Պորտուգալերեն (português կամ, ամբողջական տեսքով՝ língua portuguesa), հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական ճյուղի իբերո-ռոմանական ենթախմբի լեզու, որ ձևավորվել է Իբերական թերակղզում։ Հանդիսանում է Պորտուգալիայի, Բրազիլիայի, Կապե Վերդեի, Գվինեա-Բիսաուի, Մոզամբիկի, Անգոլայի, Սան Տոմե և Պրինսիպիի միակ պաշտոնական լեզուն։ Պետական-պաշտոնական երկրորդ լեզվի կարգավիճակ ունի Արևելյան Թիմորում, Արևադարձային Գվինեայում և Մակաոյում (Չինաստան)։ Գաղութատիրական ժամանակներում տեղի ունեցած էքսպանսիայի հետևանքով պորտուգալերենի և վերջինիս հիման վրա ստեղծված կրեոլերենի մշակութային ներկայությունն առկա է նաև հնդկաստանյան Գոայում ու Դաման և Դիուում, Շրի Լանկայի արևելքում՝ Բատիկալոայում, ինդոնեզիական Ֆլորես կղզում, Մալայզիայի Մալակկա նահանգում և Անտիլյան կղզեխմբի ABC կղզիներում։ Պորտուգալերեն խոսող անձինք և ազգություններին կոչում են լուզոֆոն՝ Պորտուգալիայի ներկայիս տարածքում միջնադարում գոյություն ունեցած Լուզիտանիա պետության անունով։
Պորտուգալերեն Português | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | գալիսա-պորտուգալական լեզուներ |
Երկրներ | Խոսվող լեզուների շարքում՝ |
Շրջաններ | Եվրոպա, Աֆրիկա, Հարավային Ամերիկա |
Պաշտոնական կարգավիճակ | և ՊԵՀ-ի այլ երկրներ |
Խոսողների քանակ | 221 000 000 մարդ (2019) և 254 300 000 մարդ (2019) |
Վերահսկող կազմակերպություն | Պարտուգալերենի միջազգային ինստիտուտ, Պորտուգալալեզու երկրների համագործակցություն, Բրազիլական գրականության ակադեմիա և Լիսաբոնի գիտությունների ակադեմիա |
Լեզվակիրների թիվը | 220 մլն. |
Ռեյտինգ | 6 |
Դասակարգում | Հնդեվրոպական ընտանիք
|
Գրերի համակարգ | Լատինական այբուբեն |
IETF | pt |
ԳՕՍՏ 7.75–97 | пор 545 |
ISO 639-1 | pt |
ISO 639-2 | por |
ISO 639-3 | por |
Մայրենի լեզու Պաշտոնական և վարչական լեզու Մշակութային կամ լրացուցիչ լեզու | |
Portuguese language Վիքիպահեստում |
Պորտուգալերենը, որ իբերո-ռոմանական ենթախմբի մյուս լեզուների նմանությամբ, կազմավորվել է վուլգար լատիներենի մի շարք բարբառների հիման վրա (միջնադարյան Գալիսիա թագավորության և Պորտուգալիա կոմսության տարածքում), որոշակի տարրեր է պահպանել կելտերենի հնչյունաբանությունից և բառապաշարից։ Աշխարհում շուրջ 215-220 միլիոն մարդ պոտուգալերենը համարում է իր մայրենի լեզուն, իսկ նրանով խոսողների ընդհանուր թիվը հասնում է 250 միլիոնի. այդ ցուցանիշով պորտուգալերենն աշխարհում զբաղեցնում է վեցերորդ տեղը, եվրոպական լեզուների շարքում՝ երրորդ տեղը, Լատինական Ամերիկայում՝ երկրորդ տեղը (իսպաներենից հետո), ինչպես նաև համարվում է հարավային կիսագնդում ու Հարավային Ամերիկայում ամենաշատ խոսվող լեզուն և ամենատարածվածներից մեկը Աֆրիկայում։ Պորտուգալերենը պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի Եվրոպական Միությունում, Հարավամերիկյան առևտրական բլոկում (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայում՝ Mercosur-ում), Ամերիկյան պետությունների կազմակերպությունում, Արևմտաաֆրիկյան պետությունների տնտեսական ընկերակցությունում և Աֆրիկյան Միությունում։
Պորտուգալերենի քերականությունը պորտուգալերեն լեզվի ձևաբանական և շարահյուսական կանոնների ամբողջությունն է։ Պորտուգալերենի քերականությունը նմանություններ ունի իսպաներենին և մյուս ռոմանական լեզուների քերականությանը, սակայն ի տարբերություն վերջինիս հիմքում ընկած դասական լատիներենի՝ պորտուգալերեն լեզուն լի է վերլուծականներով։ Մասնավորապես, գրեթե ամբողջովին վերացվել է լատիներենի բայական խոնարհման համակարգը և ավելացվել են որոշիչ ու անորոշ հոդեր։ Պորտուգալերենն ունի 12 խոսքի մաս՝ գոյական, դերանուն, ձայնարկություն, բայ, մակբայ, կցորդություն, հոդ, կապ, թվական, ածական, նախդիր, բուն գոյական։ Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյականը պորտուգալերենում ունի սեռ (արական և իգական) և թիվ (եզակի և հոգնակի)։ Ինչպես մյուս ռոմանական լեզուներում, այնպես էլ պորտուգալերենում, գոյականն ունի հոդ։ Հոդերը լինում են որոշիչ և անորոշ, իգական և արական։ Գոյականներն ունեն նաև հինգ հոլովներ՝ ուղղական, հայցական, տրական, անջատական և կոմիտատիվ։
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)This article uses material from the Wikipedia Հայերեն article Պորտուգալերեն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.