Քաղաք Աբովյան: քաղաք Հայաստանում

Աբովյան, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում։ Բնակչությունը՝ ▼44 400 մարդ (2015)։

Քաղաք
Աբովյան
Դրոշ
Քաղաք Աբովյան: Աշխարհագրություն, Պատմություն, Բնակչություն

Քաղաք Աբովյան: Աշխարհագրություն, Պատմություն, Բնակչություն
Ձախից աջ՝ Սբ․ Հովհաննես եկեղեցին, քաղաքի համայնապատկերը վերևից, քաղաքի հրապարակը, Խաչատուր Աբովյանի հուշարձանը, Աբովյան քաղաքի համայնապատկերը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ՔաղաքապետԷդուարդ Բաբայան
Հիմնադրված է1963 թ.
Առաջին հիշատակում13-րդ դար
Մակերես11 կմ²
ԲԾՄ1450 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն44 400 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր, ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, մոլոկաններ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Ավետարանականներ
Տեղաբնականունաբովյանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(222)
Փոստային դասիչ2201—2208
Պաշտոնական կայքabovyan.am
Աբովյան (քաղաք) (Հայաստան)##
Աբովյան (քաղաք) (Հայաստան)
Քաղաք Աբովյան: Աշխարհագրություն, Պատմություն, Բնակչություն

Աշխարհագրություն

Քաղաք Աբովյան: Աշխարհագրություն, Պատմություն, Բնակչություն 

Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1360 մ բարձրության վրա։ Գտնվում է Երևանից 10 կմ հյուսիս-արևելք և 36 կմ հարավ-արևելք մարզկենտրոն Հրազդանից։

Քաղաք Աբովյան: Աշխարհագրություն, Պատմություն, Բնակչություն 

Համարվում է Երևան քաղաքի արբանյակը։ Աբովյան քաղաքով է անցնում Երևանը հանրապետության հյուսիս-արևելքին կապող ավտոճանապարհը, որը կապում է Երևան, Աշտարակ, Հրազդան քաղաքները և շրջանի գյուղերը տանող խճուղիներ։ Աբովյանը գտնվում է Երևան-Սևան երկաթուղու հատման վայրում։ Այս պատճառով Աբովյանը երբեմն անվանում են Երևանի «հյուսիսային դարպաս»։

Ունի երկաթուղային կայարան՝ Երևան-Սևան ուղղությամբ։

Պատմություն

Աբովյանի տեղում բնակավայր է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ հայտնաբերվել են Արամի և Արգիշտի Ա (մ.թ.ա. VIII դ.) սեպագիր արձանագրություն, քաղաքի հարավային մասում կան մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։ Քաղաքի եզրում են գտնվում «Էլառ-Դարանի» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ-1-ին հզմ.) և Սուրբ Ստեփանոս եկեղեցին (Ուրուբա, Դարանի, Էլար)։

Մինչև 1961 թվականին կոչվել է Էլար. վերանվանվել է ի պատիվ Խաչատուր Աբովյանի։ Քաղաք է 1963 թվականից։ Նախաուրարտական շրջանում կոչվել է Դարանի։

Քաղաք Աբովյան: Աշխարհագրություն, Պատմություն, Բնակչություն 
Խաչատուր Աբովյանի կիսանդրին

Բնակչություն

Բնակչության մի մասը հայրենադարձվել է Իրանից 1960-70-ական թթ։ 1973 թվականի դրությամբ ուներ 28 500 բնակիչ՝ հայեր, նաև ռուսներ, ուկրաինացիներ։ Բնակչության մոտ մեկ երրորդը հայրենադարձներ են, գլխավորապես՝ Իրանից և Սիրիայից։

Ըստ 2015 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 44.400 մարդ։


Տնտեսություն

Խորհրդային տարիներին Աբովյանն հանրապետության ամենաարագ աճող քաղաքն էր (1963-1973 թթ. բնակչությունն ավելացել է 15 անգամ), արդյունաբերական կարևոր կենտրոն։ Արդյունաբերական արտադրանքի կեսից ավելին տալիս է ոչ մետաղատար ճշգրիտ մեքենաշինությունը, մոտ մեկ քառորդը՝ շինանյութերի, 10% սննդի արդյունաբերությունը։ Զարգանում էր էլեկտրոնային սարքաշինությունը։ Կարևոր ձեռնարկություններ էին նաև երկաթբետոնե կառուցվածքների գործարանը, շինարարական իրերի կոմբինատը, կահույքի ֆաբրիկան։ Գործում էին միութենական նշանակության արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում կենսաքիմիական պատրաստուկների գործարանը։

Աբովյանը սերտորեն կապված է Երևանի հետ, կատարում է քաղաք-արբանյակի դեր, միաժամանակ Երևանի հյուսիսարևելյան մերձքաղաքային գյուղատնտեսական գոտու կենտրոնն է (մսա-կաթնային և բանջարաբուծական խորհրդային տնտեսություն)։ Արագ տեմպերով է զարգանում բնակարանային շինարարությունը։ Բնակելի տարածությունը 1973-ի սկզբին շուրջ 264 հզ. մ2 էր։

Աբովյանը կառուցապատվում է ժամանակակից քաղաքաշինության կանոններով, ունի լայն փողոցներ, ջրմուղ-կոյուղի, գազամուղ, հեռախոսային ցանց։

Աբովյանում հայտնաբերված են մ.թ.ա. III-II հազարամյակների բնակատեղիներ և դամբարաններ։

Աբովյանը Արցախյան պատերազմում

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Քաղաք Աբովյան: Աշխարհագրություն, Պատմություն, Բնակչություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբովյան (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 34 Քաղաք Աբովյան: Աշխարհագրություն, Պատմություն, Բնակչություն 

Tags:

Քաղաք Աբովյան ԱշխարհագրությունՔաղաք Աբովյան ՊատմությունՔաղաք Աբովյան ԲնակչությունՔաղաք Աբովյան ՏնտեսությունՔաղաք Աբովյան Աբովյանը Արցախյան պատերազմումՔաղաք Աբովյան Քույր քաղաքներՔաղաք Աբովյան ԾանոթագրություններՔաղաք Աբովյան Արտաքին հղումներՔաղաք Աբովյան2015Կոտայքի մարզՀայաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վերին ՈսկեպարԿապ (խոսքի մաս)Միացյալ ԹագավորությունՀեմոգլոբինՔիմիական ռեակցիաներՄիջին ականջի բորբոքումՀայոց պատմությունԱրցախի հերոսՍառը պատերազմԱրքիմեդի օրենքԱնասնապահությունԲաղանիսՏուբերկուլոզԱրևմտյան ՀայաստանԱզոտական թթուՀեշտոցային արտադրությունՀայաստանի ազգային անվտանգության ծառայությունՀամացանցՕնիկ ԳասպարյանՊրիզմաՎերաբերական (խոսքի մաս)Արգանդի միոմաՀամամոլորակային հիմնախնդիրներՍամվել (վեպ)Գեղարվեստական գրականությունԻնդոնեզիաՀայաստանի պետական խորհրդանիշներԻնքնաթիռՀեքիաթԵս և նաԲջիջԲառարանՕստեոարթրոզMercedes-BenzՀովհաննես ԲաղրամյանԱնտանտՏավուշի մարզՍերգեյ ՓարաջանովՄագնեզիումՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՍուրբ Ղազար կղզիՁգողականությունՍպիտակ ձին (պատմվածք)ՄեղրՎիտամին DՀյուսիսային Ամերիկայի երկրների ցանկՇնչառական համակարգԱրտազատական համակարգՀենրիկ ՍևանՀայկական դիցաբանությունՄարդու կմախքԼիլիթ ՀովհաննիսյանՎարդան ՄամիկոնյանՀռոմեական կայսրությունԶինվորական կոչումներԳուլիվերի ճանապարհորդություններըՊապ թագավորՄովսես ԽորենացիԿաթնասուններՀովհաննավանքՄարսողությունԿոկորդաբորբՍահմիԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԿապույտ հազԵրկաթ պակասորդային սակավարյունությունԱմերիկայի հայտնագործումԳևորգ ՄկրտչյանԻսպանիաՆիդերլանդներՆիկոլ ՓաշինյանԺամանակի պարագաՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)🡆 More