2010-Ականներ

1990‑ականներ · 2000‑ականներ — 2010‑ականներ — 2020‑ականներ · 2030‑ականներ

21-րդ դար: 2010—2019 տարիներ

2010-ական թվականներ (10-ականներ, տասականներ), տասնամյակ, որն ընդգրկում է 2010 թվականից 2019 թվականը ներառյալ։ Տասնամյակը բնութագրվում է նոր սառը պատերազմով՝ Միացյալ Նահանգների, նրա դաշնակիցների և Ռուսաստանի, Չինաստանի միջև քաղաքական հակամարտությամբ, ինչպես նաև սրում է պահպանողականության և ազատականության միջև հակասությունները, Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի միջև հեղափոխություններն ու քաղաքացիական պատերազմները, Երրորդ աշխարհի երկրներից զանգվածային արտագաղթը և դրա դեմ պայքարի փորձերը։ Մշակույթի մեջ կարևորագույն տեղ է գրավում համացանցը՝ համացանցի հանրահայտ մարդիկ, բլոգերները և սթրիմերները, վիդեո-հոսթինգը։ Ամենատարածված երաժշտական ժանրը հիփ հոփն է։

Կարևորագույն իրադարձություններ աշխարհում

2010-Ականներ 
Բարաք Օբաման եղել է ԱՄՆ նախագահը 2010-ական թվականների սկզբին: Դոնալդ Թրամփն այդ պաշտոնը զբաղեցրել է 2010-ական թվականների վերջին:
2010-Ականներ 
Սի Ցզինպինը ղեկավարել է Չինաստանը 2013 թվականին, իսկ Վլադիմիր Պուտինը 2012 թվականին վերադարձել է Ռուսաստանի նախագահի պաշտոնին:
2010-Ականներ 
Մերձավոր Արևելքի գաղթականները Հունգարիայում (2015)։ 2010-ական թվականներին Եվրոպան վերապրում էր միգրացիոն ճգնաժամ

Բնական աղետներ, ահաբեկչություններ

Գիտություն և տեխնոլոգիաներ

Աստղատեխնոլոգիաներ և տիեզերք

2010-Ականներ 
2010-ականները խթան են հանդիսացել մասնավոր տիեզերական հետախուզության զարգացման համար: Լուսանկարում «SpaceX» ընկերության «Dragon V2» տիեզերական նավն է և ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։
  • 2010-Ականներ  «Սպիրիտ» մարսագնացը դուրս է եկել շարքից և ավարտին հասցրել իր առաքելությունը (2010)։
  • 2010-Ականներ  «Չանյե 2» ապարատն սկսել է Լուսնի ուսումնասիրությունը (2010 թվականի հոկտեմբեր)։
  • 2010-Ականներ  «Ակացուկի» տիեզերական ապարատն առաջին փորձից չի կարողացել դուրս գալ Վեներայի ուղեծիր (2010 թվականի դեկտեմբեր)։
  • 2010-Ականներ  «Մեսսենջեր» տիեզերական ապարատը դուրս է եկել Մերկուրիի ուղեծիր և սկսել նրա ուսումնասիրությունը (2011 թվականի մարտի 18)։
  • 2010-Ականներ  Շահագործման է հանձնվել չինական առաջին ուղեծրային կայանը` «Տյանգուն-1» (2011 թվականի սեպտեմբերի 29)։
  • 2010-Ականներ  «Չանյե-2» ապարատն սկսել է (4179) Տուտատիս աստերոիդի ուսումնասիրությունը (2012 թվականի ապրիլի 15)։
  • 2010-Ականներ  «GRAIL» ապարատն սկսել է Լուսնի ուսումնասիրությունը (2012)։
  • 2010-Ականներ  «Curiosity» մարսագնացի վայրէջքը Մարսի վրա (2012)։
  • 2010-Ականներ  «LADEE» ապարատն սկսել է Լուսնի ուսումնասիրությունը. առաջին անգամ տիեզերքում փորձարկվել են օպտիկական հաղորդակցության տեխնոլոգիաներ (2013)։
  • 2010-Ականներ  «Չանյե-3» կայանը Լուսին է հասցրել «Յույտու» լուսնագնացը. առաջին անգամ Լուսնի վրա աստղադիտակ է հասցվել (2013)։
  • 2010-Ականներ  «MAVEN» արբանյակն սկսել է Մարսի ուսումնասիրությունը (2014)։
  • 2010-Ականներ  «Mars Orbiter Mission» կայանն սկսել է Մարսի ուսումնասիրությունը (2014)։
  • 2010-Ականներ 2010-Ականներ  «Չանյե-5T1» կայանը ձեռնամուխ է եղել դեպի Լուսին թռիչքների տեխնոլոգիաների մշակմանը` ապագա «Չանյե-5» կայանի համար. չինական ծրագրի խնդիրն էր «4m Manfred Memorial Moon Mission» մասնավոր եվրոպական նախագծի` տիեզերական ապարատի միջոցով ուղարկումը Լուսին (2014 թվականի հոկտեմբեր)։
  • 2010-Ականներ  Տիեզերական ապարատի առաջին մեղմ վայրէջքը («Ֆիլեր») գիսաստղի մակերևույթին (2014)։
  • 2010-Ականներ  «Մեսսենջեր» տիեզերական ապարատն ավարտել է աշխատանքը և ջարդվել Մերկուրիի մակերևույթին (2015 թվականի ապրիլի 30)։
  • 2010-Ականներ  «Նոր հորիզոններ» կայանն առաջին անգամ Պլուտոնի և նրա արբանյակների մասին թռիչքային հետագծից իրականացրել է ուսումնասիրություն (2015)։
  • 2010-Ականներ  Շահագործման է հանձնվել «Տյանգուն-2» ուղեծրային լաբորատորիան (2016 թվականի սեպտեմբերի 15)։
  • 2010-Ականներ  «Ակացուկի» տիեզերական ապարատը երկրորդ փորձից դուրս է եկել Վեներայի ուղեծիր և սկսել աշխատել (2015 թվականի դեկտեմբերի 7)։
  • 2010-Ականներ  «Յունոնա» ապարատն սկսել է ուսումնասիրել Յուպիտերը և նրա արբանյակները (2016 թվականի հուլիսի 5)։
  • 2010-Ականներ  «Trace Gas Orbiter» ապարատն սկսել է ուսումնասիրել Մարսը. կորել է «Սկիապարելլի» զոնդը (2016)։
  • 2010-Ականներ  «Սոյուզ-2.1 Ա» հրթիռ-կրիչի առաջին բացթողումը Ամուրի մարզի «Արևելյան» տիեզերակայանից (2016)։
  • 2010-Ականներ  Ուղեծրային արբանյակների համար ստեղծվել է «EmDrive», որն առանց վառելիք շարժիչի աշխատանքային տարբերակ է։ Ապարատը հաջող փորձարկումներ է կատարել «Տյանգուն-2» տիեզերական լաբորատորիայում (2016 թվականի դեկտեմբերի 21)։
  • 2010-Ականներ  «SpaceX» ընկերությունն առաջին անգամ կրկնակի հրթիռ-կրիչ է արձակել (2017)։
  • 2010-Ականներ  Չանյե-4 տիեզերական ապարատի առաջին մեղմ վայրէջքը Լուսնի հակառակ ուղղությամբ (2019)։
  • 2010-Ականներ  Հնդկաստանի լուսնային ուղեծրային զոնդ «Chandrayan-2»-ը դուրս է եկել մերձլուսնային ուղեծիր։ Կորել են վայրէջք կատարող Վիկրամ զոնդը և լուսնագնաց Պրագյանը (2019 թվականի օգոստոսի 20)։

Կենսատեխնոլոգիաներ և բժշկություն

Ֆիզիկա և մաթեմատիկա

Էլեկտրոնիկա և թվային տեխնոլոգիաներ

  • IPad-ի թողարկումից հետո ինտերնետ-պլանշետներն ստացել են լայն տարածում (2010)։
  • «IPv4» հասցեների սպառում։ «IPv6»-ի միջազգային օր (2011)։
  • Մայքրոսոֆթ ընկերության Վինդոուզ 8-ի (2012) և Վինդոուզ 10-ի (2015) թողարկում։ Նոր ինտերֆեյսի` «Metro»-ի հայտնվելը (2012)։
  • Ինքնակառավարվող մեքենաների փորձարկումներ ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա։
  • Թեև «Google Glass» խելացի ակնոցը հիմնականում փորձարկվել է մշակողների մեծ համայնքի կողմից, բայց արդյունքում այն անուշադրության չի մատնվել լայն արտադրությունում։
  • Վիրտուալ իրականության սաղավարտների հայտնվելը։

Տեխնոլոգիաներ և բացահայտումներ, որոնք առօրյա կյանքի և մշակույթի մի մասն են

  • 2010-ական թվականներին տեղի է ունեցել համաշխարհային հասարակության խորը սոցիալական և մշակութային տրանսֆորմացիա։ Աշխարհը դարձել է թվային։ Կատարվում է թվային հեղափոխություն։
  • 21-րդ դարի 10-ական թվականները 4-րդ սերնդի` 4G ցանցերի գերակայության դարաշրջան է։
  • Լայն տարածում են գտել սենսորային էկրաններով պլանշետները, սմարթֆոնները և խելացի ժամացույցները։ Նկատվել է անհատական համակարգչի վաճառքի նվազում, «հետհամակարգչային դարաշրջանի» գալուստ։
  • Ֆեյսբուք, ՎԿ, Օդնոկլասնիկի, Ռենրեն սոցիալական ցանցերն ամբողջ աշխարհում հավաքում են օգտվողների բազմամիլիոնանոց լսարան՝ դառնալով անդրազգային բրենդներ և կորպորացիաներ։
  • Ի հայտ են եկել որոնողական ձայնային համակարգեր, օրինակ` «Google Assistant», «Siri», Կորտանա, «Amazon Alexa», Դուսյա, Ալիսա և այլն։ Հայտնվել են նաև խելացի էլեկտրադինամիկ բարձրախոսներ։
  • JPEG, GIF, TXT, PDF, DOC թվային ձևաչափերը փոխարինել են ժապավենավոր լուսանկարչական ապարատներին, թղթե լուսանկարներին և տպագիր արտադրանքին։ Այս ոլորտում (լուսանկարչական արհեստանոց, պոռնո-ինդուստրիա, տպարան, ամսագրեր, լրագրեր) տեղի են ունենում վերակառուցումներ։ Կան բազմաթիվ ծրագրեր և սարքեր, որոնք թույլ են տալիս ստեղծել, խմբագրել, դիտել և կարդալ լուսանկարների, գրքերի և փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները։ Շատ թերթեր և ամսագրեր թվային կերպով տեղափոխվում են վիրտուալ կայքեր և գոյություն ունեն գովազդի և քրաուդֆանդինգի միջոցով (օրինակ՝ «Աշխարհի շուրջ» հին ամսագիրը և «Փաստարկներ և փաստեր», «Մոսկվայի կոմերիտական» լրագրերը և այլն)։ Զգալիորեն նվազել են թղթե գրքերի տպագրության ծավալն ու վաճառքը։ Մեծացել է թվային անվճար կայք-թերթերի, կայք-ամսագրերի, պոռնո կայքերի դերը, նվազել` տպագիր վճարովի տարբերակների դերը։
  • MP3 թվային աուդիո ձևաչափը դարձել է երաժշտության և աուդիո գրքերի պահպանման և փոխանցման համընդհանուր ստանդարտ։ Երաժշտասերների շրջանում մեծ ժողովրդականություն են վայելել ինտերնետ-ռեսուրսների մեծ մասում արգելված lossless-ձևաչափերը՝ FLAC, WAV, APE և այլն։ Ձայնապնակների, ձայներիզների և ձայնասկավառակների երաժշտական մեդիա շուկայում ճգնաժամ է, և շուկան հիմնվում է կոլեկցիոներների վրա։ Մեդիա կորպորացիաների և տորենտների, «թվային ծովահենության» և անվճար երաժշտության միջև պայքար է ընթանում։ 2010-ականների վերջին լայն տարածում են գտել սթրիմինգային ծառայությունները՝ ինչպես վճարովի բաժանորդագրություններ պահանջող, այնպես էլ պայմանականորեն անվճար, սահմանափակ գովազդով, որակի մակարդակով կամ անվճար գաղտնալսման սահմանաչափով («Яндекс.Музыка», «VK Music», «Bandcamp»)։
  • Թվային փողեր։ 2010-ական թվականների ընթացքում լայն տարածում են գտել էլեկտրոնային բանկային քարտերը։ Էլեկտրոնային բանկային քարտերից բացի, ստեղծվել է «Near Field Communication» (NFC) տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնի կամ NFC թևնոցների միջոցով կատարել գնումներ և վճարումներ։ Ինչպես նաև այս ժամանակաշրջանում առաջացել է նոր թվային արժույթ՝ կրիպտոարժույթ։
  • Գլոբալ վիդեո-ինտերնետ-նախագիծ «Youtube»-ը դարձել է հեռուստատեսության մրցակից։ Հեռուստատեսությունում ճգնաժամ է։ Տեղի է ունեցել եռաչափ հեռուստատեսության հանրաճանաչության վերելք ու անկում (2010-2014)։
  • 2010-ական թվականների սկզբին անօդաչու թռչող սարքերի քաղաքացիական ռոբոտներն սկսել են հանրաճանաչություն ձեռք բերել։ 2010 թվականին ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային կառավարությունը սխալմամբ ենթադրել էր, որ մինչ 2020 թվականը խաղաղ նպատակներով կօգտագործվի շուրջ 15 000 դրոն։ 2016 թվականին դաշնային կառավարության համանման կանխատեսումով այս թվաքանակն աճել է՝ հասնելով 550 000-ի։ Ըստ 2014 թվականին թողարկված «Business Insider» ընկերության կանխատեսման՝ քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի շուկան գնահատվել է 1 միլիարդ ԱՄՆ դոլար, բայց երկու տարի անց այս գնահատումը գերազանցել է 12 միլիարդ դոլարը։

Մշակույթ

Համացանց

Կինո և հեռուստատեսություն

2010-Ականներ 
2010-ական թվականների ամենատարածված հեռուստասերիալներից մեկի` «Գահերի խաղի» գահի մակետը

Վիդեոխաղեր

  • Այս տասնամյակի հայտնի վիդեոխաղերը ներառում են Grand Theft Auto V, Fortnite, PlayerUnknown’s Battlegrounds, Overwatch։
  • Ստեղծվել են առևտրային վիրտուալ իրականության սարքեր և խաղեր նրանց համար։
  • Խաղերի ոլորտի եկամուտներն արագընթաց կերպով աճել են և արդեն իսկ չափաքանակով համեմատելի դարձել կինոյի և սպորտի ոլորտների հետ։
  • Աճել է կիբեռսպորտի հանրաճանաչությունն ու եկամտաբերությունը։
  • Բջջային սարքերի համար լայն տարածում են գտել խաղերը։
  • Խաղային արդյունաբերությունում եղել են գեյմերգրեյթներ և հասարակական-քաղաքական այլ սկանդալներ։
  • Թողարկվեցին մի քանի նոր վիդեոխաղերի համակարգեր, ինչպիսիք են PlayStation 4, Xbox One, Wii U, Nintendo Switch և Nintendo 3DS։
  • 2019 թվականին Minecraft-ը դարձավ բոլոր ժամանակների ամենավաճառվող տեսախաղը։

Երաժշտություն

Համաշխարհային երաժշտության մեջ գերակշռել են հիփ հոփը և դաբստեպը։ Առաջացել են նոր ժանրեր՝ քլաուդ-ռեփ, վիչ-հաուս, վեյփորվեյվ։ «Gangnam Style» տեսահոլովակի թողարկումից հետո Քեյ փոփը մեծ ուշադրություն է գրավել (2012)։ Սինթվեյվ ժանրի ծաղկումը պայմանավորված է 1980-ական թվականների երաժշտության և էսթետիկայի հանրաճանաչությամբ։

Մոդա

2010-Ականներ 
Հիփսթերյան ոճով հագնված տղամարդ
  • Աճել է հիփսթերների ենթամշակույթն ու ոճը, այնուհետև նվազել է հանրաճանաչությունը։

Գրականություն և մամուլ

Տպագիր մամուլը և թղթե գրքերը ճգնաժամի մեջ են, տպագրության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է։ Տպաքանակները կրճատվել են, զանգվածային հրատարակումները հրապարակվում են ինտերնետում։ Ընթերցարաններում տարածվում են էլեկտրոնային գրքերը։

Ճարտարապետություն

Սպորտ

2010-Ականներ 
2010-ական թվականների ամենահաջողակ ֆուտբոլիստը` Լիոնել Մեսսին

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

2010-Ականներ Կարևորագույն իրադարձություններ աշխարհում2010-Ականներ Գիտություն և տեխնոլոգիաներ2010-Ականներ Մշակույթ2010-Ականներ Սպորտ2010-Ականներ Տես նաև2010-Ականներ Ծանոթագրություններ2010-Ականներ1990-ականներ2020-ականներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մեծ ՄհերԿարեն ԴեմիրճյանԴիկլոֆենակՄրջյուններԱրքիմեդի օրենքԱնլռելի զանգակատունՏեղերի վանքԿիպրոսՀնձանԷկոլոգիաՀայաստանի Հանրապետության նախագահՄինաս ԱվետիսյանԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԵռանկյան մակերեսԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՆշիկաբորբԲանաստեղծությունԱրման ԾառուկյանՀամանուններԷպոսՍատուրն (մոլորակ)Յոհան ԳուտենբերգԲրազիլիաՄիքայել ՆալբանդյանՀամախառն ներքին արդյունքԿոնԴաշտանային ցիկլԱրյունահոսությունՆոյՉարլի ՉապլինՄարի ԱնտուանետԳևորգ ՉաուշԵրկրաշարժԹոքաբորբՄաշկային հիվանդություններՄեծ Հայքի նահանգների ցանկԱլերգիաԴերբայՅուրի ՎարդանյանԱմբերդ (ամրոց)Համբարձում (տոն)Հայերեն հայհոյախոսությունԵվրասիաԷկոլոգիական գործոններՄարս (մոլորակ)Արյան շրջանառությունՎլադիլեն ԲալյանԴրաստամատ ԿանայանՀին աստվածներ (դրամա)Մովսես ԽորենացիԿենդանիների հատկանիշների ցանկՊարզ նախադասությունՎարդգես ՍուրենյանցԹաջ ՄահալԵնթակաԿարտոֆիլԵրկրորդ համաշխարհային պատերազմԾիրանՊետրոս ԴուրյանՎեներա (մոլորակ)Սյունիքի մարզԻմպրեսիոնիզմՎերաբերական (խոսքի մաս)Հայոց պատմությունՎանի թագավորության արքաների ցանկԱրտույտների ագարակըԷթիլ սպիրտՍիրտՀայոց ցեղասպանության ճանաչումԱստվածաշունչՄարդու աչքԱրծվաշենԹուրքիաԱրքիմեդեսՊարզ թիվ🡆 More