Բռնատիրություն

Բռնատիրություն, կառավարման ավտորիտար համակարգ, որին բնորոշ է ոչ կուսակցական կամ թույլ կուսակցություն ունեցող մեկ առաջնորդը կամ առաջնորդների խումբը, փոքր զանգվածային մոբիլիզացիան և սահմանափակ քաղաքական բազմակարծությունը։ Այլ սահմանումների համաձայն՝ «ժողովրդավարությունը կառավարման այն ռեժիմն է, որի ղեկավարները ընտրվել են վիճարկված ընտրությունների արդյունքում, հետևաբար, բռնատիրությունները ժողովրդավար չեն»։ 19-րդ և 20-րդ դարերում բռնատիրությունը և սահմանադրական ժողովրդավարությունը դարձան աշխարհի երկու հիմնական կառավարման ձևերը, աստիճանաբար վերացնելով միապետությունները՝ ժամանակի ամենատարածված և ավանդական կառավարման ձևը։ Սովորաբար բռնատիրական ռեժիմի առաջնորդին անվանում են բռնապետ, չնայած որպես պաշտոնական անվանում առավել օգտագործվում է «լիդեր» հասկացությունը։ Բռնապետերին բնորոշ առանձնահատկություն է ուժեղ անձնավորություն լինելը՝ սովորաբար ճնշելով զանգվածների մտքի և խոսքի ազատությունը, որպեսզի պահպանի ամբողջական քաղաքական և սոցիալական կայունությունը։ Բռնատիրական և տոտալիտար հասարակությունները հիմնականում կիրառում են քաղաքական պրոպագանդա՝ կրճատելու համար այլընտրանքային կառավարման համակարգերի համակիրների ազդեցությունը։

Ծագումնաբանություն

«Դիկտատոր» բառը ծագել է լատիներեն dictātor բառից, որն առաջացել է dictare բայից։ Լատիներենում դիկտատոր անվանել են Հռոմեական կայսրությունում ժամանակավորապես բացարձակ իշխանություն ունեցող դատավորին։

Բռնատիրության տեսակներ

Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, առավել հանգիստ քաղաքական և սոցիալական մթնոլորտում, իրականացվել են մի շարք ուսումնասիրություններ կառավարման տարբեր ձևերի դասակարգման վերաբերյալ։ Դրանց շարքում պատմաբանների և քաղաքագետների կողմից ինտենսիվորեն քննարկվում էր նաև կառավարման դիկտատուրա ձևի հայեցակարգային ձեւակերպումը և սահմանումը։ Ի վերջո եզրակացվեց, որ բռնատիրությունը կառավարման այն ձևն է, որտեղ բացարձակ իշխանությունը կենտրոնացված է առաջնորդի, «փոքր հանցախմբի» կամ «պետական կազմակերպության» ձեռքերում, և այն նպատակ է հետապնդում վերացնել քաղաքական բազմակարծությունը և քաղաքացիական մոբիլիզացիան։ Մյուս կողմից, ժողովրդավարությունը, որը հիմնականում համեմատվում է բռնատիրության հայեցակարգի հետ, սահմանվում է որպես իշխանության ձև, որտեղ գերիշխանությունը պատկանում է ժողովրդին և ղեկավարները ընտրվում են ընտրությունների միջոցով։

Կառավարման նոր ձևը, որը 20-րդ դարում սկիզբ դրեց նոր քաղաքական ժամանակաշրջանի և կապված է բռնապետական հայեցակարգի հետ, հայտնի է ամբողջատիրություն անվանմամբ։ Կառավարման այս ձևը բնութագրվում է մեկ քաղաքական կուսակցության առկայությամբ և հատկապես հզոր առաջնորդով, ով պարտադրում է իր անձնային և քաղաքական կարևորությունը։ Իշխանության պահպանմանը նպաստող երկու հիմնական ասպեկտներն են կառավարության և ոստիկանության միջև կայուն համագործակցությունը և բարձր զարգացած գաղափարախոսությունը։ Այստեղ կառավարությունը ունի ամբողջական վերահսկողություն զանգվածային հաղորդակցման միջոցների, սոցիալական և տնտեսական կազմակերպությունների նկատմամբ։ Ըստ Հաննա Արենդտի՝ ամբողջատիրությունը բռնատիրության նոր և ծայրահեղ ձևն է՝ «ստեղծված մեկուսացված անձանց կողմից»։ Նա նաև պնդում էր, որ գաղափարախոսությունը առաջատար դեր է խաղում սահմանելու համար, թե ամբողջ հասարակությունը ինչպես պետք է կազմակերպվի։ Համաձայն քաղաքագետ Խուան Լինցի՝ տարբերությունը բռնատիրական և ամբողջատիրական ռեժիմների միջև կայանում է նրանում, որ մինչդեռ բռնատիրականը փորձում է խեղդել քաղաքականությունը և քաղաքական մոբիլիզացիան, ամբողջատիրականը ձգտում է կառավարել դրանք։

Այնուամենայնիվ, բռնատիրության ամենավերջին դասակարգման մեջ ամբողջատիրությունը չի ներկայացվում որպես բռնատիրության տեսակ։ Իր ուսումնասիրություններում Արենդտը կենտրոնանում էր նրա վրա, թե ինչպես են էլիտար առաջնորդ-էլիտար զանգված հարաբերությունները ազդում ավտորիտար քաղաքականության վրա։ Գեդեշի տիպաբանությունը բացահայտում է այն հիմնական ինստիտուտները, որոնք կառուցում են էլիտար բռնատիրական կառավարություններ (այսինքն՝ կուսակցություններ և զինված ուժեր)։ Ուսումնասիրությունը հիմնված է և անմիջականորեն կապված է այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են դասակարգումների պարզությունը, միջազգայնորեն կիրառելիությունը, շեշտադրումը վերնախավերի և առաջնորդների վրա, ինչպես նաև քաղաքականության ձևավորման համար կարևորագույն ինստիտուտների (կուսակցությունների և զինվորականների) ընդգրկումը։ Համաձայն Բարբարա Գեդեշի` բռնատիրական կառավարությունը կարող է դասակարգվել հինգ տիպաբանության մեջ՝ Ռազմական բռնապետություն, Միակուսակցական բռնապետություն, Անհատական բռնապետություն, Միապետություն և Հիբրիդ բռնապետություն։

Ռազմական բռնատիրություններ

Ռազմական բռնատիրությունները համակարգեր են, որտեղ մի խումբ սպաներ պահում են իշխանությունը, որոշում են՝ ով պետք է լինի երկրի առաջնորդը և ազդում են քաղաքականության վրա։ Վերնախավերը և առաջնորդը ռազմական բռնատիրության անդամ են։ Ռազմական ռեժիմներում վերնախավերը կոչվում են խունտայի անդամներ․ նրանք հիմնականում ավագ սպաներ են կամ այլ բարձրաստիճան սպաներ։

Միակուսակցական բռնատիրություններ

Միակուսակցական բռնատիրությունները համակարգեր են, որտեղ մեկ կուսակցությունը գերիշխում է քաղաքականությունում։ Միակուսակցական բռնատիրություններում մեկ կուսակցությանն են պատկանում բոլոր քաղաքական պաշտոնները, և այն ունի լիարժեք վերահսկողություն երկրի վարած քաղաքականության նկատմամբ։ Այլ կուսակցություններ պաշտոնապես կարող են գոյություն ունենալ, մասնակցել ընտրություններին և անգամ ունենալ պաշտոններ օրենսդիր մարմիններում, այնուամենայնիվ, իրական քաղաքական ուժը գերիշխող կուսակցությունն է։ Միակուսակցական բռնատիրություններում կուսակցական վերնախավերը սովորաբար կուսակցական իշխող մարմնի անդամներ են և երբեմն կոչվում են կենտրոնական կոմիտե, քաղաքական բյուրո կամ քարտուղարություն։ Անհատների այս խմբերը վերահսկում են կուսակցական պաշտոնյաների ընտրության գործընթացը և «կազմակերպում են եկամուտների բաշխումը կողմնակիցների միջև և մոբիլիզացնում քաղաքացիներին՝ քվեարկելու և ցույց տալու համար կուսակցության առաջնորդների աջակցությունը»։

Անհատական բռնատիրություններ

Անհատական բռնատիրությունները համակարգեր են, որտեղ ամբողջ իշխանությունը մեկ անհատի ձեռքերում է։ Անհատական բռնապետությունները տարբերվում են բռնատիրության մնացած ձևերից իրենց հիմնական քաղաքական դիրքերով և ավելի շատ կախված են անհատական բռնապետի հայեցողությունից։ Անհատական բռնապետերը կարող են լինել զինվորական կամ քաղաքական կուսակցության անդամ կամ առաջնորդ։ Այնուամենայնիվ, ոչ զինվորականները, ոչ էլ կուսակցությունը բռնապետից անկախ չեն գործում։ Անհատական բռնատիրություններում վերնախավը կազմում են դիկտատորի մոտ ընկերները կամ ընտանիքի անդամները։ Այս անհատները, սովորաբար, ընտրված են դիկտատորի կողմից՝ իրենց պաշտոններում ծառայելու համար։

Միապետություններ

Բռնատիրություն 
Սալման՝ Սաուդյան Արաբիայի թագավոր

Միապետական բռնապետությունները համակարգեր են, որտեղ արքայական ծագում ունեցող անձը ժառանգում է երկրի ղեկավարի պաշտոնը՝ համաձայն ընդունված պրակտիկայի և սահմանադրության։ Կառավարման ձևը չի դիտվում որպես բռնապետական, եթե միապետի դերը հիմնականում արարողակարգային բնույթ ունի, իսկ բացարձակ միապետությունները, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, կարելի է համարել ժառանգական բռնապետություն։ Միապետություններում վերնախավը հիմնականում թագավորական ընտանիքի անդամներն են։

Հիբրիդ բռնատիրություններ

Հիբրիդ բռնապետությունները միակուսակցական, ռազմական և անձնական բռնապետությունների որակների խառնուրդն են։ Երբ համակարգը ներառում է բռնապետության բոլոր երեք ձևերի բնութագրերը, դրանց անվանում են «եռակի սպառնալիքներ»։ Հիբրիդ բռնապետությունների ամենատարածված ձևերը անձնային-միակուսակցական և անձնային-ռազմական հիբրիդներն են։

Բռնատիրությունների չափում

Բռնատիրություն 
Economist Intelligence Unit-ի ժողովրդագրական ինդեքսը, 2016թ.: Կապույտով ներկված են առավել ժողովրդավարական երկրները, մինչդեռ դեղինով և կարմիրով նշված են համապատասխանաբար հիբրիդ և ավտորիտար ռեժիմները: Առավել բռնատիրական երկրները նշված են մուգ կարմիրով:

Քաղաքագիտության խնդիրներից մեկը բռնատիրական և ժողովրդավարական երկրների համակարգերի չափումն ու դասակարգումն է։ Freedom House-ը, Polity IV-ը և Democracy-Dictatorship Index-ը քաղաքագետների կողմից երեք ամենաօգտագործվող տվյալների շարքն են։

Ընդհանրապես, գոյություն ունի երկու հետազոտական մոտեցում՝ մինիմալիստական մոտեցում, որը կենտրոնանում է այն բանի վրա, թե արդյոք երկրում տեղի են ունենում մրցակցային ընտրություններ, և սուբստանտիվ մոտեցում, որն ընդլայնում է ժողովրդավարության հայեցակարգը` ներառելու մարդու իրավունքները, մամուլի ազատությունը և օրենքի գերակայությունը։ Democracy-Dictatorship Index-ը մինիմալիստական մոտեցման օրինակ է, մինչդեռ Polity տվյալների շարքը առավել սուբստանտիվ։

Պատմություն

Երկու աշխարհամարտերի միջև ընկած ժամանակաշրջանում նկարագրվում են բռնատիրության 4 տիպ՝ կոնստիտուցիոնալ, կոմունիստական, հակահեղափոխական և ֆաշիստական։ Երկրորդ աշխարհամարտից սկսած բռնատիրության ավելի շատ տեսակներ հայտնվեցին, ներառյալ՝ Երրորդ աշխարհի բռնապետական երկրները, կրոնական բռնապետությունները և դինաստիական կամ ընտանիքի վրա հիմնված բռնապետություններ։

Հռոմեական կայսրության դիկտատորներ

Հին Հռոմի հանրապետության տարիներին, Հռոմի դիկտատորը հստակ սահմանված լիազորություններով օժտված դատավոր էր՝ միջինում 6 ամիս ժամկետով ընտրված և սովորաբար հյուպատոսության հետ համատեղ։ Հռոմեացի դիկտատորները արտակարգ իրավիճակների ժամանակ բացարձակ իշխանություն ունեին։ Նրանց իշխանությունը սկզբում եղել էր ոչ կամայական, ոչ էլ հաշվարկված, օրենքի ենթարկված և հետընթաց հետապնդում պահանջող։ Մ.թ.ա. 2-րդ դարից սկսած այսպիսի դիկտատորներ չեն եղել, իսկ ավելի ուշ դիկտատորներ, ինչպիսիք են Սուլլան և հռոմեացի կայսրերը, իշխանությունը օգտագործում էին առավել անձնական նպատակներով և կամայական։

Լատինական Ամերիկայի 19-րդ դարի քաղաքական առաջնորդներ

Բռնատիրություն 
Անտոնիո Լոպեզ դե Սանտա Աննան մեքսիկական ռազմական համազգեստով

Իսպանական գաղութատիրության փլուզումից հետո մի շարք ազատագրված երկրներում տարբեր դիկտատորներ իշխանության եկան։ Հաճախ ղեկավարելով առանձին բանակ՝ այս կոդիլոները կամ ինքնանշանակված քաղաքական-ռազմական առաջնորդները հարձակվում էին ազգային թույլ իշխանությունների վրա՝ իրենց ղեկավարության տակ վերցնելով առանձին մարզերի քաղաքական և տնտեսական գործունեությունը․ այդպիսի օրինակներ են Անտոնիո Լոպեզ դե Սանտա Աննան Մեքսիկայում և Խուան Մանուել Ռոսասը Արգենտինայում։ Այսպիսի դիկտատորները նաև հիշատակվում են որպես «պերսոնալիստներ»։

20-րդ դարի երկրորդ կեսին Հարավային Ամերիկայում ռազմական բռնապետության ալիքը մեծ ազդեցություն է թողելլատինաամերիկյան մշակույթի վրա։ Լատինամերիկյան գրականության մեջ դիկտատոր-նովելը, որը մարտահրավեր է նետում բռնատիրությանը և կոդիլիզմին, հայտնի ժանր է համարվում։ Կան նաև մեծ թվով ֆիլմեր, որոնք վերաբերում են Լատինական Ամերիկայի ռազմական բռնապետություններին։

Կոմունիզմ և Ֆաշիզմ 20-րդ դարի բռնատիրություններում

20-րդ դարի առաջին կեսին կոմունիստական և ֆաշիստական դիկտատուրաներ հայտնվեցին տեխնիկապես և գիտականորեն զարգացած մի շարք երկրներում, որոնք տարբերվում էին Լատինական Ամերիկայի դիկտատուրաներից և Աֆրիկայի ու Ասիայի հետգաղութային դիկտատուրաներից։ Ժամանակակից տոտալիտարիզմի ժամանակակից օրինակներ են․

Բռնատիրություններ Աֆրիկայում և Ասիայում Երկրորդ աշխարհամարտից հետո

Բռնատիրություն 
Մոբուտու Սեսե Սեկո, Զաիրի Հանրապետության երկարաժամկետ դիկտատոր:

Երկրորդ Աշխարհամարտից հետո Աֆրիկայի և Ասիայի մի շարք նահանգների ղեկավարներ իրենց դիկտատորներ հռչակեցին` հաճախ գաղութատիրական ուժերից ժառանգած սահմանադրության ձախողումից հետո։ Այս սահմանադրությունները հաճախ ձախողվում էին նրա պատճառով, որ չէին կարողանում աշխատել առանց միջին խավի կամ աշխատել ընդդեմ նախկինում գոյություն ունեցող ինքնավար կանոնների։ Որոշ ընտրված նախագահներ և վարչապետեր իշխանությունը իրենց ձեռքն էին վերցնում ճնշելով ընդդիմադիր ուժերին և ստեղծելով միակուսակցական համակարգ։ Չնայած իր ձևին այս բռնատիրությունները զգալի ազդեցություն ունեցան տնտեսական աճի և քաղաքական կառույցների որակի վրա։

Հաճախ հիշատակվող շահագործվող բռնատիրություն է Մոբուտու Սեսե Սեկոյի ռեժիմը, ով ղեկավարել է Զաիրը 1965-ից 1997 թվականներին՝ հափշտակելով իր երկրից մոտ 5 միլիարդ դոլար։

Բռնատիրություն 
Ժան Կլոդ Դուվալիեր Կրտսերը փոխարինել է իր հորը` Ֆրանսուա Դուվալիե Ավագին Հայիթիի ղեկավարի պաշտոնում` նրա մահից հետո:

Ժողովրդավարացում

Ժողովրդավարացման համաշխարհային դինամիկան քաղաքագետների կողմից քննարկվող կարևոր հարց է։ Ժողովրդավարացման երրորդ ալիքը մի շարք բռնատիրություններ վերածեց ժողովրդավարական երկրների։

Բռնատիրություն 
2018թ. Ազգային ժողովրդական կոնգրեսը վերացրեց Սի Ցզինպինի լիազորությունների ժամկետի սահմանափակումը, ինչը նրան իրավունք տվեց ցմահ դառնալ ղեկավար:

Հիմքերից մեկը, որը Բուշի ադմինիստրացիան պարբերաբար օգտագործում էր 2003թ. Իրաք ներխուժման պատրաստման ընթացքում, կայանում էր նրանում, որ Սադամ Հուսեյնի տեղահանումը և Իրաքում ժողովրդական կարգերի հաստատումը պետք է նպաստի Ժողավրդավարացման տարածմանը Մերձավոր Արևելքի մնացած երկրներում։ Ինչևէ, համաձայն Հաֆինգթոն փոսթի`«45 երկրներ և տարածքներ, որտեղ քիչ են կամ բացակայում են ժողովրդավարական օրենքները, իրենցից ներկայացնում են մոտ 80 երկրների կեսը, որտեղ ներկայումս գտնվում են ԱՄՆ-ի ռազմակայանները։ Քաղաքագետ Կենտ Կոլդերի հետազոտությունները ապացուցում են այն, ինչը հայտնի է դարձել «բռնապետությունների հիպոթեզ» անվանմամբ». ԱՄՆ-ը հակված է աջակցելու բռնատիրական և այլ ոչ ժողովրդավարական համակարգերը այն երկրներում, որտեղ նա ունի ռազմական բազաներ։

Բռնատիրության տեսություններ

Մանկուր Օլսոնը ենթադրում է, որ «բռնատիրության առաջացումը կարելի է կապել «թափառող բանդիտների» հետ, որոնք տեղափոխվում են մի վայրից մյուսը` տարբեր անհատներից հարստություն կողոպտելու նպատակով։ Այս հրոսակախմբերը խանգարում են ներդրումներին և արտադրությանը։ Օլսոնը հայտարարում է, որ այդ անհատների համայնքի համար առավել ձեռնտու կլիներ, եթե այդ բանդիտը դառնար «կայուն բանդիտ» և մենաշնորհեր գողությունը` հարկերի տեսքով։ Հաստատվելով և իրենց տարածքի ղեկավար հռչակելով` նրանք ի վիճակի կլինեն ավելի շատ շահույթ ստանալ հարկերի միջոցով, քան դա անում էին կողոպուտի միջոցով։ Պահպանելով կարգուկանոն և ապահովելով համայնքի անվտանգությունը` բանդիտները կստեղծեն խաղաղ միջավայր, որտեղ նրանց ժողովուրդը կարող է առավելագույնի հասցնել իր ավելցուկը, ինչը նշանակում է ավելի մեծ հարկվող բազա։ Այդպիսով պոտենցիալ բռնապետը ավելի շատ խթան կունենա` ապահովելու անվտանգություն այն համայնքի համար, ումից նա հարկ է գանձում, և այդ հարկվող մարդիկ ավելի բարձր արտադրողականություն կունենան, քանի որ նրանք պաշտպանված կլինեն պոտենցիալ բանդիտներից։ Սա այն է, ինչն օգտագործում են բանդիտները, որպեսզի արդարացնեն իրենց վերափոխումը «թափառող բանդիտներից» «կայուն բանդիտների»»։

Տես նաև

Գրականություն

Այլ գրականություն


Բռնատիրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բռնատիրություն» հոդվածին։

Tags:

Բռնատիրություն ԾագումնաբանությունԲռնատիրություն Բռնատիրության տեսակներԲռնատիրություն ների չափումԲռնատիրություն ՊատմությունԲռնատիրություն Բռնատիրության տեսություններԲռնատիրություն Տես նաևԲռնատիրություն ԳրականությունԲռնատիրություն Այլ գրականությունԲռնատիրությունԲազմակարծությունԺողովրդավարությունՏոտալիտար պետությունՔարոզչություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրիստոտելՄարգինալացումԱլեքսանդր ԹամանյանԱրտույտների ագարակըՄուսա լեռան քառասուն օրըԱլբերտ ԱզարյանՄեր թաղը (պատմվածաշար)ՀինդուիզմՀայաստանի գետերի ցանկԲաթումի պայմանագիրԱռաջին համաշխարհային պատերազմԷջմիածնի Մայր ՏաճարԴեղաբույսերՄուսա լեռան քառասուն օրը (ֆիլմ)Ձվարանի կիստաՎարդան Ղուկասյան (Դոգ)ԲուդդայականությունՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)ԱստվածաշունչՊետրոս ԴուրյանԿրիշտիանու ՌոնալդուԴաունի համախտանիշԳորշ գայլՄիզուղիների ինֆեկցիաներՎազգեն ՍարգսյանԻզմիրՄատյան ողբերգությանԱրյան խումբԱրմեն Տիգրանյան (երգահան)Խոր ՎիրապՄերկուրի (մոլորակ)ԿատուներՀայաստանի առաջին հանրապետությունԵրազահանՌուբեն ՍևակԿարտոֆիլՔարերի սիմֆոնիաԴՆԹԿենդանակերպՀայաստանի ազգային հերոսՆախադաշտանային համախտանիշԹթենու մետաքսագործԴարձվածքԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Ջեմալ փաշաԶուգահեռագիծՎահագնՀայկական դրամՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Հեպատիտ BԱրքիմեդի օրենքԱրշակունիների թագավորությունՆռնենիԳրիգոր ՆարեկացիԹբիլիսիԿառլես ՊուչդեմոնՍտորոգյալԱշխարհի բնակչությունՊետությունՍյունիքի մարզԹորոս ՌոսլինՀայաստանի խորհրդանիշներՀայաստանի անկախության հռչակագիրՇառլոտ լը ԲոնՎարդավառԽատուտիկ սովորականԳևորգ Մարզպետունի (վեպ)Հայոց այբուբենի հուշարձանԲարդ նախադասությունԹուղթ (նյութ)Արյան ընդհանուր հետազոտությունԵռանկյան մակերեսԳորշ արջՄարտիրոս ՍարյանՎիտամին D🡆 More