Արաբո

Արաբո (Ստեփանոս Մխիթարյան, մոտ 1863, Կուռթեր - 1893, Խնուս, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից (1880-ականներին)։

Արաբո
Առաքել Մխիթարյան
Դիմանկար
Ծնվել էմոտ 1863
ԾննդավայրԿուռթեր
Մահացել է1893
Մահվան վայրԽնուս, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն, քրդերեն
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հասարակական գործիչ
ԳործունեությունXIX դարի վերջի հայ ֆիդայապետ
ԿուսակցությունՀայ հեղափոխական Դաշնակցություն

Կենսագրություն

Ծնվել է 1863 թվականին Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։ Սովորել է Մշո Սուրբ Առաքելոց վանքի դպրանոցում։ Գործել է Սասունի, Տարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ, որի կազմում էին Ալիզռնանցի Լևոնը, Գոմերցի Հովիկը, Գալշոյի Մանուկը, Բերդակի Ներսոն, Մխո Շահենը, Ղարսեցի Հակեն, Գևորգ Չավուշը։ 1882 թվականին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա տաժանակրության, սակայն փախել է Բիթլիսի բանտից, շարունակել իր գործունեությունը։ Մուշում կազմակերպել և գլխավորել է հայկական առաջին հայդուկային խմբերից մեկը։ Պայքարել է սուլթանական բռնապետության ազգային ճնշումների և սոցիալական կեղեքումների դեմ։ Տարոնի հայությանը պաշտպանել է թուրք պաշտոնյաների և քուրդ ցեղապետերի հարստահարություններից։ 1889 թվականից սկսած՝ բազմիցս այցելել է Կովկաս։ 1892 թվականին Թիֆլիսում մասնակցել է ՀՅԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովին։ 1893 թվականի գարնանը Սասունի ապստամբներին օգնելու նպատակով Արաբոն 16 հոգանոց լավ զինված խմբով Կարսի մարզից անցնում է ռուս-թուրքական սահմանը` ուղղություն վերցնելով Խնուս-Մուշ։ Ճանապարհին` Ղոզլուի սարերի մեջ քրդերի հետ կռվի ժամանակ սպանվում է Արաբոյի զինակից Ալիզռնանցի Լևոնը։ Արաբոն իր հետ վերցնելով իր ընկերներից հինգ հոգի, քրդի տարազով շարունակում է ճանապարհը դեպի Մուշ, բայց Գյալառաշի ձորում` Մուշի և Խնուսի միջև, դարձյալ բախվում է քրդերի հետ։ Կռվում սպանվում են Արաբոյի զինակիցներ Բուլղարը, խնուսցի Մելքոնը, մշեցի Ավոն և Մարտոն։ Արաբոն և ախալցխացի Վարդանը մեծ քաջություն են դրսևորում, բայց նրանց բոլոր ջանքերը` ճեղքելու թշնամու օղակն ու հասնելու հանդիպակաց լեռները` անցնում են ապարդյուն։ Արաբոն և Վարդանը նույնպես զոհվում են այդ կռվում։

Արաբո 
Արաբոյի քանդակը Ջերմուկ քաղաքում (հեղինակ՝ Հովհաննես Մուրադյան)

Ժողովուրդը երգեր է հյուսել Արաբոյի մասին, գովերգել նրա խիզախությունը։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 677 Արաբո 

Tags:

Արաբո ԿենսագրությունԱրաբո ԾանոթագրություններԱրաբո ԳրականությունԱրաբո Արտաքին հղումներԱրաբո18631893Էրզրումի վիլայեթԽնուսԿուռթերՕսմանյան կայսրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արցախի պատմությունԱղմուկ ականջներումԿրոնՆերգործական սեռՈւիլյամ ՇեքսպիրԱրտակ ՄախսուդյանՎաղարշապատՍասանյան ՊարսկաստանՄեծապատիվ մուրացկաններՀրամայական եղանակԱրաբական արշավանքները ՀայաստանՍեռական հերպեսԺողովրդավարությունԴեղաբույսերՀոմանիշԱզոտԱվտոմեքենաՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներՍարդարապատի հերոսամարտՀայկ և ԲելՄուրացանՄասոնականությունԲաժանարարների աղյուսակԾաղկած փշալարերԻններորդ ալիքԱրյան ճնշումԱրյունահոսությունԵրկրորդ համաշխարհային պատերազմԿրեատինինԳևորգ ՉաուշՀայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկՀայերենի կետադրությունՍիֆիլիսԼեյկոցիտԵվրոպայի դրոշներՂազախստանՓղերԻրանՄարդու ատամՎիլյամ ՍարոյանԷկոլոգիաԻոսիֆ ՍտալինՈսկեպարԴիվերսիֆիկացիաՀանգՀայկական պարԿոալաԷջմիածնի Մայր ՏաճարԵռանկյան մակերեսՓիլիսոփայությունՊարբերական հիվանդությունԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԲայՊղինձՄեսրոպ ՄաշտոցԿարմրուկԱվարայրի ճակատամարտԱրագածոտնի մարզԵրևանԱրքիմեդի օրենքԴաունի համախտանիշՀանրապետության օրԱշխարհի մայրաքաղաքների ցանկԵրվանդ ՔոչարՄիացյալ ԹագավորությունՄիխայիլ Իպոլիտով-ԻվանովՁկներԱյրին (նորավեպ)ԲաղանիսՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՀղիություն (մարդ)ՆախադասությունԲուդդայականությունՈւրբաթագիրքՄարդու իրավունքներՀիսուս🡆 More