Կրծքավանդակ

Կրծքավանդակ, կրծքային ողների, կողոսկրերի և կրծոսկրի ամբողջություն, որը սողունների, թռչունների, կաթնասունների և մարդու ուսագոտու համար ծառայում է որպես հենարան և հնարավորություն է տալիս շնչառական շարժումների ժամանակ օգտագործել միջկողային մկանունքը։ Մարդու կրծքավանդակն ունի առաջ-ետին ուղղությամբ տափակացած, հիմքով վար դարձած հատած կոնի ձև։ Տարբերում են կրծքավանդակի կողմնային պատեր, կազմված 12 զույգ կողերով, առաջային, որի կազմի մեջ են մտնում կողոսկրերի առաջային ծայրերը (կողաճառները) և կրծոսկրը, ետին՝ ողնաշարը։ Կրծքավանդակն ունի վերին և ստորին բացվածքներ, վերին բացվածքի սահմաններն են՝ աջ և ձախ առաջին կողերը, առաջին կրծքային ողնը և կրծոսկրի կոթը։ Այդ բացվածքով կրծքավանդակի խոռոչ են մտնում շնչափողը, կերակրափողը, անոթներ և նյարդեր։ Ստորին բացվածքը սահմանվում է կողոսկրերի ծայրերով։ Կրծքավանդակը որովայնի խոռոչից բաժանված է ստոծանիով։ Կախված տարիքից, սեռից և մարմնակազմվածքից, գոյություն ունեն կրծքավանդակի տարբեր ձևեր։

Կրծքավանդակ
Մարդու կրծքավանդակի հատվածի ռենտգեն


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 692 Կրծքավանդակ

Tags:

ԹռչուններԽոռոչԿաթնասուններԿերակրափողԿրծոսկրՇնչափողՈղնաշարՈրովայնՍողուններՍտոծանի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Թվաբանական պրոգրեսիաԱրմեն Տիգրանյան (երգահան)Հայոց լեզվի պատմությունԹռչնագիրՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԱրքիմեդեսՖաշիզմԴերբայՆշիկաբորբԱմենայն Հայոց ԿաթողիկոսԿարմիր գիրքՀայաստանի Ազգային ժողովՕրենսդիր իշխանությունՍակավարյունությունԲազմացումՍտրեպտոկոկային ֆարինգիտԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՈրոտանԴարձվածքՇառլ ԱզնավուրԴեռահասի հոգեբանությունՄեղուներՄատենադարանՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՑրված սկլերոզՄուրացանՇունՍինգապուրԿոստանդնուպոլիսՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)ՊրիզմաԿիլիկիայի հայկական թագավորությունԱլբերտ ԱզարյանԴավիթ ԲեկԾիրանՕլիմպիական խաղերՉարլի ՉապլինՀին աշխարհի յոթ հրաշալիքներՏերունական աղոթքԱննա ՀակոբյանԱրեգակնային համակարգՊոլ ՄորֆիՊետական կառավարման ձևՁիՀայկական խոհանոցԱշխարհի բնակչությունՈրոշիչՇրջակա միջավայրԱմերիկաՆիդերլանդներՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՍյունիքի մարզԱպրիլի 25Արաբական Միացյալ ԷմիրություններՆիկոլ ՓաշինյանԱրշակ ԲՍումգայիթի ջարդերԷվերեստՔաոս (վեպ)Հարցական նշանԺառանգական հիվանդություններՍպիրտՄեղրԱմբոխները խելագարվածՀայաստանի կենտրոնական բանկՎինի ԹուխՄամփրե արքանԹբիլիսիԼիբանանՀարկԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ՉակերտներՎիտամին EԱծխաջուրՄհեր ՄկրտչյանՁկներ🡆 More