Բարսելոնա

Բարսելոնա (իսպաներեն՝ Barcelona), քաղաք Իսպանիայում, հանդիսանում է երկրի երկրորդ մեծագույն քաղաքը և Կատալոնիայի մայրաքաղաքը։ Ամենամեծ տուրիստական կենտրոններից է Եվրոպայում։ Բնակչությունը կազմում է 1 615 908 մարդ։ Բարսելոնան երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո, և 10-րդն է Եվրոպական Միությունում։ 2010 թվականի մարտին դարձել է Միջերկրական միության մայրաքաղաքը.

այդ միության անդամ են 43 երկիր։ Բարսելոնան համարվում է Կատալոնիա ինքնավար մարզի մայրաքաղաքը։ Բարսելոնայի քաղաքային տարածքը ձգվում է քաղաքի վարչական շրջանի սահմաններից դուրս, քաղաքային տարածքի բնակչությունը կազմում է 4.5 միլիոն բնակիչ, համարվում է 6-րդ ամենախիտ բնակեցված քաղաքային տարածքը Եվրոպայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի ափին՝ Լոբրեգատ և Բեսոս գետերի միջև, արևմտյան հատվածում սահմանակից է Սերրա դե Կոլլսերոլա լեռնաշղթային։

Քաղաք
Բարսելոնա
Barcelona
Դրոշ Զինանշան
Բարսելոնա Բարսելոնա

Բարսելոնա
Քաղաքի համայնապատկերը
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար մարզԿատալոնիա
Ներքին բաժանումՀին քաղաք, Էշամպլե, Սանտս Մոնտժուիկ, Լես Կորտս, Sarrià-Sant Gervasi?, Gràcia?, Horta-Guinardó?, Nou Barris?, Sant Andreu? և Sant Martí?
ՔաղաքապետԺորդի Հերեու
Առաջին հիշատակումմ. թ. ա. 3-րդ դար
Մակերես101,30 կմ²
ԲԾՄ>12 մ
Պաշտոնական լեզուԿատալոներեն
Բնակչություն1 620 943 մարդ (2008)
Խտություն15991 մարդ/կմ²
Ազգային կազմԿատալոնացիներ, իսպանացիներ
Կրոնական կազմԿաթոլիկություն
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+34 93
Փոստային դասիչ08001-08080
Ավտոմոբիլային կոդB
Պաշտոնական կայքbarcelona.cat
Բարսելոնա (Իսպանիա)##
Բարսելոնա (Իսպանիա)
Բարսելոնա
Բարսելոնա (Կատալոնիա)##
Բարսելոնա (Կատալոնիա)
Բարսելոնա

Հիմնադրվելով որպես հռոմեական քաղաք՝ հետո այն դարձել է Բարսելոնա նահանգի մայրաքաղաքը։ Արագոնի թագավորությանը միանալուց հետո այն դարձել է Արագոնի թագավորության կարևորագույն քաղաքը։ Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ նվաճվել է, սակայն Բարսելոնան ունի հարուստ մշակութային ժառանգություն և այժմ շարունակում է մնալ կարևոր մշակութային և զբոսաշրջային կենտրոն։ Հատկապես հռչակավոր են Անտոնի Գաուդիյի և Լուիս Դոմենեկ-ի-Մոնտաների ճարտարապետական աշխատանքները, որոնք ներառված են ՄԱԿ-ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում։

Բարսելոնան հայտնի է նաև ֆուտբոլային համանուն թիմով, որը բազմիցս հռչակվել է Իսպանիայի առաջնության չեմպիոն։

Բարսելոնայում զարգացած է նաև կրթական համակարգը։ Ամենահայտնին Բարսելոնայի պետական համալսարանն է (հիմնադրվել է 1450թ.)։

Քաղաքի կենտրոն

Բարսելոնա 
Կատալոնիայի հրապարակ

Իզաբելա II թագուհու իշխանության օրոք քաղաքի պարիսպները փլուզվեցին, ընդունվեց ուրբանիզացիայի պլան,որի արդյունքում առաջացավ, այսպես կոչված, «Նոր քաղաք» - Էշամպլե։ Կենտրոնը սկսվում է Պալաս Կատալոնիայից և ներառում է քաղաքի կենտրոնական մասը։ Իրար նկատմամբ ուղղահայաց, ուղիղ փողոցների հատումից առաջացել են քառակուսաձև թաղամասեր։ Կատալոնիայի հրապարակը համարվում է Գոթական թաղամասի և Էշամպլեի սահմանների միջնամասը։ Հրապարակի հիմնական փողոցները ձգվում են դեպի Ռոնդա Սան Պերե (Ronda Sant Pere) և Ռոնդա Ունիվերսիտատ (Ronda Universitat): Ronda Universitat- ի և Gran Via խաչմերուկում հին համալսարանի մասնաշենքն է, որը կառուցվել է XIX դարի կեսերին։ Կենտրոնի հիմնական մայրուղիներից մեկը Պասեչ Դե Գրասիան (Pacech de Gracia-) է։

Բարսելոնա 
Ամալիեի տունը և Բալոյի տունը

Բարսելոնայի ակվարիումը  համարվում է ամենամեծը Եվրոպայում, նրա ստորջրյա ապակե թունելը ամենաերկարն է աշխարհում։

Աշխարհագրական դիրք

Բարսելոնան գտնվում է Պիրենինյան թերակղզու հյուսիս-արևելքում՝ Միջերկրական ծովի ափին։ Կալսեռոլի ափամերձ սարերը ստեղծում են քաղաքի փոքր-ինչ կլոր ֆոնը։ Ամենաբարձր կետի՝ Տիբիդաբոյի սարերի բարձրությունն է 512 մ։ Բարսելոնան փռված է բլուրների վրա։

Կլիմա

Բարսելոնայի կլիման միջերկրական ծովի կլիման է։ Ձմեռը մեղմ և չոր է, իսկ ամառը տաք և խոնավ։ Ամենացուրտ ամիսներն են հունվարը և փետրվարը (միջին ջերմաստիճանը 10 °C), իսկ ամենատաքը՝ հուլիսը և օգոստոսը (միջին ջերմաստիճանը 25 °C)։ Ամենաշատ տեղումները լինում են հոկտեմբերին (մոտ 90 մմ), ամենաքիչը՝ հուլիսին (մոտ 20 մմ)։

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտքին հղումներ

Բարսելոնա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսելոնա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 336 Բարսելոնա 

Tags:

Բարսելոնա Քաղաքի կենտրոնԲարսելոնա Աշխարհագրական դիրքԲարսելոնա ԿլիմաԲարսելոնա Քույր քաղաքներԲարսելոնա ՊատկերասրահԲարսելոնա ԾանոթագրություններԲարսելոնա Արտքին հղումներԲարսելոնաԵվրոպաԵվրոպական ՄիությունԻսպաներենԻսպանիաԼյոբրեգատԿատալոնիաՄադրիդՄայրաքաղաքՔաղաք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գերճնշում44-օրյա պատերազմԿարմիր քամիԴիլիջանՆյարդային համակարգԵռանկյան բարձրությունՊարկինսոնի հիվանդությունՄայրիկ (ֆիլմ)Նարցիստիկ անձնային խանգարումՆիդերլանդներԺենգյալով հացՍպիտակ ձին (պատմվածք)Տրդատ ԳԱղբյուր ՍերոբԱռաքյալը (Մուրացան)Վահանաձև գեղձի քաղցկեղԱրշակ ՔոչինյանՀառիճի վանքԼյարդի ցիռոզԵրկրի օրԶանգվածի պահպանման օրենքՄակարավանքԱրմեն Տիգրանյան (երգահան)ԵրազԷկզեմաՊետությունՀայկական մանրանկարչությունԱլեքսանդր ՄակեդոնացիՆախադասության գլխավոր անդամներՉինաստանՓոխառությունՖարինգիտԴերանունԾաղկեվանք (Արա լեռ)ԲառարանՄշակույթԳոյական անունԿարմիր կիրակիՀայ-վրացական պատերազմՀայաստանի պետական սահմանԿաթվածՄիացյալ ԹագավորությունՄարդու իրավունքներՀայաստանի տնտեսությունԷպիլեպսիաԹաթուլ ԿրպեյանԲազմացումՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Տաթևի վանքԱրյան ճնշումՀարցական նշանԱծական անունՏերմինԿիրանց վանքՍինուսիտԿառավարում (տնտեսագիտություն)ԼուսինԼյարդի հիվանդություններՄետաղԵղիշե ՉարենցՄիջին ականջի բորբոքումԿարեն ԴեմիրճյանԹալեաթ ՄեհմեդԳայանե (բալետ)Քարային շինանյութերՃանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյՀայոց պատմությունԼիոնել ՄեսսիՍրտամկանի ինֆարկտԱլյումինՄարդ բանականՀայկական կամավորական շարժում (1914-1918)Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՓորլուծություն🡆 More