Լատինական Ամերիկա

Լատինական Ամերիկա (իսպ.՝ América Latina կամ Latinoamérica; պորտ.՝ América Latina; ֆր.՝ Amérique latine), ԱՄՆ-ից հարավ գտնվող ամերիկյան երկրների և տարածքների հավաքական անվանումը, որի մեջ մտնում են Ամերիկայի իսպանախոս, ֆրանսախոս և պորտուգալախոս (այսինքն այն լեզուները, որոնք կապված են լատիներենի հետ) պետությունները։ Լատինական Ամերիկայի տարածքը 21,069,500 կմ2 է՝ այսինքն՝ Երկրի 3.9% կամ Երկրի ցամաքային տարածքի 14.1%։ 2010 թվականի տվյալներով՝ Լատինական Ամերիկայի բնակչությունը ավելի քան 590 միլիոն է։

Լատինական Ամերիկա
Լատինական Ամերիկան

Երկրներ

Դրոշ Զինանշան Պետություն Մայրաքաղաք
Արգենտինա Բուենոս Այրես
Բոլիվիա Սուկրե և Լա Պաս
Բրազիլիա Բրազիլիա
Չիլի Սանտյագո
Կոլումբիա Բոգոտա
Կոստա Ռիկա Սան Խոսե
Կուբա Հավանա
Դոմինիկյան Հանրապետություն Սանտո Դոմինգո
Էկվադոր Կիտո
Սալվադոր Սան Սալվադոր
Գայանա Կայեննա
Գվադելուպա Բաս Տեր
Գվատեմալա Գվատեմալա
Հայիթի Պորտ-օ-Պրենս
Հոնդուրաս Տեգուսիգալպա
Մարտինիկա Ֆոր դե Ֆրանս
Լատինական Ամերիկա } Մեքսիկա Մեխիկո
Նիկարագուա Մանագուա
Պանամա Պանամա
Պարագվայ Ասունսյոն
Պերու Լիմա
Պուերտո Ռիկո Սան Խուան
Սուրբ Բարդուղիմեոսի կղզի Գուստավիա
Սեն Մարտեն Մարիգոտ
Ուրուգվայ Մոնտեվիդեո
Վենեսուելա Կարակաս

Բնակչություն

Ի տարբերություն Հյուսիսային Ամերիկայի, Լատինական Ամերիկայում գրեթե չի եղել միջռասայական լարում ու ռասայական խտրականություն, տիրապետել է ռասայական հանդուրժողականության մթնոլորտը, որի պայմաններում էլ առաջացել են բնակչության խառը՝ միջռասայական խմբեր (մուլատներ, մետիսներ և սամբոներ)։ Ներկայումս մարդկանց ռասայական միաձուլման գործընթացն ավելի է խորացել։ Այժմ արդեն միմյանց են ձուլվում ոչ միայն տարբեր ռասաներին պատկանող մարդիկ, այլ դրանց խառնածին սերունդների ներկայացուցիչները, ինչի հետևանքով հետզհետե ավելի աննկատելի են դառնում մարդկանց ռասայական պատկանելության հատկանիշները։ Որոշ տարածաշրջաններում, հատկապես Պերուի և Բոլիվիայի անտառային ու բարձր լեռնային մասերում, մեծամասնություն են կազմում հնդկացիները, իսկ երկրների խոշորագույն քաղաքներում՝ եվրոպացիների սերունդները՝ կրեոլները։ Լատինական Ամերիկայի երկրներ են գաղթել նաև հայերը։ Հայկական համեմատաբար խոշոր գաղթօջախներ են ձևավորվել Արգենտինայում, Ուրուգվայում և Բրազիլիայում։ Տարեկան հավելաճը (6,5 մլն) հարաբերելով ամբողջ բնակչության թվին (600 մլն)` կստացվի, որ տարածաշրջանի բնակչության աճը մոտ 1,1% է, այսինքն` գրեթե հավասար է աշխարհի ամբողջ բնակչության աճի միջին ցուցանիշին։ Սակայն XX դարի 60-ական թվականներին աշխարհի տարածաշրջաններից Լատինական Ամերիկայի բնական աճը ամենաբարձրն էր՝ շուրջ 3%։ Բնակչության աճի թափի այդպիսի կրճատումը տարածաշրջանի երկրների կրթական, մշակութային, բարեկեցության, ուրբանիզացման մեծ առաջընթացի արդյունք է։ Բնակչության թվի առումով ևս Լատինական Ամերիկայի երկրները խիստ տարբերվում են։ Բնակչության թվով առաջին հերթին առանձնանում է Բրազիլիան (մոտ 200 մլն), Մեքսիկան (115 մլն), որոնց հետևում է 10-ից մինչև 50 միլիոն բնակիչ ունեցող երկրների խումբը։

Անվան ստուգաբանությունը

Ծագումը

Տերմինը գործածության մեջ է մտել XIX դարի կեսերին։ Գոբատը նշում է, որ «որ գաղափարը իսկապես բխում է լատինական ռասայի ֆրանսիական հայեցակարգից, որը Եվրոպայում լատինամերիկյան էմիգրանտները օգնեցին տարածել Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում։ Այն հայտնի է դարձել 1860-ական թվականներին Ֆրանսիայում՝ Նապոլեոն III-ի օրոք։ Լատինական Ամերիկա տերմինը Ամերիկա մայրցամաքում ֆրանսիական կայսրություն ստեղծելու նրա փորձի մի մասն էր։

Պատմաբան Ջոն Լեդի Ֆելանը գտնում է, որ Լատինական Ամերիկա տերմինի տարածվածությունը Մեքսիկայի ֆրանսիական օկուպացիայից է։ Նրա փաստարկն այն է, որ իմպերիալիստներն օգտագործել են Լատինական Ամերիկա հասկացությունը որպես բրիտանական իմպերիալիզմին դիմակայելու միջոց, ինչպես նաև վիճարկելու Գերմանիայի սպառնալիքը Ֆրանսիային։ Նապոլեոն III-ը մեծ շահագրգռվածություն ուներ տարածաշրջանում Ֆրանսիայի առևտրային և քաղաքական իշխանությունը ընդլայնելու հարցում։ Նա և Ֆելիքս Բելլին անվանեցին այն «Լատինական Ամերիկա»՝ ընդգծելու Ֆրանսիայի ընդհանուր լատինական նախապատմությունը Իսպանիայի նախկին փոխարքայությունների և Պորտուգալիայի գաղութների հետ։ Սա հանգեցրեց Նապոլեոն III-ի անհաջող փորձին՝ 1860-ական թվականներին Մեքսիկայի վրա ռազմական վերահսկողություն վերցնելու համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 494 Լատինական Ամերիկա 

Tags:

Լատինական Ամերիկա ԵրկրներԼատինական Ամերիկա ԲնակչությունԼատինական Ամերիկա Անվան ստուգաբանությունըԼատինական Ամերիկա ԾանոթագրություններԼատինական Ամերիկա Արտաքին հղումներԼատինական Ամերիկա2010ԱՄՆԱմերիկաԵրկիրԻսպաներենԼատիներենՊետությունՊորտուգալերենՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մեղրատու մեղուՄակարիոս IIIՍրտի կծկումների հաճախականությունՍննդային ալերգիաԺամանակի պարագաՀայկյան տոմարՀայաստանի լեռներՉինաստանՍև խոռոչՕսմանյան կայսրությունԹմրամիջոցԱրտաշես Ա ԲարեպաշտԵրեխայի իրավունքներԴաշտանային ցիկլԴեքսամետազոնԱմենայն Հայոց ԿաթողիկոսՓիղՄուսա լեռան քառասուն օրը (ֆիլմ)Հարավաֆրիկյան ՀանրապետությունԱստվածաշունչՀայաստանի զինանշանԲայԱրեգակնային համակարգՀայոց ցեղասպանության ժխտումԷվերեստԾիծեռնակներԱվստրալիաԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԷկոլոգիական գործոններԾաղիկԴաշտանԿաթվածՊոլ ՄորֆիԲանաստեղծական կայուն ձևերԱրագածՋեմալ փաշաԱնտանտԵրկրաշարժԲառարանԹթենու մետաքսագործԻբուպրոֆենՀայաստանի առաջին հանրապետությունԱֆրիկաԲագրատունիների թագավորությունՎիտամին D-ի անբավարարությունՈրոտանի կիրճՀայաստանի թռչունների ցանկՔարերի սիմֆոնիաՎբեթSourԳլաուկոմաԽատուտիկ սովորականԹոնդրակյաններԿաթնասուններՀայկական բանակ (1918-1920)Արտարգանդային հղիությունԵրիցուկՍեռական հարաբերությունԹթվածինՀամաչափությունՀապավում44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկՕմար ՇարիֆԱռասպելԱլեն ՍիմոնյանՕսկար ԱյզեկԱկսել ԲակունցՎիտամին B12 անբավարարությունԵվրոպական միությունՔրիստոնեությունՏուբերկուլոզՀայկ և ԲելՀայկական գամփռՄշակույթԳարեգին ՆժդեհԲագրատ ԳալստանյանՀավասարասրուն սեղան🡆 More