԼադանիվաՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՎիտամին B12 անբավարարությունՀակոբ ՊարոնյանՄԻԱՎՀակաբիոտիկներԳևորգ ԷմինՖեյսբուքԿիրանց վանքՆյութափոխանակությունՄուսթաֆա Քեմալ ԱթաթուրքՍանահինի վանական համալիրՇնչառությունՆապաստակներՁիԱրյան ընդհանուր հետազոտությունՈսկեպար🡆 More