Ամերիկա: մայրցամաք

Ամերիկա (իսպ.՝ América, պորտ.՝ América, ֆր.՝ Amérique), աշխարհամաս, որ միավորում է երկու մայրցամաք` Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, ինչպես նաև մի շարք կղզիներ, այդ թվում` Գրենլանդիան։ Աշխարհամասն անվանում են նաև Նոր Աշխարհ։ Այս աշխարհամասը կարելի է բաժանել Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա և նրանցից արևելք ընկած կղզիները), Լատինական Ամերիկայի (մայրցամաքի իսպանախոս, պորտուգալախոս կամ ֆրանսախոս տարածքներ), Հարավային Ամերիկայի (Հարավային Ամերիկա մայրցամաքի պետություններ) և Կենտրոնական Ամերիկայի (Հյուսիսային Ամերիկայի պետությունները, որոնք գտնվում են Մեքսիկայից հարավ) և Կարիբյան ավազանը (Կարիբյան ծովի կղզիներն ու գաղութները,որոնք նախկինում կոչվում էին Վեստ Ինդիայի) տարածքները, որոնք կոչվում են Անգլո Ամերիկա։ Ամերիկա աշխարհամասում է նաև աշխարհի ամենամեծ Գրենլանդիա կղզին։

Ամերիկա: Անվանում, Երկրաբանական պատմություն, Պատմություն
Ամերիկա աշխարհամաս

Ամերիկայի 36 նահանգները և 17 կախյալ տարածքները դասակարգելու համար ՄԱԿ հիմք է ընդունում աշխարհագրական և լեզվական սկզբունքները։

«Ամերիկա» բառը հաճախ օգտագործվում է հոմանիշ աշխարհամասի երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի անունով։ («ամերիկական»՝ նշանակում է, որ արտադրված է ԱՄՆ-ում, գտնվում է ԱՄՆ-ում և այլն:), իսկ «Ամերիկա հայտնաբերել» ասացվածքը հաճախ նշանակում է «բոլորին վաղուց հայտնի և ակնհայտ տեղեկություններ հաղորդել»։

Անվանում

Ամերիկա: Անվանում, Երկրաբանական պատմություն, Պատմություն 
1990թ, Ամերիկա աշխարհամասի քաղաքական քարտեզ

Ըստ երևույթին, Ամերիկա աշխարհամասը իր անվանվումը ստացել է Իտալիայի ֆլորենցիացի ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչիի անունից։ Նա մկրտված է եղել Սուրբ Էմերիկի պատվին։

Ամերիկա: Անվանում, Երկրաբանական պատմություն, Պատմություն 
Ամերիկա աշխարհամասը կոչվում է իտալացի ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչիի անունով։

Գոյություն ունի նաև այլ վարկած։ Ամերիկա աշխարհամասը իր անունը սատացել է Բրիստոլի հարուստ առևտրական Ռիչարդ Ամերիկայի անունից, ով ֆինանսավորել էր Ջոն Քեբոտի անդրատլանտյան երկրորդ արշավախումբը։ Քեբոտը Լաբրադորի ափերին հասավ 1497 թվականին (Վեսպուչիից երկու տարի շուտ) և նոր հայտնաբերված երկիրը անվանեց ի պատիվ արշավախմբի գլխավոր հովանավորի։

Երկրաբանական պատմություն

Ամերիկան առաջին անգամ բնակեցվել է Ասիա աշխարահամասից եկած մարդկանցով, մեզնից 42-ից մինչև 14 հազար տարիներիների ընթացքում։ Սկզբնապես Հարավային Ամերիկան (արևմտյան Գոնդվանա) և Հյուսիսային Ամերիկան (արևմտյան Լավրասիա) իրենցից ներկայացնում էին տարբեր մայրցամաքներ, որոնք միավորվել էին ընդամենը 8 միլիոն տարի առաջ Պանամայի տարածքում:.

Պատմություն

Ամերիկան Ասիայից տեղափոխված մարդկանցովսկզբնապես բնակեցվել է 42-ից 14 հազար տարիներ առաջ։ Ամերիկյան բնիկ ժողովուրդների թվաքանակում էսկիմոսների / ինուիտների գաղթի վերջին ալիքը մ.թ.ա. մի քանի հազարամյակներ առաջ էր (ավանդույթի համաձայն, բացառությամբ էսկիմոսների և ալեութների, նրանք կրում էին եվրոպացիների կողմից տրված ամերիկյան հնդկացիներ սխալ անունը)։ Ամերիկայում առաջին եվրոպացի հայտնվողները հայտնի նավաստիներն էին՝ վիկինգները, Լեյֆ Էրիկսոնի գլխավորությամբ։ Այնուամենայնիվ, Ամերիկայի հայտնագործումուը ավանդաբար տրվում է Մեծ աշխարհագրական հայտնագործությունների դարաշրջանին` 1492 թվականին, երբ Քրիստոփոր Կոլումբոսի արշավախումբը հասավ Վեստ Ինդիայի կղզիներ։ Ամերիկայի եվրոպական գաղութացումը հանգեցրեց մի շարք մինչկոլումբոսյան քաղաքակրթությունների ոչնչացմանը, Ամերիկայի հնդկացիների ժողովրդագրական աղետին, Հին աշխարհից աֆրիկյան ստրուկների զանգվածային ներմուծման։ Ամերիկայի տարբեր տարածքներ հայտնագործությունների և նվաճումների արդյունքում բաժանվեցին եվրոպական տերությունների` Իսպանիայի, Պորտուգալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Ռուսաստանի միջև։ Ամերիկյան երկրների ճնշող մեծամասնությունը այժմ ինքնիշխան պետություններ են։ Ապագաղութացման հիմնական փուլերը էին՝ ԱՄՆ-ի Անկախության պատերազմը՝ 1776-1783 թվականներին, Հայիթիի հեղափոխությունը՝ 1791-1803 թվականներին, Ամերիկայի իսպանական գաղութների անկախության համար 1810-1826 թվականների պատերազմը՝ Սիմոն Բոլիվարի ղեկավարությամբ և Կուբայի անկախության համար 1895-1898 թվականների մղվող պատերազմը։

Հյուսիսային Ամերիկա

  • Կանադա Ամերիկա: Անվանում, Երկրաբանական պատմություն, Պատմություն 
  • ԱՄՆ Ամերիկա: Անվանում, Երկրաբանական պատմություն, Պատմություն 
  • Մեքսիկա Ամերիկա: Անվանում, Երկրաբանական պատմություն, Պատմություն 

Հյուսիսամերիկյան կախյալ տարածքներ

Կենտրոնական Ամերիկա

Կարիբյան ավազան

Կարիբյան ավազանի գաղութներն ու կախյալ տարածքներ

Հարավային Ամերիկա

Հարավամերկյան կախյալ տարածքներ

Միջազգային կազմակերպություններ

  • Ամերիկյան պետությունների կազմակերպություն
  • Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համագործություն
  • ԱԼԲԱ (դաշնակցություն)
  • Ամազոնյան դաշինք
  • Անդյան միություն
  • Կարիբյան միություն
  • Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիա
  • Մերկոսուր
  • Արևելյան Կարիբյան պետությունների կազմակերպություն
  • Պանամերիկյան միություն
  • Խաղաղօվկիանոսյան դաշնակցություն
  • Ռիո խումբ
  • Հարավային Ամերիկայի ժողովուրդների միություն

Արտաքին ղումներ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 282 Ամերիկա: Անվանում, Երկրաբանական պատմություն, Պատմություն 

Tags:

Ամերիկա ԱնվանումԱմերիկա Երկրաբանական պատմությունԱմերիկա ՊատմությունԱմերիկա Հյուսիսային Ամերիկա Կենտրոնական Ամերիկա Հարավային Ամերիկա Միջազգային կազմակերպություններԱմերիկա Արտաքին ղումներԱմերիկա ԾանոթագրություններԱմերիկաԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱշխարհամասԳրենլանդիաԻսպաներենԿանադաԿարիբյան ավազանԿենտրոնական ԱմերիկաՀարավային ԱմերիկաՀյուսիսային ԱմերիկաՄայրցամաքՄեքսիկաՊորտուգալերենՎեստ ԻնդիաՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հոգեկան հիվանդություններԱվագ շաբաթԽաչքարՆահանջը առանց երգիԲրոնխաբորբԻրաքի և Լևանտի իսլամական պետությունԿոկորդաբորբԿոմիտասՍննդային թունավորումներԻսպանիաԹոքի քաղցկեղՋիլիզաՀայերենՀայ ֆիդայիներՃարպՄարդու աչքՄայրցամաքՄասոնականությունԵրևանի վարչական բաժանումՖիբրինոգենՎիտամինՄուրացանՖյուժն խոհանոցՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԵռանկյան միջնագիծՄեջքի ցավԼյարդՂազախստանԱրաբական Միացյալ ԷմիրություններՁեռնաշարժությունՎիտամին DԿենդանակերպԵվրատեսիլ 2024 երգի մրցույթPMID (identifier)ՀոմանիշՀամակարգիչՄիջին ականջի բորբոքումԱրյան ճնշումԵս և նաՏաջիկստանԱրգենտինաԳոշավանքՍասունցի ԴավիթԼևոն ՇանթՀեքիաթԿիլիկիայի հայկական թագավորությունԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՍտրեպտոկոկային ֆարինգիտՇունՎարդանանք (պատմավեպ)ՌուսաստանՎանաձորՍուրճԴեռահասի հոգեբանությունՏուբերկուլոզԱլեքսանդր ԹամանյանԱրվեստԱծխաջուրԲալթիմորՀնդկաստանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԹմրամիջոցՍոս ՋանիբեկյանՎահանաձև գեղձի քաղցկեղՀայկական ատոմային էլեկտրակայանՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունՄԻԱՎ/ՁԻԱՀԴերանունԿառլես ՊուչդեմոնԳուրգեն ՄահարիՈրդանման ելունի բորբոքումԹութակներ (ընտանիք)Ամբոխները խելագարվածՀայերեն ՎիքիպեդիաՀույզեր🡆 More