Նազարեթ

Նազարեթ (եբրայերեն՝ נָצְרַת‎, Նազրաթ; արաբ․՝ الناصرة‎‎, Ալ-Նասըրա; հուն․՝ Ναζαρέτ (Ναζαρὲθ,Ναζαράθ, Ναζαρά); լատին․՝ Nazareth), քաղաք Գալիլիայում` Իսրայելի հյուսիսում։ Քրիստոնեական քաղաք, իր նշանակությամբ երրորդը Երուսաղեմից և Բեթղեհեմից հետո։ Ավետարանի համաձայն` այստեղ են անցել Հիսուսի մանկությունն ու երիտասարդությունը, դրա համար էլ Հիսուսը կոչվել է նազարեթցի կամ הנוצרי — «հանոզրի», այսինքն` Նազարեթ քաղաքի բնակիչ։ Բնակչությունը՝ ▼77 100 մարդ (դեկտեմբերի 31, 2018)։

Քաղաք
Նազարեթ
Назарет
Զինանշան
Նազարեթ

Նազարեթ
ԵրկիրԻսրայել Իսրայել
Հիմնադրված էմ. թ. ա. 2200 թ.
Առաջին հիշատակում3-րդ դար
Մակերես14,123 կմ²
ԲԾՄ290 մետր
Բնակչություն77 100 մարդ (դեկտեմբերի 31, 2018)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Պաշտոնական կայքnazareth.muni.il
Նազարեթ (Իսրայել)##
Նազարեթ (Իսրայել)
Նազարեթ

Պատմություն

Չնայած որ Նազարեթը գոյություն ունի ավետարանական և ոչ ուրիշ աստվածաշնչյան տեքստերում, նրա մասին հիշատակումները առաջին դարերի ընթացքում բացակայում են։ Իր «Աստվածաշնչյան պատմություն» գրքում հունգարացի փիլիսոփա Գուստավ Գեչեն գրում է.

Նազարեթ  Հետաքրքիր է, որ բացի Կտակարանից և ուրիշ ուշ քրիստոնեական գրքերից, Նազարեթ քաղաքը ոչ մի տեղ չի հիշատակվում։ Նոր Կտակարանի համաձայն` այն գտնվում է Գալիլիայում.այս մասին հիշատակվում է ուրիշ շատ աղբյուրներում։ Հովսեփ Ֆլավիոսը, նկարագրելով հուդայական պատերազմը, հիշատակում է Գալիլիայի քաղաքները, բայց նրանց մեջ չկա Նազարեթը։ Նազարեթի գոյության մասին չգիտեն ո՛չ Հին Կտակարանի հեղինակները, ո՛չ էլ Մովսեսի օրենքների գիտակները։ Նրա մասին լռում են նաև հույն և լատին հեղինակները:Բացի ավետարանների վրա հիմնված քրիստոնեական գրքերից, Նազարեթի մասին խոսվում է հրեական հեղինակ Կալիրի Ելիասարայի (VII или VIII դար) երկու բանաստեղծության մեջ։ սակայն միայն այդ երկու բանաստեղծությունը աղբյուր չեն կարող համարվել Նազարեթ 

:

Ջեյմս Սթրեյնջը (անգլ.՝ James Strange)` ամերիկյան հնագետը, երկրորդ տեսակետի կողմնակիցն է։ Այդ կապակցությամբ նա նշում է. «Նազարեթը չի հիշատակվում հին հրեական աղբյուրներում առաջին երեք դարերում հավանաբար Գալիլիայում նրա բացակայության պատճառով։ Սկզբում Սթրեյջը գրում է, որ Նազարեթի բնակչության թիվը Քրիստոսի ժամանակ եղել է մոտ 1600-2000 մարդ, իսկ հաջորդ հրատարակություններում նշում է այնտեղ ամենաշատը 480 մարդ լինելու մասին։ Բացի հրեա բանաստեղծի հիշատակությունից, Նազարեթի մասին տեղեկություն կարելի է. գտնել «Եկեղեցական պատմության» մեջ (Եվսեբիոս Կեսարացի, 3-4-րդ դարեր), որի մասին մեջբերում է անում Սեկտոս Հուլիոս Աֆրիկան(մոտ 160-240 թվականներ). {{Քաղվածք|Առաջին երկու դարերում Նազարեթի մասին հիշատակության բացակայությունը ստիպում է մտածել, որ այն կամ գոյություն չի ունեցել, կամ այնքան փոքր է եղել, որ հիշատակության արժանի չի եղել, չնայած որ թալմուտական գրականության մեջ հաշվառված են բոլոր բնակավայրերը, որտեղ գործել են աղոթքի տներ։

Նազարեթ  Միայն քչերը են իրենց տեսակի մասին պահպանել հիշողություն կամ պահպանել են իրենց նախնիների անունները։ Նրանք հպարտ էին, որ պահպանում էին նրա բարեշնորհության հիշատակը և նշում էին Փրկչի ընտանիքի հետ իրենց հարաբերությունների մասին։ Նազարեթ 

Այսպիսով, հեղինակը խոսում է Նազարեթի մասին որպես Հուդայի բնակավայրի՝ օգտագործելով Կոխաբ անունը։

Հին ժամանակներ

Հնագիտական պեղումները պարզել են, որ ներկայիս Նազարեթից մոտավորապես 3,2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կֆար Հահորեշ (Kfar HaHores) տաճարը՝ պաշտամունքային կենտրոնը, թվագրվում է մինչև նեոլիթյան ժամանակաշրջանի մոտավորապես 9000 թվականով։ 65 մարդու մարմնի մնացորդներ են հայտնաբերվել թաղված հսկայական հորիզոնական կառույցների տանիքների տակ։ Հայտնաբերվել են նախշազարդ մարդկային գանգեր։ Հնագետների կարծիքով դա եղել է սրբազան կենտրոն։ 1620 թվականին կաթոլիկ եկեղեցին տարածք է ձեռք բերել Նազարեթի շրջանում։ Ֆրանսիացի քահանա Բելլարմինո Բագատտին՝ քրիստոնեական հնագիտության տնօրենը, նշված վայրում 1955-1965 թվականներին իրականացրել է լայնածավալ պեղումներ։ Բագատտին գտել է խեցեղեն՝ թվագրված Միջին բրոնզի դարով (Ք. ա. 2200-1500), նաև կերամիկա, սիլոս և մանրացված հանքաքարեր երկաթի դարին պատկանող (Ք. ա. 1500-586), որոնք ապացուցում են Նազարեթի շրջանում այդ ժամանակ բնակության մասին։ Սակայն Նազարեթի մասին ասորական, բաբելոնական, պարսկական կամ վաղ հռոմեական ժամանակաշրջանի հնագիտական հետազոտությունները, 1955-1960 թվականի պեղումները ապացուցում են, որ բնակչությունը, ինչպես երևում է, հանկարծակի վերացել է մոտ Ք. ա. 720 թվականին, երբ ասորեստանցիները ոչնչացրել են այդ տարածաշրջանի շատ քաղաքներ։

Հռոմեական կայսրության ժամանակաշրջան

Նազարեթ 
Պատմական լուսանկար

Համաձայն Ղուկասի Ավետարանի` Նազարեթը եղել է Մարիամի հայրենի գյուղը։ Համաձայն Մատթեոսի Ավետարանի` Հովսեփը և Մարիամը վերաբնակվել են Նազարեթում Բեթղեհեմից Եգիպտոս փախուստից հետո։ Աստվածաշնչի համաձայն` Հիսուսը մեծացել է Նազարեթում` մանկությունն անցկացնելով այնտեղ։ Սակայն ժամանակակից որոշ գիտնականներ Նազարեթը համարում են Հիսուսի ծննդավայր։ Ամերիկյան հնագետները նշում են, որ հրեական աղբյուրներում Նազարեթը երրորդ դարից շուտ նշված չէ։ Քրիստոսի ժամանակ այնտեղի բնակչությունը կազմել է 1600-2000 մարդ։

2009 թվականին իսրայելական հնագետ Յարդեննա Ալեքսանդրը Նազարեթում հայտնաբերել է հնագիտական նյութեր, որոնք կարող են թվագրվել Հիսուսի ժամանակով, և դրանք ունեն առաջնային նշանակություն։

Նազարեթ 
Խաչակիրների ժամանակաշրջանի քանդակ Նազարեթում
Նազարեթ 
Նազարեթը 1842 թվականին

Բյուզանդական ժամանակաշրջան

6-րդ դարում տեղական քրիստոնյաների կողմից կրոնական զրույցները Սուրբ կույս Մարիամի մասին սկսեցին հետաքրքրություն առաջացնել ուխտագնացների շրջանում, որոնք հիմնել էին հունական ուղղափառ եկեղեցին աղբյուրի տեղում (այսօր հայտնի «Մարիամի ջրհոր» անունով)։ Կաթոլիկ գրող Ջերոմը, որ 5-րդ դարի գրող էր, նշում էր, որ Նազարեթը պարզապես գյուղ էր։ Հրեական քաղաքի համար շահեկան էր քրիստոնեական ուխտագնացությունը, որն սկսվել էր չորրորդ դարում։ Սակայն 614 թվականին սկսվում է հակաքրիստոնեական թշնամանքը, և պարսիկները ներխուժում են Պաղեստին։ Նազարեթի հրեա ժողովուրդն օգնում է պարսիկներին կատարելու քրիստոնյաների սպանդը : Բյուզանդիայի կամ Արևելյան Հռոմեական Կայսրության կայսր Հերակլիուսը 630 թվականին հեռացնում է պարսիկներին։

Խաչակիրներ

Նազարեթ 
Նազարեթի Մակամ ալ-Նաբի մզկիթը

1099 թվականին խաչակիր Տանկրիդը գրավում է Գալիլիան և Նազարեթում հիմնում իր մայրաքաղաքը (նա կառավարիչ էր Գալիալիա պրովինցիայում)։ Այն հիմնվեց 1099 թվականին որպես Երուսաղեմի թագավորությունից կախյալ իշխանություն։ Նազարեթը նույնպես եղել է լատին պատրիարքի նստավայրը, որը նույնպես հիմնվել է Տանկրիդի կողմից։ Սկիֆոպոլի հին եպիսկոպոսությունը գործել է Նազարեթի նախկին եպիսկոպոսության ներքո՝ որպես Երուսաղեմի թագավորության մեջ չորս արքեպիսկոպոսություններից մեկը։ Երբ քաղաքը անցնում է մուսուլմանների վերահսկողության տակ 1187 թվականին Խաթթինի ճակատամարտում Սալադինի հաղթանակից հետո, մնացած խաչակիրները և եվրոպական հոգևորականությունը հեռանում են քաղաքից։ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրեդրիկ II-ը բանակցություն է վարում ուխտավորների անվտանգությունը ապահովելու համար։ Լյուդովիկոս IX-ը՝ Ֆրանսիայի թագավորը, կնոջ հետ այցելում է Գրոտտո.։

Մամլուքների իշխանություն

1263 թվականին մամլուքների սուլթան Բեյբարսը ավերում է քրիստոնեական շինությունները Նազարեթում և տարածքը հռոմեական հոգևորականության համար համարում անհասանելի՝ նպատակ ունենալով մնացած խաչակիրներին վռնդել Պաղեստինից։ Չնայած արաբ քրիստոնյա ընտանիքները շարունակում էին ապրել Նազարեթում, Նազարեթը հասցվել էր աղքատ գյուղի կարգավիճակի։ Ուխտագնացները, որ այցելում են այնտեղ 1294 թվականին Գրոտտոյում կառուցում են փոքրիկ եկեղեցի]։

Անվան ծագում

Մի տեսության համաձայն` «Нацрат» անվանումը գալիս է եվրոպական ծագում ունեցող գոյական «нецер»-ից (եբրայերեն՝ נֵצֶר‎), որը նշանակում է ճյուղ, սակայն Նեցերը, որպես եվրոպական ծագում ունեցող բառ, բոլորի կողմից որպես ճյուղ նշանակությամբ օգտագործվող բառ չի ընդունված։ Այն հասկացվել է որպես կոչում, ինչպես գրված է Եսայի մարգարեությունում.«Եվ այնտեղ է արմատը Հեսսեի, որից դուրս է գալիս ճյուղը»(Ես. 11:1).։

Նազարեթ 
Տեսարան այժմյան Նազարեթից

Բնակչություն

Կենտրոնական Վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն` Իսրայելի բնակչությունը 2016 թվականին կազմել է մարդ։

Նկարագրություն

ժամանակակից Նազարեթը գտնվում է Այր և Ավետումում, որի վրա կառուցված է Մերձավոր Արևելքի խոշոր կաթոլիկական տաճարը` Ավետման տաճարը (1969), գեղատեսիլ ուղղափառ եկեղեցին կոչվում է Ավետման (Գաբրիել հրեշտակի և Սուրբ աղբյուրի)։ Վայրը Կարկտի լեռն է, այն տեղը, որտեղից բնակիչները ցանկացել են տապալել Հիսուսին, և որից հետո նա ընդմիշտ թողել է քաղաքը (երբեմն լեռը սխալմամբ անվանում են թռիչքի լեռ)։

Նազարեթի հարևանությամբ գտնվում է Սենֆորիսի ազգային այգին (հին հուդայական Ցիպորի քաղաքը, կույս Մարիամի հայրական տունը, ամրոցի մնացորդները և ուրիշ հնագիտական տեսարժան վայրեր)։ Քաղաքից արևմուտք Թաբոր լեռն է` Տիրոջ Պայծառակերպության վայրը, գյուղ Նաինը` Կֆար Կանան` որտեղ Քրիստոսը կատարել է իր առաջին հրաշքը` հարսանիքի ժամանակ ջուրը գինի դարձնելով։

Պատմական, այսինքն` Ներքին Նազարեթը, բնակեցված է Իսրայելի արաբներով, որի 31 % կազմում են քրիստոնյա արաբները և մոտ 69 %-ը` մուսուլմանները (31.12.2010-ի տվյալներով)։ Նազարեթը ամենաքրիստոնեական քաղաքն է և միակ քաղաքը երկրում, որտեղ կիրակի օրը համարվում էր հանգստյան օր։

Պատկերասրահ

Տես նաև

  1. Փախուստ Եգիպտոս
  2. Հաղթական Սալահ ալ-Դին
  3. Բեյբարս I
  4. Խաչակրաց վեցերորդ արշավանք
  5. Խաչակրաց իններորդ արշավանք

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Юрий Полторак Назарет и окрестности. Кафр-Кана, гора Фавор, Наин, Циппори. — Издательство Евгения Озерова, 2013. — 272 с. — ISBN 9789659215607
Նազարեթ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նազարեթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 141 Նազարեթ 

Tags:

Նազարեթ ՊատմությունՆազարեթ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանՆազարեթ Անվան ծագումՆազարեթ ԲնակչությունՆազարեթ ՆկարագրությունՆազարեթ ՊատկերասրահՆազարեթ Տես նաևՆազարեթ ԾանոթագրություններՆազարեթ ԳրականությունՆազարեթ2018ԱվետարանԱրաբերենԲեթղեհեմԴեկտեմբերի 31ԵբրայերենԵրուսաղեմԻսրայելԼատիներենՀիսուս ՔրիստոսՀունարեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄարքեթինգԱրեգակԹութքՉինաստանՓոխաբերությունԻբուպրոֆենԼիտրՔարային շինանյութերՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԿարմիր գլխարկՎիլհելմ ՍտեյնիցՀենրիխ ՄխիթարյանՆախադասության գլխավոր անդամներՀանգԺամՅոհան ԳուտենբերգՀին ՀունաստանԻնքնաթիռՏերունական աղոթքԱնանիա ՇիրակացիԱմբողջ թիվՔանդակագործությունՆատրիումի քլորիդՀեշտոցի սնկային վարակԼյուդվիգ վան ԲեթհովենԲութԽնձորՀատկացուցիչՄաշկի սնկային հիվանդություններԽտությունՔրոմոսոմԲացատրական բառարանԵրևանի պետական համալսարանԽատուտիկ սովորականԹրաֆիքինգԲջիջԽաղաղ օվկիանոսՀաղպատի վանական համալիրԱմբոխները խելագարվածԳարեգին ԲՌուսաստանԱմառՇուշիի ազատագրումՀաղորդակցային գործընթացՄարս (մոլորակ)Մերկուրի (մոլորակ)Պարույր ՍևակԼևոմեկոլՄեր հայրենիքՎբեթԱդրբեջանԴավիթ ՄուրադյանՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Արցախյան ազատամարտԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՀարավաֆրիկյան ՀանրապետությունՄոմիկԱյբուբենԱծանցՄեծապատիվ մուրացկաններԴերբայական դարձվածՈրդանման ելունի բորբոքումԱմերիկայի հայտնագործումԵռանկյունՀայաստանի զինանշանԻրանԹվաբանական պրոգրեսիաՏոլմաՇիկացման լամպԸղձական եղանակԶապել ԵսայանՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԱծխաջուրՈւղղանկյուն եռանկյունՇունԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՆոր ՆախիջևանՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Յուրի Վարդանյան🡆 More