Սադդամ Հուսեյն

Սադդամ Հուսեյն Անդ ալ-Մադջիդ ատ-Տիկրիտի (արաբ․՝ صدام حسين عبد المجيد التكريتي‎‎; ապրիլի 28, 1937(1937-04-28), Ալ-Աուջա, Սալադինի նահանգ, Իրաքի թագավորություն - դեկտեմբերի 30, 2006(2006-12-30), Kadhimiya, Բաղդադ), իրաքցի պետական և քաղաքական գործիչ, Իրաքի նախագահը (1979 - 2003 թթ.), Իրաքի վարչապետ (1979 - 1991 և 1994 - 2003), Բաաս կուսակցության գլխավոր քարտուղար։ 1980 թ-ին Սադդամը պատերազմ հայտարարեց Իրանին, որտեղ նա պարտություն կրեց։ 2003 թ-ին օտար միջամտության հետևանքով հեռացվեց իշխանությունից և մի քանի տարի անց Իրաքի գլխավոր դատարանի կողմից դատապարտվեց մահվան։ Մարշալ է դարձել 1979 թվականին։

Սադդամ Հուսեյն
արաբ․՝ صدام حسين عبد المجيد التكريتي‎‎
Սադդամ Հուսեյն
Սադդամ Հուսեյնը 2000 թ-ին
Դրոշ
Դրոշ
(5-րդ) Իրաքի նախագահ
հուլիսի 16, 1979 - ապրիլի 17, 2003
Նախորդող Ահմեդ Հասան ալ-Բաքր
Հաջորդող Ջալալ Տալաբանի
Դրոշ
Դրոշ
(57-րդ) Իրաքի վարչապետ
հուլիսի 16, 1979 - մարտի 23, 1991
Նախորդող Ահմեդ Հասան ալ-Բաքր
Հաջորդող Սաադուն Համմադի
(61-րդ) Իրաքի վարչապետ
մայիսի 30, 1994 - ապրիլի 17, 2003
Նախորդող Ահմեդ Հուսեյն աս-Սամարրայի
Հաջորդող Իբրահիմ ալ-Ջաֆարի
 
Կուսակցություն՝ Բաաս
Կրթություն՝ Կահիրեի համալսարան
Մասնագիտություն՝ Փաստաբան
Ազգություն Արաբ
Դավանանք Սուննի իսլամ
Ծննդյան օր 1937 ապրիլի 28
Ծննդավայր Ալ-Աուջա, Սալահ-էդ-Դին, Իրաքի թագավորություն
Վախճանի օր դեկտեմբերի 30, 2006(2006-12-30) (տարիքը 69)
Վախճանի վայր Բաղդադ, Իրաք Իրաք
Թաղված Ալ-Աուջա
Քաղաքացիություն Սադդամ Հուսեյն Իրաքի թագավորություն, Սադդամ Հուսեյն Iraqi Republic (1958–1968) և Սադդամ Հուսեյն Իրաքի Հանրապետություն
Հայր Հուսեյն ատ-Տիկրիտի
Մայր Սաբհա Տուլֆախ
Ամուսին 1) Սադջիդա Տուլֆախ
2) Սամիրա Շախբանդար
3) Նիդալ ալ-Համդանի
4) Իման Խուվեյշ
Զավակներ 2 որդի, 3 դուստր
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Սադդամը ձևականորեն նախագահ է դարձել 1979 թվականին, թեև նա արդեն դեֆակտո Իրաքի առաջնորդն էր մի քանի տարի։ Բոլոր քաղաքական հակառակորդներին չեզոքանցելուց հետո, ձախակողմյան ուղղվածությանը, կոմունիստներին և ստանալով դիկտատուրա արդյունքով համատեղելով բոլոր բարձրագույն պաշտոնները՝ պատերազմ սկսեց Իրանի հետ, որը շարունակվեց 8 տարի (1980-1988)։ Պատերազմական շրջանում Սադդամ Հուսեյնը կարգադրեց իրականացնել «Անֆալ» գործողությունը ընդդեմ իրաքյան քրդերի, որի արդյունքում իրաքյան զորքերը օգտագործեցին քիմիական զենք, միաժամանակ ճնշում կիրառվեց հակազինվորական ցուցարարների վրա, մեծ մասամբ Շիա իսլամիստ համայնքների վրա։ Պատերազմը խոշոր մարդկային կորուստների պատճառ դարձավ՝ դառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած ամենամեծ կոնֆլիկտը, հանգեցնելով տնտեսության բոլոր ոլորտների անկմանը և երկու երկրներում բնակչության կենսամակարդակի կտրուկ նվազմանը։ Բացի այդ օտարերկրյա վարկավորումները չվճարելու պատճառով Իրաքը հայտնվեց ծանր տնտեսական ճգնաժամի մեջ։ Պատերազմից երկու տարի անց՝ 1990 թվականին, Սադդամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Իրաքի ներխուժումը Քուվեյթ, որը հայտնի է որպես Իրաք-քուվեյթյան պատերազմ, որի արդյունքում իրաքյան զորքերը սկզբում դուրս եկան Քուվեյթի սահմաններից, իսկ հետո ամբողջությամբ ջախջախվեցին Իրաքում։ Երկիրը կրեց ծանր տնտեսական և մարդկային կորուստներ։ Իրաքի պարտության պատճառով 1991 թվականին տեղի ունեցան շիաների և քրդերի կոշտ բռնաճնշումներ, որի արդյունքում մահացավ ավելի քան 100 000 մարդ։ Իրաքը կորցրեց հսկողությունը մի քանի քրդական շրջանների վրա և օդային տրանսպորտի մեծ մասը։ Բայց հիմնական վնասը հասցվեց տնտեսական պատժամիջոցների միջոցով, գրեթե պարալիզացնելով Իրաքի տնտեսությունը, որը 90-ականներին հիմնված էր էներգակիրների վաճառքի վրա։ Այս պարտությունից հետո Իրաքը կորցրեց ազդեցությունը և տնտեսությունը և այդպես էլ չկարողացավ վերականգնել։

2003 թվականի ապրիլին միջազգային կոալիցիոն ուժերը ԱՄՆ-ի գլխավորությամբ ներխուժեցին Իրաք և տապալեցին Սադդամի ռեժիմը։ Իրաքի առաջնորդին մեղադրեցին միջազգային ահաբեկչությանը աջակցելու և Զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու ու օգտագործելու մեջ, ինչը չուներ ոչ մի իրական հիմնավորում։ Սադդամը ձերբակալվել է 2006 թվականի դեկտեմբերի 30-ին ամերիկացի զինվորականների կողմից և Իրաքի Գերագույն դատարանի կողմից դատապարտվել մահապատժի։

Սադդամը («Սադդամ» նշանակում է «հակադիր») չուներ եվրոպական թարգմանությամբ ազգանուն։

Անձնական կյանք

Մանկություն, պատանեկություն, երիտասարդություն

Սադդամ Հուսեյնը ծնվել է Ալ-Աուդջա գյուղում (որը գտնվում է Տիկիրտ քաղաքից 13 կիլոմետր հեռավորության վրա), հողազուրկ քրիստոնիայի ընտանիքում։ Նրա մայրը՝ Սաբհա Թուլֆան ալ-Մուսսալաթը նորածնին անվանեց «Սադդամ»։

Սադդամ Հուսեյն 
Սադդամ Հուսեյնը երեք տարեկան հասակում (1940)

Նրա հայրը՝ Հուսեյն Աբն ԱԼ-Մադջիդը, տարբերակներից մեկի համաձայն կորել է նրա ծնվելուց 6 ամիս առաջ, մյուս տարբերակի համաձայն մահացել է, կամ լքել ընտանիքը։ Կան խոսակցություններ, որոնց համաձայն Սադդամը անօրինական ծնունդ է, և հայրը ուղղակի մտացածին է։ Համենայն դեպս Սադդամը 1982 թվականին մահացած մոր համար կառուցեց ահռելի մեծության դամբարան։ Հոր հանդեպ նա այդպիսի վերաբերմունք ցույց չտվեց։

Իրաքի ապագա ղեկավարի մեծ եղբայրը 12 տարեկանում մահացել է քաղցկեղից։ Ծանր դեպրեսիայի մեջ գտնվող մայրը փորձել է ընդատել հղիությունը և նույնիսկ վերջ տալ կյանքին։ Դեպրեսիան խորացավ այնչափ, որ երբ ծնվեց Սադդամը, նա չցանկացավ տեսնել նորածնին։ Մորեղբայրը՝ Հեյրալլահը, բառացիորեն փրկում է զարմիկի կյանքը՝ վերցնելով նրան մոր ձեռքից, որից հետո երեխան որոշ ժամանակ ապրում է նրա ընտանիքում։ Այն բանից հետո երբ մորեղբայրը ակտիվ մասնակցություն է ունենում հակաբրիտանական աբստամբությանը և նրան բանտ ուղարկեցին, Սադդամը ստիպված եղավ վերադառնալ մոր մոտ։ Հաջորդող տարիներին նա շատ է հարցրել մորը, թե որտեղ է իր մորեղբայրը և ստացել նույն պատասխանը. «Մորեղբայր Հեյրալլահը բանտում է»։ Այդ ժամանակ Սադդամի հորեղբայրը՝ Իբրահիմ Ալ-Հասանը, ամուսնացավ նրա մոր հետ և այս ամուստնությունից ծնվեցին Սադդամի երեք եղբայրները ու երկու քույրերը։

Ծանոթագրություններ

Սադդամ Հուսեյն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սադդամ Հուսեյն» հոդվածին։

Tags:

1937197919801991199420032006d:Q1316d:Q190131d:Q311315d:Q311336Ապրիլի 28ԱրաբերենԲաասԲաղդադԴեկտեմբերի 30ԻրանԻրաքԻրաքի թագավորություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մյունխհաուզենի համախտանիշԱրագիլներՀունաստանԱրծվաշենԱրշակունիներՊարզ թիվՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Փառնավազ I (Վիրքի արքա)ԴիկլոֆենակԳյումրիՀայկական դրամՇեշտՀրամայական եղանակՐաֆֆիԿողմնացույցՉակերտներՄոսկվաԱրտույտների ագարակըՔաոս (վեպ)ՀատկացուցիչՄակբայՎիքիպեդիաՀանրապետության հրապարակ (Երևան)ՎահագնԲյուզանդական կայսրությունԱրշավիր ՇիրակյանԼյարդի հիվանդություններԴեռահասի հոգեբանությունԹոմաս ԷդիսոնՔիմիական ռեակցիաներԱնկլավ և էքսկլավՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄակերեսԿարեն ԴեմիրճյանԱլմա-Աթայի հռչակագիրՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Եռանկյան մակերեսԵրկիր ՆաիրիՍևանա լիճՓոխաբերությունՄԻԱՎ/ՁԻԱՀՄուշՆշիկաբորբԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԳարեգին Ա ՔեսաբցիԹռչուններՁվարանի կիստաՔրիստոնեությունՔրիստափոր ԿոլումբոսԳեղարքունիքի մարզՀայաստանի Ազգային ժողովԴիլիջանԶոլի ԱդոկՀին ՀունաստանՍևանավանքԹվաբանական պրոգրեսիաՖայլ Յոհաննես ԼեփսիուսՄուսա լեռան քառասուն օրըԹռչնագիրՊաղպաղակՄարդու իրավունքներՊետությունԿիպրոսՍերժ ԱվետիքյանԳևորգ Մարզպետունի (վեպ)Սրտամկանի ինֆարկտՏիգրան ՀամասյանՍտորոգյալՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԼիմֆոմաԱռասպելԿախվածություն (գիրք, Սյունե Սևադա)Շառլ ԱզնավուրԳևորգ ՄկրտչյանԱզգային ժողովրդավարական բևեռ🡆 More