Տորք Անգեղ

Տորք Անգեղ, նաև Տուրք կամ Անգեղյա, հայ առասպելաբանության մեջ աստված կամ դյուցազն, Հայկի ծոռը։

Տորք Անգեղ
Տորք Անգեղ
Հուշարձան՝ «Տորք Անգեղ», 1982 թ. քանդ.՝ Կ.Նուրիջանյան
Տեսակաստվածություն և հսկա
ԴիցաբանությունՀայկական դիցաբանություն
Սեռարական
ՎայրՄեծ Հայք Մեծ Հայք
ՀայրԱնգեղ
Բնորոշ գծերբարձրահասակ, տգեղ, հզոր
Տորք Անգեղ Tork Angegh statue, Yerevan Վիքիպահեստում

Բնութագիր

Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Տորք Անգեղը Հայկ Նահապետի թոռ Պասքամի որդին է։ Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է, որին տգեղության պատճառով Անգեղ են կոչել։ Տորքը ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքում, եղունգներով տաշում, դարձնում տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակում։

Առասպելը

Տորք Անգեղ 
Տորք Անգեղ

Տորք Անգեղը մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական։ Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս՝ կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան։ Մի գարուն Տորքին թախիծ է պատում, որից նա ազատում չէր գտնում։ Օրեր, գիշերներ թափառում էր նա՝ թախծոտ աչքերն արևին հառած։ Աստղիկ դիցուհին վերևից տեսնելով նրան, իջնում է նրա մոտ և հարցնում տխրության պատճառը։ Տորքը պատասխանում է, որ իր թախծի պատճառն իր միայնությունն է, առանց սիրո մնալը. և ո՞վ կսիրի իր նման աժդահա ու տգեղ մեկին։ Եվ սիրո դիցուհին նրան հայտնում է չքնաղ կույս Հայկանուշի մասին, ո՛րը միայն կարող է սիրել Տորքին։ Տորքը գտնում է գեղեցկուհուն, փոխադարձ սեր գտնում նրանից և թախիծը փարատում։

Տորք Անգեղը չի գործածում ոչ թուր և ոչ նետ, այլ միայն իր տեսքով սարսափ է ազդում թշնամիների ու չարագործների վրա։ Բայց երբ նրանք երես են առնում, այն ժամանակ նա դիմում է ուժին։ Չարժե նրան զայրացնել, որովհետև այն ժամանակ արդեն փրկություն չի լինի։ Մի անգամ թշնամիները նավով գալիս են Պոնտական կամ Սև ծովի ափ և այնտեղից հարձակվում Հայոց բնակավայրերի վրա։ Մեծ ավերածությունների ու կոտորածի լուրը հասնում է Տորքին և նա ելնում է թշնամիների դեմ։ Վերջիններս, սարսափած նրա վիթխարի հասակից, ամեհի ուժից և իրենց շարքերում գործած կոտորածից, վազում են դեպի Պոնտոսի ափ՝ իրենց նավերով փախչելու հսկայից։ Տորքը մի փոքր ուշ է հասնում, երբ թշնամիների տորմիղը ափից բավականին հեռացել էր, և ինքն այլևս չէր կարող հասնել նրանց։ Եվ գազազած հսկան լեռներից բլրաչափ ժայռեր է պոկում ու նետում նրանց ետևից։ Ծովում, ժայռերի անկման վայրում, զորեղ ալեկոծություն է բարձրանում, և թշնամիների նավերը խորտակվում են։

Տորք Անգեղ 

․․․Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու,
Աչքերը կասես մի կապույտ ծով․
Ճաճանչավորված արևի լույսով․
Սև–սև ունքերը՝մութ ամպի նման՝
Բարդ–բարդ կուտակված աչքերի վրան․
Քիթը կորնթարդ իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունգները թուր․
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թե հսկա,
Ոչ ոք տեսած չէր այսպես աժդահա․․․
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ․․․

Տորք Անգեղ 

Անվան ծագում

1-ին տարբերակ

Տորք Անգեղի անվան մեջ զուգակցվել է երկու դիցանուն՝ հողմն ու ամպրոպը մարմնավորող հին փոքրասիական Տարու, Տարքու, Տուրգու կամ Տրգա աստծու և հին հայոց Անգեղ աստծու անունները։ Հավանաբար սկանդինավյան դիցաբանության աստվածներից Տորը ևս դիցաբանական այս կերպարի մի մարմնավորումն է, որը նույնպես, ինչպես Տորքը, խորհրդանշում է հզորություն և հանդիսանում է մարդկանց պաշտպան։ Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ շումերաաքքադական Ներգալ աստծու անունը փոխարինված է Անգեղով։ Վերջինիս պաշտամունքի վայրը, ըստ երևույթին, եղել է Մեծ Հայքի նշանավոր Անգեղտուն գավառը, որի կուսակալ է նշանակվել, ըստ Մովսես Խորենացու, Տորք Անգեղը, և սրանից էլ ծագել է իշխանական տոհմանունը՝ Անգեղ տուն։ Տորքի «Անգեղեա» մակդիրը Խորենացու ժամանակ ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև տգեղ, մինչդեռ այն նշանակում է Անգեղի սերունդ, Անգեղյան։ Ելնելով դիցանվան երկրորդ ձևից՝ Տուրք, ինչպես նաև Սեբեոսի մի վկայությունից, գտնում են, որ հնում Տորք Անգեղը ժողովրդական ստուգաբանությամբ ընկալվել է իբրև Անգեղ աստծու տուրք, այսինքն՝ Անգեղի տված պարգև։

2-րդ տարբերակ

Այդ հրեշտակը Խորենացու յիշատակած Տաւրոսի Անգեղն է, Տաւրք-Տօրք Անգեղը։ Նրա ժառանգներն են եղել Հայոց Անգեղ տան նախարարները (համեմատել անգլ.՝ angel=հրեշտակ)։ Նրանց խորհրդանիշն է եղել անգղ թռչունը, քանզի եղել են կորաքիթ (եւ ոչ թէ «տափակաքիթ», ինչպէս նկարագրում է Խորենացին), եւ ֆիզիկապէս սաւառնելու ունակութեամբ։ Հրեշտակի տօհմը գոյութիւն է ունեցել նախքան Ադամն ու նրա սերունդները։ Առասպելներից ոմանք յայտնում են, թէ նրա՛նք («աստուածներ» կոչուածներն) են արարել Ադամին ու Եւային։ Ադամորդիները նրանց կոչել են «Աստուծոյ որդիներ», քանզի մարդկանց սովորեցրել են լեզու եւ զանազան գիտութիւններ։ Կոչուել են նաեւ «հսկաներ»՝ մարդկանց համեմատ լինելով բաւականին բարձրահասակ ու հուժկու (3-4 եւ աւելի մետր հասակով, Դինոզաւրների ժամանակակիցները)։ «Աստուածաշունչ մատեան»-ը նրանց անունով կոչուել է «Եւանգել» (արաբ. «Ինջիլ»), ինչը մատնանշում է դրա բուն ակունքը՝ Անգեղ տունը։ «Եւանգել»-ի «Եւ»-ը ցոյց է տալիս «զոյգ անգել»-«զոյգ հրեշտակ», որոնցից մէկը բարեգործն է, իսկ միւսը՝ չարագործը, գլորուածը։ Հետեւաբար «Եւանգել»-ը ներկայացնում է Աստուածաշնչի երկու մատեանները միասին, իսկ արաբական «Ինջիլ»-ը՝ միայն նոր կտակարանը, բարի հրեշտակի կտակը։ Ի հաստատումն Ադամից առաջ Անգեղների գոյութեան՝ բերենք արաբական առասպելների նոյն աղբիւրից հետեւեալը. «Հաւատաացեալներից ոմանք հարցնում են Ալի Իբն Աբի Թալէբին, թէ արդեօք Ադամից առաջ եղե՞լ են Աստծուն երկրպագող շնչաւոր արարածներ։ Նա պատասխանում է «Այո»։ Անգեղ-հրեշտակների տան մասին Սեբէոսն ասում է.


Տորք Անգեղ  …Անգեղ Տուն, … զոր ի ժամանակին յայնմիկ ազգ բարբարոսացն աստուած կոչեցին Տորք Անգեղ 

«…Անգեղ Տուն, … զոր ի ժամանակին յայնմիկ ազգ բարբարոսացն աստուած կոչեցին»։

Ահա եւ բարբարոսների «աստուածներ», իսկ սուրբ Գրքում «Աստուծոյ որդիներ» կոչուած հրեշտակների սերունդը։

Տորք Անգեղի կերպարն արվեստում

Գեղարվեստական գրականության մեջ Տորք Անգեղի կերպարին անդրադարձել է Ղազարոս Աղայանըիր «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմում (1888 թ.): Իսկ 1982 թվականին Երևանում տեղադրվել է քանդակագործ Կարլեն Նուրիջանյանի «Տորք Անգեղ» արձանը։

Աղբյուրներ

  • Մովսէս Նաճարեան, Լեզուաբանութիւն թէ իմաստասիրութիւն (վերանայված տարբերակ), 2014 թ.։
  • Պատմ. Սեբէոսի եպ., Թիֆլիս, 1913, եր. 9
  • Մովսես Խորենացի «Պատմության Հայոց»
Տորք Անգեղ 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝

Tags:

Տորք Անգեղ ԲնութագիրՏորք Անգեղ ԱռասպելըՏորք Անգեղ Անվան ծագումՏորք Անգեղ ի կերպարն արվեստումՏորք Անգեղ ԱղբյուրներՏորք ԱնգեղՀայկ նահապետ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրգենտինաՎինսենթ վան ԳոգԹմրամիջոցՉինական մեծ պարիսպԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՊատվի համար (դրամա)ԲրուցելոզՏոտոԳեյմինգՀաստ աղիքների բորբոքումՓավստոս ԲուզանդԶինվորական կոչումներԿոտորակ (մաթեմատիկա)ՄոլորակԿաթվածՀականիշԻնդոնեզիաՆոյՄանկական և պատանեկան հանրագիտարաններԾաղկած փշալարերՈւրան (մոլորակ)Արյան ընդհանուր հետազոտությունՄովսես ԽորենացիՀացահատիկային բույսերԼեռնային ՂարաբաղԲրեստ-Լիտովսկի պայմանագիրՄիջատներԱրուՔաջ Նազար (հեքիաթ-դրամա)ԱրեգակՄարի ԱնտուանետԿարմիր գիրքԱրմավիրՕքեյՏավուշի մարզՀայկական խոհանոցԼեղապարկՄամփրե արքանԱղավնիներՎասակ Սյունի (մարզպան)ՄետրոնիդազոլՊետական կառավարման ձևՍպարտակի ապստամբությունՀայաստանի Հանրապետության նախագահԴարձվածքԱրյան շրջանառությունԲազմացումՀայաստանի Կարմիր գիրքՀարավային ԱմերիկաԳորիսԻնքնաթիռԱլեքսանդր ԹամանյանԼեհաստանԱմբոխները խելագարվածԱնակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցումՊարբերական հիվանդությունՄագնեզիումՎիլհելմ ՍտեյնիցՉինգիզ խանԷկոհամակարգԱրարատի մարզՆԱՏՕԵրաժշտությունՈրոշիչՕվկիանոսԱվանդությունԱղտոտումԿոմիտասԳրիգոր ՆարեկացիԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Արգանդի վզիկի քաղցկեղԲարորակ ուռուցքներԱրտաշատՋրածինԶուգահեռագիծԵկեղեցիԿիպրոսԵղինջՍոս Սարգսյան🡆 More