Բոլիվիա

Բոլիվիա, պետություն Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում։ Մակերևույթը լեռնային է։ Տարածքը զբաղեցնում են Կենտրոնական Անդերի լեռնաճյուղերը (Արևմտյան Կորդիլիերա, Ռիալ Կորդիլիերա, Կենտրոնական Կորդիլիերա) և դրանց միջև գտնվող Պունա սարահարթը։ Հարթավայրերը գտնվում են հյուսիս-արևելքում և աստիճանաբար իջնում են դեպի Ամազոնի դաշտավայր։

Estado Plurinacional de Bolivia (es), Buliwya Mamallaqta (qu), Wuliwya Suyu (ay), Tetã Volívia (gn)
Բոլիվիայի բազմազգային պետություն
Բոլիվիա դրոշ
Դրոշ
Բոլիվիա զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Bolivianos, el hado propicio
Բոլիվիա դիրքը
Բոլիվիա դիրքը
ՄայրաքաղաքՍուկրե
19°2′S, 65°15′W
Պետական լեզուներ Իսպաներեն, քեչուա, այմարա, գուարանի
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Էվո Մորալես
Անկախացում Իսպանիայից
 -  Հայտարարված Օգոստոսի 6 1825 
 -  Ճանաչված Հուլիսի 21 1847 
 -  Ջրային (%) 1.29
Բնակչություն
 -  2010 նախահաշիվը + 10,907,778  (84)
 -  2001 մարդահամարը 8,280,184 
ՀՆԱ (ԳՀ) 2009 գնահատում
 -  Ընդհանուր $45 563 000 000 
 -  Մեկ շնչի հաշվով $4,455 
ՀՆԱ (անվանական) 2009 գնահատում
 -  Ընդհանուր $17 627 000 000 
 -  Մեկ շնչի հաշվով $1,723 
Ջինի (2002) 60.1 (high
ՄՆԶԻ (2007) + 0.729 (medium) (113)
Արժույթ Boliviano (BOB)
Ժամային գոտի (ՀԿԺ-4)
Ազգային դոմեն .bo
Հեռախոսային կոդ ++591
Բոլիվիա
Ույունի չորացած աղի լիճը

Բնական պաշարներ

Կան անագի, նավթի, գազի, պղնձի, ցինկի, կապարի, արծաթի հանքավայրեր։

Կլիմա

Կլիման մերձհասարակածային և արևադարձային է, լեռներում՝ խիստ արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Գետերը՝ Բենին, Մամորեն և Գուապորեն, արագահոս են, ջրառատ և միախառնվելով առաջացնում են Մադեյրա գետը (Ամազոնի վտակ)։ Խոշոր լճերն են Պոոպոն և Տիտիկակայի արևելյան մասը։

Բնակչություն

Բոլիվիայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են հնդկացիական ցեղեր։ Գրեթե 300 տարի երկիրը Իսպանիայի գաղութն էր՝ Վերին Պերու անունով։ Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում Սիմոն Բոլիվարի զորքերն ազատագրեցին երկիրը (1825 թվականին) և, ի պատիվ նրա, անվանեցին Բոլիվիայի Հանրապետություն։ Բնակչության 60 %-ը հնդկացիներ են՝ կեչուաներ, այմարաներ և այլք։

Տնտեսություն

Տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն է, գլխավորապես՝ անագի, նավթի, ծարիրի, կապարի և ցինկի արդյունահանումը։ Կան սննդի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են սուրճը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը, ծխախոտը, կակաոն և այլն։ Զբաղվում են նաև անասնապահությամբ։

Մշակույթ

Երկրում պահպանվել են հնդկացիների մշակույթի որոշ ավանդույթներ։ Ազգային մշակույթի ամենաբնորոշ երևույթը դիմակահանդեսներն են, որ փետըրվար-մարտ ամիսներին կազմակերպվում են խոշոր քաղաքներում։ Դիմակահանդեսների օրերին խաղացվում են ներկայացումներ (դիաբլադոս), որոնց հիմքում բարու և չարի պայքարն է։

Վարչական բաժանում

Դեպարտամենտ Տարածք (կմ²) Բնակչություն* Կենտրոն
Բենի 213 564 362 521 Տրինիդադ (Բոլիվիա)
Չուկիսակա 51 524 1 352 000 Սուկրե
Կոչաբամբա 55 631 1 455 711 Կոչաբամբա
Լա Պաս 133 985 2 350 466 Լա Պաս
Օրուրո 53 588 391 870 Օրուրո
Պանդո 63 827 52 525 Կոբիխա
Պոտոսի 118 218 709 013 Պոտոսի
Տարիխա 37 623 391 226 Տարիխա
Սանտա Կրուս 370 621 2 029 471 Սանտա Կրուս դե լա Սյերա

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Հայկական Հանրագիտարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 504 Բոլիվիա 
Բոլիվիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլիվիա» հոդվածին։

Tags:

Բոլիվիա Բնական պաշարներԲոլիվիա ԿլիմաԲոլիվիա ԲնակչությունԲոլիվիա ՏնտեսությունԲոլիվիա ՄշակույթԲոլիվիա Վարչական բաժանումԲոլիվիա Տես նաևԲոլիվիա ԾանոթագրություններԲոլիվիա ԱղբյուրներԲոլիվիաՀարավային ԱմերիկաՊունա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բաշ-Ապարանի ճակատամարտԵրիկամային անբավարարությունՆապոլեոն ԲոնապարտՀեպատիտ CԴեքսամետազոնԵվրոպական միությունԽաչակրաց արշավանքներՎանաձորՌուբեն ՀախվերդյանՎարդենիսՍուրբ Յոթ ՎերքՀայաստանի քաղաքներըԱրկադի Տեր-ԹադևոսյանՍողոմոն ԹեհլիրյանԿարեն ՋանիբեկյանՆավթԵրազԱնտարկտիդաՓնջային գլխացավԽոյ (կենդանակերպի նշան)ՀայերՄարդ բանականՍպիտակավոր վանքՍիֆիլիսՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Ռափայել ՊատկանյանԱլեքսանդր ՇիրվանզադեԾիծեռնակներԴերբայԿարիճներՏաշիրՍրտամկանի ինֆարկտՔարային շինանյութերԱնկլավ և էքսկլավԼյարդի հիվանդություններԱշնան արև (ֆիլմ, 1977)ՆյութափոխանակությունՏեղի պարագաԲրոնխիալ ասթմաԳրիգոր ՆարեկացիԿրծքագեղձի քաղցկեղՏնտեսական աճՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄԻԱՎՅուԹյուբՈսկերիչների փողոց (Երևան)ԳնարբուկԹբիլիսիՍատուրն (մոլորակ)ԱուտիզմԼուսինԱՄՆ-ի նախագահների ցանկԵվրոպաԱվտոմեքենաԷպիլեպսիաԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԲուլղարիաԿանոնավոր եռանկյունՀայաստանի ձկների ցանկԱրգենտինաՀայկ և ԲելՄասլոուի պահանջմունքների բուրգՏերունական աղոթքՍուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)ԿենդանակերպԱրյունահոսությունՀարավային ԿորեաՎիտամինՀայոց ցեղասպանությունԳոյական անունԴաշտանային ցիկլՀասարակ հերպեսՀայաստանի Ազգային ժողովՎիժումԱնկախ Պետությունների Համագործակցություն🡆 More