Աբորտ

Աբորտ (լատին․՝ abortus՝ «վիժում» բառից), հղիության ընդհատում՝ պտուղի հեռացում կնոջ արգանդից բնական կամ արհեստական ճանապարհով առաջին 28 շաբաթվա (7 լուսնամսի) ընթացքում։ Հղիության բնական ընդհատումը կոչվում է վիժում]կամ ինքնաբեր աբորտ, և այն տեղի է ունենում հղիության 30-50%-ի դեպքում։ Իսկ հղիության կանխամտածված ընդհատումը կոչվում է արհեստական խթանված աբորտ։ Սովորաբար աբորտ տերմինն օգտագործում են նկարագրելու համար միայն խթանված տեսակը:Այն միջամտությունը, որից հետո պտուղը կարող է արգանդից դուրս գոյատևել, կոչվում է հղիության ուշացած ընդհատում։ Ժամանակակից բժշկության մեջ լայն կիրառություն ունեն տարբեր դեղամիջոցներ և վիրաբուժական միջամտություններ դրդված վիժման համար։ Այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են միֆեպրիստոնը (mifepristone) և պրոստագլադինը (prostaglandin), արդյունավետությամբ չեն զիջում վիրաբուժական միջամտությանը առաջին եռամսյակում։

Աբորտ
Աբորտ
Տեսակբժշկական գործողության տեսակ
Բժշկական մասնագիտությունմանկաբարձություն
ՀՄԴ-9779.6
ՀՄԴ-10O04
Աբորտ Abortion Վիքիպահեստում

Բոլոր այն երկրներում, որտեղ հղիության արհեստական ընդհատումը օրենքով թույլատրելի է, այն համարվում է ամենաանվտանգ միջամտություններից մեկը բժշկության ոլորտում։ Ժամանակակից մեթոդներն իրենց մեջ ներառում են դեղորայքային կամ վիրաբուժական տեսակները։ Միֆեպրիստոնը պրոստագլանդինի հետ համակցված համարվում է նույնքան անվտանգ և արդյունավետ, որքան վիրաբուժական մեթոդն է հղիության առաջին և երկրորդ եռամսյակներում։ Ամենատարված վիրաբուժական միջամտությունը կատարվում է արգանդի պարանոցի դիլատացիայով և արտածծող սարքով։ Դեղահաբերը կամ ներարգանդային պարույրները, որոնք օգտագործում են հետագա հղիություններից խուսափելու համար, կարող են օգտագործվել հղիության արհեստական ընդհատումից անմիջապես հետո։ Հղիության արհեստական ընդհատումները, երբ կատարվում են օրենքի սահմաններում և անվտանգ են, չեն հանգեցնում հետագա մտավոր կամ ֆիզիկական ռիսկերի բարձրացմանը։ Ի տարբերություն դրա, մեկ տարվա ընթացքում 5 միլիոն ոչ հուսալի աբորտների միջամտության արդյունքում գրանցվել է 47.000 մահվան դեպք։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը երաշխավորում է օրենքով թույլատրելի և հուսալի միջամտությունների հասանելիությունը կանանց համար։

Ամեն տարի աշխարհում կատարվում է մոտավոր 56 միլիոն հղիության արհեստական ընդհատում, որից 45%-ը կատարվել է ոչ հուսալի կերպով։ 2003-2008 թվականների ընթացքում հղիության արհեստական ընդհատման ցուցանիշները փոփոխվել են։ Ըստ 2008 թվականի տվյալների, աշխարհի կանանց 40%-ը հնարավորություն է ունեցել կատարել հղիության արհեսատական ընդհատում՝ առանց սահմանափակումների։ Այն երկրներում, որտեղ թույլատրված է հղիության արհեստական ընդհատումը, ունեն որոշակի սահմանափակումներ, օրինակ՝ թե որ գեստացիոն շաբաթում է կատարվում այն։

Հին ժամանակներում հղիության արհեստական ընդհատումներ կատարելու համար օգտագործվել են խոտաբույսեր, կատարվել մերսումներ կամ այլ ավանդական մեթոդներ։ Աբորտի վերաբերյալ օրենքները և մշակութային կամ կրոնական հայացքները աշխարհում տարբեր են։ Որոշ տեղամասերում այն օրենքով թույլատրելի է միայն հատուկ դեպքերում։ Շատ տեղերում այն բարոյական, էթիկական և օրինական մակարդակներով բուռն քննարկման թեմա է հանդիսանում։ Նրանք, ովքեր դեմ են աբորտին, պնդում են, որ էմբրիոնը կամ պտուղը մարդ է, ով ունի կյանքի իրավունք, և այն համարում են մարդասպանություն։ Իսկ նրանք, ովքեր կողմ են աբորտի օրինականացմանը, պնդում են, որ կինը իրավունք ունի որոշում կայացնել այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են իր մարմնի հետ։ Մյուսներն էլ պնդում են, որ աբորտի օրենքով թույլատրելիությունը կարող է նպաստել հանրային առողջության պահպանմանը։

Տեսակներ

Վիժումը լինում է 2 տեսակի՝ ինքնաբեր և արհեստական։

Ինքնաբեր

Ինքնաբեր աբորտը, ոչ կոչվում է նաև վիժում, առաջանում է արգանդի պատի և պտղաձվի կապի խախտումից և կարող է տեղի ունենալ մինչև գեստացիոն 24-րդ շաբաթը։ Այն կոչվում է նաև վաղաժամ ծնունդ, եթե տեղի է ունենում 24-ից մինչև 37-րդ գեստացիոն շաբաթը։ Եթե պտուղը մահանում է արգանդում ծննդիընթացքում, այն կոչվում է մեռելածին։ Վաղաժամ ծնունդը և մեռելածնությունը մեծ մասամբ չեն համարվում վիժում, չնայած, այս տերմինների օգտագործումը երբեմն կարող է համընկնել։ Հղիության առաջին եռամսյակում ամենահաճախ հանդիպող ինքնաբեր աբորտի պատճառները էմբրիոնի կամ պտղի քրոմոսոմալ անոմալիաներն են, որոնք հանգեցնում են վաղ հղիության ընդհատման։ Հայտնի հղիությունների 15-30%-ը կլինիկորեն ավարտվում են վիժումով, որը կախված է հղի կնոջ տարիքից և առողջական վիճակից, իսկ շատ հղիություններ էլ ընդհատվում են՝ մինչ բժիշկները կնկատեն էմբրիոնը։ Ինքնաբեր աբորտների մոտ 80%-ը հանդիպում է հղիության առաջին եռամսյակի ընթացքում։

Այլ հանդիպող պատճառներ են՝ մոր մոտ հանդիպող հիվանդությունը (գրիպ, տիֆ, սիֆիլիս, տուբերկուլյոզ, արյան հիվանդություններ, սրտի արատ, հիպերտոնիկ հիվանդություն, A, E վիտամինների պակաս), սննդային և դեղորայքային թունավորումը, ճառագայթային հիվանդությունը, սեռական օրգանների հիվանդությունը (արգանդի հավելումների բորբոքում և անոմալիա, ուռուցք, թերզարգացում), ֆիզիկական վնասվածքները (ծանրություն բարձրացնելը, որովայնի վնասվածքը), հոգեկան ապրումները, անոթային պաթոլոգիաները (օրինակ՝ համակարգային կարմիր գայլախտը), շաքարային դիաբետը և հորմոնալ դիսբալանսը։

Ինքնաբեր աբորտի նշաններից են արգանդային արյունահոսությունը, որովայնի ցավերը, մկանների ցավերը, շուրջպտղային ջրերի վաղաժամ արտահոսքը, արյան խցանումը և հեշտոցով անցնող հյուսվածքները։ Արյունահոսությունը կարող է լինել վիժման ախտանիշ, բայց շատ կանայք արյունահոսություն ունենում են վաղ հղիության ընթացքում և չեն կորցնում պտուղը։ Հղիության առաջին կիսամյակի ընթացքում արյունահոսությունը կարող է որակվել որպես պոտենցիալ ինքնաբեր աբորտ։ Վնասվածքը կարող է հայտնաբերվել ուլտրաձայնային հետազոտության ընթացքում կամ սերիական Մարդու խորիոնային գոնադոտրոպինի (HCG) թեստի միջոցով։

Գլխավոր նախապայմանները, որոնք հանդիսանում են ռիսկի գործոն ինքնաբեր աբորտի համար, մոր տարիքն է և նախկինում հանդիպած ինքնաբեր աբորտների քանակը։

Արհեստական ընդհատում

Արհեստական աբորտը պտղաձվի հեռացումն է պտղաձվի կամ հղի կնոջ օրգանիզմի վրա անմիջաբար ներգործելու միջոցով, և, աբորտները մեծ մասամբ անցանկալի հղիության հետևանք են։ Տարբերում են օրինական (բժշկական) և ապօրինի (կրիմինալ) արհեստական աբորտներ։

Հայաստանում աբորտը թույլատրվում է ժառանգաբար փոխանցվող ծանր հիվանդությամբ տառապելու, վտանգավոր հղիության, ինչպես նաև անցանկալի հղիության դեպքում, շատ անգամ չվնասելու համար հղի կնոջ մտավոր և հոգեկան առողջությունը։ Հակացուցումներն են՝ գոնորեան, սեռական օրգանների սուր և ենթասուր բորբոքումները, թարախային օջախների առկայությունը, վարակիչ հիվանդությունները և այլ առողջական խնդիրները։ Աբորտը կատարվում է բժշկական մանրակրկիտ հետազոտություններից հետո՝ հղիության առաջին 12 շաբաթվա ժամկետում։ Ապօրինի է համարվում արտահիվանդանոցային պայմաններում (նույնիսկ բժշկի կողմից) կատարվող ամեն մի աբորտ։ Ապօրինի աբորտը վտանգավոր է կյանքի համար, այն կարող է արգանդի պատռվածքի, ներարգանդային արյունահոսության և ներքին օրգանների վնասվածքների պատճառ դառնալ։

Իրավիճակներով պայմանավորված՝ աբորտը կարելի է համարել թերապևտիկ, եթե այն կատարվում է հղի կնոջ կամ պտղի առողջական վիճակներից ելնելով, և էլեկտիվ, եթե կան այլ պատճառներ։

    Չնախատեսված հղիության և աբորտների տարեկան միջին թիվը Հայաստանում՝ 15–49 տարեկան 1000 կնոջ հաշվով


Աղբյուրը՝ guttmacher.org

Մեթոդներ

Դեղորայքային

Դեղորայքային աբորտը դարձավ ալտերնատիվ մեթոդ, երբ սկսեցին կիրառել պրոստագլանդինի անալոգները 1970-ականներին և հակապրոգեստագեն միֆեպրիստոնը 1980-ականներին։

Հղիության առաջին եռամսյակում՝ մինչև գեստացիոն 9-րդ շաբաթը, աբորտը մակածելու համար ստեղծում են դեղորայքային կոմբինացիա՝ օգտագործելով միֆեպրիստոնը և պրոստագլանդինի անալգոգները՝ միզոպրոստոլը կամ գեմեպրոստը, մեթոտրեքսատը և պրոստագլանդինի անալոգները՝ մինչև 7-րդ գեստացիոն շաբաթը, կամ միայն պրոստագլանդինի անալոգները։

Միֆեպրիստոն-միզոպրոստոլ համակցումը ավելի արագ և արդյունավետ է գործում ուշ գեստացիոն շաբաթներում, քան մեթոտրեքսատը-միզոպրոստոլ զույգը, և էլ ավելի էֆեկտիվ, քան միայն միզոպրոստոլը։ Այս տարբերակը էֆեկտիվ է երկրորդ եռամսյակի դեպքում։

Դեղորայքային աբորտի մեկ այլ տեսակ, երբ կիրառվում է միֆեպրիստոնը, այնուհետև՝ միզոպրոստոլը թշային տարբերակով, 24 ժամվա ընթացքում և 48 ժամ հետո, էֆեկտիվ է, երբ այն կատարվում է մինչև գեստացիոն 63-րդ օրը։

Մինչև գեստացիոն 7-րդ շաբաթը դեղորայքային աբորտը՝ միֆեպրիստոնի և միզոպրոստոլի համակցումով, ավելի արդյունավետ է, քան վիրաբուժական աբորտը (վակուումային արտածծում), հատկապես, երբ կլինիկական պրակտիկան չի ներառում արտածծված հյուսվածքի մանրակրկիտ հետազոտությունը։ Վաղ դեղորայքային աբորտը, երբ միֆեպրիստոնն օգտագործվում է թշային կամ հեշտոցային տարբերակներով միզոպրոստոլի կիրառումից հետո, տալիս է 98% էֆեկտիվություն մինչև գեստացիոն 9-րդ շաբաթը։ Եթե դեղորայքային աբորտը ձախողվում է, ապա պարտադիր կատարվում է վիրաբուժական միջամտություն՝ պրոցեսն ավարտին հասցնելու համար։

Վաղ դեղորայքային աբորտը՝ մինչև 9-րդ գեստացիոն շաբաթ, աբորտների մեծ մասն է կազմում Բրիտանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և այլ Հյուսիսային երկրներում։ Ըստ 2014 թվականի տվյալների՝ Միացյալ Նահանգներում վաղ դեղորայքային աբորտի տոկոսային ցուցանիշը մոտ 30% է։ Կանադայում, Եվրոպայի մեծ մասում, Չինաստանում և Հնդկաստանում, երկրորդ եռամսյակի ընթացքում դեղորայքային աբորտները մեծ մասամբ կատարվում են միֆեպտրիստոնի և պրոստագլանդինի անալոգների զուգակցմամբ, ի տարբերություն Միացյալ Նահանգների, որտեղ 96% դեպքերում երկրորդ եռամսյակի ընթացքում հղիության արհեստական ընդհատումը կատարվում է դիլատացիայի և էվակուացիայի միջոցով։

Վիրաբուժական

Աբորտ 
Վակուումային ասպիրացիա 8-րդ գեստացիոն շաբաթում 1: Ամնիոտիկ թաղանթ 2: Էմբրիոն 3: Արգանդի լորձաթաղանթ 4:Հայելի 5:Վակուումային սարք 6: Սարքին կցված պոմպ

Մինչև գեստացիոն 15-րդ շաբաթը, վակուումային արրտածծումը համարվում է ամենաարդյունավետ մեթոդը։

Մանուալ (կառավարվող) վակուումային ասպիրացիան (արտածծում) ներառում է պտղի կամ էմբրիոնի, պլացենտայի և թաղանթների հեռացումը՝ օգտագործելով կառավարվող ասեղ, մինչ էլեկտրական վակուումային ասպիրացիայի դեպքում օգտագործում է էլեկտրական պոմպ։

Կառավարվող վակուումային ասպիրացիան կարող է կիրառվել շատ վաղ հղիության դեպքում և չի ներառում արգանդի պարանոցի բացումը (դիլատացիան)։

Դիլատացիան և կյուրետաժը՝ երկրորդ ամենահաճախ կիրառվող մեթոդը, ստանդարտ գինեկոլոգիական պրոցես է, որը, բացի աբորտից, կատարվում է նաև մի շարք ախտաբանական պրոցեսներ պարզաբանելու համար, ինչպիսիք են՝ արյունահոսությունը և հնարավոր չարորակ նորագոյացությունները։

Կյուրետաժի ընթացքում կատարվում է արգանդի պատերի մաքրում կյուրետի միջոցով։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից այս եղանակը երաշխավորվում է, երբ կառավարվող վակուումային ասպիրացիան տվյալ դեպքում հասանելի չէ։

15-րդ շաբաթից մինչև 26-րդ գեստացիոն շաբաթը արդեն կիրառվում են այլ մեթոդներ։

Դիլատացիան և էվակուացիան(դուրսբերում) ներառում են արգանդի պարանոցի բացումը և դատարկումը՝ օգտագործելով վիրաբուժական գործքիներ։ Գեստացիոն 16-րդ շաբաթից հետո աբորտը կարելի է մակածել նաև ինտակտ դիտալացիայի և առանձնացման (ԻԴԱ) միջոցով, որի ընթացքում կատարվում է պտղի գլխի վիրաբուժական դեկոմպրեսացիա նախքան էվակուացիան։ ԻԴԱ-ն երբեմն անվանում են նաև մասնակի-ծնունդ աբորտ, որը Միացյալ Նահանգներում սահմանադրությամբ արգելված մեթոդ է։

Հղիության երրորդ եռամսյակում մակածված աբորտը կատարվում է ինտակտ դիլատացիայի և առանձնացման կամ հյուսվածքահատման միջոցով։ Հյուսվածքահատման մեթոդը բավականին նման է կեսարյան հատմանը, կատարվում է ընդհանուր անզգայացման տակ՝ հղիության ուշ ժամկետներում։

Առաջին եռամսյակի ընթացքում պրոցեդուրան մեծ մասամբ կատարվում է տեղային անզգայացմամբ, այնինչ, երկրորդ եռամսյակում խորը սեդացիայի և ընդհանուր անզգայացման պահանջ կարող է առաջանալ։

Հղիության ընդհատում ծննդաբերության դրդման եղանակով

Այլ մեթոդներ

Հին ժամանակներում ավանդական բժշկության մեջ մեծ կիրառում ունեին մի շարք խոտաբույսեր, որոնք կիրառվում էին հղիության արհեստական ընդհատման համար։ Դրանցին են մեղվամուշկը, անանուխը, սև ագռավագին և այլևս գոյություն չունեցող սիլֆիումը։

1978թ-ին Կոլորադոյում մեկ կին մահացել է, իսկ մեկ ուրիշը ծանր վնասվել, երբ փորձել են հղիության արհեստական ընդհատում կատարել՝ օգտագործելով անանուխի յուղը։ Նպանատիպ խոտաբույսերի օգտագործումը երաշխավորված չէ բժիշկների կողմից,քանի որ սրանք բացի իրենց ուղղակի ազդեցությունից թողնում են նաև լետալ կողմնակի էֆեկտներ, ինչպին է պոլիօրգանային անբավարարությունը։

Երբեմն որովայնին վնասվածք հասցնելով նույնպես հնարավոր է կատարել հղիության արհեստական ընդհատում։ Եթե վնասվածը բավականին ծանր է, այն կարող է պատճառ դառնալ ներքին վնասվածքների՝ առանց վիժման արդյունքի։ Հարավարևելյան Ասիայում վիժումը կատարում են հնուց եկած ավանդական մերսումների միջոցով։ Կամբոջայում գտնվող Անկգոր Վաթի տաճարը զարդարող քանդակներից մեկը պատկերում է դևին, որը անդրաշխարհ ժամանած կնոջը հղիության արհեստական ընդհատում է կատարում։

Ոչ հուսալի հայտնի մեթոդներից է նաև միզոպրոստոլի չարաշահումը և ոչ վիրաբուժական միջամտությունները, ինչիպիք են հյուսող ասեղների և կտորների տեղադրումը արգանդի մեջ։ Այս մեթոդների միջոցով ընդհատված հղիությունը կոչվում է մակածված վիժում, և դրանք հազվադեպ են կիրառվում այն երկրներում, որտեղ վիրաբուժական եղանակով հղիության արհեստական ընդհատումն օրենքով թույլատրելի է և հասանելի։

Անվտանգություն

Առողջության ռիսկերը կախված են նրանից, թե ինչքանով է անվտանգ կատարված միջամտությունը։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը վտանգավոր է համարում բոլոր այն աբորտները, որոնք կատարվում են ոչ բավարար գիտելիքներին տիրապետող անհատների կողմից, ոչ հուսալի սարքավորումներով և վատ սանիտարահիգիենիկ պայմաններ ունեցող հաստատություններում։

Աբորտ 
Աբորտի գովազդ Հարավային Աֆրիկայում

Զարգացած երկրներում կատարվող օրինական աբորտները բժշկության ամենաապահով միջամտությունների շարքին են դասվում։ Միացյալ Նահանգներում մայրական մահացության ռիկսի հավանականությունը հավասար է 0.7-ի 100.000 միջամտությունների ընթացքում, աբորտը 13 անգամ ավելի ապահով է, քան մանկածնությունը (մայրական մահացությունը հավասար է 8.8-ի 100.000-ի դեպքում)։ 2000-2009 թթ. աբորտի արդյունքում մահացության մակարդակն ավելի ցածր է եղել, քան պլաստիկ վիրաբուժության ոլորտում։

Աբորտ կախյալ մահացության ռիսկը գեստացիոն տարիքի հետ ավելի է մեծանում, բայց այն ավելի ցածր է, քան 21-րդ գեստացիոն շաբաթում ծննդաբերության դեպքում։ Ամբուլատոր աբորտը անվտանգ և էֆեկտիվ է ինչպես գեստացիոն 57-63 օրերի ընթացքում, այնպես էլ՝ 64-70 օրերի ընթացքում։ Դեղորայքային աբորտը անվտանգ և էֆեկտիվ է մինչև գեստացիոն 6-րդ շաբաթը։

Վակուումային արտածծումը՝ առաջին եռամսյակի ընթացքում, վիրաբուժական աբորտի ամենաանվտանգ մեթոդն է, և կարող է կատարվել բժշկական հիմնարկներում և հիվանդանոցներում։ Բարդությունները, որոնք հազվադեպ են, կարող են լինել արգանդային արյունահոսությունը, կոնքային շրջանի ինֆեկցիան և բեղմնավորման արգասիքները, և պահանջել այլ միջամտություններ դրանք վերացնելու համար։

Միացյալ Նահագներում ինֆեկցիաները աբորտ-կախյալ մահացության մեկ երրորդն մասն են կազմում։ Վակուումային ասպիրացիոն մեթոդի կիրառման դեպքում առաջին եռամսյակի ընթացքում բարդությունների հանդիպման հաճախականությունը կախված չէ, թե որտեղ է այն կատարվել. հոսպիտալում, վիրաբուժական կենտրոնում, թե գրասենյակում։ Դոքսիցիկլինը կամ մետրոնիդազոլը համարվում են կանխարգելիչ հակաբիոտիկներ և նշանակվում են մինչև միջամտությունը, քանի որ դրանք իջեցնում են հետվիրահատական ինֆեկցիաների ռիկսը։

Ձախողված միջամտությունների ցուցանիշը, մեծ մասամբ կախված չէ նրանից, թե աբորտն ում կողմից է կատարվել. բժշկի թե միջին պրակտիկայի անձնակազմի կողմից։

Երկրորդ եռամսյակում կատարված աբորտների բարդությունները նման են առաջին եռամսյակի հետվիրահատական բարդություններին և կախված են նրանից, թե ինչ մեթոդ է ընտրված եղել։ Երկրորդ եռամսյակում կատարվող աբորտները հիմնականում լավ տանելի են։

Առաջին եռամսյակում՝ մինչև գեստացիոն 9-րդ շաբաթը, էֆեկտիվության և անվտանգության փոքրիկ տարբերություն կա դեղորայքային (երբ կիրառվում է միֆեպրիստոնի և միզոպրոստոլի կոմբինացիան) և վիրաբուժական միջամտության (վակուումային ասպիրացիա) միջև։ Դեղորայքային աբորտը, երբ կիրառվում է միայն պրոստագլանդինի անալոգ միզոպրոստոլը, քիչ էֆեկտիվ է և ավելի ցավոտ քան միֆեպրիստոնի և միզոպրոստոլի կոմբինացված տարբերակը կամ վիրաբուժական աբորտը։

Աբորտի կանխատեսելի ռիսկերին առաջին հերթին անդրադառնում են հակաաբորտային խմբերը, սակայն որին չի բավարարում գիտական ապացույցը։ Օրինակ, մակածված աբորտի և կրծքագեղձի քաղցկեղի միջև եղած կապը մանրակրկիտ ուսումնասիրվել է։ Ավագ բժշկական և գիտական մարմինները եզրակացրել են, որ աբորտը կրծքագեղձի քաղցկեղի չի հանգեցնում։

Անցյալում, անգամ անօրինական լինելու փաստը չէր վկայում այն մասին, որ աբորտը վտանգավոր է։ Միացյալ Նահանգների պատմաբան Լինդա Գորդոնի մեջբերումներից. «Իրականում, անօրինական աբորտները այս երկրում բավական տվապորիչ անվտանգ ցուցանիշներ ունեն»։

Մարդկանց մեծ մասի կողմից, որոնք մտահոգված էին աբորտով և պետքական քաղաքականությամբ, ստեղծվել էր մի միֆ, ըստ որի, մինչև աբորտի օրինականացումը, այն կատարողները կեղտոտ և վտանգավոր մսագործներ են։ Պատմական արձանագրությունները չեն հաստատում այդ փաստը։

Ջերոմ Բեյթսը և Էդվարդ Զավացկին իրենց աշխատանքներում ներկայացրել են մի ապօրինի աբորտ իրականացնողի մասին, ով 20-րդ դարի սկզբներում ապրում էր Միացյալ Նահանգներում և հաջողությամբ իրականանցրել էր 13,844 աբորտ առանց մահացու ելքի։

1870 թվականներին Նյու Յորքում հանրահայտ աբորտ կատարող մանկաբարձուհի Մադամ Ռեսթելլը (Աննա Լոհման), ինչպես հայտնի է, ավելի քիչ կանանց է կորցրել իր 100,000 այցելուների թվում, որը նշանակում է, որ մահացության ռիսկը աբորտների արդյունքում ավելի ցածր է եղել, քան մանկածնության։

1936 թվակականին մանկաբարձության և գինեկոլոգիայի հայտնի պրոֆեսսոր Ֆրեդերիկ Թաուսիգը նշել է, որ տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում ապօրինիության պատճառով մահացության բարձր մակարդակի պատճառ է.

«Նախորդող 50 տարիների ընթացքում ամեն տասնամակ արգանդի պերֆորացիայի պատահարների շատացումը, քանի որ, առաջին հերթին գործիքային միջամտություններով կատարվող աբորտներն են շատացել, երկրորդ՝ այն կատարող բժիշկների քանակն է բարձրացել, և երրորդ՝ արգանդը մաքրելիս մատների օգտագործման փոխարեն գործիքների օգտագործման նկատմամբ տենդենցը»։

Մտավոր առողջություն

Ներկայիս հետազոտությունները ոչ մի կապ չեն գտել մտավոր առողջության և մակածված աբորտների միջև ի տարբերություն ոչ ցանկալի հղիության։ Ամերիկյան Հոգեբանական Ասոցիացիայի տվյալներով եզրակացվել է, որ կանանց առաջին աբորտը սպառնալիք չի հանդիսանում մտավոր առողջության համար, երբ այն կատարվում է առաջին եռամսյակի ընթացքում, և այդպիսի կանանց մոտ մտավոր առողջության խնդիրներ առաջանալու հավանականությունն այնքան էլ մեծ չէ, որքան որ կարող է հանդիպել այն կանանց մոտ, ովքեր ոչ ցանկալի հղիությունը պահպանում են. երկրորդ աբորտի արդյուքնում մտավոր առողջության ելքը այնքան էլ հուսալի չէ։ Այնինչ, ավելի հին տվյալները վկայում են, որ աբորտը հանդիսանում է ռիսկի գործոն հոգեբանական խնդիրների համար, սակայն, նրանք կոնկտրետ ստուգիչ խմբեր չեն օգտագործել հետազոտությունների ժամանակ։

Չնայած նրան, որ որոշ հետազոտություններ ցույց են տալիս մտավոր առողջության բացասական արդյունքներ այն կանանց մոտ,ովքեր առաջին եռամսյակից հետո դիմել են աբորտի պտղի զարգացման անոմալիաների դեպքում, հարկավոր են ավելի մեծածավալ աշխատանքներ հստակ եզրակացություններ կազմելու համար։

Հակաաբորտային փաստաբանները առաջարկեցին «հետաբորտային սինդրոմ» տերմինը, որը նկարագրում է կնոջ վիճակի վրա ազդող բացասական հոգեբանական էֆեկտները աբորտից հետո, սակայն Միացյալ Նահանգներում այդ տերմինը չճանաչվեց բժշկական կամ հոգեբանական մասնագետների կողմից։

Վտանգավոր աբորտ

Աբորտ 
Պաստառ 1925թ., զգուշացում հղիության արհեստական ընդհատում կատարող մանկաբարձուհիներին: Գրվածքի թարգմանությունը. «Հղիության արհեստական ընդհատումը, որը կատարվում է վերապատրաստված կամ ինքնուսուց մանկաբարձուհիների կողմից, կարող է ոչ միայն վնասել կնոջը, այլ նաև մահվան պատճառ դառնալ:»

Կանայք, ովքեր ցանկանում են ընդհատել իրենց հղիությունը, երբեմն դիմում են վտանգավոր մեթոդների, մասնավորապես, երբ օրինական ճանապարհով աբորտին հասնելը դանռում է անհնար։ Նրանք դա կարող են կատարել ինքնուրույն, կամ դիմել մեկին, ով չունի պատշաճ բժշկական հմտություններ։ Հենց այս քայլերն էլ ծանր բարդությունների առաջացման միտում ունեն, ինչպիսիք են՝ թերի աբորտը, սեպսիսը, արյունահոսությունները կամ ներքին օրգանների վնասվածքները։

Ամբողջ աշխարհում կանանց մահացության ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը հենց վտանգավոր աբորտն է։ Չնայած նրան, որ տվյալներն այդքան էլ հստակ չեն, տարեկան կատարվում է մոտ 20 միլիոն աբորտ, որից 97%-ը՝ զարգացող երկրներու։ Ոչ հուսալի աբորտը կարող է միլիոնավոր վնասվածքների պատճառ հադնիսանալ։ Կախված մեթոդից՝ մահացության ցուցանիշները տարբեր են, և նախորդ տասնամյակում տատանվում են 37,000-ից մինչև 70,000-ը, ոչ հուսալի աբորտների արդյունքում կանանց մահացության թիվը կազմում է ընդհանուր մայրական մահացության շուրջ 13%-ը։

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը վկայում է, որ մահացության ցուցանիշները նվազել են 1990-ականներից սկսած։

2012 թվականին Դուբլինի Դեկլարացիայի կողմից ստորագրված հռչակագրում նշվում է, որ «աբորտի արգելումը ոչ մի կերպ չի ազդում հղի կանանց օպտիմակ խնամքի հասանելիության վրա»։

Ներկայումս հանրային առողջության կազմակերպությունները նախաձեռնում են բուժանձնակազմի վերապատրաստումներ, փորձում են նպաստել աբորտների օրինականացմանը, ապահովում վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիությունը՝ նպատակ ունենալով նվազեցնել ոչ հուսալի աբորտների քանակը։

Հիմնականում աբորտրների իրավական դիրքորոշումով է պայմանավորված, դրանք կարվեն հուսալի ճանապարհներով թե ոչ։ Այն երկրներում, որտեղ աբորտը ոչ միշտ է հասանելի հանրությանը, ավելի մեծ ցուցանիշներ են գրանցված համեմատած այն երկրների, որտեղ աբորտը օրինական է և հասանելի։

Օրինակ՝ 1996 թ-ին աբորտի օրինականացումը Հարավային Աֆրիկայում անմիջապես իր դրական ազդեցությունը թողեց աբորտով պայմանավորված բարդությունների հանդիպման հաճախականության վրա՝ իջեցնելով այն ավելի քան 90%-ով։ Աբորտի օրինականացմամբ պայմանավորված՝ մայրական մահացության մակարդակի նմանատիպ իջեցում է նկատվել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռումինիան և Նեպալը։

2011 թվականի հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգներում, որոշ նահանգների աբորտների իրականացման դեմ օրենքները կորելացվում են այդ նահանգներում կատարվող աբորտների ցածր ցուցանիշների հետ։ Տվյալները, իհարկե, բոլոր նահանգների ցուցանիշներին չեն համապատասխանում։

Բացի դրանից, էֆեկտիվ հակաբեղմնավորիչներ բացակայությունը նույնպես ոչ հուսալի աբորտների պատճառ է հադնիսանում։ Հաստատվել է, որ ոչ հուսալի աբորտների քանակը կարելի է կրճատել 75%-ով, եթե ընտանիքի պլանավորման և մոր առողջության պահպանման ժամանակակից ծառայությունները հասանելի լինեն ամբողջ աշխարհով մեկ։

Սակայն, այս տվյալները բացարձակ ճշգրիտ չեն կարող լինել, քանի որ իրավիճակները կարող են տարբեր կերպ մեկնաբանված լինել մասնագետների կողմից. օրինակ՝ ինքնաբեր վիժում կամ ուշացած-կասեցված մենստրուացիա։

Աշխարհում կանանց 40%-ին է հասանելի թերապևտիկ և էլեկտիվ աբորտը գեստացիոն տարիքի սահմաններում, մինչդեռ լրացուցիչ 35%-ն էլ ունի այդ հնարավորությունը, եթե նրանք համապատասխանում են որոշակի ֆիզիկական, մտավոր կամ սոցիալական չափանիշներին:Մինչ մայրական մահացության մակարդակը քչանում է հուսալի աբորտներից, ոչ հուսալի աբորտների դեպքում արձանագրվել է 70.000 մահ և 5 միլիոն հաշմանդամության դեպք մեկ տարվա ընթացքում։ Երկրորդային անպտղությունը, որի պատճառն է ոչ հուսալի աբորտը, հանդիպում է մոտ 24 միլիոն կանանց շրջանում։ Ոչ հուսալի աբորտների ցուցանիշը աճել է 44%-ից մինչև 49% 1995-2008 թվականների ընթացքում։ Միայն ընտանիքի պլանավորման նախատեսմամբ, կրթական մակարդակի բարձրացմամբ և առողջապահական համակարգի բարելավմամբ է հնարավոր տվյալ երևույթների ցուցանիշները հասցնել նվազագույնի։

Կենդանի ծնունդ

Չնայած, որ այն շատ քիչ է հանդիպում, կանայք, ովքեր կատարում են վիրաբուժական աբորտ 18-րդ գեստացիոն շաբաթից հետո, երբեմն ծննդաբերում են պտուղ, որը կարող է որոշ ժամանակ գոյատևել։ 22-րդ շաբաթից հետո պտուղն ավելի երկար կարող է ապրել։

Եթե բուժանձնակազմը կյանքի նշաններ է հայտնաբերում, նրանք պետք է օգնություն ցուցաբերեն՝ անհետաձգելի բժշկական օգնություն, եթե պտուղը ապրելու մեծ շանսեր ունի, և պալիատիվ, եթե շանսեր չկան։ Այս ամենից խուսափելու համար, եթե աբորտը կարատվում է 20-21-րդ շաբաթից հետո, խորհուրդ է տրվում սպանել պտղին նախքան աբորտը։

Միացյալ Նահանգներում 1999-2013 թվականների ընթացքում Հիվանդությունների Կառավարման և Կանխարգելման Կենտրոնը գրանցել է նորածինների այդիսի մահվան 531 դեպք. մոտավորապես 4-ը 100,000 աբորտի արդյուքնում։

Պատահար

Գոյություն ունի պատահարների գնահատման երկու մեթոդ

  • Հղիության արհեստական ընդհատման ցուցանիշ – 1000 կանանց դեպքում կատարված աբորտների թիվը 15-44 տարեկան միջակայքում
  • Հղիության արհեստական ընդհատման տոկոսային հարաբերություն – 100 հղիությունների ելքում կատարված աբորտների թիվը

Շատ վայրերում, որտեղ հղիության արհեստական ընդհատումը օրինական չէ կամ անընդունելի հասարակության կողմից, բժշկական հաշվետվություններն այդքան էլ հուսալի չեն։ Այդ պատճառով պատահարների գնահատումը պետք է կատարվի առանց ստանդարտ սխալի որոշման։

Վերջին տարիներում արհեստական վիժման դեպքերի պատահարները կայուն թիվ են ներկայացնում. 2003թ-ին իրականացվել է 41.6 միլիոն աբորտ և 43.8 միլիոն՝ 2008թ-ին։ Ամբողջ աշխարհով մեկ հղիության արհեստական ընդհատման ցուցանիշը 28 է 1000 կանանց դեպքում, չնայած զարգացած երկրներում այն 24 է 1000-ի դեպքում և 29՝ զարգացող երկրներում։

2012թ-ին կատարված նույն հետազոտությունները ցույց են տալիս, որ 2008թ-ին տոկոսային հարաբերությունը ամբողջ աշխարհում կազմում է 21%, զարգացած երկրներում՝ 26%, իսկ զարգացող երկրներում՝ 20%:

Այն երկրներում, որտեղ արհեստական ընդհատումն ունի օրենքով որոշակի սահմանափակումներ, պատահարների ցուցանիշները բավականին նման են, և, նույն կերպ, օրենքով թույլատրելի երկրներում դիտվում են նմանատիպ ցուցանիշներ։

Սակայն, արհեստական ընդհատման օրենքով սահմանափակումը ուղղակի կապի մեջ է ոչ հուսալի կատարված աբորտների տոկոսային թվի աճի հետ։ Զարգացող երկրներում վտանգավոր աբորտների ցուցանիշները մասամբ վերագրվում են հակաբեղմնավորիչների հասանելիությանը։ Ըստ Գուտտմախերի Ինստիտուտի տվյալների՝ ամբողջ աշխարհում հակաբեղմնավորիչների հասանելիության շնորհիվ արհեստական աբորտների և դրանց հետևանքով մահվան դեպքերի ավելի քիչ ցուցանիշներ են գրանցվում, համապատասխանաբար՝ տարեկան 14.5 միլիոնով և 38.000-ով ավելի քիչ դեպք։

Աշխարհում օրինական աբորտների ցուցանիշները բավականին տարբեր են։ Ըստ 2008թ-ի Գուտտմախերի Ինստիտուտի կատարած հետազոտությունների՝ պարզ է դարձել, որ ցուցանիշը 7 է 1000 կնոջ դեպքում Գերմանիայում և Շվեյցարիայում, 30՝ Էստոնիայում։ Հղիությունների տոկոսային մասնաբաժինը, որոնք ավարտվել են արհեստական ընդհանտումով, տատանվում են 10%-ից (Իսրայել,Նիդեռլանդներ և Շվեյցարիա) 30%-ի (Էստոնիա) սահմաններում, չնայած, որ այն կարող էր լինել այնքան բարձր, ինչքան որ Հունգարիայում և Ռումինիայում է՝ 36%, որոնց վիճակագրությունները թերի են հաշվվել։ Հղիության արհեստական ընդհատման ցուցանիշը նաև կարող է արտահայտված լինել որպես կնոջ ռեպրոդուկտիվ տարիքի ընթացքում կատարված աբորտների թվաբանական միջին, որն ընդունված է անվանել աբորտի ամբողջական ցուցանիշ։

Գեստացիոն տարիք և մեթոդ

Հղիության արհեստական ընդհատման ցուցանիշները նաև փոխվում են՝ կախված նրանից, թե հղիությունը որ փուլում է, և, թե ինչ եղանակով է այն կատարվել։ Ըստ 2003 թվականի Հիվանդությունների Վերահսկողության և Կանխարգելման Կենտրոնի՝ Միացյալ Նահանգներում հղիության արհեստական ընդհատման 26%-ի դեպքում ընդհատումը կատարվել է գեստացիոն 6-րդ շաբաթը չլրացած, 18%-տ՝ 7-րդ շաբաթում, 15%-ը 8-րդ շաբաթում, 18%-ը՝ 9-10-րդ շաբաթների ընթացքում, 9.7%-ը՝ 11-12 շաբաթականում, 6.2%-ը 13-15 շաբաթականում, 4.1%-ը 16-20 շաբաթականում, 1.4%-ը 21 շաբաթականից հետո։

Նպատակ

Կանայք դիմում են արհեստական աբորտի տարբեր պատճառներով։ Դրանք զանազան են ողջ աշխարհում։ Հիմնական պատճառները, այնուամենայնիվ, հետևյալներն են․

Անձնական

Աբորտի դիմելու անձնական պատճառներն ամենատարածվածն են։ Կանայք երբեմն հետաձգում են երեխա ունենալու ավելի հարմար ժամանակի, քանի որ ներկայում չունեն բավականաչափ ֆինանսական կարողություն ու ռեսուրսներ, կամ էլ եղածը կարողանում է բավանակացնել միայն առկա երեխայի/երեխաների վրա։ Տարածված պատճառներ են նաև ծնողների երիտասարդ տարիքը, երեխա մեծացնելու անկարողությունը, անաշխատունակությունը, ընտանետակն բռնությունը, ուսումը շարունակելը, կարիերա ստեղծելը կամ պարզապես երեխա ունենալու ցանկության բացակայությունը։ Հավելյալ պատճառ կարող է լինել նաև այն, որ կինը չի կարողանում իրեն պատկերացնել մոր դերում բարեկամի կամ այլ անձի կողմից բռնության ենթարկված լինելու հետևանքով։

Սոցիալական

Երբեմն աբորտը սոցիալական ճնշման արդյունք է․ կինը կատարում է հղիության արհեստական ընդհատում սեռով, ռասսայով պայմանավորված։ Սոցիալական պատճառների շարքում է նաև այն հանգամանքը, որ կանայք հղիանում են երիտասարդ տարիքում և երբեմն դառնում միայնակ մայրեր։ Այդ վախից կինը կարող է կատարել աբորտ։ Բնակչության թիվը կարգավորելու կամ ղեկավարելու ջանքերը աբորտի մեկ այլ սոցիալական պատճառ է. օրինակ՝ Չինաստանում մեկ երեխայի քաղաքականությունը, որի արդյունքում չինացի զույգերը մեկ երեխայից ավելի չպետք է ունենային հակառակ դեպքում նրանք օրենքով կպատժվեին՝ վճարելով տուգանք։ Այս գործոնները երբեմն կարող են հասցնել հարկադրական աբորտի։

Մոր և պտղի առողջություն

Աշխարհի 27 երկրներում կատարված հարցումները ցույց են տվել, որ աբորտի դիմող կանանց մի մասի համար պատճառ է եղել նաև իրենց առողջությունը։

Քաղցկեղ

Հղիության ընթացքում քաղցկեղի առաջացման ցուցանիշը 0.02-1% է, և շատ դեպքերում, մոր ուռուցքը պատճառ է հանդիսանում աբորտի՝ մոր կյանքը պաշտպանելու համար, կամ, երբ հենց բուժումը կարող է պտղին անմիջական վնաս հասցնել։ Սա մասամբ ճշմարիտ է արգանդի պարանոցի քաղցկեղի համար. ամենահաճախ հանդիպող տեսակը, որն առաջանում է ամեն 2.000-13.000 հղիություններից 1-ի ժամանակ, և որի բուժման նախաձեռնությունը համատեղելի չէ պտղի կյանքի պահպանման հետ։ Պարանոցի քաղցկեղը շատ վաղ փուլում կարող է բուժվել ռադիկալ հիստերեկտոմիայի և կոնքային ավշային հանգույցների հեռացման միջոցով, ճառագայթային թերապիայով, կամ երկուսի համակցմամբ, մինչդեռ քաղցկեղի ուշ փուլերում բուժումը ճառագայթային մեթոդով է։ Զուգահեռ կարող է կատարվել նաև քիմիաթերապիա։ Միայն քիմիաթերապիայի իրառումը բարձրացնում է տերատոգեն էֆեկտների ռիկսը 7.5-17%-ով։ Ավելի քան 40 Gy ճառագայթումով բուժումը սովորաբար հանգեցնում է ինքնաբեր վիժման։ Առաջին եռամսյակում օգտագործվող ավելի ցածր դոզաները, մասնավորապես զարգացման 8-15 շաբաթների ընթացքում, կարող են հանգեցնել մտավոր հետամնացության կամ միկրոցեֆալիայի, իսկ ավելի ուշ՝ ներարգանդային աճի դանդաղեցման և պտղի քաշի նվազման։

Ծննդաբերությունը հենց մոր համար ռիսկ է հանդիսանում։ Հեշտոցային ծծնդաբերությունը կարող է հանգեցնել նեոպլաստիկ բջիջների անցմանը ավշանոթային ուղիներ, արյունահոսության, արգանդի պարանոցի պատռման, մինչդեռ որովայնային ծննդաբերությունըը կարող է հետաձգել ոչ վիրահատական բուժման նախաձեռնումը։

Պատմություն և կրոն

Դեռ վաղ ժամանակներից սկսած կան ապացույցներ,որ հղիությունն ընդհատելու բազմաթիվ եղանակներ են եղել՝ ներառյալ վիժում առաջացնող բույսերի կիրառությունը, սուր գործիքների օգտագործումը, որովայնի վրա ճնշում գործադրելը և շատ այլ մեթոդներ։

Արհեստական վիժումների ամենավաղ արտացոլումը արվեստի մեջ կարելի է գտնել Անգկոր Վաթ ռելիեֆի վրա։ Հինդու և բուդիստական մշակույթներում կարելի է գնտել քանդակների շարք, որտեղ պատկերված է դատաստանը՝ մահից հետո, այդտեղ տեղ է գտել նաև որովայնային վիժման մեթոդը

Աբորտ 
Քանդակ Անկգոր Վաթում, Կամբոջա, 1150թ., պատկերված է դև, որը պատռելով հղի կնոջ որովայնը, կատարում է աբորտ:

Կան բժշկագետներ և արհեստական վիժման օպոնենտներ, որոնք պնդում են,որ Հիպոկրատի երդումը արգելում էր հնագույն ժամանակների հույն վիրաբույժներին արհեստական վիժումների պրակտիկայով զբաղվել, այլ գիտնականներ համաձայն չեն այս մեկնաբանության հետ և պնդում են, որ Հիպոկրատական Կորպուսի տեքստերը, երդմանը զուգընթաց, պարունակում են նաև արհեստական վիժման տարբեր եղանակների նկարագրությունը։

Վիրաբույժ Սկրիբոնիուս Լարգուսը մ.թ. 43-ին գրում է, որ Հիպոկրատի Երդումը արգելում է հղիության արհեստական ընդհատումը, նույնը նշում է Սորանուսը, չնայած, ակնհայտորեն, ոչ բոլոր բժիշկներն էին այդ ժամանակներում դրան ենթարկվում։

Ըստ Սորանուսի՝ մ.թ. առաջին կամ երկրորդ դարում գրված «Գինեկոլոգիա» աշխատության՝ բժշկական գործունեություն ծավալող մարդկանցց մի մասն արգելում էր հղիության արհեստական վիժում առաջացնող բոլոր միջոցների կիրառությունը, ինչպես դա պահանջում էր Հիպոկրատի երդումը, իսկ մյուս մասը, որոնց պատկանում էր նաև ինքը, պատրաստ էր իրականացնել հղիության արհեստական ընդհատում, բայց միայն եթե դա արվում էր հանուն մոր առողջության։

Սելեկտիվ աբորտ

Երբեմն հղիությունն արհեստականորեն ընդհատվում է, քանի որ պտուղը տարբեր պատճառներով ցանկալի չէ կամ արգանդում մի քանի պտուղ է ձևավորվել։ Սելեկտիվ աբորտը լինում է 3 տեսակի․

  • Սեռով պայմանավորված աբորտ
  • Գեներով պայմանավորված աբորտ
  • Սելեկտիվ «կրճատում»

Սեռով պայմանավորված աբորտ

Սեռով պայմանավորված աբորտը հղիությունը դադարեցնելու տեսակ է՝ հիմնվելով նորածնի կանխատեսված սեռի վրա։ Կանանց պտղի սելեկտիվ աբորտը ամենատարածվածն է, երբ տղա երեխաները ավելի են կարևորվում, քան աղջիկ երեխաները, հատկապես Արևելյան Ասիայի և Հարավային Ասիայի մասերում (մասնավորապես, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Հնդկաստանը և Պակիստանը), ինչպես նաև Կովկասում, Արևմտյան Բալկաններում, իսկ ավելի քիչ չափով ՝ Հյուսիսային Ամերիկայում։

Սեռով պայմանավորված աբորտն առաջին անգամ գրանցվել է 1975 թ.-ին և սովորական է դարձել արդեն 1980-ականների վերջին Հարավային Կորեայում և Չինաստանում իսկ շուտով նաև Հնդկաստանում։

Սեռով կատարվող աբորտն ազդում է մարդկանց սեռերի հարաբերակցության վրա։ Օրինակ աշխարհի երկու առավել բնակեցված երկրներում՝ Չինաստանում և Հնդկաստանում, գենդերային հարաբերակցություններն անհասավար են։

Սեռով պայմանավորված աբորտին վերաբերող ուսումնասիրությունները և զեկույցները հիմնականում վիճակագրական են. ենթադրում է, որ սեռերի քանակի հարաբերակցությունը ծննդյան շրջանում տարածաշրջանային բնակչության համար սեռական սեռով պայամանվորված աբորտի ցուցանիշ է։ Սակայն այս ենթադրությունը հարցականի տակ է դրված որոշ գիտնականների կողմից։

Հայաստանում օրենքն արգելում է 12-րդ շաբաթից հետո հղիության արհեստական ընդհատումը առանց որևէ հիմնավոր պատճառի (օր․՝ մոր առողջությունը), քանի որ այդ ժամանակ արդեն հայտնի է դառնում երեխայի սեռը, և արհեստական աբորտը կարող է ընկալվել որպես սեռով պայմանավորված։

Գենետիկայով պայմանավորված աբորտ

Գենետիկայի և աբորտների հարցը աբորտի քննարկման և հաշմանդամության իրավունքի շարժման ընդլայնումն է։ Նախածննդյան ախտորոշման ձևերը, ինչպիսիք են ամնիոկենթեզը և ուլտրաձայնային հետազոտությունը, հնարավոր են դարձել պտղի մեջ բնածին խանգարումների առկայությունը հայտանաբերելը նախքան ծննդյան պահը։ Գենետիկայով պայմանավորված աբորտը այն պտղի հեռացումն է, որը նախածննդյան թեստավորման միջոցով հայտնաբերվում է որոշակի մտավոր կամ ֆիզիկական թերություններով։ Նախածննդյան շատ թեստեր այսօր համարվում են սովորական, օրինակ ՝ Դաունի համախտանիշի արյան թեստը։ Կանայք, որոնք կրում են հաշմանդամություն ունեցող պտուղներ, հաճախ կանգնում են խնդրի առաջ՝ վիժել կամ պատրաստվել և լույս աշխարհ բերել հաշմանդամություն ունեցող երեխայի։

Սելեկտիվ «կրճատում»

Սելեկտիվ կրճատումը `բազմակի հղիության ընթացքում պտղերի թվի կրճատման պրակտիկան է, ասենք քառյակի, եռյակի կամ երկվորյակների դեպքում։ Ընթացակարգը կոչվում է նաև բազմաֆետալ հղիության կրճատում։ Այն ամենահաճախը կատարվում է, որպեսզի բազմակի հղիության ընթացքում պտղի քանակը հասցվի անվտանգ թվաքանակի, երբ բազմակի հղիությունը օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործման արդյունք է. արդյունքներն ինչպես մոր, այնպես էլ նորածինների համար ընդհանուր առմամբ ավելի վատ կարող են լինել, քան պտղի քանակը։ Այս կարգը օգտագործվում է նաև բազմաթիվ հղիությունների դեպքում, երբ պտղից մեկը ունի լուրջ և անբուժելի հիվանդություն, կամ այն դեպքում, երբ պտուղներից մեկը գտնվում է արգանդի սահմաններից դուրս։ Այս դեպքում այն կոչվում է ընտրովի դադարեցում։

Աբորտի ընթացակարգը նաև ունի ռիսկեր․ օրինակ՝ արյունահոսություն, որը պահանջում է տրանսֆուզիա, արգանդի քայքայում, ընկերքի ծննդի ուշացում, վարակ, վիժում և մեմբրանների նախածննդյան պատռվածք։ Դրանցից յուրաքանչյուրը, սակայն, հազվադեպ է տեղի ունենում։

Սելեկտիվ կրճատումը մշակվել է 1980-ականների կեսերին, քանի որ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիայի բնագավառում մարդիկ տեղեկացել են բազմաթվ հղիությունների՝ մոր և պտղի համար կրող ռիսկերի մասին։

Քննարկումներ արհեստական աբորտի վերաբերյալ

Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ բազմաթիվ հակասական կարծիքներ կան թե՛ կրոնի, թե՛ բարոյականության, թե՛ օրենքի տեսանկյունից։ Քննարկումների և բանավեճերի արդյունքում երկու ուղղություն է ձևավորվել՝ պրո-չոյս (անգլ․՝ pro-choice) կամ ընտրության իրավունքի կողմնակից և պրո-լայֆ (անգլ․՝ pro-life) կամ հակաաբորտ՝ կյանքի կողմնակից։ Յուրաքանչյուր դեպքում, տարբեր արդյունքներ ունենալով՝ կողմնակիցները ձգտում են ազդել հանրային կարծիքի վրա և իրավաբանական աջակցություն ստանալ իրենց դիրքի համար։

Շատերի համար աբորտը, ըստ էության, բարոյական խնդիր է, որը վերաբերում է մարդ էակի ստեղծմանը, պտղի իրավունքներին և կնոջ իրավունքներին սեփական մարմնի նկատմամբ։ Տարաձայնությունները որոշ երկրներում ստացել են քաղաքական և իրավական երանգ։ Ընդ որում, աբորտների դեմ պայքարի կողմնակիցները ձգտում են ընդունել, պահպանել և ընդարձակել հակաբեղմնավորման մասին օրենքները, մինչդեռ հղիության արհեստական ընդհատման պաշտպանները փորձում են վերացնել կամ թեթևացնել նման օրենքները, կամ օրինացնել աբորտը տվյալ երկրում։ Աբորտի մասին օրենքները զգալիորեն տարբերվում են տարբեր երկրներում։ Ապահով աբորտի հնարավորությունը նույնպես տարբեր է ողջ աշխարհում։

Պրո-լայֆ կամ հակաաբորտ

Աբորտի դեմ ուղղված շարժումներն անվանում են պրո-լայֆ։ Աբորտի քննարկումների մյուս կողմը ներկայացնում են երևույթի «հակառակորդները»։ Նրանք հիմնականում պայքարում են հղիության արհեստական ընդհատման նկատմամբ սահմանափակումներ ունենալու համար և կամ օրենքով արգելելու համար։ Շատ աբորտային շարժումներ սկսվել են որպես հակափաստարկ՝ ի պատասխան ընտրովի աբորտների օրինականացման։

Պրո-չոյս կամ աբորտի իրավունք

Հղիության արհեստական ընդհատումների կողմնակիցները, որոնք ստացել են պրո-չոյս անվանումը, պաշտպանում են աբորտի ծառայությունների օրինական հասանելիությունը։

Հղիության արհեստական ընդհատման հարցը շարունակում է մնալ բաժանարար հանրային կյանքում։ Խոսքն օրինական հղիության արհեստական ընդհատումների ազատականացման կամ սահմանափակման մասին է։ Աբորտի իրավունքի կողմնակիցները, սակայն, ևս բաժանվում են տարբեր խմբերի՝ ըստ իրենց տեսակետների, ինչպես օրինակ՝ հղիության արհեստական ընդհատման ծառայությունների կամ հղիության տարբեր ժամանակահատվածների հանգամանքների մասին։

Հղիության արհեստական ընդհատման կողմ մարդկանց հանդեպ կիրառվող բռնություն

Մի շարք դեպքերում հղիության արհեստական ընդհատում տրամադրող մարդիկ և այն կենտրոնները, որտեղ դրանք իրականացվում են, ենթարկվել են բռնության տարբեր դրսևորումներին՝ ներառյալ սպանություն, սպանության փորձ, առևանգում, դանակահարում, հարձակում, հրկիզում և ռմբակոծություն։ Այսպիսի բռնությունը կառավարական և գիտական աղբյուրներում դասակարգվում է որպես ահաբեկչություն։ Արհեստական վիժմանը դեմ մարդկանց շատ փոքր թիվն է դիմում բռնության։

Միացյալ Նահանգներում սպանվել է հղիության արհեստական ընդհատում կատարող 4 բժիշկ՝ Դեյվիդ Գաննը (1993), Ջոն Բրիտոնը (1994), Բարնեթ Սլեպիանը (1998) և Ջորջ Թրիլլերը (2009)։ Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում սպանվել են նաև բժշկական անձնակազմից այլ մարդիկ՝ ընդունարանի աշխատողներ և անվտանգության աշխատակիցներ, ինչպիսիք են Ջեյմս Բարեթը, Շենոն Լոունին, Լիլ Անն Նիկոլսը և Ռոբերտ Սանդերսոնը։ Միացյալ Նահանգներում և Կանադայում եղել են նաև անձնակազմին ֆիզիկական վնաս հասցնելու (օրինակ՝ Գարսոն Ռոմալիս ) և սպանության փորձեր ևս։ Տեղի են ունեցել ռմբակոծության, հրկիզման, ծծմբաթթվով այրելու, ներխուժումների, վանդալիզմի այլ դրսևորումների հարյուրավոր դեպքեր։

Որոշ երկրներում, որտեղ հղիության արհեստական ընդհատումն օրինական է, քայլեր են ձեռնարկվում ընդհատումն իրականացնող կլինիկաներին օրենքի ուժով պաշտպանելու համար։

Սակայն ավելի հաճախ բռնությունը ոչ թե ֆիզիկական է, այլ հոգեբանական

Ժամանակակից օրենքներ հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ

Ներկայիս օրենքները հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ շատ տարբեր են։ Կրոնական, բարոյական և մշակութային գործոնները շարունակում են ազդել աշխարհի տարբեր կողմերում ընդունվող օրենքներին հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ։ Կյանքի իրավունքը, ազատության իրավունքը, անձի անվտանգության իրավունքն ու վերարտադրողական առողջության իրավունքը մարդու իրավունքների ամնեկարևոր խնդիրներն են, որոնք երբեմն հիմք են ստեղծում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ օրենքների գոյության կամ դրանց բացակայության համար։

Այն իրավական համակարգերում, որտեղ հղիության արհեստական ընդհատումն օրինական է, կան պահանջներ, որոնց պետք է բավարարել, որպեսզի կինը ստանա անվտանգ, օրինական բուժօգնություն՝ հղիությունն ընդհատելու համար (արհեստական վիժումը, որը կատարվում է առանց հղի կնոջ համաձայնության, կոչվում է ֆետիցիդ)։ Այդ պահանջները սովորաբար կախված են լինում պտղի ժամկետից, և հաճախ վիժման օրինականությունը որոշվում է՝ կախված նրանից, թե որ եռամսյակում է հղիությունը, կամ էլ, ինչպես, օրինակ Միացյալ Նահանգներում, ըստ նրա, թե ինչպես է բժիշկը գնահատում պտղի կենսունակությունը։ Որոշ իրավական համակարգերում պահանջվում է սպասել նախքան միջամտությունը, հետևել պտղի զարգացմանը կամ էլ կապվել ծնողների հետ, թեթ անչափահաս աղջիկ է դիմում հղիության արհեստական ընդհատման։

Այլ համակարգեր կարող են պահանջել, որ կինը, նախքան պտուղը հեռացնելը, ստանա պտղի հոր համաձայնությունը, կամ որպեսզի վիժումն իրականացնողները կնոջն իրազեկեն այն առողջական ռիսկերի մասին, որոնք գործընթացը կարող է ունենալ՝ ներառյալ այնպիսի ռիսկերը, որոնք բժշկական գրականության մեջ չեն նկարագրվովւմ, կամ էլ, որպեսզի մի քանի բժշկական հեղինակություններ վկայեն, որ արհեստական վիժումը բժշկական կամ սոցիալական տեսանկյունից արդարացված է։ Հրատապ իրավիճակներում այս սահմանափակումներից շատերն են շրջանցվում։ Չինաստանում, որը հրաժարվել է մեկ երեխայի քաղաքականությունից և հիմա վարում է երկու երեխայի քաղաքականություն, երբեմն գործադրել է հարկադրված վիժումների մեթոդը՝ որպես բնակչության վերահսկողության ռազմավարության միջոց։

Այլ իրավական համակարգերում հղիության արհեստական ընդհատումը գրեթե ամբողջությամբ արգելված է։ Շատ համակարգերում, բայց ոչ բոլորի դեպքում, գոյություն ունեն հանգամանքներ, երբ արհեստական վիժումը համարվում է օրինական։ Այդ հանգամանքները համակարգից համակարգ տարբերվում են, բայց դրանցից են, օրինակ, իրավիճակները, երբ հղիությունը բռնաբարության կամ ինցեստի արդյունք է, երբ պտղի զարգացումը կանգնել է, կամ էլ վտանգված է հղի կնոջ մտավոր կամ ֆիզիկական առողջությունը, կամ՝ գոյություն ունեն այնպիսի սոցիալ-տնտեսական նախադրյալներ, որոնք բարդացնում են երեխա ունենալը։

Այն երկրներում, որտեղ հղիության արհեստական ընդհատումն ամբողջությամբ արգելված է, ինչպիսին է, օրինակ, Նիկարագուան, բժշկական ծառայությունները արձանագրել են մայրերի մահացության թվի աճ, որն ուղղակիորեն և ոչ ուղղակիորեն կապված է հղիության հետ, ինչպես նաև մահվան դեպքեր, որոնց հիմքում բժիշկների՝ դատվելու վախն է, եթե նրանք բուժեն այլ գինեկոլոգիական հրատապ խնդիրներ։

Որոշ երկներ, ինչիպիսին Բանգլադեշն է, որոնք պաշտոնապես արգելում են հղիության արհեստական ընդհատումը, նաև աջակցում են այնպիսի կլինիկաների գործունեությանը, որոնք վիժումներ են կատարում՝ թաքցնելով դրանք մենստրուալ հիգիենայի ծառայության տակ։ Սրա համար նաև գոյություն ունի տերմինաբանություն ավանդական բժշկության մեջ։ Այն վայրերում, որտեղ արհեստական վիժումը օրինական չէ կամ էլ խարազանվում է հասարակության կողմից, հղի կանայք բժշկական տուրիզմի միջոցով մեկնում են այն երկրներ, որտեղ նրանք կարող են ընդհատել հղիությունը։ Այն կանայք, ովքեր իրենց չեն կարող թույլ տալ ճամփորդել, դիմում են անօրինական կենտրոններին, որոնք վիժում են իրականացնում, կամ էլ փորձում են ինքնուրույն անել դա։

«Կանայք ալիքների վրա» (Women on Waves) կազմակերպությունը 1999թվականից իրազեկում է մարդկանց դեղորայքային վիժման մասին։ Այս հասարակական կազմակերպությունը շարժական բժշկական կլինիկա է ստեղծել հատուկ կոնտեյների մեջ, որը հնարավոր է տեղափոխել նավերով։ Այս կոնտեյները նավերով ճամփորդում է դեպի երկրներ, որոնք օրենքով սահմանափակում են արհեստական վիժումը։ Քանի որ նավերը գրանցված են Նիդերլանդներում, գերիշխում է նիդերլանդական օրենքը, երբ նավը միջազգային ճամփորդությունների մեջ է։ Նավահանգիստներում կազմակերպությունը անվճար դասընթացներ է տրամադրում, և գտնվելով միջազգային ջրերում՝ բժշկական անձնակազմը իրավաբանորեն կարող է տրամադրել խորհրդատվություն և նշանակել դեղորայքային վիժում առաջացնող միջոցները:

Աբորտ 
«Ֆրանսիական Պարբերական տեղահատեր»1845թ. Հունվար, Boston Daily Times-ի կողմից հրատարակված գովազդ

Ֆեմինիստական տեսությունը աբորտի վերաբերյալ

Թեպետ այսօր ֆեմինիզմը բավական դրական արձագանք է տալիս արհեստական աբորտի օրինականացմանը, տարիներ առաջ մի շարք ֆեմինիստներ այլ կարծիքի էին։ Արմատական ֆեմինիստ Սյուզան Բ. Էնթոնին հղիության արհեստական ընդհատումը անվանում էր «երեխաների սպանություն» և դա դիտում էր որպես կանանց և երեխաների շահագործման միջոց։

Իսկ Ալիս Փոլը, որը կազմել է «Իրավունքների հավասարության փոփոխության» սկզբնական տարբերակը, հղիության արհեստական ընդհատումը անվանել է «կանանց գերագույն շահագործում»։

Այսօր այնուամենայնիվ ֆեմինիստական շարժումն ու ֆեմինիստները մեծ մասամբ պրո-չոյսի կողմակիցներ են, և նրանք հաճախ են անդրադարձ կատարում կանանց՝ հղիությամբ և երեխայի խնամքով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակ համարվելու իրավունքին։ Ֆեմինիստները ձգտում են կանանց համար հասանելի դարձնել օրինական ճանապարհով աբորտը։

Ֆեմինիստական շարժումը մեծապես հակված է այն հանգամանքին, որ կնոջ մարմինն իրեն է պատկանում, և ինքը պետք է որոշի՝ արդյոք ցանկանում է ունենալ երեխա, թե արհեստական աբորտի դիմի։

Իհարկե, կան նաև պրո-լայֆի կողմնակից ֆեմինիստներ, որոնք կարծում են, որ արհեստական աբորտը կանանց վնասում է ավելի, քան օգուտ է բերում։ Ոմանք նաև այն համարում են գործիք կանանց համար, որ օգտագործում են ըստ իրենց ցանկության՝ հաշվի չառնելով այլ հանգամանքներ։

Այլ կենդանիներ

Ինքնաբեր վիժումը հանդիպում է շատ կենդանիների մոտ։ Օրինակ՝ ոչխարների հետ դա կարող է տեղի ունենալ լարվածության կամ ֆիզիկական ջանք գործադրելու պատճառով, օրինակ՝ դռների միջով բոլորով անցնելու կամ էլ շներից հետապնդվելու պարագայում։ Կովերի դեպքում վիժում կարող է տեղի ունենալ վարակիչ հիվանդությունների պատճառով, ինչպիսիք են բրուցելյոզը կամ կամպիլոբակտերը, սակայն դրանք հնարավոր է վերահսկել պատվաստումների միջոցով։ Սոճու ասեղները կուլ տալը ևս կարող է ինքնաբեր վիժում առաջացնել կովերի պարագայում։ Որոշ բույսեր էլ եղջերավորների, ոչխարների և այծերի պտղի մոտ կարող են առաջացնել դեֆորմացիաներ և վիժում։ Ձիերի մոտ պտուղը կարող է հեռանալ օրգանիզմից կամ ներծծվել, եթե այն ունի մահաբեր սպիտակ համախտանիշ (բնածին աղիքային ագանգլիոզ)։ Այն սաղմերը, որոնք հոմոզիգոտ են և կրում են դոմինանտ սպիտակ գենը՝ WW, տեսականորեն կամ հեռանում են օրգանիզմից վիժման միջոցով կամ ներծծվում։ Շնաձկների և սկատերի շատ տեսակների դեպքում հաճախ են պատահում լարվածությամբ պայմանավորված վիժումները։

Շների դեպքում վիժում կարող է առաջացնել վիրուսային վարակը։ Կատուների դեպքում ինքնաբեր վիժում կարող է լինել բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ հորմոնալ դիսբալանսով։ Հղի կատուների դեպքում կիրառում են միաժամանակ արհեստական վիժման և ստերիլիզացման մեթոդները, որպեսզի խուսափեն կատվի անցանկալի ձագերի ծնվելուց։ Էգ կրծողները կարող են ավարտել սեփական հղիությունը, եթե զգում են անծանոթ արուի հոտ։ Սա կոչվում է Բրյուսի էֆեկտ։

Վիժումը նաև պատահում է կենդանիների մոտ գյուղատնտեսության համատեքստում։ Օրինակ՝ այն զամբիկների դեպքում, որոնց զուգավորումը հաջող չի ընթացել, կամ որոնց տերը գնել է հղի վիճակում՝ առանց դա հասկանալու, կամ էլ որոնց հղի են մեկից ավելի պտղով, հավանական է ինքնաբեր վիժման վտանգը։ Ֆետիցիդ կարող է տեղի ունենալ ձիերի և զեբրաների մոտ, որոնք ենթարկվում են արուների կողմից հալածանքի, կամ էլ որոնց փորձում են բռնի զուգավորել, չնայած սրա հաճախականությունը վայրի բնության մեջ հարցականի տակ է։ Միագույն երկարաքիթ կապիկների արուները կարող են հարձակվել էգերի վրա, և դրա արդյունքում առաջանում է վիժում։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Մարգարյան Պ.Հ., Մանկաբարձություն, Ե., 1960։
  • Andrea Dworkin, RIGHT-WING WOMEN, 1983
  • Kate Greasley, Abortion, Feminism, and “Traditional” Moral Philosoph, 2018
  • Աբորտ - Մեդեքս
Աբորտ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբորտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 38 Աբորտ 

Tags:

Աբորտ ՏեսակներԱբորտ ՄեթոդներԱբորտ ԱնվտանգությունԱբորտ ՊատահարԱբորտ ՆպատակԱբորտ Պատմություն և կրոնԱբորտ Սելեկտիվ աբորտԱբորտ Քննարկումներ արհեստական աբորտի վերաբերյալԱբորտ Այլ կենդանիներԱբորտ ԾանոթագրություններԱբորտ ԳրականությունԱբորտԼատիներենԿնոջ արգանդՊտուղ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարդ բանականԲարդիՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՍուրբ ծնունդԽատուտիկՆեպտունԼիտրԱստվածաշունչՀաստ աղիքների բորբոքումԹթվածինԿիպրոսԱկսել ԲակունցՊարբերական հիվանդությունԱրարատԱնահիտPornhubՄարս (մոլորակ)ԼիբանանՍերգեյ ՓարաջանովԵկեղեցիԱրտաշատՀամանուններԱրագածՀիսուսՄարդու ատամԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԱրաքսՖոտոսինթեզԷպիլեպսիաԳրիգոր ԼուսավորիչԿլոնավորումՀայկական պարԱլպիական մանուշակ (պատմվածք)Ալբերտ ԱյնշտայնՇունԵրաժշտությունԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՂարաքիլիսայի ճակատամարտԾնեբեկՃանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյԱնտառՓայտՌուսաստանԵրևանի պետական համալսարանԴՆԹՏիգրանակերտ (մայրաքաղաք)Գարեգին ՆժդեհՀամամոլորակային հիմնախնդիրներՍիամանթոՀայկ և ԲելԼոռու մարզԿոստանդնուպոլիսԱղասի ԱյվազյանՍահմանադրությունՄշո ճառընտիրՀայերենի կետադրությունՄեծ ՀայքԱրշակունիների թագավորությունԻոսիֆ ՍտալինԿարմիր կիրակիՀայկական ազգային հագուստ (տարազ)Աղբյուր ՍերոբԴեղաբույսերՀակոբ ԱսլանյանԵղջերուՀայերեն հայհոյախոսությունԿիլիկիաՀայաստանի առաջին հանրապետությունԴաունի համախտանիշՕսմանյան կայսրություն🡆 More