Լեզվաբանություն Ձևաբանություն

Ձևաբանությունը լեզվաբանության մեջ զբաղվում է բառի, նրա ձևերի և այդ ձևերի (արմատներ, ածանցներ և այլ խոսքի մասեր) արտահայտած քերականական իմաստների ուսումնասիրությամբ։ Այն վերլուծում և բացատրում է խոսքի մասերի և նրանց հատուկ բառակազմական օրինաչափությունները։

Ձևաբանությունը կարևոր տեղ է զբաղեցնում հնչյունաբանության, քերականության, պատմական լեզվաբանության և լեզվի տիպաբանության մեջ։

Ընդհանուր տեղեկություններ

Յուրաքանչյուր լեզու ունի երեք բաղադրիչ տարրեր՝ հնչյունական համակարգ, բառապաշար և քերականական կառուցվածք։ Լեզվի հնչյունական համակարգի ուսումնասիրությամբ զբաղվում է հնչյունաբանությունը,բառապաշարի ուսումնասիրությամբ՝ բառագիտությունը,իսկ քերականական կառուցվածքի ուսումնասիրությամբ՝ քերականությունը։

Քերականությունն ունի երկու բաժին՝ ձևաբանություն և շարահյուսություն։

Ձևաբանություն տերմինը առաջացել է հունարեն մորֆոլոգիա (հուն․՝ μορφολογία) բառից, որն առաջացել է μορφο-ձև և λογοσ-ուսմունք բառերից։ Ձևաբանությունը ուսումնասիրում է լեզվի ձևաբանական կառուցվածքը, բացահայտում բառերի ձևաբանական փոփոխությունները, նրանց խոսքիմասային պատկանելիությունը, քերականական կարգերը, քերականական ձևերի և իմաստների հարաբերությունները։

Ձևաբանության ուսումնասիրության առարկան բառն է իր ձևերի և քերականական իմաստների մասին, խոսքի մասերի և նրանց հատուկ բառակազմական օրինաչափությունների մասին։

Գրականություն

  • Ալեքսանդր Մարգարյան, Հայոց լեզվի քերականություն։ Ձևաբանություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 2004, 626 էջ։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 699 Լեզվաբանություն Ձևաբանություն 

Tags:

ԱծանցԱրմատ (բառագիտություն)Խոսքի մաս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աշխարհի մայրաքաղաքների ցանկԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԶատիկՀաղթանակի օրՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԼյուդվիգ վան ԲեթհովենՓայծաղՆոյԲառարանՍան Ստեֆանոյի պայմանագիրՄթնշաղի անուրջներՍաղմոսավանքՀայկական գորգՄարսողությունՄարս (մոլորակ)ԼիմֆոմաՋորջ ԲայրոնՀայրենիք (հասկացություն)ԿտավատՆախադասությունՀայաստանի լեռներՊատվի համար (դրամա)ՏոլմաԿրեատինինՀովազներՀայ գրերի գյուտԼեոնիդ ԱզգալդյանՕրենսդիր իշխանությունՀամբարձում (տոն)ԿաթվածԱնմոռուկ (խորհրդանիշ)Հարավային ԱմերիկաՆեմեսիս գործողությունԱկրոստիքոսԿոմիտասԵրակների վարիկոզ լայնացումՀնձանԿալցիումի օքսիդԱծանցյալԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԷյֆելյան աշտարակՄաշկաբորբԿենդանիների հատկանիշների ցանկԷկոլոգիական գործոններԽորանարդՀայերԱծխաջուրՎահագն ԴավթյանԳարեգին ԲԱֆղանստանSourԳործադիր իշխանությունՔրիստափոր ԿոլումբոսԴեղաբույսերԿայծակԱռնո ԲաբաջանյանՊետրոս ԴուրյանԱշոտ Բ ԵրկաթՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Շառլ ԱզնավուրՊարբերական աղյուսակՏիգրան ՄանսուրյանԳեղարքունիքի մարզԹմրամիջոցՀայաստանի Կարմիր գիրքՓոշոտումՀայաստանի զինված ուժերՏորք ԱնգեղՁայնավորներԱռաքյալը (Մուրացան)Հայկական ատոմային էլեկտրակայանԵրկրաշարժՄինչամուսնական սեքս🡆 More