Լադանիվա

«Լադանիվա» (ֆր.՝ Ladaniva), Ֆրանսիայում հիմնադրված հայկական խումբ։ 2019 թվականին հիմնադրված դուետի կազմում են երգչուհի Ժակլին Բաղդասարյանը և Լուի Թոմասը։ Նրանց երաժշտական ​​ոճը ոգեշնչված է աշխարհի տարբեր երկրների երաժշտությամբ, մասնավորապես՝ ավանդական բալկանյան երաժշտությամբ, մալոյայով և հայկական ֆոլկլորով։ Խմբի հիմնադիրներ Ժակլինի և Լուիի հայրերը ժամանակին «Լադա Նիվա» են ունեցել, ինչի արդյունքում որոշել են խումբը անվանել Լադանիվա։ Խումբը «Jako» երգով ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում, որը տեղի է ունենալու Շվեդիայում։

Լադանիվա
Լադանիվա
ԺանրերԷթնիկ երաժշտություն
Գործունեություն2019
Կայքladaniva.ochre.store
Անդամներ
Ժակլին Բաղդասարյան Լուի Թոմաս

Պատմություն

Լադանիվան հիմնադրվել է 2019 թվականին Լիլում՝ երգչուհի Ժակլին Բաղդասարյանի և բազմագործիքավորող Լուի Թոմասի համագործակցության արդյունքում։ Բաղդասարյանը ծնվել է 1997 թվականին Եղեգնաձորում, մեծացել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ նախքան 2014 թվականին մոր հետ Ֆրանսիա արտագաղթելը։ Թոմասը ծնվել է 1987 թվականին Լիլում՝ երաժիշտների ընտանիքում։

2020 թվականի մարտին և ապրիլին՝ COVID-19 համավարակի ժամանակ Լադանիվան հրապարակել է երկու տեսանյութ՝ «Vay Aman» և «Zepyuri nman», որոնք մեծ հաջողություն են ունեցել, մասնավորապես՝ հայ համայնքի մոտ։ Այնուհետև հրապարակել են «Kef chilini» տեսահոլովակը, որի դիտումների քանակը մի քանի ամսում հասել է 18 միլիոնի։ 2023 թվականին Լադանիվան թողարկել է իր առաջին ալբոմը։

Երաժշտական ոճ

Լադանիվայի երգացանկը մի կողմից ոգեշնչված է Հայաստանի, Ռուսաստանի և Բալկանների ավանդական երգերով, իսկ մյուս կողմից՝ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռեյունիոն կղզու երաժշտությամբ։

Մրցանակներ

2022 թվականին Լադանիվան արժանացել է Music Moves Europe մրցանակի։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Ալբոմ Տվյալներ
Ladaniva

EP

Ալբոմ Տվյալներ
Ladaniva

Սինգլներ

Որպես գլխավոր կատարող

Սինգլ Տարի Ալբոմ կամ EP
Kef chilini 2020 Ոչ ալբոմային սինգլներ
Oror
Pourquoi t'as fait ça?
Shakar 2023 Ladaniva
Wayo waya
Je voulais
Je t'aime tellement

Որպես հրավիրված կատարող

Սինգլ Տարի Ալբոմ կամ EP
Malika
(Voyou և Ladaniva)
2021 Chroniques terrestres, Vol. 1

Ծանոթագրություններ

Tags:

Լադանիվա ՊատմությունԼադանիվա Երաժշտական ոճԼադանիվա ՄրցանակներԼադանիվա ՍկավառակագրությունԼադանիվա ԾանոթագրություններԼադանիվաJako (երգ)Եվրատեսիլ 2024 երգի մրցույթՀայաստանՀայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթումՇվեդիաՎԱԶ-2121ՖրանսերենՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սերգեյ ՓարաջանովՆևրոզներՕդՀայկական պարԱրյան ընդհանուր հետազոտությունՀայկ և ԲելԿռունկներԵրկկենցաղներԻրավունքԱրյան շրջանառությունԲութ22-րդ դարՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Լևոն ՇանթՀին աշխարհի յոթ հրաշալիքներԱղմուկ ականջներումՆոր ԶելանդիաՁեռնաշարժությունՀաղպատի վանական համալիրԿարմիր կիրակիՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԽոսքի մասերԲիբլիական (պոեմ)Էջմիածնի Մայր ՏաճարԱրհեստական բանականությունՀայաստանի գետերի ցանկՌուբեն ՍևակՀայաստանի կենտրոնական բանկԵզդիներՀայաստանի կուսակցությունների ցանկՈւրբաթագիրքՎազգեն Ա ԲուխարեստցիԱմենայն Հայոց ԿաթողիկոսՈւղղանկյուն եռանկյունԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՍտեփանավանի դենդրոպարկԽաչատուր ԱբովյանԵղիշե ՉարենցԹմրամիջոցԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԳետԷրեբունի ամրոցԴիզայնՄեջքի ցավԵրեքնուկՀովհաննես ԱդամյանՍեբաստիան ՄարոքինՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Յոհան ԳուտենբերգԲագրատունիների թագավորությունՍրտամկանի ինֆարկտՁկներՍտրեպտոկոկային ֆարինգիտՋրհեղեղԼևոն ԱրոնյանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՔրոմոսոմԿունիլինգուսԼուսինՆոր ՆախիջևանՀայկական մշակույթԱվարայրի ճակատամարտԻնքնաթիռԵրիկամաքարային հիվանդությունԳևորգ ՉաուշԱբովյան (քաղաք)Խոսրովի անտառ պետական արգելոցԿայծակBooking.comՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄակբայՎանաձորՔարԵղնջացանԱնտարկտիդաԲացատրական բառարան🡆 More