Սարաևո

Սարաևո (բոս․՝ , խորվ.՝ , սերբ.՝ Sarajevo , թուրքերեն՝ Saraybosna), Բոսնիա և Հերցեգովինայի և դրա մասը կազմող Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության մայրաքաղաք։ Սարաևոյի շրջանի վարչական կենտրոնն է։

Քաղաք
Սարաևո
բոս․՝ Sarajevo, խորվ.՝ Sarajevo, սերբ.՝ Сарајево
Դրոշ Զինանշան
Սարաևո Սարաևո

Սարաևո
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է1263 թ.
Մակերես142 կմ²
ԲԾՄ518±1 մետր
Բնակչություն369 534 մարդ (2013)
Ագլոմերացիա688,354
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+387 (33)
Փոստային ինդեքս71000
Փոստային դասիչ71000
Պաշտոնական կայքsarajevo.ba
Սարաևո (Բոսնիա և Հերցեգովինա)##
Սարաևո (Բոսնիա և Հերցեգովինա)
Սարաևո

Բնակչությունը 2013 թվականի դրությամբ կազմել է 369,5 հազար մարդ կամ Բոսնիա և Հերցեգովինայի բնակչության 10 %-ը։ 1992-1995 թվականների պատերազմի հետևանքով բավականին կրճատվել է քաղաքում բնակվող սերբերի թիվը։

Անվան ծագումնաբանություն

Սարաևոն իր անվանումը ստացել է 15-րդ դարի կեսերին կառուցված պալատի անունից։ Առաջին անգամ «Սարայ-օվասի» տերմինը կիրառվել է 1455 թվականի փաստաթղթում, որը կարող է թարգմանվել որպես «պալատի արևմտյան մասում գտնող դաշտ», թուրքերեն «saraj» և «ovasi» բառերից, որոնք համապատասխանաբար թարգմանվում են «պալատ» և «դաշտ»։ Քաղաքը նախկինում կոչվել է Բոսնա Սարայ, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «պալատ, վարչական բաժանում» (բառացիորեն «բոսնիական պալատ»), որը կառուցվել է Գազի Հուսրև Բեգ փաշայի կողմից XVI դարում։ Բոսնիայի Ավստրո-Հունգարիային միանալուց հետո 1878 թվականին անվանափոխվել է և դարձել Սարաևո, որը բառացիորեն թարգմանվում է «պալատական»։

Վարկածներից մեկի համաձայն՝ Սարաևո քաղաքը հիմնադրվել է միջնադարյան Վրխբոսնա քաղաքի վայրում (առաջին անգամ հիշատակվում է 1415 թվականին)՝ «գետի վերին հոսանքը» կամ «լեռ Բոսնայի վերևում», սերբերեն «վրխ»՝ «բարձունք, լեռ» և ''Բոսնա''՝ գետ, որի մոտակայքում գտնվում էր քաղաքը։

Բոսնիացիները քաղաքն անվանել են «Շեհեր-Սարաևո», իսկ թուրքերը՝ «Նոր Դամասկոս»։ Էթնոկրոնական բազմազանության պատճառով քաղաքն անվանում էին նաև Եվրոպական կամ Բալկանյան Երուսաղեմ։

Պատմություն

Միլյացկա գետի հովիտը բնակեցվել է նեոլիթի ժամանակաշրջանում։ Գիտնականներն ենթադրում են, որ այդ տարածքով արևելքի ուղղությամբ անցնում էր հին հռոմեական ճանապարհ։ 6-8-րդ դարերում հովտում սկսեցին բնակեցվել սերբեր։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

Սարաևո 
Սարաևոյի լանդշաֆտը

Սարաևոն գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական հատվածում և Բոսնիա պատմական շրջանի տարածքում, Միլյացկա գետի ափերին, Սարաևոյի գոգահովտում։ Քաղաքը շրջապատում են անտառածածկ ժայռերը և Դինարյան բարձրավանդակի լեռները։ Դրանցից ամենաբարձրը Տրեսկավիցա լեռն է (2088 մ), այնուհետև Բելաշնիցան (2067 մ), Յախորինան (1913 մ), Տրեբևիչը (1627 մ), ամենացածրը՝ Իգման լեռն է (1502 մ)։ Վերջին չորսը հայտնի են նաև Օլիմպիական լեռներ անունով։ Քաղաքի լանդշաֆտը նույնպես բլրապատ է, ինչի մասին վկայում են քաղաքի բազմաթիվ զառիթափ փողոցները և բնակելի շենքերը, որոնք կառուցված են սարալանջերին։ Պատմական կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 541 մետր։

Կլիմա

Սարաևո քաղաքի կլիման չափավոր ցամաքային է, որի վրա հարավից ազդում է միջերկրածովյան կլիման։ Ամառը տաք է։ Ամենատաք ամիսը հուլիսն է՝ 19,1 °C: Ջերմաստիճանի բացարձակ առավելագույնը դիտվել է 1946 թվականի օգոստոսի 19-ին՝ 40,0 °C: Սարաևոյում ամառը տևում է 68 օր։ Ձմեռը հով է։ Ամենացուրտ ամիսը հունվարն է՝ -1,3 °C միջին ջերմաստիճամբ։ Ձմեռը հաճախ լինում է ուժեղ մառախուղ։ Ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը դիտվել է 1942 թվականի հունվարի 24-ին՝ -26,4 °C: Ձնածածկույթը պահպանվում է 139 օր։ Ադրիատիկ ծովի մոտ գտնվելու պատճառով աշունը ավելի տաք է, քան գարունը։

Արևային ժամերի թիվը տարվա ընթացքում հասնում է 1830-ի, այդ թվում 260 ժամ՝ օգոստոսին և 46 ժամ՝ դեկտեմբերին։ Քաղաքը գտնվում է 7-րդ ցրտադիմացկունության գոտում։ Բոսնա գետի և նրա վտակների, այդ թվում նաև Միլյացկայի ափերից դուրս գալու ժամանակ քաղաքում լինում են ջրհեղեղներ։

Սարաևո  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սարաևոում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 2,7 5,9 10,4 15,1 20,3 23,1 25,5 25,7 22 16,5 9,7 3,5 15
միջին նվազագույնը (°C) −4,4 −2,3 0,6 4,4 8,5 11,4 12,8 12,6 9,7 5,7 1,6 −2,8 4,8
տեղումների քանակը (մմ) 71 67 70 74 82 91 80 71 70 77 94 85 932
Աղբյուր՝ www.wetterkontor.de
Սարաևո քաղաքի համայնապատկերը


Ծանոթագրություններ

Սարաևո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարաևո» հոդվածին։

Tags:

Սարաևո Անվան ծագումնաբանությունՍարաևո ՊատմությունՍարաևո Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրՍարաևո ԿլիմաՍարաևո ԾանոթագրություններՍարաևոԲոսնիա և ՀերցեգովինաԲոսնիա և Հերցեգովինայի ԴաշնությունԲոսնիերենԹուրքերենԽորվաթերենՄիջազգային հնչյունական այբուբենՍերբերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Շիրակի մարզՄինչամուսնական սեքսՎարդան Ղուկասյան (Դոգ)Անալ սեքսԱրամ Գ. ՍարգսյանԺիլբերտի համախտանիշՀայաստանի ՍահմանադրությունԳևորգ ԷմինՍահմիԱղբյուր ՍերոբԱլեքսանդր ԹամանյանՕրգազմԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՊարզ թիվԱնմոռուկԱլմա-Աթայի հռչակագիրԲրազիլիաՈրովայնի ճողվածքԶինվորական կոչումներԿայծակԻոսիֆ ՍտալինԴեքսամետազոնՎիլյամ ՍարոյանԱրծվաշենՀայրավանքՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԳորտերՎազգեն Ա ԲուխարեստցիԱրտարգանդային հղիությունԲուրգ (երկրաչափություն)ՍալոմեՀայրենական մեծ պատերազմՎենետիկԼեհաստանԻնդոնեզիաԵղիշե ՉարենցՀրազդան (քաղաք)Միջին ականջի բորբոքումԱրմեն Տիգրանյան (երգահան)Դանիել ՎարուժանԱլեքսանդր ՄակեդոնացիԿիստաՀայոց ցեղասպանությունՎերաբերական (խոսքի մաս)ԲրուցելոզԽաչքարԱցիկլովիրԲյուզանդական կայսրությունՄերձավոր ԱրևելքՎարդան ՄամիկոնյանԱդրբեջանԴվինՍիրտԱրգանդի վզիկի քաղցկեղԱշխարհամասՄեծ Հայքի նահանգների ցանկԴավիթ ՄուրադյանՀավասարասրուն սեղանՀայ գրողների կեղծանունների ցանկԱնդրանիկ ՍողոյանԼոռու մարզՄԱՄՈՒԼ․ամԱտոպիկ մաշկաբորբՁիՁվարանի կիստաԿաթվածԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՄողեսներԲաղանիս ԱյրումՀովհաննավանքՆոյեմբերյանՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՈւիլյամ ՇեքսպիրՄարքեթինգԴիմաց (լեռնագագաթ)Լուիզա Ներսիսյան🡆 More