Անգոլա

Անգոլա (պաշտոնապես Անգոլայի Հանրապետություն (պորտ.՝ República de Angola ʁɛˈpublikɐ dɨ ɐ̃ˈɡɔlɐ), երկիր Աֆրիկայի հարավ-արևմուտքում, Պորտուգալիայի գաղութը (1951 թվականից՝ անդրծովյան նահանգ)։ Արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսով։ Տարածությունը 1246,7 հզ.

կմ² է, բնակչությունը՝ 5340 հզ. (1969) մարդ է։ ՄԱԿ-ի անդամ 1976 թվականի դեկտեմբերի 1-ից։

Անգոլայի Հանրապետություն
República de Angola
Անգոլա դրոշ
Դրոշ
Անգոլա զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Անգոլա ավանտե  (պորտուգերեն)
Առաջ Անգոլա
Անգոլա դիրքը
Անգոլա դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Լուանդա
8°50′S, 13°20′E
Պետական լեզուներ պորտուգալերեն
Շրջանային լեզուներ կոնգերեն, չոկվերեն, ումբունդերեն, կիմբունդերեն
Կառավարում Նախագահական հանրապետություն
 -  Նախագահ Հոզե Էդուարդո դոս Սանտոս
 -  Վարչապետ Պաուլո Կասոմա
Անկախություն Պորտուգալիայից 
 -  Թվական Նոյեմբերի 11, 1975 
 -  Ջրային (%) չնչին
Բնակչություն
 -  2009 նախահաշիվը 18,498,000 
 -   մարդահամարը 25,789,024 
ՀՆԱ (ԳՀ) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $105.078 միլիարդ (62-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $6,251 (98-րդ)
ՀՆԱ (անվանական) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $84.945 միլիարդ (62-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $5,054 (82-րդ)
ՄՆԶԻ (2007) Անգոլա0.564 (միջին) (143-րդ)
Արժույթ Անգոլական կվանզա (AOA)
Ժամային գոտի WAT (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST) ոչ հետևած (ՀԿԺ+1)
Ազգային դոմեն .ao
Հեռախոսային կոդ ++244

Վարչական բաժանում

Վարչականորեն բաժանված է 18 օկրուգի (ներառյալ Կաբինդա օկրուգը, որը գտնվում է Կոնգո գետի գետաբերանից հյուսիս և Անգոլայից անջատված է Զաիրի առափնյա նեղ շերտով)։ Կենտրոնը ձևականորեն Նոր Լիսաբոնն Է, փաստորեն՝ Լուանդան։

Անգոլա 
Թվագրված նահանգներով քարտեզ
նահանգ Վարչական կենտրոն Մակերես,
կմ²
Բնակչություն,
մարդ (2005)
Խտություն
մարդ./կմ²
Քարտեզ
1 Բենգո Կաշիտո 31 371 250 000 7,97 Անգոլա 
2 Բենգելա Բենգելա 31 788 939 000 29,54 Անգոլա 
3 Բիե Կուիտո 70 314 1 674 000 23,81 Անգոլա 
4 Կաբինդա Կաբինդա 7 270 260 000 35,76 Անգոլա 
5 Կվանդո-Կուբանգո Մեմոնգվե 199 049 182 000 0,91 Անգոլա 
6 Հյուսիսային Կվանզա Ն’Դալատանդո 24 190 575 000 23,77 Անգոլա 
7 Հարավային Կվանզա Սումբե 55 660 928 000 16,67 Անգոլա 
8 Կունենե Օնջիևա 89 342 333 000 3,73 Անգոլա 
9 Ուամբո Ուամբո 34 274 2 262 000 66,00 Անգոլա 
10 Ուիլա Լուբանգո 75 002 1 248 000 16,64 Անգոլա 
11 Լուանդա Լուանդա 2 418 2 644 000 1093,47 Անգոլա 
12 Հյուսիսային Լունդա Լուկապա 102 783 418 000 4,07 Անգոլա 
13 Հարավային Լունդա Սաուրիմո 45 649 216 000 4,73 Անգոլա 
14 Մալանժե Մալանժե 97 602 1 334 000 13,67 Անգոլա 
15 Մօշիկո Լուենա 223 023 471 000 2,11 Անգոլա 
16 Նամիբե Նամիբե 58 137 201 000 3,46 Անգոլա 
17 Ուիժե Ուիժե 58 698 1 288 000 21,94 Անգոլա 
18 Զաիրե Մբանզա-Կոնգո 40 130 343 000 8,55 Անգոլա 
Ընդամենը 1 246 700 15 566 000 12,49

Բնություն

Անգոլայի մեծ մասը սարահարթային է (1000 մ և ավելի բարձրությամբ), ծովափնյա նեղ (50—200 կմ) մասը՝ դաշտավայր։ Ամենաբարձր կետը Մոկո լեռն է (2610 մ)։ Երկրաբանական կառուցվածքով կազմում է Աֆրիկական պլատֆորմի մի մասը։ Անգոլան հարուստ է ալմաստի ցրոններով, նավթի, գորշ ածխի, երկաթի, մանգանի, պղնձի, ուրանի, ոսկու և այլ հանածոներով։ Անգոլայի ներքին մասի կլիման հասարակած-մուսոնային Է, անձրևային ամառով և չոր ձմեռով, մերձծովյան մասում՝ արևադարձային-պասատային, չորային։ Տաք ամսվա (մերձծովյան մասում՝ մարտ կամ ապրիլ, ներքին մասում՝ հոկտեմբեր կամ նոյեմբեր) միջին ջերմաստիճանը 22 °C–ից 28 °C է, ցուրտ ամսվանը (հուլիս, օգոստոս)՝ 15 °C–ից 22 °C։ Տարեկան տեղումները՝ 1000—1500 մմ, ծայր հարավում՝ 500–1000 մմ, ծովափին՝ հարավում 50—100 մմ, հյուսիսում՝ 250—500 մմ։

Խոշոր գետերից են Զամբեզին, Կասաին, Կվանգոն, Կվանզան, Կունենեն ևն։ Գետերն ունեն սահանքներ՝ հիդրոէներգիայի հարուստ պաշարներով, նավագնացության համար մեծ մասը պիտանի չէ։ Երկրում աճում են չոր արևադարձային, սաղարթավոր, նոսր անտառներ, որոշ վայրերում խոտային և թփուտային սավաննաներ են՝ տեղ-տեղ բաոբաբներով։ Հարավում մերկացած սավաննաներ են, կիսաանապատներ և անապատներ։ Կենդանական աշխարհում տիրապետող են Արևելա-Աֆրիկյան ենթամարզի սավաննայի ներկայացուցիչները՝ Արևմտա–Աֆրիկյան ենթամարզի անտառային ֆաունայի տարրերով։

Բնակչություն

Անգոլայի բնակչության մոտ 96%֊ի լեզուն պատկանում է բանտու լեզվաընտանիքին։ Մոտ 160 հզ. մարդ եվրոպացիներ են՝ հիմնականում պորտուգալացիներ։ Անգոլայի պաշտոնական լեզուն պորտուգալերենն է։ Բնակչության 35% քրիստոնյաներ են։

Անգոլայի քաղաքներ

Անգոլայի ժողովուրդների սոցիալ-տնտեսական զարգացումն ընթացել է խիստ անհավասարաչափ։ Որոշ ժողովուրդներ մինչև այժմ պահպանել են տոհմատիրական կարգերը, մյուսները, միջնադարում արդեն ունեին իրենց պետությունները՝ Կոնգո, Լունդա, Գոլաան–Դոնգո (վերջինից էլ առաջացել է երկրի անունը)։

Գրականություն

Բանտու լեզվաընտանիքին պատկանող կիմբունդու, բունդու, կիկոնգո, գանգելա և այլ լեզուներով հարուստ բանավոր գրականություն։ Ժամանակակից գրավոր գրականությունը հիմնականում պորտուգալերեն է։ 19-րդ դարի վերջում Կորդեյրու դա Մատտան գրառել է Ժողովրդական բազմաթիվ ստեղծագործություններ և հրատարակել «Ժողովրդական իմաստությունը անգոլական ասացվածքներում» պորտուգալերեն ժողովածուն։ Գրող 0. Ռիբաշի «Միսոսո» (հ. 1—3, 1961) գրքում ամփոփված են 100 հեքիաթ և 500 ասացվածք։ Սկզբնական շրջանի գրականության համար (1855-1930) հատ– րարներին Ա-ի ժողովրդի դեմ պայքարում հատկանշական են երկու հակադիր ուղղություններ՝ գաղութատիրական և հայրենասիրական գաղափարախոսություններով։ 1930–1947 թվականները գրական կյանքի լճացման տարիներ էին։ Հաջորդ շրջանի (1948—1960) գրականությանը հատուկ է գաղութատիրության մերկացումը։ Այդ տարիներին սկզբնավորվել է «Գնում ենք հայտնագործելու Անգոլան» կուլտուր-լուսավորական հայրենասիրական շարժումը։ Լույս են տեսել առաջադեմ գրող Կ. Աորոմենյուի «Մեռյալ հող» (1949) և «Շրջադարձ» (1957) վեպերը։ Անգոլայի գրականության վերջին շրջանը հատկանշվում է ազատագրական պայքարի թեմատիկայի ընդլայնումով։ Առաջադիմակաև գրականությունը զարգանում է երկրի սահմաններից դուրս։ «Բանաստեղծություններ» (1961), «Տամաք աչքհրով» (1963) գրքերի հեղինակ, քնարերգության երեք անթոլոգիաների կազմող դի Անդրիադին Կորդեյրու դա Մատտան գրառել է Ժողովրդական բազմաթիվ ստեղծագործություններ և հրատարակել «Ժողովրդական իմաստությունը անգոլական ասացվածքներում» պորտուգալերեն ժողովածուն։

Ճարտարապետություն

Անգոլա 
Անգոլայի ազգային բանկի շենքը Լուանդայում

Գյուղերն ունեն շրջանաձև հատակագիծ, կենտրոնում՝ ժողովարան, որի շուրջը տեղադրված են ուղղանկյուն տները՝ խոտով կամ ծղոտով ծածկված երկթեք կամ վրանաձև տանիքներով։ Եվրոպացիների մուտքից հետո Ա-ում կառուցվել են պորտուգալական գավառային քաղաքների տիպի քաղաքներ՝ բարոկկոյի և վաղ կլասիցիզմի ոճի շենքերով, իսկ 20-րդ դարի սկզբից՝ եվրոպական ժամանակակից շինություններ։

Կերպարվեստ

Անգոլայի տարածքում պահպանվել են նախնադարյան ժայռապատկերներ։ Միջին դարերում զարգացած է եղել փայտի քանդակազարդումը՝ մարդկանց և կենդանիների ոճավորված արձանիկներ, ծիսական դիմակներ։ Փայտաքանդակի բարդ կոմպոզիցիաներով են զարդարված ցեղերի շատ առաջնորդների թիկնաթոռները, տնային կահկարասին։ Շյուղերից, խոտից, ծղոտից հյուսածո իրերը՝ զամբյուղները, խսիրները, պարկերը, զարդարվում են սև, դեղին, կարմրադարչնագույն երկրաչափական նախշերով։ Խեցեղենի ներքևի մասը սովորաբար գնդաձև է, վերևը՝ գլանաձև, դանակով նախշված։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Անգոլա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգոլա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 385 Անգոլա 

Tags:

Անգոլա Վարչական բաժանումԱնգոլա ԲնությունԱնգոլա ԲնակչությունԱնգոլա յի քաղաքներԱնգոլա ԳրականությունԱնգոլա ՃարտարապետությունԱնգոլա ԿերպարվեստԱնգոլա ԾանոթագրություններԱնգոլա Արտաքին հղումներԱնգոլա19511976Ատլանտյան օվկիանոսԱֆրիկաԴեկտեմբերի 1ՄԱԿՄիջազգային հնչյունական այբուբենՊորտուգալերենՊորտուգալիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արգանդի վզիկի քաղցկեղԱնանիա ՇիրակացիՀայրենական մեծ պատերազմԼոռու մարզՍինուսիտԵրևանի թանգարանների ցանկՎահագն ԴավթյանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԵրաժշտությունՀռոմեական կայսրությունԶվարթնոցի տաճարՔարերի սիմֆոնիաԱնտանտՉակերտներՊապ թագավորՀայաստանի անկախության հռչակագիրԹռիչք կկվի բնի վրայով (ֆիլմ)Աշոտ Բ ԵրկաթՀայոց ցեղասպանությունՈսկեպարԲեզոարյան այծՀարավաֆրիկյան ՀանրապետությունԱնտարկտիդաՁեռնաշարժությունՏոտոԳեյմինգԱղբյուր ՍերոբԲացահայտիչՎրաստանՎիտամին D-ի անբավարարությունԿողմնացույցՄիքայել ՆալբանդյանՄաշկ (մարդ)ԺառանգականությունԳուլիվերի ճանապարհորդություններըԱլբերտո ՄորավիաԳարունԱրշիլ ԳորկիԻբուպրոֆենԱջանտաՎանԱնալ սեքսԱռնո ԲաբաջանյանՄատյան ողբերգությանՆոյԿենաց ծառՍննդային թունավորումներԺառանգական փոփոխականությունՀայ հեթանոսական առասպելներԳառնու հեթանոսական տաճարՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱրա Գեղեցիկ և ՇամիրամՀակաբիոտիկներՀատկացուցիչՄակբայՀոգնակի թիվԵղինջՀայկ և ԲելՍտեփան Զորյան (գրող)Միրհավ (պատմվածք)Հեշտոցային արտադրությունԷվոլյուցիաՇեղանկյունԽատուտիկ սովորականՍպարտակի ապստամբությունՈրդանման ելունի բորբոքումՍևանի իշխանԳերմանիաՇահեն ՄեղրյանՐաֆֆու ստեղծագործությունների ցանկՓավստոս ԲուզանդԱնահիտ ՊարսամյանՔաոս (վեպ)ՎարդավառՍառը պատերազմՀայկական ազգային հագուստ (տարազ)Հոմանիշ🡆 More