Պորտ-Օ-Պրենս

Պորտ-օ-Պրենս (ֆր.՝ Port-au-Prince), Հայիթիի մայրաքաղաքը և արտաքին առևտրային նավահանգիստ։ 2015 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում է 1,897,859 մարդ, ագլոմերացիայի հետ միասին՝ 3,296,386 մարդ։ Հայիթիի Վիճակագրության և ինֆորմատիկայի ինստիտուտի (IHSI) որոշման համաձայն, Պորտ-օ-Պրենսի քաղաքամերձ գոտու մեջ են մտնում հետևյալ շրջանները՝ Դելմաս, Սիթե Սոլեյ, Տաբարե, Քարֆուր և Պետիոնվիլ։

Քաղաք
Պորտ-օ-Պրենս
Port-au-Prince
Զինանշան
Պորտ-Օ-Պրենս

Պորտ-Օ-Պրենս
ԵրկիրՀայիթի Հայիթի
ԵնթարկումՄայրաքաղաք
Ներքին բաժանումQ47364624?, Martissant? և Q47365047?
Հիմնադրված է1749 թ.
Մակերես36,04 կմ²
ԲԾՄ98 մետր
Խոսվող լեզուներֆրանսերեն
Բնակչություն1․234․742 մարդ (2015)
Խտություն53,000 մարդ/կմ²
Ագլոմերացիա2,896,386
Ժամային գոտիUTC-5
Փոստային դասիչHT6110
Պորտ-օ-Պրենս (Հայիթիի Հանրապետություն)##
Պորտ-օ-Պրենս (Հայիթիի Հանրապետություն)
Պորտ-Օ-Պրենս

Պորտ-օ-Պրենսը տուժել է 2010 թվականի հունվարի 12երկրաշարժից : Բազմաթիվ շինություններ վնասվել կամ ավերվել են։ Հայիթիի կառավարության գնահատմամբ, զոհերի թիվը կազմել էր 230 000 մարդ։

Պատմություն

Պորտ-Օ-Պրենս 
2008 թվականի սեպտեմբերի 15

1706 թվականին Գոնավ ծովածոց է ժամանել ֆրանսիական «Պրենս» (Արքայազն) նավը։ Նավապետը ծովածոցն անվանեց Պորտ-օ-Պրենս, ինչը նշանակում էր ««Արքայազն» նավի նավահանգիստ»։ Հիմնադրվել է 1748 թվականին, որպես նավահանգիստ։ Տեղաբնակ հնդկացիները դաժանորեն ոչնչացվել են գաղութարարների կողմից, իսկ այնուհետև այստեղ բերվել են աֆրիկացի ստրուկներ ոսկե հանքերում և պլանտացիաներում աշխատելու համար։ 1770 թվականից քաղաքy եղել է ֆրանսիական Սան Դոմինգո գաղութի կենտրոնը։

Քաղաքի ճարտարապետություն

Պորտ-օ-Պրենսը կառուցված է ամֆիթատրոնի տեսքով նավարկության համար ամենահարմար և ամենագեղատեսիլ ծովածոցի ափին։ Մայրաքաղաքի կենտրոնը կառուցապատված է գեղեցիկ սպիտակ շինություններով։ Մասնավորապես շատ գեղեցիկ են երկու հրապարակները՝ Շամ-դե-Մարսը (Մարսի դաշտ), որը իրենից ներկայացնում է զբոսայգու և շքերթների համար նախատեսված հրապարակի ինքնատիպ համադրություն, և Անկախության հրապարակը, որը հայտնի է իր գեղեցիկ գազոններով և բույսերով։ Հրապարակում է գտնվում նախագահի պալատը, պերճաշուք հյուրանոցներ։ Քաղաքի կենտրոնում է գտնվում շատ գեղեցիկ զբոսայգի։ Տեսարժան վայրերի շարքին է դասվում նար Նոտր Դամ տաճարը։

Տուրիզմ

Մինչ 1983 թվականը տուրիզմը Պորտ-օ-Պրենսում համարվում էր քաղաքային բյուջեի կարևոր մասը։ Օտարերկրացիներին գրավում էին վուդու արարողությունները, ինչպես նաև յուրօրինակ հուշանվերների ձեռքբերումը։

Բնական պայմաններ

Մայրաքաղաքը գտնվում է Պորտ-օ-Պրենս հարմարավետ ծովածոցում, Հայիթի կղզու արևմուտքում։ Այստեղ կլիման արևադարձային պասատային է։ Տարվա ընթացքում ջերմաստիճանը աննշան տատանվում է +25-ից մինչև +28 °C-ի սահմաններում։ Առկա է երկու անձրևային սեզոն՝ ապրիլից հունիս և սեպտեմբերից նոյեմբեր։ Տեղումների տարեկան քանակը կազմում է մոտ 1500 մմ։ Քաղաքի արվարձաններում բուսականությունն արևադարձային է, սակայն հաճախ կարելի է հանդիպել կակտուսների և իշակաթնուկների, որոնք երաշտակայուն են։ Կենդանական աշխարհը շատ աղքատ է բազմաթիվ կենդանատեսակների լրիվ ոչնչացման պատճառով։

Պորտ-օ-Պրենսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 31
(88)
31
(88)
32
(90)
32
(90)
33
(91)
35
(95)
35
(95)
35
(95)
34
(93)
33
(91)
32
(90)
31
(88)
32.8
(91.2)
Միջին օրական °C (°F) 27
(81)
26.5
(79.7)
27
(81)
28
(82)
28
(82)
30
(86)
30
(86)
29.5
(85.1)
28
(82)
28
(82)
27
(81)
26.5
(79.7)
27.96
(82.29)
Միջին ցածր °C (°F) 23
(73)
22
(72)
22
(72)
23
(73)
23
(73)
24
(75)
25
(77)
24
(75)
24
(75)
24
(75)
23
(73)
22
(72)
23.3
(73.8)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 33
(1.3)
58
(2.28)
86
(3.39)
160
(6.3)
231
(9.09)
102
(4.02)
74
(2.91)
145
(5.71)
175
(6.89)
170
(6.69)
86
(3.39)
33
(1.3)
1353
(53,27)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) 3 5 7 11 13 8 7 11 12 12 7 3 99
Միջին ամսական արևային ժամ 279.0 254.2 279.0 273.0 251.1 237.0 279.0 282.1 246.0 251.1 240.0 244.9 3116,4
աղբյուր: Climate & Temperature

Ծանոթագրություններ

Tags:

Պորտ-Օ-Պրենս ՊատմությունՊորտ-Օ-Պրենս Քաղաքի ճարտարապետությունՊորտ-Օ-Պրենս ՏուրիզմՊորտ-Օ-Պրենս Բնական պայմաններՊորտ-Օ-Պրենս ԾանոթագրություններՊորտ-Օ-ՊրենսՀայիթիՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀոմոցիստեինՀամբարձում (տոն)ՀամաստեղություններԲյուրականի աստղադիտարանԱրմավիրՄիավորված ազգերի կազմակերպությունՏեղեկատվական տեխնոլոգիաներՏավուշի մարզԳայլերՀովհաննես ՇիրազԳերմանիաՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՍողոմոն ԹեհլիրյանԱստվածԱրցախյան ազատամարտՄարիամ ԱստվածածինՊրոտամին սուլֆատՍեռական հերպեսՀասարակ հերպեսՀրեաներՄիջուկային զենքԱնտարկտիդաԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՍաուդյան ԱրաբիաՀոգեբանությունԱնթառամՔաոս (վեպ)ԷպիլեպսիաՀայաստանի ՍահմանադրությունԴեղանյութերԵրևանՍահմանական եղանակՍրտի կծկումների հաճախականությունՄարտի 27Սեղան (երկրաչափություն)Աղմուկ ականջներումՍիֆիլիսԲաժանարարների աղյուսակՍրտի ռիթմի խանգարումներԱրշակունիների թագավորությունԻրավունքԹվական անունՈրդանման ելունի բորբոքումՄեծ ՀայքՀեպատիտ CՔարերի սիմֆոնիաՀաղորդակցային գործընթացՕստեոարթրոզՕլիմպիական խաղերԳլանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԱրտավազդ ԲՓարվանա (բալլադ)Հայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՀարավային ԿորեաԱրյան խումբՍտորակետԽոր ՎիրապՀայաստանի ամերիկյան համալսարանԱռողջ ապրելակերպՀրայր ԴժոխքՎիտամին B12 անբավարարությունԿիպրոսՀոլոքոստՀայկական իժՍպիտակուցներԳենդերային ինքնությունՄաշկ (մարդու)Էրեկտիլ դիսֆունկցիաՍանահինի վանական համալիրՄարդու առնանդամՀայաստանի Կարմիր գիրքԱլպիական մանուշակ🡆 More