Հոսքային Մուլտիմեդիա

Հոսքային մուլտիմեդիա կամ սթրիմինգ (անգլ.՝ streaming media), մուլտիմեդիա, որը շարունակաբար ստանում է օգտատերը հոսքային հեռարձակման մատակարարից։ Այս հասկացողությունն օգտագործվում է ինչպես այն տեղեկության վերաբերյալ, որը տարածվում է հեռահաղորդակցությամբ, այնպես էլ տեղեկության, որը սկզբնապես տարածվում էր հոսքային հեռարձակման (օրինակ՝ ռադիո, հեռուստատեսություն) կամ ոչ հոսքային (օրինակ՝ գրքեր, կասետներ, աուդիո CD-ներ) միջոցով։

Պատմություն

Համակարգիչների վրա մուլտիմեդիա տեղեկատվության ցուցադրման առաջին փորձերը սկսվել են 20-րդ դարի կեսերին։ Սակայն այս ոլորտում առաջընթացը շատ փոքր էր՝ այն ժամանակվա համակարգիչների բարձր արժեքի և սահմանափակ հնարավորությունների պատճառով։

1980-ականների վերջից մինչև 1990-ականներ սպառողներին հասանելի համակարգիչներն արդեն կարողանում էին ցուցադրել տարբեր տեսակի տեղեկատվություն։ Հոսքային հեռարձակման հիմնական տեխնիկական խնդիրները բավական արդյունավետ CPU-ի և անվադողերի բացակայությունն էին՝ անհրաժեշտ բիտրեյտի մուլտիմեդիա փոխանցման համար

Այնուամենայնիվ, համակարգչային ցանցերը մնում էին սահմանափակ, իսկ հոսքային մուլտիմեդիան զիջում էր ավանդականին (CD-ROM):

1990-2000 թվականների համացանցի օգտագործողները ստացել են․

  • ցանցերի բարձր թողունակություն, մասնավորապես, վերջին մղոնի
  • աճել է ցանցերի, հատկապես համացանցի բաժանորդների թիվը
  • սկսել են օգտագործվել ստանդարտացված արձանագրություններ և ձևաչափեր, ինչպիսիք են TCP/IP, HTTP և HTML
  • համացանցում հայտնվել է առևտուր (կոմերցիա)։

Ցանցային ոլորտում այս ձեռքբերումները, բարձր կատարողական տնային համակարգիչների և ժամանակակից օպերացիոն համակարգերի հետ միասին, դարձնում են հոսքային մուլտիմեդիա տեղեկատվությունը մատչելի մի շարք հասարակ օգտատերերի համար։ Ինտերնետ-ռադիոյի ինքնավար ընդունիչներն օգտատերերին առաջարկել են հոսքային ձայնը լսելի դարձնելու հնարավորություն՝ առանց համակարգչի առկայության։

Հիմնականում, մուլտիմեդիա տեղեկատվությունը մեծ ծավալներ է զբաղեցնում, այնպես, որ պահպանման և նմանատիպ տեղեկատվության փոխանցամն ծախսերը միշտ մեծ են; հետևաբար, շատ դեպքերում փոխանցվող հոսքի տեղեկատվությունը սեղմվում է հեռարձակման ցանց փոխանցման ժամանակ։

Մուլտիմեդիա հոսքերը լինում են երկու տեսակի․ ըստ պահանջի կամ կենդանի։ Տեղեկատվության հոսքերը, որոնք առաջանում են օգտատերի պահանջով, պահվում են սերվերների վրա երկար ժամանակ։ Կենդանի հոսքերը հասանելի են կարճ ժամանակահատվածում, օրինակ, սպորտային մրցումներից տեսանյութեր փոխանցելու ժամանակ։

Հոսքային Մուլտիմեդիա 
Կարճամետրաժ ֆիլմերի սթրիմինգ հարթակ

Մոտավորապես 2002 թվականին միասնական հոսքային ֆորմատի նկատմամբ հետաքրքրությունն ու Adobe Flash-ի լայն տարածումը նպաստեել են Flash-ի միջոցով հոսքային տեսանյութերի ձևաչափի մշակմանը, որն օգտագործվում էր Flash-նվագարկիչներում, որոնք տեղակայված էին ՅուԹյուբի նման շատ հայտնի վիդեոհոսթինգներում։ Այսօր հոսքային մուլտիմեդիայի կողմից լռելյայն օգտագործվում են HTML5 ձևաչափով տեսանյութեր, որոնք փոխարինեել են Flash-նվագարկիչներին։ Օգտվողների աճող հետաքրքրությունը հոսքային տեսանյութի նկատմամբ համոզել է ՅուԹյուբի մշակողների թիմին օգտատերերի համար նոր հոսքային ծառայություն իրականացնել։

Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան (RIAA) 2015 թվականի եկամուտների մասին իր զեկույցում հայտնել է, որ հոսքային մուլտիմեդիայի ծառայություններին բաժին է ընկել տարվա ընթացքում երաժշտական ինդուստրիայի ընդհանուր եկամտի 34,3 տոկոսը՝ նախորդ տարվա համեմատ աճելով 29 տոկոսով և դառնալով եկամտի խոշորագույն աղբյուր՝ ստանալով մոտ 2,4 միլիարդ դոլար։ ԱՄՆ-ում հոսքային փոխանցումից եկամուտն աճել է 2016 թվականի առաջին կիսամյակում 57 տոկոսով և կազմել 1,6 միլիարդ դոլար, ինչը կազմել է արդյունաբերության վաճառքի գրեթե կեսը։

Ստուգաբանություն

«Հոսքային մուլտիմեդիա» (անգլ.՝ streaming media) տերմինն առաջին անգամ օգտագործվել է ժապավենի կրիչների համար, որոնք արտադրված են եղել Data Electronics Inc.-ի կողմից և նախատեսված են եղել ամբողջ արձանագրված տեղեկատվության դանդաղ աճի և միացման համար; նման ուղիների առաջացումը հանգեցրել է ծախսերի նվազեցմանը, ինչը դարձրել է ապրանքը ավելի մրցունակ։ «Հոսքային մուլտիմեդիա»-ն կիրառվել է 1990-ականների սկզբին, որպես լավագույն միջոց տեսանյութը փոխանցելու համար։ Առաջին անգամ դա արվել է Starlight Networks-ի կողմից՝ հոսքային վիդեոյի և Real Networks-ի կողմից՝ հոսքային աուդիոյի համար։

Մարքեթինգ

Մուլտիմեդիայի հոսքային հաղորդման բնորոշ օրինակներ են վիդեո ձայնագրությունները, առցանց հեռարձակումները և վեբինարները համացանցում։ Տեսագրության առավելությունն այն է, որ նրանք կարող են երկար ժամանակ տևել, նրանք միշտ կարող են դադարեցվել և շարունակել դիտվել այլ ժամանակ, ինչպես նաև ցանկացած վայրում տեսանյութերը կրկնելու հնարավորություն կա։

Կան նաև նոր մարքեթինգային հասկացություններ։ Օրինակ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգի ուղիղ հեռարձակման տոմսերը վաճառում է այսպես կոչված «թվային համերգասրահի» միջոցով։ Նման «առցանց համերգները» նույնպես տարածվում են տարբեր վայրերում՝ կինոթատրոններում՝ երկրագնդի տարբեր վայրերում։ Նման հայեցակարգն օգտագործվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում։ Շատ հաջող սկսնակ ընկերություններ հիմնել են իրենց բիզնեսը հոսքային մեդիայի վրա։

«Հոսքային պատերազմներ» տերմինը հորինվել է հոսքային վիդեո ծառայությունների միջև մրցակցության նոր դարաշրջանի քննարկման համար, ինչպիսիք են Նեթֆլիքսը, Disney+-ը, Apple TV+-ը, Amazon Prime-ը, HBO Max-ը և այլն։

Հեղինակային իրավունքներ

Հեղինակային իրավունքով պաշտպանված հոսքային մեդիան չի կարող պատճենահանվել տարածման նպատակով։ Դրա հետ մեկտեղ բովանդակության հոսքային հաղթոդումը կամ դիտումն օրինական է Եվրոպայում, նույնիսկ, եթե նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով։

Տես նաև

Ծանոթագրություններ

Հոսքային Մուլտիմեդիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոսքային մուլտիմեդիա» հոդվածին։

Tags:

Հոսքային Մուլտիմեդիա ՊատմությունՀոսքային Մուլտիմեդիա ՍտուգաբանությունՀոսքային Մուլտիմեդիա ՄարքեթինգՀոսքային Մուլտիմեդիա Հեղինակային իրավունքներՀոսքային Մուլտիմեդիա Տես նաևՀոսքային Մուլտիմեդիա ԾանոթագրություններՀոսքային ՄուլտիմեդիաCDԱնգլերենԳիրքՀեռահաղորդակցությունՀեռուստատեսությունՄուլտիմեդիաՌադիո

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՊրոլակտինՀին ՀունաստանՊատմություն Հայոց (Խորենացի)ԱնգլիաՔրիստափոր ԿոլումբոսՀեշտոցի սնկային վարակԱրտիստը (Շիրվանզադե)Վայոց ձորի մարզՄինետԹոքերՄարո ՄարգարյանՄարզական կոչումՄԻԱՎՀեշտոցԲյուզանդական կայսրությունՀենրիխ ՄխիթարյանԱրջերՄայր Հայաստան հուշահամալիրԱլեքսանդրիայի կամուրջԴիլիջանՎազգեն ՍարգսյանԻսլամՍակուրաԹութակներ (ընտանիք)Բիզնես պլանավորումՎանաձորՎիլյամ ՍարոյանՄարդու իրավունքներՀին ԵգիպտոսՍև անգղԿիպրոսՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՄիզուղիների ինֆեկցիաներՆԱՏՕՊելեԴաշտանՀասարակ հերպեսՄուշեղ ԳալշոյանԱշոտ ՆավասարդյանԱյծեղջյուրԻմպրեսիոնիզմՏրդատ ԳԽատուտիկՂանձիլՍեռական հարաբերությունԿիպրոս (կղզի)ԱռաջնախաղՇվեյցարիաԿելտական խաչՊորտուգալիաՀովհաննես ԱյվազովսկիԱննետ ՄեսաջեԿենդանիներՈրդանման ելունի բորբոքումՍիերա ԲրավոՆապոլեոն ԲոնապարտՀամակարգային կարմիր գայլախտՀոգեկան հիվանդություններԲարդ համադասական նախադասությունԱնտարկտիդաԽոյ (կենդանակերպի նշան)Համո ՍահյանՀայաստանի տնտեսությունՔարերի սիմֆոնիաՄարալիկՈւկրաինաՕվկիանոսՏերունական աղոթքՋիմ ԹորոսյանՎահագնՄոմիկՈրդան կարմիրՄանուշակՀայկական դրամԳլխուղեղի բորբոքումՄաշկի սնկային հիվանդություններՄհեր ՄկրտչյանՖինլանդիա🡆 More