Բիզնես պլան, պլան, ծրագիր, որի հիման վրա իրականացվում են բիզնես գործընթացները, կազմակերպության գործողությունները։ Բիզնես պլանը պարունակում է կազմակերպության, ապրանքների, դրանց արտադրության, սպառման շուկաների, մարկետինգի, գործընթացների կազմակերպման և դրանց արդյունավետության մասին տեղեկություններ։
Բիզնես պլանը հակիրճ, ճշգրիտ, մատչելի և հասկանալի ձևով նախատեսվող բիզնեսի նկարագրությունն է, և իրենից ներկայացնում է կարևորագույն գործիք մեծ քանակի տարբեր իրավիճակների դիտարկման ժամանակ, որը թույլ է տալիս ընտրել առավել հեռանկարային ցանկալի արդյունքը և սահմանել դրան հասնելու միջոցները։ Բիզնես պլանը մի փաստաթուղթ է, որը թույլ է տալիս կառավարել բիզնեսը, այդ պատճառով էլ այն կարելի է դիտարկել որպես ռազմավարական պլանավորման անբաժանելի մաս և որպես կատարման ու վերահսկման ուղեցույց։ Կարևոր է դիտարկել բիզնես պլանը որպես հենց պլանավորման գործընթաց և որպես կազմակերպության ներքին կառավարման գործիք։
Բիզնես պլանը ծրագրային արտադրանք է, որը մշակվում է բիզնես պլանավորման ընթացքում։
Բիզնեսի պլանավորումը իրենից ներկայացնում է նպատակների սահմանման և դրանց հասնելու ուղիներ՝ մշակված գործողությունների ծրագրի միջոցով, որոնք իրականացման ընթացքում կարող են ճշգրտվել՝ փոփոխվող հանգամանքներին համապատասխան։
Պլանավորումը անընդհատ գործընթաց է, որ նպատակ ունի ձեռնարկության գործունեությունը համապատասխանեցնել շուկայի պահանջներին։
Պլանավորման տեսակները.
ռազմավարական (երկարաժամկետ)
միջինաժամկետ
կարճաժամկետ
Ռազմավարական պլանները արտացոլում են ձեռնարկության զարգացման հեռանկարները ապագայում (5 և ավել տարի)։
Միջինաժամկետ պլաններ (3-5 տարի).
Կարճաժամկետ պլաններ (1 տարի) — կապում են արտադրանքի ծավալը ունեցած ռեսուրսների հետ (արտադրական ֆոնդեր, աշխատողների քանակ)
Պլանները կազմում են ինչպես քանակային, այնպես էլ որակական ցուցանիշերով։
Քանակայինները բնութագրում են վաճառքի ծավալները, շահույթի ավելացումը, ինքնարժեքի նվազեցումը։
Որակական ցուցանիշերին են վերաբերում ձեռնարկության հեղինակության բարձրացումը, շրջակա միջավայրի պահպանությունը, ձեռնարկության աշխատակիցների մշակութային և կրթական մակարդակի բարձրացումը։
Ձեռնարկության զարգացման պլանը ներառում է հետևյալ բաժինները.
ապրանքի արտադրության և իրացման պլան (արտադրական ծրագիր);
գիտության և տեխնիկայի զարգացման պլան
արտադրության տնտեսական արդյունավետության բարձրացման պլան
նյութա-տեխնիկական ապահովման պլան
կապիտալ շինարարության և կապիտալ ներդրումների պլան
աշխատանքի և կադրերի պլան
ծախսերի, շահույթի, արտադրության շահութաբերության պլան
ֆինանսական պլան
անձնակազմի սոցիալական զարգացման պլան
բնության պահպանության և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման միջոցառումների պլան
Բիզնես պլանի կազմման նպատակները և խնդիրները
Բիզնես պլանը ծառայում է երկու հիմնական նպատակների.
Ներդրողի համար տալիս է պատասխան այն հարցին, թե արդյոք արժե միջոցներ ներդնել տվյալ ներդրումային նախագծի մեջ։
Ծառայում է տեղեկատվության աղբյուր այն անձանց համար, ովքեր անմիջականորեն իրականացնում են նախագիծը
Բիզնես պլանը օգնում է ձեռնարկատիրոջը լուծել հետևյալ հիմնական խնդիրները.
սահմանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները
թիրախային շուկաները և այդ շուկաներում ընկերության դիրքը
ձևակերպել ընկերության երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակները, դրանց հասնելու ռազմավարությունը և մարտավարությունը
սահմանել այն անձանց, ովքեր պատասխանատու են ռազմավարության իրականացման համար, ընտրել աշխատակազմ, կազմել ընկերության կողմից սպառողներին առաջարկվող ապրանքների և ծառայությունների ցանկը և սահմանել դրանց ցուցանիշերը
գնահատել դրանց ստեղծման և իրացման արտադրական և առևտրային ծախսերը
բացահայտել ընկերության ունեցած կադրերի, նրանց աշխատանքի մոտիվացիայի պայմանների համապատասխանությունը սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ պահանջներին
սահմանել շուկայի հետազոտության, գովազդի, վաճառքների խթանման, գնագոյացման, իրացման ուղիների և ընկերության այլ մարկետինգային միջոցառումների ցանկը
գնահատել ընկերության ֆինանսական վիճակը և առկա ֆինանսական ու նյութական ռեսուրսների համապատասխանությունը սահմանված նպատակներին հասնելու հնարավորություններին, կանխատեսել խոչընդոտները, "ստորջրյա խութերը", որոնք կարող են խանգարել բիզնես պլանի պրակտիկ իրականացմանը
Բիզնես պլանն օգնում է ձեռնարկատիրոջը ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.
ինչ տեսակի արտադրանք կամ ինչ նոր գործ ընտրել հայրենական և արտասահմանյան շուկա դուրս գալու համար
ինչպիսին կլինի առաջարկվող ապրանքների և ծառայությունների շուկայական պահանջարկը և ինչպես է այն փոփոխվելու
ինչ ռեսուրսներ և ինչ քանակի անհրաժեշտ կլինեն բիզնես նախագծի կազմակերպման համար
որքան են արժենալու անհրաժեշտ ռեսուրսները և որտեղ գտնել վստահելի մատակարարներ
որքան կկազմեն արտադրության կազմակերպման և համապատասխան շուկաներում արտադրանքի/ծառայությունների իրացման ծախսումները
ինչպիսին կլինի տվյալ արտադրանքի շուկայական գինը և ինչպես նրա վրա կազդեն մրցակիցները
ինչպիսին կարող են լինել ընդհանուր եկամուտները և ինչպես է պետք այն բաշխել բիզնես նախագծի բոլոր մասնակիցների միջև
ինչպիսին կլինեն արտադրության արդյունավետության ցուցանիշերը և ինչպես կարելի է դրանք աճեցնել
Բիզնես պլանի բովանդակությունը
Բիզնես պլանի ամփոփագիր (հակիրճ նկարագրություն)
Նախագծի նպատակներն ու խնդիրները
Կազմակերպության նկարագրությունը
Ոլորտի իրավիճակի և զարգացման միտումների վերլուծություն
Նպատակային շուկա
Մրցակցություն
Ռազմավարական դիրք և ռիսկերի գնահատում
Մարկետինգի պլան և վաճառքների ռազմավարություն
Օպերացիոն գործունեություն
Տեխնոլոգիական պլան
Կազմակերպչական պլան
Անձնակազմի պլան
Ֆինանսական պլան
Սոցիալական և բնապահպանական պատասխանատվություն
Բիզնեսից դուրս գալու պայմանները
Միջազգային ֆինանսական-ներդրումային շուկաներում մշակված են բիզնես պլանների, տեխնիկա-տնտեսական հիմնավորումների և ներդրումային փաթեթների պատրաստման որոշակի ստանդարտներ և մեթոդիկաներ։
UNIDO մեթոդիկան
Բիզնես պլանի ընդհանուր կառուցվածքը, ըստ UNIDO-ի ստանդարտների, պետք է ունենա հետևյալ պարամետրերը.
Ամփոփագիր
Առաջարկվող նախագծի գաղափարը (էությունը)
Ընդհանուր ելակետային տվյալներ և պայմաններ
Նոր ապրանքի օրինակի նկարագրություն
Ձեռնարկատիրական գործունեության փորձի գնահատում
Իրացման շուկայի գնահատում
Նոր ապրանքի սպառողների նկարագրություն
Մրցակիցների գնահատում
Մրցակիցների նկատմամբ սեփական ուժերի և թույլ կողմերի գնահատում
Մարկետինգի պլան
Մարկետինգի նպատակներ
Մարկետինգի ռազմավարություն
Մարկետինգի պլանի ֆինանսական ապահովում
Արտադրական պլան
Նոր ապրանքի արտադրող
Արտադրության առկա և պահանջվող հզորություններ
Արտադրության նյութական գործոններ
Արտադրական գործընթացի նկարագրություն
Կազմակերպչական պլան
Ընկերության կազմակերպա-իրավական ձև
Ընկերության կազմակերպական կառուցվածք
Պարտականությունների բաշխում
Տվյալներ գործընկերների մասին
Բիզնեսի արտաքին միջավայրի նկարագրություն
Ընկերության աշխատանքային ռեսուրսներ
Ղեկավար անձնակազմի մասին տվյալներ
Ֆինանսական պլան
Եկամուտների և ծախսերի պլան
Դրամական մուտքերի և վճարումների պլան
Ընկերության ակտիվների և պասիվների համադրելի հաշվեկշիռ
Անվնասաբերության հասնելու գրաֆիկ
Ֆինանսավորման ռազմավարություն (դրամական միջոցների աղբյուրներ և դրանց օգտագործում)
Ռիսկի գնահատում և ապահովագրություն
Հավելվածներ
ՎԶԵԲ (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) մեթոդիկան
ԵՎԶԲ ստանդարտով բիզնես պլանի կառուցվածքն է.
Վերնագիր
Գաղտնիության հուշագիր
Ամփոփագիր
Ձեռնարկություն
Ձեռնարկության զարգացման պատմությունը և վիճակը բիզնես պլանի կազմման պահի դրությամբ, ընթացիկ գործունեության նկարագրությունը
Սեփականատերերը, ղեկավար անձնակազմը, ձեռնարկության աշխատակիցները
Ընթացիկ գործունեությունը
Ֆինանսական վիճակը
Վարկերը
Նախագիծ
Ընդհանուր տեղեկություններ նախագծի մասին
Նախագծի ներդրումային պլանը
Շուկայի վերլուծություն, մրցունակություն
Արտադրական գործընթացի նկարագրություն
Ֆինանսական պլան
Բնապահպանական գնահատում
Ֆինանսավորում
Վարկային միջոցների ստացման և մարման գրաֆիկ
Գրավ և երաշխիքներ
Սարքավորումներ և աշխատանքներ, որոնք ֆինանսավորվելու են վարկային միջոցների հաշվին
SWOT-վերլուծություն
Ռիսկեր և դրանց նվազեցման միջոցառումներ
Հավելվածներ
BFM Group (Bureau of Financial Modeling) մեթոդիկան
Բիզնես պլանի (ներդրումային նախագծի) վերնագիր
Գաղտնիության հուշագիր
Բիզնես պլանի ամփոփագիր
Ընդհանուր դրույթներ
Տեղեկություններ ընկերության մասին
Ընդհանուր տեղեկատվություն (ստեղծման տարի, կազմակերպա-իրավական ձև, տեղակայման վայր, կոնտակտային տվյալներ)
Տեղեկություններ սեփականատերերի և ընկերության առաջին դեմքերի մասին
Գործունեության հիմնական տեսակները
Ապրանքների և ծառայությունների բնութագիրը
Հիմնական ընթացիկ ֆինանսական ցուցանիշերը
Ընկերության SNW-վերլուծություն
Տեղեկություններ նախատեսվող նախագծի մասին
Նախագծի էությունը
Նախագծի տեղակայման վայրը
Սոցիալական, տնտեսական, ժողովրդագրական միջավայրը
Ապրանքների/ծառայությունների ցանկը և նկարագրությունը
Հիմնական մարկետինգային առավելությունները
Նախագծի ընդհանուր արժեքը (կապիտալ ծախսերի ծավալը և անհրաժեշտ շրջանառու միջոցներ)
Փոխառու ֆինանսավորման ներգրավման ընդհանուր պահանջը
Նախագծի արդյունավետության հիմնական ցուցանիշերը
Նախագծի հիմնական ռիսկերը
Նախագծի սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքները
This article uses material from the Wikipedia Հայերեն article Բիզնես պլանավորում, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses. ®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.