Կերակրափող

Կերակրափողը կամ որկորը (esophagus) համեմատաբար նեղ և երկար մի խողովակ է, որը տեղավորված է ըմպանի և ստամոքսի միջև։Կերակրափողը միակ օրգանն է ,որտեղ սննդագնդիկը կանգ չի առնում։ Սկսվում է վզային VI և VII ողնի մակարդակից (որը համապատասխանում է մատանիաձև աճառի ստորին եզրին) և վերջանում կրծքային XI ողնի մակարդակի վրա։ Քանի որ որկորը, վզի շրջանում սկսվելով, իջնում է կրծքի խոռոչ և այստեղից, ստոծանին ծածկելով, մտնում է որովայնի խոռոչ, ուստի նրան բաժանում են չորս հատվածի՝ պարանոցային, կրծքային, ստոծանիական և որովայնային (partes cervicalis, thoracalis, diaphragmatica et abdominalis)։ Որկորի երկարությունը 23-25 սմ է։ Առջևի ատամներից մինչև ատամոքսն ընկած հատվածի ընդհանուր երկարությունը (նաև բերանի խոռոչը, ըմպանը և որկորը) 40-42 սմ է։ Ռետինե խողովակը պետք է 3.5 սմ այդ երկարությունից ավելի վերցնել՝ կերակրափողի միջով ստամոքսահյութ վերցնելու համար։

Կերակրափող
Մարդու կերակրափողը (կենտրոնում)

Որկորը տեղ-տեղ ունի սեղմվածքներ, որոնցից առաջինը գտնվում է իր սկզբնական մասում (ըմպանային), երկրորդը՝ շնչափողի երկատման տեղում (շնչափողային) և երրորդը՝ ստոծանիական շրջանում (ստոծանիական)։

Կազմությունը

Որկորի լուսանցքը լայնական կտրվածքի վրա վզային հատվածում ներկայացնում է որպես մի լայնական ճեղք (շնչափողի կողմից ճնշվելու հետևանքով), իսկ կրծքային մասում կլորացած է կամ աստղաձև։ Որկորի պատերը կազմված են հետևյալ շերտերից. ներքին ՝ լորձաթաղանթային (tunica mucosa), միջին՝ մկանային (tunica muscularis) և արտաքին՝ շարակցահյուսվածքային բնույթի (tunica adventitia)։

Լորձաթաղանթը (tunica mucosa) ծածկված է բազմաշերտ տափակ էպիթելով և պարունակում է լորձային գեղձեր, որոնք իրենց արտազատուկով հեշտացնում են կերակրագնդի սահումը կլլման ժամանակ։ Չձգված դիրքում որկորի լորձաթաղանթը առաջացնում է երկայնաձիգ ծալքեր, որոնք հարթվում են, երբ նրա միջով անցնում է կերակրագունդը։

Երկայնաձիգ ծալքավորումը որկորի ֆունկցիոնալ հարմարողակունությունն է, որը նպաստում է հեղուկների անցմանը ծալքերի արանքների ակոսներով և որկորի լայնացմանը պինդ կերակրագնդերի անցման դեպքում։

Մկանային պատյանը (tunica muscularis) կազմված է արտաքին երկայնաձիգ և ներքին շրջանաձև շերտերից։ Որկորի վերին երրորդականի երկու շերտերն էլ կազմված են միջաձիգ զոլավոր մկանաթելերից, բայց ներքևում նրանք աստիճանաբար փոխարինվում են հարթ մկանաթելերով։ Շարակցական պատյանը(tunica adventitia) արտաքին պատյանն է, կազմված է փուխր շարակցական հյուսվածքից, որի միջոցով որկորը միանում է շրջապատող օրգաններին։

Որկորի գեղձերը (glandulae esphageae) բավական շատ են և տարածված են ենթալորձային շերտում, արտադրում են լորձ։ Որկորի առանձին մասերն ունեն անատոմիական նեղացումներ, որոնք պահպանվում են դիակների որկորում, և ֆիզիոլոգիական նեղացումներ, որոնք լինում են միայն կենդանի մարդու մոտ։ Բացի անատոմիական 3 նեղացումներից՝ ըմպային(կերակրափողի սկզբում), շնչափողային(շնչափողի երկատման տեղում) և ստոծանիական (ստոծանու միջով անցնելու դեպքում), ռենտգենով հետազոտելիս երևում են նաև 2 ֆիզիոլոգիական նեղացումներ՝ աորտային(կերակրափողի և աորտայի հատման տեղում) և կարդիալ (որկորի և ստամոքսամուտքի միացման տեղում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 390 Կերակրափող 

Tags:

ԱտամներԲերանի խոռոչԸմպանՈրովայնի խոռոչՍտամոքսՍտամոքսահյութՍտոծանի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրջերԱրեգակՍակավարյունությունSWOT վերլուծությունՀենրիխ ՄխիթարյանՄարդու առնանդամԱրտաշեսյաններԱռիթմիաՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ՈրոշիչՀայաստանի քաղաքներըՄոնղոլական կայսրությունՔառակուսի մետրԱլեքսանդր ՊուշկինԱնի (համայնք, Շիրակի մարզ)Հանրային ֆինանսներԱռյուծՀովհաննես ԱյվազովսկիՄԻԱՎ/ՁԻԱՀՀաստ աղիքների բորբոքումԻրավունքՊարզ նախադասությունՕգյուստ ՇառլուաՀունական դիցաբանությունՍտեփան Զորյան (գրող)Ձեռնաշարժություն«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՊապ թեստԳարեգին ՆժդեհԸնձառյուծԼեոնարդո դա ՎինչիՏիգրան ՊետրոսյանՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԲրոնխիալ ասթմաԵրկրորդ համաշխարհային պատերազմԴերենիկ ԴեմիրճյանԱստվածային կատակերգությունԱրաբոՀռոմեական կայսրությունՏեղեկատվական տեխնոլոգիաներԿիլիկիայի հայկական թագավորությունԱրտավազդ (մրցանակ)ԼեյկոցիտՄեծ Հայքի նահանգների ցանկԱճի հորմոնՀարրի Փոթեր (վիպաշար)ԴեքսամետազոնՍաուդյան ԱրաբիաԱմբողջ թիվԿարճատեսությունՄարտՀայ ֆիդայիներՊյութագորասի թեորեմՍրտի ռիթմի խանգարումներՎրաստանԷջմիածնի Մայր ՏաճարՏնտեսագիտությունՍտամոքսԱլբերտ ԱյնշտայնՕձերԱբովյան (քաղաք)Քառօրյա պատերազմԼիոնել ՄեսսիԼուիզա ՆերսիսյանԵվրոպայի դրոշներՍրտի բնածին արատներԱնձի խանգարումԼևոմեկոլՎիտամին B12 անբավարարությունՍևրի պայմանագիրՁայնԱծանցՄիացյալ ԹագավորությունԵրվանդունիների թագավորությունԴաունի համախտանիշՓսորիազ🡆 More