Սան Սալվադոր

Սան Սալվադոր, Սալվադոր պետության մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։

Քաղաք
Սան Սալվադոր
San Salvador
Դրոշ Զինանշան
Սան Սալվադոր Սան Սալվադոր

Սան Սալվադոր
ԵրկիրՍալվադոր Սալվադոր
ԵնթարկումՄայրաքաղաք
ՔաղաքապետՆորման Կիխանո
Հիմնադրված էապրիլի 1, 1525 թ.
Առաջին հիշատակում1525
Մակերես610 կմ²
ԲԾՄ658 մետր
Բնակչություն540 898 մարդ (2009)
Ագլոմերացիա2 290 790
Ժամային գոտիUTC-6
Պաշտոնական կայքamss.gob.sv
Սան Սալվադոր (Սալվադոր)##
Սան Սալվադոր (Սալվադոր)
Սան Սալվադոր

Աշխարհագրություն

Գտնվում է երկրի հարավարևմտյան մասում, Պանամերիկյան մայրուղու վրա, Ամակաս գետի հովտում, Սան Սալվադոր հրաբխի ստորոտին, մոտ 600 մետր բարձրության վրա։

Պատմություն

Քաղաքը հիմնադրվել է իսպանացի զավթիչների կողմից 1525 թվականի ապրիլին Պեդրո դե Ալվարադոյի հրամանով կոնկիստադորների կողմից նվաճված հնդկացիների մայրաքաղաք Կուսկատլանի վայրում, ժամանակակից Սիուդադ Վիեխոյում, հետագայում քաղաքի կենտրոնը երկու անգամ տեղափոխվում էր այլ վայրեր։ Քաղաքի անունը թարգմանաբար նշանակում է «Սուրբ Փրկիչ»։ Սալվադորի անկախության հռչակումից հետո (1821) այն դարձել է նրա մայրաքաղաք։ Քաղաքում բնակչության աճ է գրանցվել XX դարում, 1900 թվականին այնտեղ բնակվել է 138 հազար մարդ, 1950 թվականին՝ 296 հազար, իսկ 1990-ին՝ ավելի քան 1,5 միլիոն մարդ։

Սան Սալվադորը իր ամբողջ պատմության ընթացքում մի քանի անգամ երկրաշարժերի պատճառով ենթարկվել է լուրջ ավերածությունների՝ 1798, 1854, 1873, 1965 թվականներին, իսկ վերջին երկրաշարժը տեղի է ունեցել 1987 թվականին։ Վիճակագրության տվյալների համաձայն, ներկա դրությամբ Սան Սալվադորում ծայրաստիճան բարձր են հանցագործության և աղտոտվածության մակարդակները։

Վարչություն

1964-1976 և 1979-1988 թվականներին Սան Սալվադորը ղեկավարում էին Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում նաև երկրի ապագա նախագահ Խոսե Նապոլեոն Դուարտեն, ով ընտրվում էր մունիցիպալիտետի ղեկավար երեք անգամ անընդմեջ (1964-1970), և համարվում է, որ հենց նա է հիմք դրել քաղաքի ենթակառուցվածքի զարգացմանը։ 1988-1997 թվականները մայրաքաղաքը ղեկավարել են Ֆարամունդո Մարտիի անվան Ազգային ազատագրական ճակատի (ՖՄԱԱՃ) և նրա դաշնակիցների ներկայացուցիչները։ 2009 թվականի հունվարին քաղաքագլուխ է ընտրվել ԱՐԵՆԱ կուսակցության ներկայացուցիչ Նորման Կիխանոն, ով պաշտոնը ստանձնել է 2009 թվականի մայիսի 1-ին՝ փոխարինելով ՖՄԱԱՃ ներկայացուցիչ Վիոլետա Մենխիվարին։ Նորման Կիխանոն հաղթել է քաղաքապետի ընտրություններում նաև 2012 թվականին։

2015 թվականի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՖՄԱԱՃ թեկնածու Նայիբ Բուքելեն։

Կլիմա

Քաղաքի կլիման մերձհասարակածային է։ Ամբողջ տարվա ընթացքում միջին ջերմաստիճանը գրեթե չի փոփոխվում և կազմում է 23,1 °C, տեղումների տարեկան քանակը՝ 1 734 մմ։

Վառ արտահայտված է երկու տարվա եղանակ՝ չոր (նոյեմբերից ապրիլ) և անձրևային (մայիսից սեպտեմբեր)։ Անձրևային սեզոնին թափվում են անհամաչափ քանակությամբ տեղումներ, իսկ չոր սեզոնին տեղումներ գրեթե չեն լինում։

Սան Սալվադորում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը կազմում է 40,6 °C, ամենացածրը՝ 7,2 °C: Ամենահով ամիսներն են դեկտեմբերից մինչև փետրվարը։

Տնտեսություն

Տրանսպորտ

Ի սկզբանե քաղաքը սպասարկում էր Իլոպանգո օդանավակայանը, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից դեպի արևելք, այնուհետև միջազգային փոխադրումները փոխանցվել են Կոմալապա օդանավակայանին, որը հայտնի է նաև Կուսկալտան անունով, Սան Սալվադորից դեպի հարավ 40 կմ հեռավորության վրա։

Տեսարժան վայրեր

Մայր տաճար, Ազգային թատրոն, Ազգային պալատ, Փրկչի հուշարձան, Հեղափոխության հուշարձան։

Քույր քաղաքներ

Հայտնի քաղաքացիներ և բնակիչներ

Սան Սալվադոր 
Խոսե Մատիաս Դելգադո

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Սան Սալվադոր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Սալվադոր» հոդվածին։

Tags:

Սան Սալվադոր ԱշխարհագրությունՍան Սալվադոր ՊատմությունՍան Սալվադոր ՎարչությունՍան Սալվադոր ԿլիմաՍան Սալվադոր ՏնտեսությունՍան Սալվադոր Տեսարժան վայրերՍան Սալվադոր Քույր քաղաքներՍան Սալվադոր Հայտնի քաղաքացիներ և բնակիչներՍան Սալվադոր ԾանոթագրություններՍան Սալվադոր Արտաքին հղումներՍան ՍալվադորՍալվադոր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԻբուպրոֆենՎերածնունդԼուսինՆևրոզներՄոնթե ՄելքոնյանՓողԼեոնիդ ԵնգիբարյանՇառլ ԱզնավուրԱնմոռուկՀայկական բանակ (1918-1920)Ամերիկայի հայտնագործումՄայիսի 1 (տոն)Սննդային ալերգիաՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՇուշիի ազատագրումԵվրասիաՍերգեյ ՓարաջանովԽուստուփԱուտիզմԿարսԱլկալիական մետաղներԾիծեռնակներՎերք Հայաստանի (վեպ)Ալեքսանդր ՊուշկինԽոստումը (ֆիլմ, 2016)ԳարունԵրազ44-օրյա պատերազմՄուշեղ ԳալշոյանԱրքիմեդեսԱստվածաշունչՆոյյան տապանԴերանունՀամո ԲեկնազարյանՕսմանյան կայսրությունԳաստրիտԵրկիր ՆաիրիՀեպատիտ BՀայաստանի կուսակցությունների ցանկԱմոքսիցիլինՄովսես ԽորենացիԿապույտ հազՎիտամին AՎաղարշապատԱմբոխները խելագարվածՇաղկապՀունաստանՄրգաշատԱկրոստիքոսՏիգրան ՄանսուրյանՀնդկաստանի մշակույթԻնքնաթիռԻսլամԼևոն ԲԽրիմյան ՀայրիկԹռչնագիրՀամբարձում (տոն)Դերբայական դարձվածԳետՇրջակա միջավայրՓորլուծությունSourՄարսողական համակարգՄոսկվաԴերբայԲրուցելոզՀին աստվածներ (դրամա)Հայկական լեռնաշխարհՀայկական ճարտարապետությունԺենգյալով հացՄշակույթՂազարոս ԱղայանՀայկական պարՊետրոս Դուրյան🡆 More