Կորեերենը (հանգըլ՝ 한국어, հանջա՝ 조선말), կորեացիների լեզուն։ Պետական լեզու է Հյուսիսային Կորեայում և Հարավային Կորեայում։ Խոսվում է Կորեական թերակղզում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Ճապոնիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Խոսողների թիվը՝ 78 միլիոն մարդ։
Կորեերեն 한국어, 조선어, 조선말 韓國語, 朝鮮語, 朝鮮말 Հանգուկո, Չոսոնմալ | |
---|---|
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Koreanic? |
Երկրներ | Հարավային Կորեա Հյուսիսային Կորեա Չինաստան Ճապոնիա ԱՄՆ Կանադա Ռուսաստան |
Պաշտոնական կարգավիճակ | Հարավային Կորեա Հյուսիսային Կորեա Չինաստան |
Խոսողների քանակ | 77 300 000 մարդ (2019) |
Վերահսկող կազմակերպություն | Կորեերենի ազգային ինստիտուտ |
Լեզվակիրների թիվը | 78 միլիոն |
Ռեյտինգ | 11 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ |
Դասակարգում | Եվրասիայի լեզուներ |
Գրերի համակարգ | հանգըլ, հանջա |
IETF | ko |
ԳՕՍՏ 7.75–97 | 330 |
ISO 639-1 | ko |
ISO 639-2 | kor |
ISO 639-3 | kor |
Կորեերեն բարբառները | |
Կորեերեն լեզվով խոսող երկրներ Կանաչ գույնը ներգաղթային համայնքներն են | |
Korean language Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Կորեերենը համարվում է մեկուսացած լեզու, թեև նրա ծագման մասին կան տարբեր կարծիքներ (դրավիդյան, ճապոնական, հնասիական, հնդեվրոպական և այլն)։ Ունի 6 բարբառ՝ հյուսիսարևելյան, հյուսիսարևմտյան, կենտրոնական, հարավարևելյան, հարավարևմտյան և Ջեջու կղզու բարբառը։ Կորեերենը գործածում է կորեական գիրը՝ հանգըլը, օգտագործելով նաև չինական հանջա հիերոգլիֆներ։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման կորեերենը 13-րդն է։
Մինչ 1945 թվականը օգտագործվել է «չոսոնմալ» (հանջա՝ 朝鮮말, հանգըլ՝ 조선말) կամ «չոսոնա» (հանգըլ՝ 조선어, հանջա՝ 朝鮮語) անվանումները, որը մինչև այժմ էլ օգտագործվում է Հյուսիսային Կորեայում։ Հարավային Կորեայում այժմ ընդունված է «հանգուկո» (հանգըլ՝ 한국어, հանջա՝ 韓國語) կամ, ավելի քիչ, «հանգուկմալ» (հանգըլ՝ 한국말, հանջա՝ 韓國말) տարբերակները, իսկ սովորաբար ուղղակի «կուգո» (հանգըլ՝ 국어, հանջա՝ 國語, «պետական լեզու»)։ Կորեայի երկու հատվածներում էլ օգտագործվում է խոսակցային «ուրիմալ» տարբերակը (հանգըլ՝ 우리말, «մեր լեզուն»)։
Բաղաձայնական համակարգում տարբերակում են եռաշարք աղմկային բաղաձայններ։ Հարուստ է միաբարբառներով ու երկբարբառներով։ Շեշտը բարբառների մի մասում ուժային է, մյուսում՝ երաժշտական և անկայուն։ Կորեերենը կցական լեզու է, սակայն ուժեղ միտում ունի դեպի վերլուծական կառուցվածքը։
Գոյականները հարուստ են հոլովական ձևերով, բացակայում է քերականական սեռը։ Բայերն ու ածականները չունեն դեմքի, թվի, սեռի կարգեր։ Շարահյուսության մեջ բառերի դասավորությունը հաստատուն է, իսկ նրանց կապը իրագործվում է ետադրություններով, մասնիկներով, սպասարկու բառերով և այլն։
Փոխառությունները գլխավորապես եվրոպական լեզուներից և ճապոներենից են, միջին տոկոս են կազմում չինաբանությունները։ Ժամանակակից գրական կորեերենի հիմքում ընկած է Սեուլի խոսվածքը։ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում որպես նորմա ընդունված է Փենյանի խոսվածքը։
Երկշրթնային | Առաջնալեզվային | Ետնալեզվային | Ետնաքմային | Կոկորդային | ||
---|---|---|---|---|---|---|
Ռնգային | ㅁ /m/ | ㄴ /n/ | ㅇ /ŋ/ (վանկի վերջում) | |||
Պայթականներ և պայթաշփականներ | հասարակ | ㅂ /b/ կամ /p/ | ㄷ /d/ կամ /t/ | ㅈ /t͡ɕ/ | ㄱ /ɡ/ կամ /k/ | |
երկար | ㅃ /p͈/ | ㄸ /t͈/ | ㅉ /t͈͡ɕ/ | ㄲ /k͈/ | ||
հագագային | ㅍ /pʰ/ | ㅌ /tʰ/ | ㅊ /t͡ɕʰ/ | ㅋ /kʰ/ | ||
Շփականներ | հասարակ | ㅅ /s/ | ㅎ /h/ | |||
երկար | ㅆ /s͈/ | |||||
Նայականներ | ㄹ /l/կամ/ɾ/ |
Բաղաձայներ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ㄱ | ㄴ | ㄷ | ㄹ | ㅁ | ㅂ | ㅅ | ㅇ | ㅈ | ㅊ | ㅋ | ㅌ | ㅍ | ㅎ |
գ/կ | ն | դ/տ | ր/լ | մ | բ/պ | ս/շ | - / նգ | ջ | չ | ք | թ | փ | հ |
ㄲ | ㄸ | ㅃ | ㅆ | ㅉ | |||||||||
կկ/գգ | տտ/դդ | պպ/բբ | սս | ջջ |
Ձայնավորներ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տառ | +ի | ||||||||||
Հիմք | ㅏ | ㅓ | ㅗ | ㅜ | ㅡ | ㅣ | ㅐ | ㅔ | ㅚ | ㅟ | |
ա | օ | օ | ու | ը | ի | ե | ե | յո | յու | ||
յ+ | ㅑ | ㅕ | ㅛ | ㅠ | ㅒ | ㅖ | |||||
յա | յո | յո | յու | յե | յե | ||||||
վ+ | ㅘ | ㅝ | ㅙ | ㅞ | |||||||
վա/ուա | վո/ուո | վե | վե |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորեերեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 656)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կորեերեն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.