Հոգեկան Հիվանդություններ

Հոգեկան խանգարումը (հոգեկան հիվանդություն, հոգուհիվանդություն, որոշ հեղինակային աղբյուրնեորւմ հատկապես՝ ՀՄԴ10-ում պնդվում է, որ դրանք հոմանիշներ չեն) լայն իմաստով հոգու վիճակ է, տարբերվում է նորմալ, առողջից։ Կա ավելի մասնավոր նշանակություն այս տերմինի՝ այնպիսի ոլորտներում ինչպիսիք են իրավագիտությունը, հոգեբուժությունը և հոգեբանությունը։ Հոգեբանական խանգարումը պետք չէ ընդունել որպես անձի բնավորության կամ հատկանիշների բացասական կողմ։

Հոգեկան հիվանդություններ
Հոգեկան Հիվանդություններ
Տեսակհիվանդության կարգ
Պատճառհոգեկան խանգարումների պատճառներ
Հետևանքինքնասպանություն, damage?, մահ և somatic disease?
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն, կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա
ՀՄԴ-10F00-F99
Բուժումհոգեթերապիա և հոգեֆարմակոլոգիա
Հոգեկան Հիվանդություններ Mental and behavioural diseases and disorders Վիքիպահեստում

Հոգեկան խանգարման հակառակը պարզապես հոգեկան առողջությունն է։ Մարդիկ, որոնք կարողանում են հարմարվել կյանքի պայմաններին և կարողանում են հաղթահարել կյանքի խնդիրները, սովորաբար գնահատվում են որպես հոգեպես առողջ։ Եթե այդ հնարավորությունները սահմանափակված են և տվյալ անձը չի կարողանում հաղթահարել այդ խնդիրները անձնական, ընտանեկան կյանքում կամ աշխատանքում, եթե նա ի վիճակի չէ հասնել անձնական նպատակների, ապա կարող է խոսք գնալ այս կամ այն հոգեբանական խանգարման մասին։

Հոգեկան հիվանդությունների ժամանակ փոփոխություններ են տեղի ունենում զգացմունքների, մտածողության, վարքագծի դաշտում, այդ թվում նաև սովորաբար տեղի է ունենում օրգանիզմի սոմատիկ ֆունկցիաների փոփոխություն։ Արդյունավետ հոգեբանական և դեղորայքային մեթոդների ստեղծման համար անհրաժեշտ է հոգեբանության և բժշկության համագործակցությունը ինչպես նաև հոգեբանական խանգարումները դիտարկել տարբեր անկյուններից։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխարհում ամեն չորրորդ կամ հինգերորդ մարդ ունի հոգեկան կամ վարքային խանգարում։ Շատ հոգեկան հիվանդությունների պատճառները բացահայտված չեն, կան մի խումբ նշաններ և ախտանշաններ, որոնց առաջացման ժամանակ մասնագետները խորհուրդ են տալիս դիմել մասնագիտացված օգնության։

«Հոգեկան խանգարման» և «հոգեկան հիվանդության» հասկացություների նույնացումը ենթարկվում է քննադատության։ Ենթադրվում է, որ այս կամ այն հոգեբանական խանգարման հիմքում ընկած է մարմնական գործունեության խանգարումը։ Այս ամենի հետ կապված ՀՄԴ10-ում ընդունվել է «հոգեբանական խանգարումներ» տերմինը։ «Հոգեկան հիվանդություն» և «հեգեկանհիվանդ» տերմինները ենթարկվել են քննադատության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Բաժին 26-ում № 58973/00 բողոքի համաձայն (2003 թվականի հոգտեմբերի 28) եվրոպական դատարանը «Թամարա Ռակեվիչը ընդդեմ Ռուսաստանի դաշնության» գործում, դատական կոլեգիան, որը բաղկացած էր յոթ միջազգային դատավորներից և ռուսական կողմից ներկայացնում էր Անատոլի Կովլերը, ընդունվեց՝ «հոգեկան հիվանդ» տերմինը չունի ճիշտ սահմանում, քանի որ հոգեբանությունը համարվում է զարգացող բնագավառ ինչպիսիք են բժշկությունը և սոցիալական մոտեցումները։

Հոգեբանական խանգարումների դասակարգում

Հոգեբանական խանգարումների դասակարգումը համարվում է բարդ և կարևոր հարց։ Դասակարգման հիմնական սկզբանքներն են՝

  • համախտանիշային սկզբունք՝ հիմված «ընդհանուր փսիխոզի» վրա
  • նոզոլոիգիական սկզբունք՝ որի հիմքում հիվանդությունները բաժանվում են ըստ էթոլոգիայի, պաթոգենեզի և կլինիկական պատկերի նմանության
  • պրագմանտիկ (վիճակագրական) սկզբունք, որը դարձել է ակտուալ տեղական և միջազգային առողջապահական կազմակերպություների զարգացման շնորհիվ։

Դասակարգումը ըստ հիվանդություների համաշխարհային դասակարգման

Հոգեկան խանգարումները և վարքային խանգարումները բնութագրվում են V հատվածում, Հիվանդություների համաշխարհային դասակարգման 10-րդ վերանյաման մշակված Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից։

  • 1.1 F00-F09 օրգանկան՝ընդգրկելով սոմատիկ հոգեկան խանգարումները
  • 1.2 F10-F19 հոգեկան և վարքային խանգարումներ, պայմանավորված հոգեակտիվացնող նյութերի օգտագործմամբ
  • 1.3 F20-F29 շիզոֆրենիա, շիզոտիպային և խելագար խանգարումներ
  • 1.4 F30-F39 տրամադրության խանգարումներ, աֆեկտիվ խանգարումներ
  • 1.5 F40-F48 նևրոտիկ՝ պայմանավորված սթրեսներով և սոմատոֆորմ խանգարումներվ
  • 1.6 F50-F59 վարքագծային ախտանիշներ, պայմանավորված ֆիզիոլոգիական և ֆիզիկական գործոներով
  • 1.7 F60-F69 անձնային և վարքային խանգարումներ, առաջացած հասուն տարիքում
  • 1.8 F70-F79 մտավոր հետամնացություն
  • 1.9 F80-F89 հոգեկան զարգացման խանգարում
  • 1.10 F90-F98 անձնային և վարքային խանգարումներ առաջացած մանկական տարիքում
  • 1.11 F99 հոգեկան խանգարումներ առանց ավելացված թարմացումների

Այս դասակարգման նախագծման ժամանակ օգտագործվել է մյուս ճանաչված համակարգը ստեղծված Ամերիկյան հոգեբանների ասոցիացիայի կողմից «Ախտորոշիչ և վիճակագրական հոգեկան խանգարումների ղեկավարում» հաստակեցնում է ստանդարտ քննադատություն ախտորոշման համար։

Ներկայացնում ենք թե ինչն է համարվում և ինչը չի համարվում հոգեբանական խանգարում գիտության զարգացման հետ մեկտեղ։ Օրինակ՝ սոցիոֆոբիան տարիներ առաջ չէր համարվում հոգեբանական խանգարում և մարդիկ, որոնք տառապում էին այս հիվանդությամբ ուղղակի համարվում էին չափազանց ամաչկոտ։ Ի հակառակ դրան համասեռականությունը, մի քանի տասնամյակ առաջ համարվում էր հոգեբանական խանգարում, և պահանջում էր բուժում, համաձայն ժամանակակից ՀՄԴ10-ի համասեռականությունը որպես այդպիսին հոգեբանական խանգարում չի դիտվում՝ միայն հոգեբական խնդիրները որոնք կարող են հանդես գալ կապված հիվանդության դասակարգման հետ։

Հոգեբանական խանգարման այլ դասակարգումներ

Ըստ էթոլոգիայի հոգեբանական խանգարումները կարող են բաժանվել երկու խմբի՝

  1. Էկզոգեն տեսակի հոգեբանական խանգարումներ, գործոների պատճառները արտաքին են օրինակ՝ ալկոհոլ, թմրանյութեր, թունավոր նյութեր, ճառագայթում, վիրուսներ, մանրէներ, ողնուղեղի և հոգեկան վնասվածքներ։ Էկզոգեն խանգարումների պատճառներից է հոգեգենետիկ հիվանդություները, որոնց առաջացման պատճառ է հանդիասնում «էմոցիոնալ սթրեսը, ընտանեկան և սոցիալական խնդիրները»
  2. 'Էնտոգեն տեսակի հոգեբանական խանգարումներ, ներքին գործոններ, օրինակ՝ քրոմոսոմային շեղումներ, գենետիկ հիվանդություներ, գենետիկ նախատրամադրվածությամբ հիվանդություներ, կարող են փոխանցվել սերնդից սերունդ վնասված գենի հետևանքով։

Ըստ ծանրության և բնույթի հոգեբանական խանգարումները տարբերակվում են «թեթև խանգարումներ» և «կյանքի համար վտանգ ներկայացնող»։

Գրականություն

  • Виттхен Г.-У. Энциклопедия психического здоровья / Пер. с нем. И.Я. Сапожниковой, Э.Л. Гушанского. — М: Алетейа, 2006. — 552 с. — (Гуманистическая психиатрия). — ISBN 5-89321-124-3
  • Белялов Ф.И. Психические расстройства в практике терапевта. — Иркутск: РИО ИГМАПО, 2013. — 327 с. — ISBN 978–5–89786–088–3
  • Спасенников Б. А., Спасенников С. Б. Психические расстройства и их уголовно-правовое значение. — Մոսկվա: Юрлитинформ, 2011. — 270 с. — 1000 экз. — ISBN 978-5-93295-835-3
  • Тиганов А. С., Снежневский А. В., и др. Руководство по психиатрии / Под ред. академика РАМН А. С. Тиганова. — М.: Медицина, 1999. — Т. в 2-х томах.
  • Куперман В. Б., Зислин И. М. Симуляция психоза: семиотика поведения // Русская литература и медицина. Тело, предписания, социальная практика. Сборник статей / Под редакцией К. А. Богданова, Ю. Мурашова, Р. Николози. — Մոսկվա: Новое издательство, 2006. — С. 290—302. — 304 с. — (Новые материалы и исследования по истории русской культуры). — ISBN 5-98379-049-8
  • «Душевные болезни». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Евтушенко В.Я. Закон РФ «О психиатрической помощи и гарантиях прав граждан при её оказании» в вопросах и ответах / Ответственный редактор профессор В.С. Ястребов. — Մոսկվա: Изд-во ЗАО Юстицинформ, 2009. — 302 с. — ISBN 978-5-9977-0001-0
  • Пуховский Н.Н. Терапия ментальных расстройств, или Другая психиатрия: Учебное пособие для студентов высших учебных заведений. — Մոսկվա: Академический проект, 2003. — 240 с. — (Gaudeamus). — ISBN 5-8291-0224-2
  • Психические болезни հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Travelling with a mental health conditionին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Հոգեկան Հիվանդություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոգեկան հիվանդություններ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 503 Հոգեկան Հիվանդություններ 

Tags:

Հոգեկան Հիվանդություններ Հոգեբանական խանգարումների դասակարգումՀոգեկան Հիվանդություններ ԳրականությունՀոգեկան Հիվանդություններ ԾանոթագրություններՀոգեկան Հիվանդություններ Արտաքին հղումներՀոգեկան ՀիվանդություններՀիվանդությունների միջազգային դասակարգում

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՑորենՎերածնունդՍասունԱրարատԲացատրական բառարանՇառլոտ լը ԲոնԲացահայտիչԻսպանիաԷջմիածնի Մայր ՏաճարԲաշ-Ապարանի ճակատամարտՍևրի պայմանագիրՕձերԱրամ ԱսատրյանՍմբատաբերդՀայերՀանգման խնդիրՍասնա ծռերում գործող անձանց անուններՄիակազմ նախադասություններՎանա ծովուն արշալույսըԵրկկենցաղներԲրազիլիաՀայոց լեզվի պատմությունՀոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունԵռանկյան միջնագիծՊարադի փողոց 588ՇունԲանաստեղծական կայուն ձևերԵզդիներԱուտիզմԱրյան շրջանառությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՏիգրան ՄեծՄետաղԹանաՎերք Հայաստանի (վեպ)ՓորկապությունՄովսես ԳորգիսյանՏեղերի վանքԿողմնացույցԵրեխայի իրավունքներԻսրայելԾիածանՍուրբ Յոթ ՎերքԹթենու մետաքսագործԱրտույտների ագարակըԱրշակ ԿարապետյանՆախադասության գլխավոր անդամներՄուրացանԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԻնդոնեզիաՊետությունՈւրցԵղնջացանԺաքի ՆերսեսյանՀայաստանի ազգային հերոսԵփրատՇնչառությունՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտԱդանայի կոտորածՍև խոռոչՈւրբաթագիրքՄեծ պանդաԿռունկ (երգ)ԱլերգիաՀովհաննես ՇիրազՀավերժության հայկական նշանՌոբերտ ԱբաջյանՌափայել ՊատկանյանՀայրենիք (հասկացություն)Անլռելի զանգակատունՄիավորված ազգերի կազմակերպությունԴիլիջանԹոմաս ԷդիսոնԿապույտ հազԹմկաբերդի առումըՎիտամին CԱրցախյան ազատամարտՊարզ նախադասություն🡆 More