Պեդրո Ալմոդովար (իսպ.՝ Pedro Almodóvar Caballero, սեպտեմբերի 25, 1949(1949-09-25), Կալսադա դե Կալատրավա, Սիուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող և երգիչ։ Մեր ժամանակների ամենահայտնի ռեժիսորներից մեկն է։ Տարբեր երկրների ու փառատոների մոտ 90 կինոմրցանակ է ստացել։
Պեդրո Ալմոդովար իսպ.՝ Pedro Almodóvar | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1949 (74 տարեկան) |
Ծննդավայր | Կալսադա դե Կալատրավա, Սիուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ, երգիչ, ռեժիսոր և գրող |
Պարգևներ | European Film Award - People's Choice Award for Best Director? European Film Award - People's Choice Award for Best Director? Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ եվրոպական լավագույն ֆիլմի համար European Film Awards համաշխարհային կինոյում եվրոպական ավանդի համար Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար և |
IMDb | ID ID 0000264 |
Պեդրո Ալմոդովարը ծնվել է Իսպանիայում Լակսադա դե Կալատրավա քաղաքում։ 8 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է Էստրեմադուր քաղաք, որտեղ սովորել է սկզբում սալեզինյան, ապա ֆրանսիական դպրոցում։
16 տարեկան հասակում մենակ, առանց ընտանիքի տեղափոխվել է Մադրիդ։ Փոխելով շատ մասնագիտություններ հաստատվում է աշխատանքի «Տելեֆոնիկա» ընկերությունում։ Դառնում է «Los Goliardos» թատրոնի խմբի անդամ։ Խաղում է փոքր դերեր պրոֆեսիոնալ թատրոնում, որտեղ ծանոթանում է դերասանուհի Կարմեն Մաուրոյի հետ, ով հետագայում նկարահանվում է Ալմոդովարի ֆիլմերում։ Ապա ընկերների հետ հիմնում է պանք-գլեմ-ռոք ոճի երաժշտական խումբ։ Գրում է պատմություններ, որոնցից շատերը հրապարակվում են։
1980 թ. նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Պեպին, Լյուսին, Բոմը և մյուս աղջիկները»։ Ֆիլմի հիմքում իր իսկ «Հաճախակի էրեկցիաներ» («Erecciones generales») նովելն է, որը նա գրել էր «El Víbora» լրագրի պատվերով։ Ֆիլմի համար մոտ կես միլիոն պեսետ, հայթայթում է «Los Goliardos» խմբի անդամներից մեկը և Կարմեն Մաուրան, ով ֆիլմում խաղում է գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը անսպասելի մեծ հաջողություն է ունենում դառնալով այդ ժամանակվա կուլտային հիթերից մեկը և գրեթե 4 տարի գիշերային ցուցադրությամբ ցուցադրվում է։
Առաջին մեծ հաջողությունը Ալմոդովարը ունենում է «Ինչի՞ համար է սա ինձ» ֆիլմի համար։ «Նյու Յորք Թայմս» թերթը այսպես է գրում ֆիլմի մասին, «... հրաշալի սև կատակերգություն, ուղղակի փոքր գլուխգործոց»։
1985 թ. եղբոր՝ Ավգուստին Ալմոդովարի հետ հիմնում է «El Deseo» պրոդյուսերական ընկերությունը, որի առաջին աշխատանքը դառնում է 1986 թ. Ալմոդովարի «Ցանկության օրենքը» ֆիլմը։ Հետագայում «El Deseo» ընկերությունը աշխատում է իսպանացի շատ այլ նշանավոր ռեժիսորների հետ նույնպես (Ալեքս դե լա Իգլեսիա, Գիլերմո դել Տորո, Դանիել Կալպարսորո, Մոնիկա Լագունա, Իզաբել Կոյշետ և այլն)։ Համաշխարհային ճանաչում Պեդրո Ալմոդովարին բերեց «Կանայք նյարդային պոռթկման եզրին» ֆիլմը։ Ֆիլմը ստանում է մոտ 50 կինոմրցանակ։
1999 թ. Ալմոդովարը նկարահանում է «Ամեն ինչ մորս մասին» ֆիլմը, որը նույնպես մեծ հաջողություն է ունենում, արժանանալով կինոքննադատների բարձր գնահատականին, և ստանում է Օսկար մրցանակ հեղիանակավոր Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար անվանակարգում։ 2002 թ. նկարահանված «Խոսիր նրա հետ» ֆիլմը նույնպես նրան բերում է տասնյակ կինոմրցանակներ, այդ թվում Օսկար լավագույն սցենարի համար անվանակարգում։
2006 թ. նկարահանած «Վերադարձ» ֆիլմը հետաքրքիր մրցանակ է ստանում Կաննի կինոփառատոնում, հաղթող ճանաչվելով «Լավագույն դերասանուհի» անվակարգում, իսկ մրցանակը ստանում են ֆիլմի միանգամից 6 դերասանուհի միասին՝ Պենելոպե Կրուս, Կարմեն Մաուրա, Լոլե Դուենյաս, Բլանկա Պորտիլո, Յոանե Կոբո և Չուս Լամպրավե։
2011 թ. Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում կայանում է նրա «Մաշկը, որի մեջ ես ապրում եմ» ֆիլմի պրեմիերան, որի հիմքում ֆրանսիացի գրող Թիերի Ժոնկեի «Տարանտուլ» (ֆրանս. Mygale) ստեղծագործությունն է։
Ընդհանուր թվով նկարահանել է 40-ից ֆիլմ, որոնց համար հիմնականում ինքն է գրել սցենար։ Առավել նշանավոր ֆիլմերն են.
տարի | անվանում | բնօրինակ անվանում | դերասաններ |
---|---|---|---|
1980 | Պեպին Լյուսին, Բոմը և մյուս աղջիկները | Pepi, Luci, Bom y otras chicas del montón | Կարմեն Մաուրա |
1982 | Կրքերի լաբիրինթոս | Laberinto de pasiones | Սեսիլյա Ռոտ |
1984 | Ինչի՞ համար է սա ինձ | ¿Qué he hecho yo para merecer esto? | Կարմեն Մաուրա |
1986 | Մատադոր | Matador | |
1987 | Ցանկության օրենքը | La ley del deseo | Անտոնիա Բանդերաս Կարմեն Մաուրա Ռոսսի դե Պալմա |
1988 | Կանայք նյարդային պոռթկման եզրին | Mujeres al borde de un ataque de nervios | Անտոնիա Բանդերաս Կարմեն Մաուրա Ռոսսի դե Պալմա |
1990 | Կապիր ինձ | ¡Átame! | Անտոնիա Բանդերաս Վիկտորիա Աբրիլ Ռոսսի դե Պալմա |
1991 | Բարձր կրունկներ | Tacones lejanos | Վիկտորիա Աբրիլ |
1993 | Կիկա | Kika | Վիկտորիա Աբրիլ Ռոսսի դե Պալմա |
1995 | Իմ գաղտնիքի ծաղիկը | La flor de mi secreto | Ռոսսի դե Պալմա |
1997 | Կենդանի մարմին | Carne trémula | Խավիեր Բարդեմ Պենելոպե Կրուս |
1999 | Ամեն ինչ մորս մասին | Todo sobre mi madre | Սեսիլյա Ռոտ Պենելոպե Կրուս |
2002 | Խոսիր նրա հետ | Hable con ella | Ջերալդինա Չապլին |
2004 | Վատ դաստիարակություն | La mala educación | Գաել Գարսիա Բեռնալ |
2006 | Վերադարձ | Volver | Պենելոպե Կրուս Կարմեն Մաուրա |
2009 | Կաննիբալ-խորհրդատուհին (կարճամետրաժ) | La concejala antropofaga | |
2011 | Մաշկը, որի մեջ ես ապրում եմ | La piel que habito | Անտոնիա Բանդերաս |
2016 | Ջուլիետտա | Julieta | Էմմա Սուարես Ադրիանա Ուգարտե |
2019 | Ցավ և փառք | Dolor y gloria | Անտոնիա Բանդերաս Պենելոպե Կրուս |
2020 | Մարդկային ձայն | The Human Voice | Թիլդա Սուինթոն |
2022 | Զուգահեռ մայրեր | Madres paralelas | Պենելոպե Կրուս Այտանա Սանչես-Խիխոն Ռոսսի Դե Պալմա |
Պեդրո Ալմոդովարը մեր ժամանակների ամենաշատ մրցանակ ստացած ռեժիսորներից է։ Ստացել է 92 տարբեր երկրների մրցանակ, ներկայացված է եղել ևս 68-ի։ Դրանցից են
2 «Օսկար»
Կաննի կինոփառատոնի 2 մրցանակ
«Եվրոպական կինոակադեմիայի Ֆելիքս մրցանակ 1988 - Լավագույն ֆիլմ («Կանայք նյարդային պոռթկման եզրին») և այլն
4 «Գոյա»
3 «BAFTA»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Ալմոդովար» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Պեդրո Ալմոդովար, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.