Ենթաստամոքսային Գեղձ

Ենթաստամոքսային գեղձը (pancreas) գտնվում է ստամոքսի հետևում՝ որովայնի խոռոչի հետին պատի մոտ, իր ձախ մասով մտած է ձախ ենթակողի մեջ։ Հետևից այն հպվում է ստորին սիներակին, իսկ ձախից՝ երիկամային երակին և որովայնային աորտային։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ (caput), մարմին (corpus) և պոչ (cauda)։ Գեղձի գլխիկը ընդգրկված է տասներկումատնյա աղիով և գտնվում է գոտկային I և II ողների վերին մասերի մակարդակին։ Այն տափակած է առաջ-հետին ուղղությամբ, ընդ որում գլխիկի ու մարմնի սահմանում կա մի խոր կտրուճ՝ incisura pancreatic, որի մեջ պառկած են a և v.

mesentericae superiors-ը, իսկ երբեմն նաև՝ նեղացած մաս՝ վզիկի ձևով։

Ենթաստամոքսային Գեղձ
Մարդու բարակ աղիքն ու ենթաստամոքսային գեղձը (ստամոքսը հեռացված է)

Պրիզմայաձև մարմինը ունի երեք երես՝ առաջային, հետին և ստորին։

Գեղձը աջից ձախ մի փոքր բարձրանում է, այնպես որ նրա պոչը ընկած է ավելի բարձր, քան գլխիկը, և մոտենում է փայծաղի ստորին մասին։ Ենթաստամոքսային գեղձը պատյան չունի, որի պատճառով աչքի է ընկնում նրա բլթակավոր կազմությունը։ Գեղձի ընդհանուր երկարությունը 12-15 սմ է։ Որովայնամիզը ծածկում է ենթաստամոքսային գեղձը առաջային և ստորին երեսները, իսկ նրա հետին երեսը բոլորովին զուրկ է նրանից։ Շճամզային ծածկը անցնում է ենթաստամոքսային գեղձի վրա 2 թերթիկների ձևով, ընդ որում շճային թերթիկները կպչում են ենթաստամոքսային գեղձի առաջային եզրին և նորից բաժանվում են 2 թերթիկների՝ մեկը ծածկում է գեղձի առաջային երեսը և անցնում է ստոծանու վրա, իսկ մյուս ստորին երեսը և դառնում է լայնական աղիքի միջընդերքը։

Ենթաստամոքսային գեղձի ծորանն անցնում է գեղձի հաստության միջով ձախից դեպի աջ, իր ճանապարհին նա ընդունում է բազմաթիվ ճյուղեր, որոնք բացվում են նրա մեջ, գրեթե ուղիղ անկյունով։ Բացի գլխավոր ծորանից, գրեթե միշտ լինում է ենթաստամոքսային գեղձի հավելյալ ծորան (ductus pancreaticus accessories (Santorini)), որը գեղձի գլխիկի մոտ առանձնանում է գլխավոր ծորանից և բացվում է տասներկումատնյա աղիի փոքր պտկիկի վրա (apailla duodeni minor), մոտ 2 սմ մեծ պտկիկից բարձր։ Երբեմն նկատվում են հավելյալ ենթաստամոքսային գեղձի գոյության դեպքեր (pancreas accessorium)։

Կազմություն

Ենթաստամոքսային գեղձը իր կազմությամբ նման է բշտային կամ բշտա-խողովակավոր թքագեղձի կազմությանը։ Նա բաղկացած է 2 մասից՝ գլխավոր զանգվածը ունի արտազատիչ ֆունկցիա՝ իր արտազատուկը արտատար ծորաններով տանելով սկզբնաղիքի մեջ։ Գեղձի փոքր մասը, այսպես կոչված, Լանգերհանսի կղզյակների (insula Langerhansi) ձևով, պատկանում է ներզատիչ գոյացություններին, որոնք արյան մեջ են լցնում ինսուլին կոչվող հորմոնը, որը կարգավորում է շաքարի պարունակությունը արյան մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 516 Ենթաստամոքսային Գեղձ 

Tags:

Ենթաստամոքսային գեղձի բորբոքումՄարդու տասներկումատնյա աղիքՈրովայնի խոռոչՍտամոքս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Լեոնիդ ԱզգալդյանՁգողականությունԶուգահեռագիծԹմրամիջոցՀայաստանի թռչունների ցանկԵրևանՍասնա ծռերՆեմեսիս գործողությունԵռանկյան բարձրությունԿրծքագեղձի քաղցկեղՀատակումՍևրի պայմանագիրԱկսել ԲակունցՄովսես ԳորգիսյանԻնդոնեզիաՀայաստանի լեռներԳլխուղեղի ուռուցքՀամեմատությունՎիլհելմ ՍտեյնիցԿարմիր գիրքՀնձանԱրամ ԽաչատրյանԱղիների բորբոքային հիվանդությունԿենդանակերպՌուդոլֆ Էրիխ ՌասպեԵրիկամՍևանա լիճՄուսա լեռան քառասուն օրըԱմբերդ (ամրոց)Քրիստափոր ԿոլումբոսՄաշկաբորբԲիբլիական (պոեմ)Մոնա ԼիզաՀամո ԲեկնազարյանԲաթումի պայմանագիրԱրյան շրջանառությունԴեքսամետազոնՀայկ և ԲելՎահան ՏերյանԱրարատի մարզՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԳարեգին ԲԴրաստամատ ԿանայանՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Շիրակի մարզՎարդգես ՍուրենյանցՆոյՎիքիպահեստՍողոմոն ԹեհլիրյանՀայաստանի ՍահմանադրությունՄոնթե ՄելքոնյանԹոքի քաղցկեղԼուսինԱրտաշեսյաններԶվարթնոցի տաճարՆապաստակներՎեներա (մոլորակ)Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԱռիթմիաՆատրիումի քլորիդԼյարդԱսիաՊտուղԵղիշե ՉարենցԹռչնագիրՈրովայնային ցավՓոքրիկ իշխանըՏավուշի մարզԱպրիլի 26Հայաստանի կենտրոնական բանկԿիլիկիայի հայկական թագավորությունԱզատի ջրամբարՍողուններԱլպիական մանուշակ (պատմվածք)🡆 More