Սուրբ Ղազար Կղզի

Սուրբ Ղազար կղզի (իտալ.՝ San Lazzaro degli Armeni, անգլ.՝ Saint Lazarus Island), փոքր կղզի Վենետիկի ծոցի մերձավոր ջրերում, հյուսիսային Իտալիա, Լիդո կղզուց անմիջապես դեպի արևմուտք։ Պատկանում է Մխիթարյան միաբանությանը, այդ միաբանության մայրավանքն է։

Սուրբ Ղազար Կղզի
Սուրբ Ղազար կղզի
Սուրբ Ղազար Կղզի
Տեսակկղզի
ԵրկիրՍուրբ Ղազար Կղզի Իտալիա
Վարչատարածքային միավորՎենետիկ
Մակերես3 հեկտար
Սուրբ Ղազար Կղզի
եկեղեցին

Ընդհանուր տեղեկություններ

Կղզյակի մեկուսացումը, որոշ հեռավորության վրա գտնվելը Վենետիկ քաղաքը կազմող հիմնական կղզիներից, այն նպաստավոր վայր է դարձրել բորոտ գաղութ կարանտինի կայարանում։ Կղզին հիմնադրվել է տասներկուերորդ դարում, ստանալով իր անունը սուրբ Ղազար, հովանավոր՝ սուրբ և բորոտավարակների։ Լքված է տասնվեցերորդ դարում, իսկ 1717ին Վենետիկի իշխող խորհրդի կողմից այն տրվել է մի խումբ հայ վարդապետերի։ Մխիթարը և նրա տասնյոթ վարդապետերը կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին և ընդլայնել կղզին իր ներկա 30,000 քմ, մոտ չորս անգամ ավել իր նախնական տարածքից։

Հիմնադիրների եռանդի և բարեգործության շնորհիվ, արևելագիտական ուսումնասիրությունների համար, հիմնվում է Մխիթարեան Կարգը։ Միաբանությունը հրատարակում է պատմական, բանասիրական և գրականագիտական աշխատություններ և դրանց վերաբերող նյութեր, որոնք հայտնի էին ինչպես իրենց գիտական մակարդակով և ճշգրտությամբ, այնպես և բազմալեզու հրատարակությունների գեղարվեստական արժեքով։ Տպագրատունը փակվեց 1991 թ, սակայն 18րդ դարի տպագրական մեքենան այժմ էլ կարելի է տեսնել։ Սուրբ Ղազար կղզու եկեղեցու պահոցներում կա շուրջ 150,000 անուն գիրք, ինչպես նաև 4,000 ավել հայկական ձեռագրերով, վարդապետների կողմից հավաքած և նվեր ստացած Արաբական, հնդկական և Եգիպտական արվեստի փաստաթղթերով հարուստ թանգարան։

Եկեղեցին և նրա պարտեզները, որոնք հայտնի են իրենց սիրամարգերով, կարելի է հասնել վապորետոյով (#20 Ս. Զաքարիայից, Սան Մարկո հրապարակի մոտ)։ Զբոսաշրջիկների խմբերը կարող են մասնավոր այց խնդրել համապատասխան ժամանակացույցով։ Հոգևորականներն ուղեկցում են այցելուներին և մի քանի լեզուներով ներկայացնում կղզու պատմությունը։ Սուրբ Ղազար կղզին՝ գիտնականների և ուսանողների հյուրընկալելու երկարաժամկետ ավանդույթ ունի։ Կղզում հյուրընկալվել է Լորդ Բայրոնը, ով 1816 թ. ընթացքում հայերեն էր ուսումնասիրում։ Ջորջ Բայրոնի հյուրընկալությունը հիշատակվում է մշտական ցուցադրությամբ։

Աշխարհի ամենահին բրոնզե թուրը

Իտալուհի Վիտորիա դալ Արմելինան 2017 թվականին այցելել է Սուրբ Ղազար կղզու միաբանության եկեղեցի։ Նա այդ ժամանակ Կա Ֆոսկարի համալսարանի ուսանողուհի էր և պատրաստվում էր դոկտորական թեզի պաշտպանությանը։ Վենետիկի հայկական եկեղեցում ներկայացված բրոնզե սուրը տեսնելով՝ Վիտորիա դալ Արմելինան ինտուիտիվ հասկացել է, որ այն պատկանում է բորնզե դարի սկզբին, երբ առաջին անգամ սկսել են բրոնզից սուր պատրաստել։

Փորձագետների երկու տարի տևած ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ իրոք, սուրը ոչ թե մի քանի հարյուր տարեկան է, այլ շատ ավելի հին՝ մոտ 5000 տարեկան։ Սուրի պատմության մանրամասներն իմանալու համար համալսարանը դիմել է Վենետիկի Մխիթարյան միաբանությանը։

Հայր Սերաֆիմո Ջամորլյանը (Father Serafino Jamourlian) արխիվների ուսումնասիրությունից հետո պարզել է, որ մոտ 150 տարի առաջ սուրը Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանին է նվիրել արվեստի ստեղծագործությունների կոլեկցիոներ, ազգությամբ հայ Երվանդ Խորասարդջյանը, որը առաջատար ինժեներ-շինարար էր Օսմանյան կայսրությունում։ Հետագայում, 1901 թվականին Ալիշանը, որը հայտնի էր որպես Հայր Լեոնցիո, մահացել է և նրա ունեցվածքը փոխանցվել է Վենետիկի հայկական եկեղեցուն։

Մշակութային

Հովհաննես Շիրազը կղզու մասին պոեմ ունի.

Սուրբ Ղազար Կղզի 

Օտար ջրերում հայացեալ Կղզի
Հայոց հին լույսն է քեզնով նորանում...
Գիտեմ տքնում ես, այս է դարեց-դար,
Հայրենիքից դուրս՝ հայրենեաց համար։

Սուրբ Ղազար Կղզի 

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Սուրբ Ղազար Կղզի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Ղազար կղզի» հոդվածին։

Tags:

Սուրբ Ղազար Կղզի Ընդհանուր տեղեկություններՍուրբ Ղազար Կղզի Աշխարհի ամենահին բրոնզե թուրըՍուրբ Ղազար Կղզի ՄշակութայինՍուրբ Ղազար Կղզի ՊատկերասրահՍուրբ Ղազար Կղզի ԾանոթագրություններՍուրբ Ղազար Կղզի Արտաքին հղումներՍուրբ Ղազար ԿղզիԱնգլերենԻտալերենԻտալիաԼիդոՄխիթարյան միաբանությունՎենետիկի ծոց

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հեպատիտ BԹմրամիջոցԿարմիր քամիՀայաստանի Կարմիր գիրքԱստիգմատիզմԼյարդի հիվանդություններՄոմիկՀին ԵգիպտոսՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՀորոսկոպԵրազահանՍև արագիլՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՊարույր ՍևակԵրիկամԹլփատումԿիպրոսՄեծ ՀայքՊաբլո ԷսկոբարՆԱՏՕԵռանկյան մակերեսՀեպատիտ CԿոկորդիլոսներՁիԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտԿոտորակ (մաթեմատիկա)Խնկո ԱպերԿառավարում (տնտեսագիտություն)Ամբողջ թիվԱրևմտյան ՀայաստանԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԱրարատԳերբնական արձակագրությունԴաշտանադադարԱստվածԱվետիք ԻսահակյանՍոցիալական մեդիա մարքեթինգԳորշ արջԵրկրաշարժՎարդավառԳեղարդի վանքԻսլամՀարադրությունՖաշիզմՎարդանանց պատերազմՄեղուներՁվարանի կիստաՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հարակատար դերբայԿաթնասուններՄաշկի սնկային հիվանդություններԿրիշտիանու ՌոնալդուԷջմիածնի Մայր ՏաճարՎիտամին B12 անբավարարությունՈւղղագրությունՀայաստանԱրշակունիների թագավորությունԵրազների մեկնաբանությունԱշոտ Բ ԵրկաթԹութքԱբեղախոտԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ՄիջատներՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԼեղապարկՊահքՀայերԿրծքավանդակի ցավՀաշվապահական հաշվառումԱդրբեջանՔրիստոնեությունԲյուրականի աստղադիտարանԱրմավիրՍինգապուրԱրենիի քարանձավՀապավում🡆 More