Որովայնային Ցավ

Որովայնային ցավ, հայտնի է նաև որպես փորացավ, տարբեր հիվանդությունների ախտանիշն է։

Որովայնային ցավ
Որովայնային Ցավ
Որովայնային ցավը բնորոշվում է ըստ այն հատվածի, որտեղ այն առաջանում է
Տեսակախտանիշ կամ նշան և women's disease?
Բժշկական մասնագիտությունԸնդհանուր վիրաբուժություն, գաստրոէնտերոլոգիա
ՀՄԴ-9789.0
ՀՄԴ-10R10
ՀոմանիշներՓորացավ
Որովայնային Ցավ Abdominal pain Վիքիպահեստում

Որովայնային ցավի հաճախակի պատճառներ են գաստրոէնտերիտները և գրգռված աղու համախտանիշը։ Մարդկանց մոտ 15%-ը ունենում է ավելի ծանր հիվանդություն՝ որդանման ելունի բորբոքում, որովայնային աորտայի անևրիզմայի պատռում, դիվերտիկուլիտ, արտարգանդային հղիություն և այլն։ Դեպքերի մեկ երրորդում պատճառը պարզ չի լինում։

Քանզի հիվանդությունների շատ մեծ քանակ կարող է առաջացնել որովայնային ցավ՝ հիվանդի համակարգված հետազոտումը և տարբերակիչ ախտորոշումը շատ կարևոր են։

Տարբերակիչ ախտորոշում

Որովայնային ցավով պացիենտ

Որովայնային ցավի ամենահաճախ պատճառներն են գաստրոէնտերիտը (13%), գրգռված աղու համախտանիշը (8%), միզածորանների հետ կապված խնդիրները (5%), գաստրիտը (5%), փորկապությունը (5%)։ Մոտ 30% դեպքերում պատճառը անհայտ է մնում։ 10% դեպքերում դիտվում են ավելի լուրջ խնդիրներ, որոնցից են լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները (բիլիար դիսկինեզիա, լեղաքարային հիվանդություն)(4%), դիվերտիկուլիտը (3%), որդանման ելունի բորբոքումը (2%), քաղցկեղը (1%)։ Ավելի մեծ տարիքում պատճառներն են որովայնային աորտայի անևրիզման, միջընդերային անոթների իշեմիան։

Սուր որովայնային ցավ

Սուր որովայնը բնորոշվում է որպես ծանր, կայուն որովայնային ցավ, որը սկսվում է հանկարծակի և մեծ մաս դեպքերում պահանջում է վիրահատական միջամտություն՝ պատճառի բուժման համար։ Ցավը հաճախակի ուղեկցվում է սրտխառնոցի, փսխման, փքվածության, տենդի և շոկի հետ։ Սուր որովայնային ցավ առաջացնող ամենահաճախ պատճառներից մեկը սուր ապենդիցիտն է։

Առանձնացված պատճառներ

  • Վնասվածքային։ Վնասվածք, որը վնասում կամ ծակում է որովայնում գտնվող օրգանները։
  • Բորբոքային։
  • Մեխանիկական։
    • Բարակ աղիների խցանում՝ կապված նախկինում տարած վիրահատություններից առաջացած կպումների, ճողվածքների, նորագոյացություների հետ։
    • Հաստ աղու խցանում՝ առաջացած կոլոռեկտալ քաղցկեղի, աղիների բորբոքային հիվանդությունների, ոլորման, կղանքային քարերի, ճողվածքի պատճառով։
  • Անոթային։ աղիքային իշեմիա՝ առաջացած վերին միջընդերային զարկերակի խցանման պատճառով։

Ըստ օրգան համակարգի

Ավելի ծավալուն ցուցակը ներառում է՝

Ըստ տեղակայման

Որովայնային ցավի տեղակայումը կարող է տեղեկություն տալ ցավի պատճառի մասին։ Որովայնը բաժանում են 4 մասի, որոնք կոչվում են քառակուսիներ։ Ցավի տեղակայումները և դրանց հետ կապված հիվանդությունները ներառում են՝

Ախտաֆիզիոլոգիա

Հատված Արյունամատակարարում Նյարդավորում Կառուցվածքներ
Առաջնաղի Ընդերային ցողուն T5 - T9 Կոկորդ

Կերակրափող

Ստորին շնչառական ուղիներ

Ստամոքս

Պրոքսիմալ տասներկումատնյա աղի

Լյարդ

Լեղուղիներ

Լեղապարկ

Ենթաստամոքսային գեղձ

Միջնաղի Վերին միջընդերային զարկերակ T10 - T12 Դիստալ տասներկումատնյա աղի

Կույր աղիք

Կույր աղու որդանման ելուն

Վերել հաստ աղի

Պրոքսիմալ լայնական հաստ աղի

Հետնաղի Ստորին միջընդերային զարկերակ L1 - L3 Դիստալ լայնական հաստ աղի

Վայրէջ հաստ աղի

Սիգմայաձև աղի

Ուղիղ աղի

Տենդ

Վերին անալ խողովակ

Որովայնային ցավը կարելի է անվանել նաև ընդերային ցավ կամ պերիտոնեալ ցավ։ Որովայնի պարունակությունը կարելի է բաժանել առաջնաղու, միջնաղու, հետնաղու։ Առաջնաղին պարունակում է կոկորդը, ստորին շնչառական ուղիները, կերակրափողի մի մասը, ստամոքսը, տասներկումատնյա աղու մի մասը, լյարդը, լեղուղիները (ներառյալ լեղապարկը և լեղածորանները) և ենթաստամոքսային գեղձը։ Միջնաղին ներառում է տասներկումատնյա աղու դիստալ մասը, կույր աղին, վերել հաստ աղին, լայնական հաստ աղու առաջին կեսը։ Հետնաղին պարունակում է լայնական հաստ աղու դիստալ մասը, վայրէջ հաստ աղին, սիգմայաձև աղին, ուղիղ աղին, վերին անալ խողովակը։

Որովայնի ամեն հատված ունի իր հետ կապակցված ընդերային նյարդը, որը տանում է ազդակը ընդերքից դեպի ողնուղեղ և ընթանում է սիմպատիկ նյարդերի կազմում։ Ընդերային զգայական ազդակները ոչ սպեցիֆիկ են, ընթանում են դեպի ողնուղեղ և խաչցում են սոմատիկ զգայական ուղիների նյարդերի հետ, որոնք խիստ սպեցիֆիկ են։

Ախտորոշում

Որովայնային ցավի պատճառը հասկանալու համար անհրաժեշտ է կատարել հիվանդի մանրակրկիտ հետազոտություն։

Անամնեզ հավաքելու ընթացքը ներառում է՝

  • Ճշտել հիվանդի նախկինում տարած հիվանդությունները, վիրահատությունները
  • Ներկայիս տարվող դեղորայքային բուժման մանրամասն հետազոտում, ընդունվող սննդային հավելումների մասին տվյալների հավաքում
  • Հիվանդի դեղորայքային և սննդային ալերգիաների հաստատում
  • Պարզել հիվանդի ընտանեկան անամնեզը և կենտրոնանալ հարազատների մոտ նմանատիպ ախտանիշների վրա
  • Քննարկել հիվանդի հետ նրա մոտ առկա վնասակար սովորությունները (ծխել, ալկոհոլի օգտագործում, անկանոն սեռական հարաբերություններ)
  • Արտաորովայնային ախտանիշների ուսումնասիրում (տենդ, դող, կրծքային ցավ, հևոց, հեշտոցային արյունահոսություն)

Մանրակրկիտ անամնեզ հավաքելուց հետո պետք է կատարել հիվանդի ֆիզիկալ հետազոտություն։

Ախտորոշմանը օգնող հետազոտություններից են՝

  • Արյան հետազոտություն՝ արյան ընդհանուր անալիզ, էլեկտրոլիտների մակարդակ, լյարդի ֆունկցիոնալ թեստեր, ամիլազայի և լիպազայի մակարդակ, տրոպոնին I մակարդակ։
  • Ուրինալիզ
  • Կրծքի և որովայնի ռենտգեն հետազոտություն
  • ԷՍԳ

Եթե նշված հետազոտություններից հետո ախտորոշումը մնում է անհայտ, կատարվում են ավելի մանրամասն հետազոտություններ՜

  • Որովայնի և կոնքի շրջանի համակարգչային շերտագրություն
  • Որովայնի կամ կոնքի ՈՒՁՀ
  • Էնդոսկոպիա և/կամ կոլոնոսկոպիա

Բուժում

Որովայնային ցավի բուժումը կախված է բազմաթիվ գործոններից՝ ներառյալ ցավի պատճառագիտությունը։ Անհետաձգելի բուժոգնության բաժանմունքում որովայնային սուր ցավով մարդկանց տալիս են հեղուկներ՝ ներերակային ճանապարհով, կապված նրա հետ, որ սովորաբար շատ հեղուկ են կորցնում փսխման զանգվածներով։ Որովայնային ցավի բուժումը ներառում է ցավազրկումը՝ ոչ օփիոիդային (կետորոլակ), օփիոիդային ցավազրկողներ (մորֆին, ֆենտանիլ)։ Ցավազրկման տեսակի ընտրությունը կախված է ցավի պատճառից, օրինակ՝ կետորոլակը կարող է բարդացնել որոշ որովայնի օրգանների հիվանդությունների ընթացքը։ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ընդունվող հիվանդներին կարող է տրվել այսպես կոչված "Ստամոքսաղիքային կոկտեյլ", որը ներառում է թթվամարիչներ (օմեպրազոլ, ռանիտիդին, մագնեզիումի հիդրօքսիդ, կալցիումի քլորիդ) և լիդոկաին։ Ցավը թուլեցնելուց հետո կարող է կարիք լինել հակաբակտերիալ բուժման՝ որովայնային որոշ պաթոլոգիաների դեպքում։ Բութիլսկոպոլամինը որոշակի հաջողությամբ օգտագործվում է որովայնային ցավի դեմ։ Որովայնային ցավի ժամանակ կարող է անհրաժեշտ լինել կատարել վիրահատական միջամտություն՝ խոլեցիստէկտոմիա, ապենդէկտոմիա և այլն։

Անհետաձգելի վիճակներ

Ստորև ներկայացվում են անհետաձգելի վիճակների հետ կապված որովայնային ցավի դեպքերը՝

Վիճակ Արտահայտում Ախտորոշում Բուժում
Ապենդիցիտ Որովայնային ցավ, սրտխառնոց, փսխում, տենդ

Շուրջպորտային ցավ, տեղափոխվում է դեպի աջ ստորին քառակուսի

Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն)

Որովայնային ՀՇ

Բերանով սննդի ընդունման բացառում

Ներերակային հեղուկներ ըստ անհրաժեշտության

Վիրաբույժի խորհրդատվություն, ապենդէկտոմիա

Հակաբիոտիկներ

Ցավի դեմ պայքար

Խոլեցիստիտ Որովայնային ցավ (աջ վերին քառակուսի, ճառագայթում է էպիգաստրիում), սրտխառնոց, փսխում, տենդ, Մերֆիի ախտանիշ Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն)

Պատկերավերում (աջ վերին քառակուսու ՈՒՁՀ)

Լաբորատոր ցուցանիշներ (լեյկոցիտոզ, ԱԼԱՏ/ԱՍԱՏ մակարդակի բարձրացում, հիպերբիլիռուբինեմիա)

Բերանով սննդի ընդունման բացառում

Ներերակային հեղուկներ ըստ անհրաժեշտության

Վիրաբույժի խորհրդատվություն, խոլեցիստիտ

Հակաբիոտիկներ

Ցավի, փսխման դեմ պայքար

Սուր պանկրեատիտ Որովայնային ցավ (սուր էպիգաստրալ ցավ՝ դեպի մեջք ճառագայթող), սրտխառնոց, փսխում Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն)

Լաբորատոր ցուցանիշներ (լիպազայի բարձր մակարդակ)

Պատկերավորում (որովայնային ՀՇ, ՈՒՁՀ)

Բերանով սննդի ընդունման բացառում

Ներերակային հեղուկներ ըստ անհրաժեշտության

Ցավի, փսխման դեմ պայքար

Վիրաբույժի կամ ինտերվենցիոն ռադիոլոգի կոնսուլտացիա

Աղու խցանում Որովայնային ցավ (տարածուն), լեղու փսխում, փորկապություն Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն)

Պատկերավորում (որովայնի ռենտգեն հետազոտություն և ՀՇ)

Բերանով սննդի ընդունման բացառում

Ներերակային հեղուկներ ըստ անհրաժեշտության

Նազոգաստրալ զոնդի տեղադրում

ՎԻրաբույժի խորհրդատվություն

Ցավի բուժում

Ստամոքսաղիքային ուղու վերին բաժիններից արյունահոսություն Էպիգաստրալ ցավ, հեմատոխեզիա, մելենա, արյունով փսխում, հիպովոլեմիա Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն)

Լաբորատոր ցուցանիշներ (արյան ընդհանուր անալիզ, կոագուլյացիոն ցուցանիշներ, ԱԼԱՏ/ԱՍԱՏ մակարդակ)

Հեղուկների ագրեսիվ ներերակային ներարկում

Արյան փոխներարկում ըստ անհրաժեշտության

Դեղորայքներ։ Պրոտոնային պոմբի պաշարիչներ, օկտրեոտիդ

Կայուն հիվանդ։ Հետևել

Անկայուն հիվանդ։ վիրաբույժի, գաստրոէնտերոլոգի, ինտերվենցիոն ռադիոլոգի խորհրդատվություն)

Արյունահոսություն աղեստամոքսային ուղու ստորին հատվածներից Որովայնային ցավ, հեմատոխեզիա, մելենա, հիպովոլեմիա Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն՝ ներառյալ ռեկտալ հետազոտությունը)

Լաբորատոր ցուցանիշներ (արյան ընդհանուր անալիզ, կոագուլյացիոն ցուցանիշներ, ԱԼԱՏ/ԱՍԱՏ մակարդակ)

Հեղուկների ագրեսիվ ներերակային ներարկում

Արյան փոխներարկում ըստ անհրաժեշտության

Դեղորայքներ։ Պրոտոնային պոմբի պաշարիչներ

Կայուն հիվանդ։ Հետևել

Անկայուն հիվանդ։ վիրաբույժի, գաստրոէնտերոլոգի, ինտերվենցիոն ռադիոլոգի խորհրդատվություն)

Պերֆորացիա Որովայնային ցավ (հստակ տեղակայումով որովայնային ցավի հանկարծակի սկիզբ), մետեորիզմ, ռիգիդ որովայն Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)

Պատկերավորում (որովայնի ռենտգեն հետազոտություն կամ ՀՇ՝ որը ցույց է տալիս ազատ գազի առկայություն որովայնում

Լաբորատոր ցուցանիշներ (արյան ընդհանուր անալիզ)

Հեղուկների ագրեսիվ ներերակային ներարկում

Վիրաբույժի կոնսուլտացիա

Հակաբիոտիկներ

Աղիների ոլորում Սիգմայաձև աղու ոլորում։ Որովայնային ցավ՝ 2 օրից ավել, փորկապություն

Կույր աղու ոլորում։ Որովայնային ցավ (սուր սկիզբ), սրտխառնոց, փոխում

Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)

Պատկերավորում (որովայնային ռենտգեն հետազոտություն, ՀՇ)

Սիգմոիդ։ Գաստրոէնտերոլոգի խորհրդատվություն (սիգմոսկոպիա)

Կույր աղի։ Վիրաբույժի խորհրդատվություն (աջակողմյան հեմիկոլէկտոմիա)

Արտարգանդային հղիություն Որովայնային և կոնքային ցավեր, արյունահոսություն

Արտարգանդային հղիության ընդհատման դեպքում հիվանդը կարող է ներկայանալ որովայնամզի գրգռման և հիպովոլեմիկ շոկի նշաններով

Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)

Լաբորատոր ցուցանիշներ։ արյան ընդհանուր անալիզ, հղիության թեստ

Պատկերավորում։ տրանսվագինալ ՈՒՁՀ

Անկայուն վիճակի դեպքում։ Ներերակային հեղուկներ, մանկաբարձ-գինեկոլոգի շտապ խորհրդատվություն

Կայուն վիճակի դեպքում։ շարունակել ախտորոշման ալգորիթմը, հսկողություն մանկաբարձ-գինեկոլոգի կողմից

Որովայնային աորտայի անևրիզմա Որովայնային ցավ, կողմնային հատվածների ցավ, մեջքի ցավ, ճնշման անկում, պուլսացող որովայնային զանգված Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)

Պատկերավորում։ ՈՒՁՀ, ՀՇ անգիոգրաֆիա, ՄՌՇ

Անկայուն վիճակի դեպքում։ Ներերակային հեղուկներ, վիրաբույժի շտապ խորհրդատվություն

Կայուն վիճակի դեպքում։ հսկողություն

Աորտայի շերտազատում Որովայնային ցավ (էպիգաստրալ շրջանի կամ մեջքի հանկարծակի սկսվող ցավ), հիպերտենզիա, նոր սրտային աղմուկ Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)

Պատկերավորում։ Կրծքի ռենտգեն հետազոտություն (ցույց է տալիս լայնացած միջնորմ) ՀՇ անգիոգրաֆիա, ՄՌՇ անգիոգրաֆիա, տրանսթորակալ էխոսրտագրություն, տրանսէզոֆագեալ էխոկարդիոգրաֆիա

Ներերակային հեղուկների ներարկում

Արյան փոխներարկում ըստ անհրաժեշտության (ճշտել արյան խումբը և ռեզուս գործոնը)

Դեղորայքներ։ ճնշումը իջեցնող դեղեր (նատրիումի նիտրոպրուսիդ և բետա պաշարիչներ միասին, կալցիումական անցուղիների պաշարիչներ)

Վիրաբույժի խորհրդատվություն

Լյարդի վնասում Վնասվածքից հետո, որովայնի աջ վերին քառանկյունում ցավ, աջ թուլակողի ցավ, աջ կողմնային շրջանի ցավ, աջ ուսի շրջանի ցավ Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)

Պատկերավորում։ ՈՒՁՀ, որովայնի և կոնքի ՀՇ

Ախտորոշիչ պերիտոնեալ լավաժ և ասպիրացիա

Ներերակային հեղուկների ներարկում և արյան փոխներարկում

Անկայուն վիճակի դեպքում։ վիրաբույժի կամ վնասվածքաբանի խարհրդատվություն, ախտորոշիչ լապարոտոմիա

Փայծաղի վնասում Վնասվածքից հետո, որովայնի ձախ վերին քառակուսու ցավ, ձախ թուլակողի ցավ, ձախ կողմնային շրջանի ցավ Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)

Պատկերավորում։ ՈՒՁՀ, որովայնի և կոնքի ՀՇ

Ախտորոշիչ պերիտոնեալ լավաժ և ասպիրացիա

Ներերակային հեղուկների ներարկում և արյան փոխներարկում

Անկայուն վիճակի դեպքում։ վիրաբույժի կամ վնասվածքաբանի խարհրդատվություն, ախտորոշիչ լապարոտոմիա և հավանական սպլենէկտոմիա

Կայուն վիճակի դեպքում։ դեղորայքային բուժում, ինտերվենցիոն ռադիոլոգի կոնսուլտացիա՝ զարկերակային էմբոլիզացիա կատարելու համար

Համաճարակաբանություն

Որովայնային ցավը մեծահասակների իրենց ընտանեկան բժիշկներին դիմելու պատճառների 3%-ն է կզմում։ ԱՄՆ-ում 2006 թվականից մինչև 2011 թվականը անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներ դիմելու հաճախականությունը դարձել է 18%։ Դա եղել է 20 ամենամեծ աճ ունեցած ցուցանիշներից մեկը անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներում։ Դիմելիությունը սրտխառնոցի և փսխման կապակցությամբ նույնպես հասել է 18%։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Որովայնային Ցավ Տարբերակիչ ախտորոշումՈրովայնային Ցավ ԱխտաֆիզիոլոգիաՈրովայնային Ցավ ԱխտորոշումՈրովայնային Ցավ ԲուժումՈրովայնային Ցավ ՀամաճարակաբանությունՈրովայնային Ցավ ԾանոթագրություններՈրովայնային Ցավ Արտաքին հղումներՈրովայնային Ցավ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵփրատՎիրուսներՏուբերկուլոզՀոգնակի թիվԿախվածություն (գիրք, Սյունե Սևադա)Վարդգես ՍուրենյանցՈրովայնային ցավԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀայաստանի զինանշանԹաթուլ ԿրպեյանՀայերեն հայհոյախոսությունԲարդ նախադասությունԼյարդԱրծվաշենՆեմեսիս գործողությունՄատենադարանՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԿարմիր կիրակիԿապ (խոսքի մաս)Մաշկի սնկային հիվանդություններԻսլամՏիեզերքԲանաստեղծական կայուն ձևեր44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկՀարկադրական եղանակՌոբերտ ՔոչարյանՄակերեսԱրշավիր ՇիրակյանՀայ գրերի գյուտԴերանունԳերմանիաՏրանսպորտԱղերՍեռական հերպեսԴանիել ՎարուժանԱրգենտինաՀայաստանի Հանրապետության նախագահՇեղանկյունՌեջեփ Թայիփ ԷրդողանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՄուրացանՀանրապետության հրապարակ (Երևան)Հայկյան տոմարՕյկոֆոբիաՎիտամին D-ի անբավարարությունՄարսողական համակարգՍևանա լիճԴեռահասի հոգեբանությունԶվարթնոցի տաճարՎերաբերական (խոսքի մաս)Ադոլֆ ՀիտլերՆախադասությունՎանա ծովուն արշալույսըՍիրտ-անոթային հիվանդությունՎարդՄանրանկարչությունԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՄյունխհաուզենի արկածներըՄուսա լեռան քառասուն օրըԱքբար ՄեծԵրկկենցաղներՎարդան Ղուկասյան (Դոգ)ԵրկրաշարժԴվինԽոսքի մասերԺաքի ՆերսեսյանՏաշիրՀավասարասրուն սեղանՄովսես ԽորենացիՕրալ սեքսՀայկական մանրանկարչությունԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՄեր թաղը (պատմվածաշար)Մովսես ԳորգիսյանՆեմեսիս (դիցաբանություն)🡆 More